Կովկաս պանդոկ – Caucasus tavern

«Կովկաս Պանդոկը» առաջարկում է իր հյուրերին կովկասյան խոհանոցի ախորժալի ուտեստները, անուշահամ գինիներն ու փառավոր կոնյակը:

Այստեղ կարող եք համտեսել ինչպես ավանդական, այպես էլ` կովկասյան հարուստ խոհանոցի հայտնի ու մոռացված խորտիկներն ու ճաշատեսակները:

«Կովկաս Պանդոկ» ռեստորանների ցանցում ստեղծված է նաեւ Կովկասին համահունչ ինտերիեր` քար, աղյուս, կավ, երկաթ, փայտ, կտավ ու ծղոտ: Ջահերը, կանթեղները, ճաղերը, անգամ դռների բռնակները դարբնի աշխատանք են: Այստեղ հնչում է դուդուկ, քամանչայի եւ դհոլի նվագակցությամբ հնչում են Սայաթ Նովայի, Ջիվանու, Շերամի եւ անվանի այլ աշուղների երգերը: