Թուելվ Թեյբլզ – Twelve tables

full starfull starfull starfull starfull star ռեյտինգ 5 , 49 կարծիքներ

Ժամեր : 11:00 - 00:00 Mon, Tus, Wed, Thur, Fri, Sat, Sun,

Հեռախոս : +374 94 540042

Facebook : https://www.facebook.com/pages/Yellow-Street/262131017152294
Մեր մասին:
Cafe-shop. Light European and American, as well as Armenian cuisines in form of home manufactured products. Shop of hand-made goods, paintings, books.

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

լավ մտնոլորտ,լավ սպասարկում,հարգալից վերաբերմունք հաճախորդի նկատմամբ):)

ռեյտինգ +4
կարդալ

Այստեղ թե՛ ուտեստներն են համեղ, թե՛ գներն են մատչելի։ Ամենից շատ տեղը գրավում է իր տաքուկ միջավայրով, կարող ես գալ, ժամերով նստել ու չհոգնել։ Քաղաքի այն եզակի տեղերից է, որտեղ չեն ծխում։ Ինտերիերն ու սպասարկումը այնքան ջերմ են, որ իրոք քեզ տանն ես զգում։ Անձամբ շատ եմ հավանում կանաչ ոլոռով ապուրը, բուսակերների տոստերը, մրգերով վաֆլին և իրենց ֆիրմային լիմոնադները։ Էստեղից միշտ կուշտ ու լավ տրամադրությամբ ես դուրս գալիս։

ռեյտինգ +1
կարդալ

Շատ հաճելի վայր է, ուր կարող ես ժամերով նստել ու վայելել հաճելի միջավայրը: Տան պես է կահավորված, հի՜ն ոճով: Մատուցողները խոսում են անգլերեն, սպասարկումը՝ հիանալի, գները՝ մատչելի: ՈՒտելիքներն էլ շատ համեղ են:

ռեյտինգ +1
կարդալ

Հաճելի միջավայր, գեղեցիկ մատուցում, համեղ ամեն ինչ...

ռեյտինգ +2
կարդալ

Աննկարագրելի հավես տեղ:
Շաաատ հաճելի միջավայր, շատ լավ անձնակազմ ու սպասարկում: Իսկ համեղ ուտեստների մասին խոսք չկա: :)

ռեյտինգ +2
կարդալ

My favorite place to eat in Yerevan. Their food is delicious. Their variety of tea is great! Their staff is always friendly and welcoming!

ռեյտինգ 0
կարդալ

Shaaat yurorinak, hetaqrqir u nman@ chunecox vayr. Mnacac@ arden grel en, gnaceq` khamozveq.

ռեյտինգ +1
կարդալ

Շատ հաճելի միջավայր է, հաճելի մթնոլորտ և սպասարկում, ամեն անգամ հաճույքով եմ այստեղ գալիս!!

ռեյտինգ +4
կարդալ

I was surprised to see that the name has changed. Now it is called "12 tables". It’s a small restaurant with English speaking waiters in the center of Yerevan not far from Tumanyan street . Sometimes it is packed but usually you can find a table. Today our waitress greeted us as if we were friends and also she was so enthusiastic that at first I thought she'd taken one or two pills of "Extasy" :)) Actually, she was really charming:)))
This is a place where you can manage to have a lunch in 30 minutes or less and enjoy the comfortable atmosphere and great service:) Thank youuuu!!!

ռեյտինգ +7
կարդալ

Երևանյան շատ-շատ քիչ տեղերից, որտեղ լավ սպասարկումը համնկնում է խելքին մոտ գների, շատ լավ միջավայրի, լավ wi-fi ի, ու շատ համով ուտելիքների հետ:)
Անպայման փորձեք հավով բագետը և խնդրեք մեջը պոպոկ ավելացնել :)
Շատ հարմար է երկար բարակ գործ անելու, ըներկների հետ ցուրտ ժամանակ հանգիստ նստելու և գիրք կարդալու համար:)

ռեյտինգ +5
կարդալ

Gazan texa, dzuma massanela shat lav@ bari u voch shablon

ռեյտինգ +3
կարդալ

Yellow Street-Նախ շատ կրեատիվ վայր, երկրորդ մեեեեեծ ու շատ համեղ բագետներ))))

ռեյտինգ +3
կարդալ

Տերերը հրաշալի մարդիկ են, 12 էջանոց տետրով մենյուն վերջն ա, մթնոլորտն էլ հետը, ափսոս շա՜տ խոնավ է:

ռեյտինգ 0
կարդալ

Իմ սիրելի, սիրելի Ելոու :) Ընկերներիս հետ լինեմ, թե մենակ, զգում եմ ինչպես տանը: Ոչ-թե փոխաբերական իմաստով, որտև հարմարավետ տեղ է, և այլն, այլ իրոք, որևէ անհարմարություն չեմ զգում էստեղ: Ծանրակշիռ պատճառ է որոշակի տեսակի մշտական հաճախորդները, որոնց հետ թվում է վաղուց եք ծանոթ:

Բագետների մեծությունը ուղիղ համեմատակն է համին, մատներդ հետը ուտում ես: Ապուխտով/բրոկոլիով/հավով+սնկով/թունայով,... մեկը մեկից համեղ, բայց ամենաշատը պեպերոնին եմ սիրում:

Լոլիկով բրուսկետան հրաշալի նախուտեստ է, երեք կտոր է մատուցվում, ընկերներով կարելի է մի-մի կտոր ուտել ու անցնել ապուրի: Ամենաշատը պանրով ապուրն եմ սիրում, անպայման փորձեք:

Բուսակերների ճաշացանկից խորհուրդ կտամ գազարի կոտլետով սենդվիչը: Էդպիսի բան երբևէ չէի կերել:

Թեյերի լայն տեսականի կա, որ ցանկության դեպքում կարող են սառը մատուցել, այսինքն սառը թեյը փոշուց չեն պատրաստում: Ընդհանրապես ճաշացանկում դժվար թե վնասակար ուտելիք գտնեք, իսկ հատուկ ընտրված առողջ ճաշատեսակներ` ինչքան ուզես:

Թարմ քամած հյութեր, տնական մուրաբաներ, նուտելայով/խտացրած կաթով վաֆֆլներ, հավի թևիկներ կծու սոուսով, պաստաներ ձեր ընտրած հավելումներով, բրինձ+լավաշի մեջ թունա...Էլ որն ասեմ, էլ որը... Սովածացա :)

Ամառվա շոգից փրկվելու հիանալի տեղ :)

ռեյտինգ +4
կարդալ

Մտերմիկ միջավայր, համեղ վաֆլիներ, տնական մուրաբաներ, բարեհամբույր սպասարոկում և նորմալ գներ: Եթե մենյուն էլ մի քիչ հաճախ թարմանար, հիասքանչ կլիներ:

ռեյտինգ 0
կարդալ

Իմ շատ սիրելի վայրերից մեկը: Էն որ պահում ես՝ եզակի ընկերների հետ գնալու համար :)) օրիգինալ մթնոլորտ, համեղ խոհանոց, հյուրընկալ անձնակազմ

ռեյտինգ +2
կարդալ

Ճիշտն ասած 2 անգամ փորձել եմ գնալ, 2 անգամն էլ չի ստացվել: Հենց այդ օրերին որոշել են շուտ փակել :((( Շատ լավ ու հաճելի բաներ եմ լսել Yeloow street-ի մասին ու անպայման պետք է այցելեմ: Հուսամ այս անգամ գոնե կստացվի :)

ռեյտինգ +3
կարդալ

One of my favorite restaurants ever, not just in Yerevan. The food is fantastic. The atmosphere is the best in town. The owners and staff are great. It is the best!

ռեյտինգ +1
կարդալ

havanac vayrerics evs meky , vor kareli e chapsosal azat jamanakd aydtwex anckacnelu hamar

ռեյտինգ 0
կարդալ

Շատ բարի տեղ է: Էն հազվադեպ վայրերից է, որտեղ ուզում ես վերադառնալ ու նորից վայելես էնդեղ թողած ջերմ հուշերդ: Աշխատողները շատ բարեհամբույր են, միշտ ժպիտով ու պոզիտիվ: Մենյուն ճիշտ է էդքան էլ հարուստ չի, բայց փոխարենը ամեն ինչ շատ շատ համով է: Մի խոսքով Yellow Street-ը դարձել է իմ սիրած վայրերից մեկը, մանավանդ չծխողների համար նախատեսված օրերին:

ռեյտինգ +6
կարդալ

Մեր էկոՓԱԲի հարևաններն էն, շատ լավ տեղա, շատ լավ ժողովուրդ են: Հաստա արժի գնալ լավ ժամանակ անցկացնել!

ռեյտինգ +2
կարդալ

Amazing service, delicious food, awesome atmosphere.
Everything you need, want, and could ask for :)

ռեյտինգ +3
կարդալ

Հաճելի էր, մի տեսակ ոնցոր տատիկիդ տանը լինեիր` հին թեյնիկներ, զարդուցիչներ, ծաղկավոր սփրոցներ...

ռեյտինգ +2
կարդալ

Դեկտեմբերի վերջին եմ եղել էստեղ: Սկսեմ դիզայնից. շատ հակասական ներքին ձևավորում ունի, օրինակ՝ ինձ համար հեչ նոստալգիա չի սովետա-կոմունիստական իրեր այտեղ տեսնելը, բայց մեկ էլ մի հատ ուրիշ աքսեսուար ես տեսնում ու ասում՝ վախ, ինչ հավես ա: Մենյուն գերհագեցած չի, ինչն իմ կարծիքով լավ նշան ա, քանի որ կունենան մի քանի ուտեստների համար նախատեսված մթերքներ, որոնք էլ իրենց հերթին թարմ կլինեն: Չնայած նենց տպավորություն էր, որ ամեն ինչ հացով էր. բագետ, սենդվիչ, լավաշ: Ըմպելիքներից կոմպոտն ու շոկոլադը շատ համով էին: Գները բավականին մատչելի էին: Մատուցողները շատ բարեհամբույր էին, շատ կարևոր դետալ էին ապահովում, որ եթե ինչ-որ ուտելիք պիտի ուշանար, քեզ տեղեկացնում էին էդ մասին: Իսկ խանութի գաղափարը սրճարանում միշտ հավանել եմ նաև Եվրոպայում:
Առաջարկում եմ եվիստային հնարավորություն տալ ուտելու տեղերը գնահատել 3 կատեգորայում, որտեղ էլ արդեն դնում եմ համապատասխան գնահատականները.
Ներքին ձևավորում կամ դիզայն - 3
Ուտեստների որակ-գին - 3
Սպասարկում - 5

ռեյտինգ +2
կարդալ

Շատ մտերմիկ, հարազատ վայր է: Ոչ մի վատ բան չեմ կարող ասել:
Վայրը շատ հարմար է: Ինտերիերը՝ շատ հաճելի: Գները միջին կամ դրանից ցածր: Շոկոլադը իհարկե շատ լավն է: Անգամ մենյուն է հարազատ, ձերքով գրված տետրակ է: Սպասարկումը շատ ընկերական է, հաճելի: Մի խոսքով, շատ բան չունեմ գրելու, ամեն ինչ շատ լավ է, գերազանց: Կարող ես ընկերների հետ գնալ, երգել, ուրախանալ, համտեսել հետաքրքիր ուտեսետներ, թեյեր, սուրճեր, շոկոլադ ու էլի շատ բաներ: Միշտ հաճույքով եմ այստեղ գնում: 5+ աստղ:

ռեյտինգ +1
կարդալ

Սպասարկումը շատ լավն ա: Տերերը հրաշալի մարդիկ են: Ուտելիքը համով ա: Խմելիքը համով ա: Գները շատ նորմալ են, տեղ-տեղ էժան: Մթնոլորտը լավն ա: Չծխողների իրավունքները պաշտպանված են: Միակ սրճարանն ա, որտեղ գնում եմ:

ռեյտինգ +3
կարդալ

Երևի միակ վայրերից է , որ հաճույքով եմ գնում: Գժվել կարելի է իրենց դարչինի բույրով տաք շոկոլադի համար: Մթնոլորտը մտերմիկ, աշխատողները ժպիտով ու ջերմ: Ինչքան քիչ բան է մարդուն հարկավոր այսպիսի վայրերում՝նորմալ սպասարկում, իսկ այստեղ կարելի է ասել Գերազանց սպասարկում: Ուտեստները համեղ ու խելքին մոտ գների: Բարձր տրամադրությամբ էլ դուրս էս գալիս իրանց մոտից ու ճանապարհին հենդ մեյդ գործերով զմայլվում, մեկ - մեկ էլ գնում որոշ իրեր :Ճ

ռեյտինգ +1
կարդալ

Yellow street !!!!
Shaaaaaaaaat sireli vayr, ur es karox em amen or gnal ev chhognel.
Shat hamex uteliq, jerm mtnolort, vonc vor tatikit tun hyur gnacac lines.
Nun jan shaaat mersi nman texi hamar :)))

ռեյտինգ 0
կարդալ

շատ-շատ լավ տեղ, հաճելի մթնոլորտ, էժան գներ, շաաաաաաատ համեղ տաք շոկոլադ, մեծ բաժակով, թանձր, դառը ու դարչինով, ու լիքը ծանոթ ու հաճելի դեմքեր

ռեյտինգ +1
կարդալ

Ցերեկները հանգիստ աշխատելու միջավայր է, վայ-ֆայ կա, համով վաֆելներ ու թեյեր կան, բագետներ ու սուպեր, իսկ երեկոյան՝ ընկերների հետ չաչանակելու իսկական տեղն է: Սովետական շրջանի հնաոճ կահավորումով երկու սենյակ են՝ ծխողների եւ չծխողների համար: Նախասրահում օրիգինալ հուշանվերներ են վաճառվում: Ափսոս, որ հիմա անընդհատ անշլագ է լինում երեկոները: «Տանտերերն» են մեղավոր՝ ամուսիններ Նունեն ու Արթուրը, որ հյուրասեր տանտիրոջ նման են ընդունում հյուրերին:

ռեյտինգ +2
կարդալ

վաաաայյյյ, yellow street............. մի ուրիշ աշխարհ էր էս սրճարանը, Երևանի ամենաբարի վայրերից մեկը :) Մի անգամ եմ գնացել, բայց շատ-շատ լավ տպավորություններով դուրս եկա. հանգիստ, բարի, անմիջական... դե իսկ զարդերի ու այլ ձեռքի աշխատանքների սրահի մասին էլ չասեմ - շատ հավես բաներ կան:
Մի խոսքով՝ շատ լավ ընտանեկան բիզնես: Բայց էս վերջերս մի անգամ էլ գնացինք որ սուրճ խմենք՝ փակ էր, մարդիկ հավաքվել գնացել էին հանգստանալու. սա էլ ընտանեկան բիզնեսի վատ կողմը՝ հո մեկին գերի չես թողելու արձակուրդ գնալուց :D

ռեյտինգ +5
կարդալ

Թեյի բաժակների, թեյնիկների, սփռոցների, լամպերի, մենյույի ու մնացյալ բոլոր ինտերյերային էլեմենտների համար մենակ արժի գնալ: Էլ չասեմ, որ շատ համեղ ա հիմնականում ու մատչելի: Մթնոլորտն էլ շատ հաճելի: Անպայման փորձեք խնձորով դեսերտը :Ճ

ռեյտինգ +4
կարդալ

Արդեն մի տարի ա Yellow Street-ը իմ տունն ա: Երբեմն նույնիսկ տարօրինակ ա, որ էնտեղ չեմ գնում:
Հանրահայտ տաք շոկոլադը բավական ա հանգստանալու համար:
Ուտելիքները ահագին քիչ են, հիմանականում բագետն ա, որը ես էդքան էլ չեմ սիրում: Բայց էստեղ ուտելու համար չեմ գալիս, էստեղ հանգստանալու համար եմ գալիս: Էստեղ քեզ չեն խանգարի, մուննաթ չեն գա, այլ հակառակը՝ հետը կընկերանան, կժտան, տրամդ կբարձրացնեն:
Վերջերս ավելացնում են սովետական շունչը, բայց կարծում եմ, որ ավելորդ ա, առանց դրա էլ yellow street-ը հարմարավետ ա ու օրիգինալ:

Հ.Գ. Երբ մտնում ես չծխողների սենյակ, անկախ քեզնից օտար մարդկանց ասում ես : Դա պատահական չի, փաստորեն մթնոլորտը էնքան ջերմ ու հարազատ ա, որ անկախ քեզնից օտարները հարազատներ են թվում:

ռեյտինգ +3
կարդալ

Միանում եմ բոլոր-բոլոր լավ-լավ կարծիքներին, մանավանդ Anush M.-ի գրած կարծիքին!!!!!! Շատ հաճելի միջավայր, շատ լավ ու կայֆ մենյու, շատ հավես վայր, շատ լավ կահավորում, շատ լավ զարդարում, շատ հաճելի սպասարկում, շատ կայֆ puzzle-ներ, հին կոպեկների շատ կայֆ ու կրեատիվ կիրառում լվացարանում, շատ համով ու մեծ բագետներ, շատ համով ապուրներ ու աղցաններ, ՇԱԱԱԱԱԱԱՏ համով տաք շոկոլադ......և, իհարկե, գարեջրի հետ մատուցվող շատ համոոոոոոոոով պիստակ (ֆիստաշկա), բաժակով կամ ամանով, որ ուզում ես ևս մի անգամ գարեջուր պատվիրել մենակ դրա համար :DDD մի խոսքով ՇԱՏ լավ ամեն առումով:))))))))))))))))) ԱՊՐԵՔ ԴՈՒՔ!!!

ռեյտինգ +6
կարդալ

Շատ եմ հավանում: Եվ մենյուն և միջավայրը: Համովա, նորմալ երաժշտությամբ: Գները խելքին մոտ, թեյը՝ շատ ))
Միակ բանը որն, ըստ ինձ, լավ չի՝ ծխողնորի և չծողների սրահները տեղերով կփոխեի:

ռեյտինգ +1
կարդալ

համով, սիրուն, պուպուշ:)) կայֆ ու օրիգինալ տեղ ա, կրեատիվ մենյու, համով ուտելիքներ, հավես մթնոլորտ

ռեյտինգ +1
կարդալ

Մի անգամ եմ գնացել, բայց իրականում դուրս շատ եկավ: Շատ համեղ էր ամեն ինչ, գները բավականին էժան: դե իհարկե առանձին թեման ձևավորումն ա... շատ հետաքրքիր միտք կա ու իրոք հաճելի է: Չէի ասի, որ ամեն օր կգնամ, բայց շուտ-շուտ գնալ արժի: Ինչ որ տնական միջավայր ա, ինչի արդյունքում որոշակի մասսա բարեբախտաբար չի այցելում ստեղ: Մի տեսակ տնական միջավայրում ես ու կարող ես հանդիպել շատ հետաքրքիր մարդկանց հետ:
Մենյուի մասով իրոք ես էլ խորհուրդ կտայի աշխատել մենյուի ընդլայնման վրա... ավելի շատ ոչ թե ուտելիքների, այլ խմիչքների ու սուրճ/թեյ տեսականու վրա:

ռեյտինգ +4
կարդալ

Շատ լավ տեղ է: Գնահատման բոլոր չափանիշներով <> եմ դնում: Հաճելիորեն զարմացած էի հատկապես, երբ <> մեկ անգամ իրենց մոտ տեսնելուց հետո անմիջապես հիշեց ինձ, երբ երկրորդ անգամ գնացի բավականին երկար ժամանակ անց: :))))
Ամեն ինչ շատ համեղ է: Սրահների ձևավորումը շատ յուրօրինակ է: Իսկապես հանգիստ գողտրիկ միջավայր է: Առաջիկայի համար ուղղակի խորհուրդ կտամ աշխատել անընդհատ ընդլայնել մենյուն: :)

ռեյտինգ +1
կարդալ

Shat em eghel estegh. misht shat em havanel. bayc naxaverjin angam mi tesak hiastapvel ei. erevi chapic durs handart er, isk es mi qich ayl tramadrutyamb ei gnacel. bayc amen depqum verjin angam noric karciqs poxeci. Iroq shat lav tegh a! mi tesak bari aurayov, hangist u mtermik ereko anckacnelu hamar idealakan vayr. Uteliqner@ shaaat hamegh en, isk gner@ zarmanalioren cacr. anpayman porceq darchinov taq shololad. heto ahavor kayfa, vor hand made srah ka. karogh es geghecik hand made irer gnel aydteghic. heto ahavor durs galis a, vor estegh puzzlener kan. es shat em sirum puzzlener havaqel. mi tesak ankrkneli tegh a! bayc linem ankeghc - ete patrastvum eq inch vor emocional u artasovor ereko anckacnel, apa es tegh@ hastat harmar chi, vorovhetev vonc vor tan@ lines. isk ete uzum eq mterim @nkerneri het mi tegh gnal, vortegh karogh eq hangist shbvel ev hamegh utel, apa mianshanak - Yellow street.

ռեյտինգ +3
կարդալ

Հրաշք մթնոլորտով տեղ ա, ճաշակով արվեստամետ մարդկանց համար:

ռեյտինգ +1
կարդալ

Սկզբում եմ տարօրինակ էր էս տեղը Ինձ համար, իսկ հետո կամաց-կամաց սկսեց դուրս շատ գալ/ հիմա մի քիչ ուշ-ուշ եմ լինում, որովհետև բացօթյա տեղեր եմ նախընտրում ամռանը: Բայց սպասարկումը շատ լավ է, կարևորը՝ ոճային է, ու քեզ լավ ես զգում էստեղ ;))

ռեյտինգ +3
կարդալ

Էս տեղը Իմ Երևանի արտացոլանքն ա: Ոնց ել լինի մի ծանոթ/ընկեր կտեսնեմ ստեղ:
Մի խոսքով եթե տանը չեմ, ուրեմն Յելլոու Սթրիթում եմ սովորաբար:)

ռեյտինգ +3
կարդալ

Հրաշալի վայր, հրաշալի մթնոլորտ: Շնորհակակալություն Արթուր և Նունե :)

ռեյտինգ +2
կարդալ

Սիրում եմ էս տեղը, համ մտերմիկ մթնոլորտ, համ համով-համով բաներ կան, հատկապես գազարով սուպն ու մեկ էլ վաֆլիները նոր...հետո միշտ էնպիսի տպավորություն է, ասես տանդ ես, կամ մաքսիմում ընկերներիդ տանը...երբեք օտարություն չես զգում...
բացի այդ շատ հարմար է նվերներ ընտրելու համար, եթե ինչ-որ նվեր ես փնտրում ու հատկապես երեկոյան ուշ ժամ է ուրիշ բաց տեղ էլ չկա, էստեղից հաստատ կարող ես ինչ-որ յուրհատուկ hand-made բան գտնել, էլ չեմ ասում, որ փաթեթավորումը լրիվ սրտովս է :)))

հ.գ, ու սա առաջին վայրն էր, որտեղ ես առաջին անգամ կերա դարչինով կաթնով ու սիրեցի շատ շատ

ռեյտինգ +4
կարդալ

Ամառային արձակուրդներս կանցկացնեմ Yellow Street-ում, համոզված եմ՝ Արթուրն ու Նունեն իմ համար անկյուն կգտնեն չծխողների սենյակում (համենայն դեպս տպավորությունն այդպիսին ա. կարաս գաս հյուր, հաց ուտես, գիշերն էլ քո համար տեղեր կգցեն): Օջախ ա էս տեղը, տուն չի, մենակ պանրով ապուրը (800 դր մեծ, շատ մեծ ամանով՝ չկա սենց բան) ամենինչ արժի: Խորհուրդ եմ տալիս, բոլորին ով դեռ չի եղել: Ափսոս բացօթյա չի՝ դե մի երնեկ պակաս:

ռեյտինգ +5
կարդալ

Место, где я отдыхаю! :) Спасибо, Нуне и Артур :)

ռեյտինգ +5
կարդալ

Չէ.. մեկա.. չեմ սիրում այս կարգի տեղեր.. չգիտեմ .. հա, օկ, ինչ-որ "իդեա" կա..բայց դե կատարումը .. եթե ուզեմ տանը սուրճ խմեմ, էլ ինչ՞ու եմ գնում ինչ-որ մի տեղ... մի անգամ եմ մտել .. ինչ ուզեցինք -չկար.. ես էտ բանը ընդհանրապես չեմ հասկանում - ասենք "չկան" որն ա՞ ...գնացեք, բերեք... լավ, մի խոսքով ) Չէ, ես չեմ հավանում ...

ռեյտինգ +1
կարդալ

Իմ համար, այս քաղաքի միակ տեղը, որտեղ քեզ զգւմ ես իրոք ինչպես տանը, այնտեղ գնացողները շատ դեպքերում նույնիսկ ասում են "գնում ենք տուն :)"
հատուկենտ տեղերից մեկը, որտեղ վստահ ես, որ համտեսելու ես առողջ ուտելիք
հատկապես խորհուրդ եմ տաիս նրանց, ովքեր դեռ չեն գնացել, այտեղ համտեսել, իրենց պատրաստած տաք շոկոլադը:

ռեյտինգ +5
կարդալ
;