Երևանի շաուրմա-Yerevani Shaurma

full starfull starfull starfull starfull star ռեյտինգ 5 , 2 կարծիքներ

Ժամեր : 10:30 - 22:30 Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Հեռախոս : +374 10 600 006

Facebook : www.facebook.com/YerevaniShaurma
Մեր մասին:

«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի` Տերյան 91 հասցեում գործող մասնաճյուի հարևանությամբ

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Շաաաաաաատ լավ տեղ շաուրմա, քյաբաբ ուտելու համար: Նախ, տավարի շաուրմա առաջին անգամ իրենց մոտ եմ փորձել, խորհուրդ կտամ փորձել: Երկրորդ, արագ ու բարեհամբույր սպասարկում ունեն:

ռեյտինգ +2
կարդալ

Ինչ ասեմ։ Ախր շատ լավ տեղ է։ Մնացած նմանատիպ տեղերի համեմատ ունի մի շարք բացահայտ առավելություններ, որոնք պատրաստվում եմ թվարկել.
1. Երբեք շատ մարդ չի լինում, ինչը տարօրինակ է, բայց շատ լավ է, որովհետև արագ վճարում ես, կտրոնը տալիս ես շաուրմա պատրաստողին անմիջապես և 3 րոպեից ավելի չես սպասում։ Ուղղակի հիանալի է։
2. Շաուրման անհավանական համեղ է։ Նախ շաուրմայի մեջ դրվող կարտոֆիլը շատ հավես ու խրթխրթան է, ուրիշ ոչ մի տեղ նման կարտոֆիլ չեն օգտագործում, միսը շատ համեղ է ու հյութալի։
3. Խոզի իքիբիրը մի ուրիշ պատմություն է այնքան համեղ է։ Նորից պատրաստվում է շատ արագ, ջլոտ միս գրեթե չի լինում, փափուկ ու շատ լավ որակի միս է, յուղն էլ չափավոր, այնպես, որ ուտելուց հաճույք ես ստանում։
4. Միշտ ամեն ինչ մաքուր է, շատ արագ սեղաններից հավաքվում են ավելորդ մնացորդները, չնայած կարծես ինքնասպասարկում է։
5. Բոլոր աշխատակիցները շատ բարեհամբույր են։
6. Մի փոքր թերություն կա, շաուրմաները և իքիբիրները միայն մեկ չափի են լինում, լավ կլինի, որ լինի ստանդարտ չափ և փոքր չափ։

Անհամբեր սպասում եմ ընդմիջմանը, որ նորից այստեղ հաց ուտեմ։

ռեյտինգ +5
կարդալ
;