Ուլիխանյան ակումբ – Ulikhanyan club

full starfull starfull starfull starhalf star ռեյտինգ 4.5 , 26 կարծիքներ

Հեռախոս : +374 10 586573, +374 99 586536

Facebook : www.facebook.com/pages/Ulikhanyan-Club/252300988177100
Մեր մասին:
Live Music.Jazz,Blues,Rock,Latino,Classic

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Լավ երաժշտություն, լավ կատարողներ ու լավ մթնոլորտ։
Սպասարկումը չի փայլում, սովորականա, մի տեսակ տնավարի վիճակներ են, բայց հիմնականում նման տեղերում դրա վրա շատ ուշադրություն չեմ դարձնում, որովհետև համերգի համար եմ գնում իսկ համարգները միշտ ընտիր են եղել։

ռեյտինգ +3
կարդալ

Բացման օրվանից մի քանի անգամ լավ կենդանի երաժշտության երեկոների ենք եղել այստեղ: Վաղուց չեմ մտել, հուսով եմ, որ որակը չեն գցել: Սպասարկումը լավ էր, համեստ ու հետաքրքիր արտաքինով աղջիկ էր մատուցողը... բայց դե բոլոր համանման վայրերի նման ինչ-որ պահից դժվարանում էր շնչելը:

ռեյտինգ +1
կարդալ

Քաղաքի այն տեղերից, որ հարազատ է դառել տարիների հետ ու միշտ սիրով եմ մտնում ՝ թե համերգների, թե պարզապես ընկերներով գարեջուր ու խեցգետնի փարթի անելու։ Կոլորիտային ակումբ է ու նորմալ գներ

ռեյտինգ 0
կարդալ

մեկ անգամ եմ եղել իհարկե,և եղել եմ Տիգրան Համասյանի համերգին,ուղղակի տպավորությունների տեղատարափփփփփփփ,նախ շատ հրաշալի կատարում էր,իհարկե չէի էլ կասկածում,մի քիչ անհարմար էր նստելու տեղերը,և հենց սրահը փոքրիկ է շատ,բայց այնքան տպավորված էի,որ դա այդքան էլ չխանգարեց...

ռեյտինգ +1
կարդալ

Sirum em shaaat "3"3"3"3"3

ռեյտինգ +1
կարդալ

Мне очень нравится этот клуб. Можно хорошо провести время и послушать качественную музыку.

ռեյտինգ 0
կարդալ

5 astx + evs mek@ handzin indz =D

ռեյտինգ 0
կարդալ

Շատ լավ համերգներ, բեմի հետ կապը անմիջականա ու կատարողների հետ անմիջական շփումը ամեն ինչ արժի, իսկականից դրական էմոցիաներա հաղորդում ահագին: Որակյալ ու կենդանի երաժշտություն: Մի խոսքով շատ լավ տեղ :)

ռեյտինգ +2
կարդալ

Մեծ հիասթափություն ապրեցի այսօր: Հաճախորդին բացահայտ հիմարի տեղ են դնում ու խաբելով են փորձում փող աշխատել: 1-ի փոխարեն 2 եմ գնահատում միայն այն բանի համար, որ համերգը լավն էր:

ռեյտինգ +2
կարդալ

3 անգամ եմ եղել, 2 անգամ հաշվի մեջ ավել բաներ են գրել: Օրինակ մենյուի մեջ մեծ տառերով գրած ա, որ Գարեջուր + աղի ձողիկ = 900 դրամ, բայց վերջում աղի ձողիկը հաշվում են 600 դրամ: Հստակ խաբում են: Սպասարկումը չափազանց անկազմակերպ ա:

ռեյտինգ +2
կարդալ

Կարծում եմ իրա ոճի մեջ լավագույն ակումբների մեկն է: Խնդրներից կարող եմ նշել միայն խոհանոցը, քանի որ ընտրության լայն հնարավորություն չկա ... մնացյալն ավելի քան հիանալի է` հատկապես ակումբային մթնոլորտը

ռեյտինգ +1
կարդալ

Շատ հավես մթնոլորտով տեղ է: Միշտ հաճելի երեկոյան ընկերների հետ ժամանակ անց կացնելու և ուրախանալու համար:

ռեյտինգ +1
կարդալ

Ընդամենը մեկ անգամ եմ եղել, ցավոք ոչ մի կերպ չեմ հարմարացնում այցելել այս
վայրը և վայելել Սուրեն Առուստամյանի կենդանի կատարումները :Ճ Ըհըն ուրեմն ամենա կարևոր պլյուսրեից մեկը այս վայրի-կենդանի կատարումներն են :Ճ Վայրը մեծ է բավականին, նմանատիպ վայրերի համեմատ- սա ել երկուս, պարելու տեղ կա ՝երեք :Ճ Մի խոսքով լավ ուրախանալու ու զվարճանալու համար իդեալական վայր ;Ճ Մասսան էլ էր այն պահի դրությամբ լավը :Ճ

ռեյտինգ +2
կարդալ

Հարազատ վայր

ռեյտինգ -1
կարդալ

Հոգեհարազատ տեղա: Ասոցացվումա լավ համերգների հետ:

ռեյտինգ -1
կարդալ

Շաաատ լավ տեղա....

ռեյտինգ -1
կարդալ

Ինձ շատ հարազատ տեղ է, նախկինում շատ-շատ էի այցելում ու հիմա էլ, երբ Երևանում եմ լինում, միշտ լինում եմ էստեղ: Ամուսնուս էլ է շատ դուր գալիս: Նախ ուզում եմ ասել, որ էստեղ պիտի գալ կենդանի երաժշտություն վայելելու ու ինչ-որ բան խմելու, դրա համար անհեթեթություն է ուտելիքից բողոքելը: Իրենք միշտ աշխատում են լավագույն երաժիշտների հետ, էդ պատճառով էլ լավագույն միջավայրն ապահովված է: Նշեմ, որ Rak'n'Roll-ի օրերը իսպանական tapa են հիշեցնում, այսինքն՝ վճարում ես խմիչքի համար, բայց ստանում ես նաև ուտելիք: Միանշանակ 5 աստղ:

ռեյտինգ +3
կարդալ

լավ համերգներ են կազմակերպում, բայց վատն էն ա, որ ընթացքում հարմար չի նաև կանգնել, պարել...հեչ լավ չի

ռեյտինգ 0
կարդալ

Նման ակումբներ հաճախելից պետք է հիմնականում ուշադրություն դարձնել միջավայրի վրա: Թե խմիչքները, թե առհասարակ մենյուն, թե ինտերյերը և թե սպասարկումը միջնի ստորին սահմանին են ձգտում: Բայց դե Ուլիխանյան գալիս ես երաժշտության համար և ոչ թե ուտելիքի կամ խմիչքի: Դե իսկ օդափոխությունն էլ ժամանակակից Երևանյան ակումբերի Աքիլեսյան գարշապարն է:

ռեյտինգ +1
կարդալ

Այ Այ այսենց ՔԼԱԲ ներ որ շատ լինեն ավելի լավ կլինի շատ լավ միջավայր է լավագույն երաժշտությունը էստեղ է հնչում,,,, ամեն անգամ ներկա գտնվելով համերգներին հասկանում էս որ մակարդակով միջավայր էս ընկել և կողակիցներտ անիմաստ ՛՛փարվանայոտ՛՛ ներկաներ չեն:

ռեյտինգ +4
կարդալ

Շատ լավ համերգներ են կազմակերպվում, անգամ բեմ կա ի տարբերություն շատ ակումբների, բայց էլի պետք ա օդափոխության պահը նշեմ, ինչ արած: Չծխողի համար ահագին դիսկոմֆորտ կա

ռեյտինգ +2
կարդալ

Vat chi. Mijin.

ռեյտինգ -1
կարդալ

Համերգի համար ընտիր տեղա: Չնայած մեզ որպես փորձատեղա միշտ ծառայել :D

ռեյտինգ +1
կարդալ

Ռակը մի քիչ աղիա լինում ,բայց մեկա շատ լավ տեղա , 3 անգամ եմ եկել ու 3 անգամնել գոհեմ:

ռեյտինգ +2
կարդալ

Սիրում եմ շատ, խեցգետին փարթիները նամանավանդ <3

ռեյտինգ +1
կարդալ

Լավագույն երաժշտական միջոցառումները ստեղ են անցկացվում: Առուստամյան Սուրեն, Լոս Լոկոս և, իհարկե, առաջին հերթին Դոգմա ռոք խումբ! Crayfish party-ները (խեցգետնային խնջույքները) էլի շատ լավն են:

ռեյտինգ +2
կարդալ

Քարտեզ

Երևան, Գևորգ Քոչար 4

Նկարներ

;