Զառա – Zara(Dalma Garden mall)

full starfull starfull starhalf starempty star ռեյտինգ 3.5 , 29 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.zara.com/am

Ժամեր : - Mon, Tus, Wed, Thur, Fri, Sat, Sun,

Մեր մասին:
Զառա բրենդային հագուստի խանութը առաջարկում է իր հաճախորդներին ամենօրյա,կլասիկ և հարմարավետ հագուստ տղամարդկանց, կանանց և երեխաներին:Տեսականին մշտապես թարմացվում ...ավելին

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Knereq , isk cheiq asi gnvac [email protected] ( jins) et kvercnen te voch?

ռեյտինգ 0
կարդալ

Տեսականին գնալով վատանում է. Առաջ շատ ճաշակով բաներ կային իսկ հիմա չկա ճաշակ մյուս երկրների խանութների համեմատ

ռեյտինգ +2
կարդալ

Պտտվում պտտվում եմ, հետո գնում եմ կամ GAP՝ ջինսի համար, կամ էլ մեկ այլ խանութ... միշտ չեմ կարողացել այստեղից հագուստ ընտրել: Բայց կարծում եմ դա միակ խնդիրը չէ: Որակի առումով էլ հուսալի չի թվում: Բայց հույսս չեմ կորցնում: Մի օր մի լավ բան կգտնեմ էլի երևի էս հսկա խանութում: )))))))))

ռեյտինգ +1
կարդալ

Չնայած մեր անունների համընկնումին, բոլորովին չեմ հավանում Զառայի ոչ տեսականին, ոչ էլ խանութները։ Ուրեմն մի զգեստ էր հավանել աղջիկս, որը ուզեց փորձի սպիտակ օձիքի վրա կեղտաբծեր էին, հարցրեցինք աշխատակցին, ասում է, ՝ հա երեվի տոնալնի կրեմ է քսվել փորձելիս։ Այն որ անփույթ են վարվել հագուստի հետ ու այդպես թողել, մյուս հաճախորը մե՞ղք ունի։ Խնդրեցինք պահեստից նորը բերել, ասացին չկա, տարեք լվացեք կանցնի, իսկ երաշխիք չկա, լվալուց հետո էլ չեն ընդունի, եթե չանցնի; Գնացինք նույնը երեվանում մոլում էր։
Ոչ զեղչ են անում, որ ապրանքը նախնական տեսքը չունի, ոչ էլ նորն են առաջարկում։
ի դեպ Իսպանիայում եվ Ֆրանսիայում օգտվել եմ, նույն Զառան ավելի մատչելի է, քան Երևանում;

ռեյտինգ 0
կարդալ

В Заре определенно работают самые приятные и доброжелательные консультанты :) Сегодня они несколько раз для меня звонили в другой магазин в Ереван моле узнать есть ли нужный мне размер свитера и все ли блестки на месте :( (так как в Далма моле осталсе только один свитер и тот с выпотрошенными в первый же день скидок нашими "культурными" дамами камнями и блестками, с нитьями все наизнанку- не пойму как можно так дико примерять товар) . И в Ереван моле отложили свитер без особых проблем и муннатов, пока я добиралась к ним сквозь предновогодние пробки. Если вы будете вежливы и доброжелательны получите то же в ответ.

ռեյտինգ +5
կարդալ

USHADRUTYUN!!!!!!!!!!!!! JOXOVURD JAN , HERAXOSAHAMARE SXAL E NSHVAC!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! CHISHT HAMARN E 060-54-00-33 !!!!!!!!!!

ռեյտինգ +1
կարդալ

Ապրանքը ետ վերադարձնելու կամ փոխելու մասին

Ես իմ օրինակի վրա ապացուցեցի, որ հնարավոր է տվյալ խանութից գնված ապրանքը ոչ միայն փոխել այլ նույնիսկ վերադարձնել:
Դրա համար պետք է անել հետեւյալը.

1. Խանութում փորձեք բացատրել սրահի մենեջերին որ մեր երկրում գոյություն ունի սպառողների իրավունքը պաշտպանող օրենք, մասնավորապես Հոդված 23. Պատշաճ որակի ապրանքը փոխարինելու սպառողի իրավունքը
http://www.prosafe.am/upload/file/legislation/HH%20orenqner/Sparoxneri_iravunqneri_pashtpanutyan_masin.pdf

Եթե մենեջերը հրաժարվում է փոխել ապրանքը հղվելով խանութի ներքին կանոնադրությանը, փորձեք հասկացնել որ մեր երկրի օրենքները ավելի գերակա են ու պետք է առաջնորդվել երկրի կանոնադրությունով:
Իմ դեպքում մենեջերը կտրականապես հրաժարվեց ապրանքը փոխել:

Անցնում ենք առաջ

2. Զանգում եք Շուկայի Վերահսկման Պետական Տեսչություն ու խնդիրը ներկայացնում եք
http://www.prosafe.am/am/14/
Անհրաժեշտության դեպքում այցելում եք գրասենյակ ու դիմում եք գրում:

3. Զուգահեռ, զանգում եք «Սպառողերի ասոցիաիա» ՀԿ նախագահ պրն Արմեն Պողոսյանին ու հասկանում եք թե ինչ կարելի է անել ձեր դեպքում:
Իմ դեպքում պրն Պողոսյանի օգնությամբ հարցը լուծվեց:

Հ.Գ. Խորհուրդ կտամ նախ հասկանալ վերը նշված օրենքը (Հոդված 23. Պատշաճ որակի ապրանքը փոխարինելու սպառողի իրավունքը) հաշվի առնելով որ կան ապրանքատեսակներ որոնք ՀՀ օրենքով ենթակա չեն վերադարձի, օրինակ, սննդամթերք, դեղորայք, անձնական հիգիենայի պարագաներ, եւ այլն: Օրենքը նաեւ ասում է, որ ետ վերադարձվող ապրանքը պետք է համապատասխանի նորի որակին, այսինքն չունենա որեւէ մաշվածություն:
Եթե ձեր ապրանքը համապատասխանում է բոլոր վերը նշված եւ օրենքով սահմանված նորմերին ապա վստահ հետեվեք այս քայլերին:

ռեյտինգ +7
կարդալ

Հարգելի զառա բրենդի ճղճիմ ներկայացուցիչներ Հայաստանում, տեղեկացնում եմ ձեզ որ մեր երկրում սպառողների իրավունքները պաշտպանող օրենքում ասվում է, որ գնված ապրանքը կարող է փոխվել կամ վերադարձվել 14 օրվա ընթացքում անկախ նրանից դա ԱԿՍԵՍՈՒԱՐ է թե ոչ:
Օրինակ, երբ նվեր ես ստացել ձեր խանութից գնված, ասենք չինական պայուսակ ու կարիք կա պայուսակը փոխելու (գույնը լավը չի կամ շատ փոքր ա) էդտեղ գալիս ա լավ անգիր անող, նույն բրենդի ուղեղով ՄԷՆԷԳԷՐ ու ասում ա, որ ոչ մի բան չի կարա անի որովհետեվ (էտ մասը լավ ա սովորել) պայուսակը ԱԿՍԵՍՈՒԱՐ ա: Իսկ քո հարցին թե բա ինչ պետք ա անենք պատասխանումա որ դե մեր խանութից ԱԿՍԵՍՈՒԱՐ մի գնեք (դադամ!!!)
Հիմա ինչ ա ստացվում սենց դեպքեր շատ ա լինում ձեր մոտ ու որպեսզի էլ չկրկնվի Հայաստանի «Սպառողերի ասոցիաիա» ՀԿ նախագահ պրն Արմեն Պողոսյանի կիմանա սրա մասին ու հնարավորին չափ կտարածվի իմ ընկերների ու ծանոթների շրջապատում:

ռեյտինգ +3
կարդալ

Շատ հարմարավետ սրահներ ունեն, ինչը հնարավորություն է տալիս տեսնել ցուցադրված տեսականին: Բազմաթիվ հայելիները նույնպես ճիշտ են:
Սպասարկումը, ավելի ճիշտ չսպասարկումը. քանի անգամ մտել եմ, բայց որեւէ մեկը չի մոտեցել: Այնպես որ կդժվարանամ ասել, թե սպասարկումն ինչպիսին է:
Տեսականի, տեսականի, որեւէ անգամ գոնե մի շոր ինձ դուր չեկավ, այնպիսի տպավորություն է, թե տարբեր կտորներից, տարբեր գույների մի քանի մոդել կա: Նայում ես` ամառային զգեստ է, բայց շատ հաստ եւ ամռանը ոչ հատուկ գույներով կտորից: Կամ հաստ կտորից, բայց մինչեւ մեջքը բաց: Մի խոսքով` դիզայներների երեւակայության վրա խիստ կասկածում եմ :D

ռեյտինգ +2
կարդալ

Hetaqrir baner uni, bayc misht chi vor gtnum em ayn inch tesnum em Zara-i kayqum . Tesnum em-havanum em, bayc gnum em vor vercnem, asum en chka.

ռեյտինգ +1
կարդալ

Երեկ Դալմայի Զառայից 21:38 րոպեին տղայիս համար գնեցի ռետուզ, բայց աղջկա, սիրտս էլ կախ էր, բայց անհրաժեշտ էր: Մի խոսքով դրանից անմիջապես հետո M&S-ում տեսնում եմ իմ ուզած ռետուզից ստացել են, արագ գնում եմ Զառա և խնդրում, որ հետ վերցնեն, քանի որ այն ինձ պետք չի: Մենեջերն ասում է, որ աքսեսուար է և չեմ կարող հետ վերցնել, Դուք խանութից դուրս եք եկել, և....: Հարցնում եմ ժամը քանի՞սն է: Պատասխան՝ 21:42: Ասում եմ ընդամենը րոպեներ առաջ եմ գնել, և այն ինձ պետք չի,... հարցը գումարը չէր, հարցը անգիր արած խոսքերն էին, ռոբոտի պես՝ հարգելի հաճախորդ աքսեսուարը չենք կարող հետ վերցնել: Ասում եմ տնօրենին կանչեք կամ Դալմայի ընդհանուր մենեջերին: Պատասխան՝ Դալմայի բրենդը մեր հետ կապ չունի...: Ասում եմ՝ Դալման բրենդ չի, առևտրի կենտրոն է.. ու նմանատպի անհեթեթություններ:
Տգիտությունն էլ պետք է սահմաններ ունենա, խանութի մենեջերը գոնե մինիմալ պետք է տեղեկացված լինի առուվաճառքի կանոնների և կարգի մասին:
Ափսոս, որ Զառան լինելով նման ճանաչում ունեցող խանութ, Հայաստանյան պայմաններում սպասարկումն ու վերաբերմունքը այն վերածում է էժանագին խանութի:

ռեյտինգ +4
կարդալ

Շատ ուրախ եմ, որ Երևանում էլ բացվեց Zara հագուստի սրահը։ Այնտեղ կան շատ սիրուն ու նորաձև հագուստներ, բայց բացասական է այն փաստը, որ շատ հաճախ փոխում են հագուսների տեղերը ու շատ դժվար ես կարողանում գտնել փնտրածդ հագուստը.............

ռեյտինգ +5
կարդալ

KARELI E HARMAR BANER GTNEL...

ռեյտինգ +1
կարդալ

sirum em es xanute, tesakanin misht tarber e u hastat minimum 4-5 vochayin tarberakner linum en, gnere shat normal, spasarkum e lav e uxxaki shat hacaxordneri depqum chen hascnum.

ռեյտինգ -1
կարդալ

Տեսականին լավն է..գներն էլ նորմալ են..սակայն այստեղից կարելի է հիմանակնում դասական ոճի հագուստ գնել

ռեյտինգ +2
կարդալ

shat gexecik zgestner uni

ռեյտինգ 0
կարդալ

реально напоминает ярмарку китайского ширпотреба, ожидала что то по качественнее..

ռեյտինգ +1
կարդալ

es goh em spasarkumic, nuynisk [email protected] gnac pahestic shorer berec, voronq der nerkayacvac chein...

ռեյտինգ 0
կարդալ

Այսօր եմ մտել Զարա, ու ասեմ որ բավական լայն տեսականի կար, բայց էս ամենն ընդամենը մի քանի ոճում. չեմ կարծում, որ կարելի է փորձել հավատացնել ինչ-որ մեկին, որ այս կամ այն հագուստի խանութը շատ լավն է կամ հակառակը: Ամեն դեպքում կնշեմ, որ խանութում արդեն հիմնականում մեծամասնություն է կազմում գարուն-ամառ հավաքածուն(հատկապես գարուն)), ինչը ենթադրում է զեղչերի կրճատում, սակայն որևէ նոր էլեմենտներ չկարողացա հայտնաբերել նոր տեսականու մեջ: Ինչևիցե, անուամենայնիվ գեղեցիկ զգեստներ կային:

ռեյտինգ +2
կարդալ

ինձ դուր եկավ թե տեսականին, թե հագուստի դասավորվածությունը:ամեն ինչ իրար գլխի չէին լցրել, շատ հարմար էր ցուցադրված: բայց մի բան դուրս չեկավ , տեսականին շատ շատ էր բայց որ ասեմ ընտիր բաներ կային, չէ:

ռեյտինգ +2
կարդալ

Շատ հարմար վայր է գնումներ կատարելու: Մեկ վայրում այցելում ես միանգամից քաղաքի բոլոր խանութները: Միայն մի բան հաշվի չեն առել՝ իրերի պահոցները եւ վերարկուները կախելու հարմարնաքները, քանի որ ներսում շոգ է, իսկ ձեռքի վրա պահելով անհարմար է պտտվելը, շոր փորձելը:

ռեյտինգ +1
կարդալ

գերազանց չի տեսականին, բայց վերարկուները լավն են

ռեյտինգ 0
կարդալ

միջին կարգի շորեր են, մի քանի բան փորձել էմ, բայց վերջնական դուրս չեկան,սակայն դիզայնով իբրև խանութ լավն է , ասես հանդերցապահարան կամ հանդերցասենյակում ես, ոչթե խանութում, դա հարմարավետության տպավորություն գործեց ինձ վրա.

ռեյտինգ +6
կարդալ

Սիրում եմ այս խանութը.տեսականին շատ բազմազան է, սիրուն,սպասարկումից նույնպես դժգոհ չեմ:Պարզապես Զառան մի թերություն ունի,որը որ ամբողջ ցանցին է վերաբերում,ոչ միայն Հայաստանի խանութին: Ճիշտ կլիներ,որ հատուկ պարկանման տոպրակներ լինեին,որ կարողանաինք մեր ընտրած հագուստը դնել մեջը մինչև հանդերձարան հասնելը,որ այդ ընթացքում մի ուրիշ բան վերցնելիս ձեռքերի մեջ չկուտակվի:

ռեյտինգ +1
կարդալ

որ մտնում եմ խանութ ուշադրություն եմ դարձնում սկզբից որակին, ու միանգամի ասեմ MADE IN CHINA ես ել ձեր բռենդային նոր բացված խանութը, լավ է որ մենակ ես չեմ նկատել որ ստեղ որակ չկա հա հետո էլ սպասարկումել չկա կես ժամ սպասում էի որ մեկին տեսնեի մի համար մեծ հագուստ խնդրեի տենց էլ գանձապահից բացի ոչ մեկի չտեսա, իմ համար հերթական հայկական սովորական իփր բրենդային խանութ

ռեյտինգ +3
կարդալ

im amenasireli xanutn e ....Zara-n franchise shop e ...ete ayceleq Zara.com ktesneq vor [email protected] , [email protected] u [email protected] shat chen tarbervum mnacac Zara-neric....ete [email protected] franchise a uremn xanuti het kapvac amen [email protected] voroshuma glaxvor @[email protected] aycelac Zara-neric tarbervum e ir kokikutyamb, havaqvacutyamb, collectioner-i dasakargvacutyamb, u chapazanc barehambyur spasarkumov!!!! verjapes sovorum enq qaxaqakirt, chashakov vorakov u matcheli hagnvel :) shnorhavoranqners :)

ռեյտինգ -1
կարդալ

Զառայում հաճախ եմ լինում, այստեղ գրեթե միշտ 50% զեղչ ա լինում, մատչելի գներով կարող ես որակյալ ու գեղեցիկ հագուստ գնել:

ռեյտինգ -4
կարդալ

Очередное разочарование в Ереване. Не могу понять почему представленная в нашем городе коллекция отличается от коллекций других европейских городов. Из огромного магазина, ассортимент которого обновляется каждую пятницу, не смогла ничего выбрать. У меня создалось такое впечатление, что одежда еле-еле сшита в каком-то подсобном китайском помещении в три часа ночи, чтоб просто успеть к назначенному сроку. Неровный шов, асимметрия, короткие брюки, дешевый трикотаж - все это напоминало дешевую секонд-хенд ярмарку. О коллекции туфель вообще не хочу говорить, так как не могу найти правильное слово, чтоб охарактеризовать ее: то ли немодная, то ли нестильная, то ли просто ужасная. Обслуживающий персонал тоже под стать магазину очень некультурный. Невозможно кого-то найти, чтоб что-то спросить, а если даже и найдете, вряд ли он вам чем-то поможет, ведь невозможно вспомнить где висит та или иная блузка в огромном магазине, коллекция которой обновляется каждую неделю. Полный бардак творится и в раздевалке, куда кто с кем хочет может зайти. Одним словом получить удовольствие от шоппинга здесь вам вряд ли удастся.

ռեյտինգ +4
կարդալ

Քարտեզ

Dalma Garden Mall, 0010 Yerevan, Armenia - Դալմա Գարդեն Մոլ, Երևան 0010, Հայաստան
;