The Green Bean – Գրին բին

full starfull starfull starfull starhalf star ռեյտինգ 4.5 , 72 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.thegreenbean.am/

Հեռախոս : 37410529279

Մեր մասին:
Coffee Shop

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Շաաաատ պուպուշ վայր, հարմարավետ, մաքուր, օրիգինալ ձեվավորված ինտերյեր, հիանալի անձնահակզմ հիանալի սպասարկումով, շատ համեղ ուտելիքներ և ըմպելիք։ Անկրկնելի տեղ ընկերական հանդիպումների համար։

ռեյտինգ +4
կարդալ

Վայր որտեղ չեն ծխում և էկո միջավայր. Գները միքիչ բարձր են բայց արժե սպասարկում կա!!!

ռեյտինգ +4
կարդալ

The best staff, tastiest food (especially vegiterian/vegan options) and eco-friendly atmosphere!!! my favourite spot in Yerevan!!!

ռեյտինգ +5
կարդալ

Սպասարկումը շատ լավն է, կերակուրները՝ համեղ: Կարևորը, որ ծխելն արգելված է:

ռեյտինգ 0
կարդալ

Հիանալի սրճարան է, անկրկնելի ու յուրահատուկ սպասրկմամբ և մատուցումով:

ռեյտինգ +1
կարդալ

Շատ լավ վայր է,այստեղ կարելի է գալ հենց թեկուզ այդքան բարեհամբյուր մատուցողների համար, հարմար վայր է հանգստանալու , լավ ժամանակ անցկացնելու համար, ծխելն արգելված է,որը ինձ համար շատ գովելի է, միայն ունի մեկ մինուս , գներն ինչ որ անհասականլիորեն թանկ են

ռեյտինգ +4
կարդալ

Tasty, Fresh, Green. Good service good location and excellent internet speed

ռեյտինգ +2
կարդալ

շատ հաճելի վայրա անկեղծ մեկ անգամ եմ եղել ու հավանել եմ, ընհանրապես սպասարկմանը մեծ տեղ եմ տալիս եստեղ հենց իմ ուզածն էր:

ռեյտինգ +1
կարդալ

Միայն ընդմիջման համար կարող եմ երաշծավորել։ Լավ միջավայր, լավ սպասարկում, արագ ու հաճելի։

ռեյտինգ 0
կարդալ

Արտասահմանյան ոճով Caffee... Լավն է:

ռեյտինգ +4
կարդալ

LOVVVVE YOU "Green Bean"!!! Wonderful place, wonderful coffee, ohh , can' t help saying wonderful everytime I talk about this cafe) If I am tired of everything I visit "Bean"
and get really relaxed, thank you *

ռեյտինգ +3
կարդալ

Երևան քաղաքում իմ ամենասիրելի վայրը:
Պատրաստվեք, երկար եմ գրելու:))
1. Շատ շատ հաճելի ժպտերես և անկեղծ սպասարկող անձնակազմ, միշտ պատրաստ արձագանքելու և մշտապես անկեղծ ժպիտը դեմքներին: Ուզում ա 10 անգամ տեղներդ փոխեք, մի 100 անգամ կանչեք, մեկ է հաճույքով սպասարկում են: Իսկ ովքեր կարծիք են հայտնում, թե մատուցողները չեն հասկանում հայերեն, երևի լավ կլինի, փորձեն հասկանալ, արդյոք իրենք հայերեն են խոսում: Շատ ավելի լավ է երևի, որ մատուցողները տեղի հայեր չեն, ես շատ կցանկանամ, որ նրանց աշխատելաոճը փոխառնեն մնացածը:
2. Երբեք "քյարթու" կոչված, տհաճ "խրխնջացող", հիմար-հիմար խոսացող մարդկանց էնտեղ չես տեսնի: Նման մարդկանց էստեղ պարզապես կոմֆորտ չի լինի: Քյաբաբ միջավայր չի ախր: Ծխել չեն կարող: Կնայեն շուրջը և միայն ինչ-որ հետաքրքիր թեմաներից զրուցող մարդկանց կտեսնեն ու ի վերջո "գլազիտ" անելու մարդ չեն գտնի, կթողնեն դուրս կգան:
3. Շատ կիրթ և հաճելի սեփականատերեր: Երբեք խնդիր չէ նրանց անձամբ մոտենալ և որևէ առաջարկ անել կամ զրուցել հետները: Շատ ընկերական և մշտապես համագործակցելու պատրաստ, հատկապես եթե հասարակության համար որևէ լավ բան եք անում, լինի դա էկո ոլորտի կամ բարեգործական ոլորտի որևէ ծրագիր:
4. Սուրճը շատ եմ սիրում էստեղի, բարի քաղցրեղենը շատ լավն է, և ուզում եմ շեշտել անպայման, որ էստեղ հաստատ մինչև վերջին նիճը կշտանալ ցանկացողների տեղ չէ: Մատուցվող ուտեստների պորցիաները ընդամենը քաղցը կոտրելու և աշխատելու ունակ մնալու համար իսկն են: Իսկ եթե ուզում եք այնքան ուտել, որ քուններդ տանի, գնացեք Տաշիր պիցցա կամ մեկ այլ տեղ:

ռեյտինգ +2
կարդալ

I like the place, the ambiance, positive and very family place! Service is good, food is very tasty. But one more thing, guys, you are putting the accent on organic food, the thing is that in Armenia the food is only organic! :)

ռեյտինգ +1
կարդալ

Մի քիչ թանկ ու շատ հավես մի վայր՝ ոչ վատ սպասարկումով, հարմար ինտերյերով ու իր բարձր վարկանիշով:

ռեյտինգ +4
կարդալ

Լավ cheesecake կարելի է ուտել այստեղ, համենայն դեպս, ի տարբերություն այլ վայրերի, բավականին լավ: Միակ վատ բանը այն է, որ թանկ է:

ռեյտինգ +4
կարդալ

Շատ շատ շատ լավ ու սիրելի վայր: Ամենահամով սուպեր ու բեյգլներ, ժպտերես անձնակազմ, արագ սպասարկում, ընտիր ֆեյսբուքյան էջ, ջերմ մթնոլորտ, համով սուրճ...))

ռեյտինգ +6
կարդալ

Հրաշալի վայր է, մթնոլորտը, դիզայնը, խոհանոցը` ամենը բարձր մակարդակի վրա:
Սուրճերը շատ համեղ են, մենյուն յուրահատուկ: Սպասարկումը մի փոքր դանդաղ է, սակայն շատ սիրալիր են:

ռեյտինգ +5
կարդալ

Առավելություննուեր: առողջարար ուտելիք, շատ լավ ժպտերես սպասարկում, սիրուն ու մտածված ինտերյեր, համեղ խմորեղեն, համեղ ու շատ թեյնիկով թեյ, շատ արագ ու լավ wifi :)
Մինուսներ: Կշտացած է պետք գալ, քանզի առողջարար ուտելիքով սոված ես մնում: Ինչքան ես հասկանում եմ նաև նոռմալ միս/մթերք գնելու պատճառով գները ամենաբարին չեն: Բացի դրանից այն Երևանյան վայրերից է, որտեղ կողքի սեղանի մարդիկ կարող են անգլերեն խոսել ամբողջ երեկո, իսկ վերջում բոլորով բնիկ Երևանցի պարզվել))

Հարմար է ձմեռները մռսած թեյով խմորեղեն ուտելու , ու գործ անելու համար:

ռեյտինգ +4
կարդալ

Today was my first experience with this place and I loved it very much. Food here is very fresh, tasty and ecological, service is excellent, the staff is so nice and friendly that seems you know them long ago. I like the atmosphere, design and interior which make you feel comfortable and relaxed. In my opinion on of the best places for lunch and not only. It fully deserve 5 star!

ռեյտինգ +6
կարդալ

Very friendly atmosphere, being in this interesting place and tasting various kinds of green and black tea, one gets really relaxed and wishing come back again...

ռեյտինգ +2
կարդալ

Aystexic hnaravor e heranal miayn drakan tpavorutyunnerov ev licqerov, inchpes naev veradarnalu mec cankutyamb :) The green beanum dzez spasvum e ha4eli mtnolort, aroxj snund ev profesional spasarkum.

ռեյտինգ 0
կարդալ

Լավագույն վայրերից մեկը,անգամ մոռանում ես,որ Հայաստանում ես,օրգանիկ սնունդ,լավագույն սոդան ու հիանալի մթնոլորտ

ռեյտինգ 0
կարդալ

Yerevanum miak tegh@ vortegh kareli ei xuspael suti glamour massaic kabluknerov u prtvac axjikneric u "txaneric" ...isk dra patchar@ arajin hertin mnacac bolor yerevanyan vayreric tarbervox eco mijavayrn e...cxoxneric heru...chashakov erajshtutyamb u lusavorutyamb....arden vorerod erekon e chashic araj ayntex enq anc kacnum sireliis het....spasarkum lav n e...u jpitov :) erbeq chka en zgacoxutyun@ vor arka e shat al vayrerum "durd chi galis dur@ bac e karox es gnal" ... shatttt hamov en beygls chipser@,...uxxaki gjvum em dranc hamar :) gner@ amenevin bardzr chen mijin....mi xosqov chem dadari aycelel...mianshanak :)

ռեյտինգ 0
կարդալ

Դիզայնով, սպասարկաման որակով, տիրող ջերմ և անմիջական մթնոլորտով տարբերվող վայր է, ուր շատ հաճելի է այցելել))))))

ռեյտինգ +2
կարդալ

Շատ օրիգինալ դիզայնով մի գեղեցիկ վայր, որտեղ տիրում է հաճելի դրական մթնոլորտ և սպասարկման բարձր որակ:

ռեյտինգ +1
կարդալ

մեկ անգամ եմ էստեղ եղել, կարֆ տեղա, համով էր ամեն ինչ, մեռնելու չափ շատ կերել էի, շատ մտերմիկ ու հանգիստ էր մթնոլորտը: Կարծում եմ լավագույն մեր քաղաքի լավագույն տեղերից մեկն է իր տեսակով, ուտեստներով, մշակույթով ու ասելիքով:Ճ

ռեյտինգ +2
կարդալ

Գրին Բինը այն սրճարաններից է, որ վերադառնալու ցանկություն անպայման կունենաք: Բառի բուն և փոխաբերական իմաստով լուսավոր տեղ է: Մատուցողների դեմքերն են նույնիսկ լուսավոր :)
Մի անգամ թունայով աղցան վերցրեցի, հսկայական էր, քիչ էր մնում ասեի մնացածը փաթաթեք, տանեմ, բայց համը դեռ բերանումս է:
Միջինից բարձր են գները, բայց արժի նախապես պլանավորել ու ամիսը մեկ գնալ` դրական էներգիայով լիցքավորվել, որտև Գրին Բին-ում կյանքը կանաչ ու հիասքանչ է թվում :)

ռեյտինգ +4
կարդալ

Shat hacheli vayr,vor@ tuyl e talis qez gal artasahmanum )

ռեյտինգ 0
կարդալ

Գրին Բինն իմ լանչի ամենասիրած վայրն է՝ արտակարգ համեղ սնունդ, հաճելի սպասարկում և լավ մթնոլորտ, էլ չասած wifi-ից օգտվելու հնարավորությունը: Ափսոս միայն, որ այն թանկ է հայաստանյան աշխատավարձով շաբաթը 5 օր լանչ անելու համար..

ռեյտինգ +2
կարդալ

Shat drakan karciqner ei lsel im ynkerneric.. Verjapes inqs aycececi.
Iharke ikea-akan minimalism-y, eco mijavayrn u paycar guynerov design-i concepcian lavn e.. BAYC
Lvacvelu hamar miayn sary jur, cacr anharmar atorner (tex chlinelu patcharov bajin hasav erkrord srahy), anhaskanali spasarkox andnakazm, voronq heto texapoxecin mez qani vor dzmeruki u ksherqi nkarnerov srahy naxapes reserve aravac er- inch vor arhestakanutyan hot e galis.. Hamaroren uzum ei mi lav ban gtnel... vercri sandwich- saxmonov- berecin sary, yndhanrapes anham, aranc voreve axcani ev tank..(i dep amenatankn er exacneric)..
Dur chekav et pseudo-azat mtnolorty, hramcvac vochi arhestakanutyuny, anham uteliqnery ev animast barcr gnery.

ռեյտինգ +2
կարդալ

Իմ համար Երևանի լավագույն վայրերից մեկն է: Երևի արդեն շատ է գրվել, որ այստեղ ընդհանրապես չի թույլատրվում ծխել, ինչն արդեն իսկ շատ գրավիչ է դարձնում վայրn իմ համար: Ունեն բավականին լավ մենյու. արտասահմանյան լավ սրճարանների և ռեստորանների նման այստեղ ևս մենյուն մեծ չէ: Առաջարկվում է համեմատաբար փոքր, բայց լավ մենյու (ի տարբերություն շատ ուրիշ վայրերի, որտեղ բոլոր հնարավոր անունները մենյուում կան, բայց ինչ պատվիրես նույն բանն են բերում): Գների առումով ասեմ, որ իրենց սննդի որակին համարժեք գները միանշանակ բարձր չեն: Այս վայրն այցելելիս ես անձամբ կառաջարկեմ -
1. նախ ճշտել օրվա ապուրը (հիմնականում կրեմ-ապուր) - ամեն օր ունենում են մեկ տեսակ, որպես կանոն շատ համեղ
2. խմել իրենց կողմից հավաքվող փունջ թեյեր - ունեն օրինակ կանաչ փունջ թեյ, որն իրոք շաաատ լավն ա
3. սենդիչները շատ համեղ են. կարևորը որ պատրաստվում են իրոք շատ համեղ հացով, հաստատ նման հաց քաղաքում ուրիշ տեղ չկա (համենայն դեպս ինձ չի հանդիպել)
Դե հավելեմ նաև աղանդերի լավ տեսականին, բավականին հաճելի և ինքնատիպ ներքին հարդարումը, որոշ հետաքրքիր լուծումներ ու նաև կարծեմ ներսում անցկացվում են ֆիլմադիտումներ և այլ հավաքներ:

Մի խոսքով խորհուրդ եմ տալիս այցելել և հույս ունեմ որ ժամանակի ընթացքում այս վայրը կպահպահի իր հմայնքը:)

ռեյտինգ +4
կարդալ

Սրճարանը լավ է, մենյուում բոլոր պահանջված սուրիճի տեսակները կան, թխվածքներն էլ համով են: Գները միջին երևանի կենտրոնի էլի, չեն տարբերվում քաղաքի կենտրոնի, այդ թվում հս. պողոտայի մյուս սրճարանների գներից:
Ես այստեղ հաճախ եմ գալիս առաջին հերթին մարդկանց համար, այս սրճարանում հավաքվող մասսան ինձ հաճելի է, facebook-ի ընկերներիցս շատերին այստեղ կարող եմ հանդիպել: Չգիտեմ ոնց նկարագրեմ, թե ինչ տեսակի մարդիկ են ստեղ գալիս :), դժվար է բացատրել, բայց այս սրճարանի այցելուններին ուղղակի չես կարող համեմատել ասենք La boheme-ի այցելունների հետ, այստեղ ավելի միատարր մասսա է գալիս, կիրթ, հաճելի:

ռեյտինգ +2
կարդալ

Surch@ aystexi vat@ chi,cheescak@ shat ahavor zzveli ham uner!:( Chei asi vor aynqaaan lav vayr e vor bolorn aydqan govum en,enpisi tpavorutyun stxcvec inc mot,karces inch vor mardik macel en ays srcharan@,ev galis en aystex irenq irenc hamar,de isk hachaxordner@,nranq aynqan el karevor chen:)Chnayac petq e nshem vor matucoxner@ bavakanin lavn en.

ռեյտինգ +2
կարդալ

Հիանալի վայր է սուրճ նախընտրողների համար: Հատկապես շատ համեղ է ֆրապպուչչինոն: Սպասարկումից էլ գոհ եմ:

ռեյտինգ 0
կարդալ

Ես ուղակի շնորհակալ եմ, որ էս տեղը կա ու իրանց արած գործի, ոճի, օրիգինալության համար: Ինչ-որ թերություններ բնականաբար կան, բայց էնքան փոքր ու ստից բաներ են, որ չարժի դրա մասին խոսել էլ: Առավելությունները անհամամտ ավլի շատ են: Այսօր իմ ամենասիրած վայրնա Երևանում

ռեյտինգ +2
կարդալ

Վայր, որի մասին բացասական կարծիք դժվարությամբ կգտնեք, որը ինձ նույնպես տրվեց դժվարությամբ: Շատ հնարավոր է, որ անհատական անհարմարություններ կամ անախորժություններ եղած լինեն ինչ-որ մեկի հետ, բայց դա արդեն ինդիվիդուալ խնդիր է: Տեղը հենց մտնելու վարկյաններից գրավիչ և հարմարավետ վայրի տպավորություն թողեց, որը հենց այդպես էլ կա իրականում: Թեթև սնվելու, սուրճ կամ թեյ վայելելու համար մեր քաղաքի հիանալի վայրերից մեկն է: Մատուցողները բարեհամբույր, պատվերդ չի ուշանում չնայած զգացվում է, որ պատվերների առատություն իրոք կա: Համեղ ուտելիքի տեսականիով, լավ ըմպելիքների ցուցակով գողտրիկ վայր: Խորհուրդ կտամ այցելել նախաճաշի, լանչի կամ թեթև ընթրիքի համար, որովհետև չեմ կարծում, որ դժգոհ կվերադառնաք:

ռեյտինգ +5
կարդալ

Գրին Բինն ինձ դուր եկավ, շատ հաճելի մթնոլորտ էր ու գեղեցիկ դիզայն՝ ոչ մի առանձնահատուկ բան, բայց ամեն ինչ ճաշակով ու հանգիստ, ինչն էլ հաճախ պակասում է մեր մյուս սրճարաններում: Սուրճն ու քաղցրավենիքները համեղ էին, գները՝ միջին, սպասարկումը բարեհամբույր, անպայման նորից կայցելեմ:

ռեյտինգ +5
կարդալ

Տխուր տեղ մեր այս քաղաքում, չեմ հասկանում ինչի խաթեր են այդքան գովում՞ սպասարկումը՝ շատ վատ, մատուցողները հայերեն չեն հասկանում... եսիմ եթե ընդունենք որ այս տեղը արտերկրի հայերի համար է - գուցե իրենց դուր կգա.... որպես երևանցի ասեմ որ տխուր տեղ է...

ռեյտինգ 0
կարդալ

Այստեղ կերել եմ աշխարհիամենահամով դդմի թխվածքը... խնդրում եմ, հետ բերեք այն:)))

ռեյտինգ +1
կարդալ

ույ, իրանք ենքան լավն են: ուշքս գնում ա մթնոլորտի ու ամեն ինչի համար: մատուցողների ջերմ ու բարեհամբյուր սպասարկումը էլ ավելի լավն ա դարձնում տեղը, մեկ էլ ուտելիքը, մեկ էլ, որ մի բան չես կողմնորոշվում ուտես թե չէ, մի քիչ բերում են որ փորձեն, էդ էլ ա կայֆ...
սիրում եմ, լավ տեղ ա, արժե գնալ ամեն օր, օրվա յուրաքանչյուր ժամի, համ էլ 8:30 են բացվում, ընդեղ կարելի ա կայֆ նախաճ ունենալ, արդեն որոշել եմ :)

ռեյտինգ +3
կարդալ

Green bean is the perfect place for a quick cup of American-style filter coffee, some food that's a cut above the normal Yerevan fare, or an afternoon of work on your computer (The internet is blazing fast!)

The staff is extremely friendly. Be sure to tip them since they (unlike many other restaurants in Yerevan) do not include the tip!

ռեյտինգ +2
կարդալ

Concept@ hetaqrqir e BAYC:
Jamanel ei Belgiajic mi Shvecaraci @nkeroj het.
Amen inch hacheli er hetaqrqir er minchev "canotaca" Green Bean-i tereri het;
Yerb terern imacan vor hetis mard@ Shvecaraci e uteliqner etc... arajarkecin (chisht e anvchar), de menq el amen angam gnaluc qich caxs cheinq anum isk indz (vorpes Hay) bacardzak vochinch, verjum dzevi hamar harcrecin "duq el kuzeq" isk yes bnakanabar hrazharveci.
Indz sxal chhaskanaq, chuzoghutyun chem anum, shat em uraxanum ayspisi projectneri hamar, bayc da hasarak mi pah er vor im karciq@ poxec miangamic.
Isk hima praktikajic;
Matucoghner@ shat lavn ein :) chishta shat kuzei vor mer teghi aghjiknern el Syriahayuhineri nman chqashvejin.
Uteliq@ tarm er indz tvum e bayc nenc WOW effect chkar ankeghc asac.
Surchn indz vochinch chasec.
Interieur@ hacheli er, FRESH, voch hetamnac. Detalnern ein shat lav@.
Karch asem, vor canotneri het chcanotanaji indz tvuma der shat kgnaji bayc ayd patcharov yes el chngaci.
Asem vor minch ayd depq@ shat-shat em gnacel tarber mardkanc het u shat mec "viva voce" govazd em arel.
Anchap shnorhakal em irog zali andznakazmic, shat hetaqrqir ein erexeq@, dzez merci!!!!!
Vardan

ռեյտինգ 0
կարդալ

Քաղաքի ամենաոճային տեղերից մեկը: Ունի հստակ ձեռագիր, շաաաա՜տ հաճելի ու արագ սպասարկում, հավես ինտերիեր՝ իր մեծ ու փոքր դետալներով: Թեև գներն են մի քիչ բարձր միջինից, բայց ամեն ինչ արդարացված է))))

ռեյտինգ +3
կարդալ

Շատ լավ վայր, ամն ինչ շատ համով ա, սպասարկումն էլ բարձրաստիճան

ռեյտինգ +2
կարդալ

Կահավորանքն ու մթնոլորտն շատ հավանեցի : Լավ սպասարկում : Ցածր սեղանիկների հատվածն հավանեցի : Զգում ես քեզ ինչպես տանը : Քիչ տեսականի ունի : Ավելի շատ հանգիստ ժամանցի քան ուտելու հարմար վայր է :

ռեյտինգ 0
կարդալ

This place has a style, has a message to tell and has its own atmosphere absolutely different from all other places in Yerevan. And actually this is great! That's what most of us are looking for when planning an interesting evening!

ռեյտինգ +1
կարդալ

Հատկապես կարեւոր տեղ է չծխողների համար։

ռեյտինգ +1
կարդալ

Ընտիր սպասարկում + լավ մթնոլորտ + համեղ, առողջ սնունդ + գեղեցիկ, յուրօրինակ միջավայր+ հետաքրքիր մարդիկ - փոքր ճաշացանկ:

ռեյտինգ +1
կարդալ

Հաճելի ու հանգիստ , ճաշակով ու Eco friendly միջավայր: Ծխախոտից ազատագրված եզակի տարածքներից մեկն է Երևանում: Համեղ խոհանոց ու ժպտերես սպասարկող անձնակազմ: Հարցրեք օրվա ապուրը` չեք փոշմանի: Bagel-ները բավականին լավն են: Կառաջարկեի ներմուծել կամ հատուկ բաղադրատոմսով տարբեր բանջարեղենային հավելումներով տեղում պատրաստել նաև cream cheese ասվածը:
Սուրճի ու թեյի բազմազանությունը ևս տպավորիչ է:

ռեյտինգ +3
կարդալ

I cannot say much about the food at the Green Bean (I had only one cup of very good Americano), however the atmosphere in the cafe was charming. I liked the friendly attitude of the personnel and that they were speaking Western Armenian, which sounded so sweet. Also, the place is a real paradise for pets and their owners. If you are OK with a dog occasionally sniffing at your feet or picking a fight with another dog, you will not regret going there.

ռեյտինգ +5
կարդալ

Էկո միջավայր է ու հիանալի տեղ չծխողների համար, ինձ ամենաշատն այստեղ սպասարկումն է դուր գալիս: Այստեղ ինձ լավ եմ զգում:

ռեյտինգ +1
կարդալ

Amazing place, not like the others in Yerevan, my favourite actually. Very friendly stuff, very tasty dishes. Also they have special offers every day, don't miss. Ah and their coffee is the best in town.

ռեյտինգ +1
կարդալ

Օրվա ապուրները, պնդուկով տարտը, բրաունիները, նանայով թեյը...էլ որն ասեմ, էլ որը...կերուսուս (չէ, դրանից չկա) ))))):
Մատուցողները...մարդու ձեռքն էլ չի գնում էդ մարդկանց մատուցող անվանել. գնաս ու շփվես...:
Իմ ընկերները չոր նստարաններից են սրտնեղում, իսկ ես կարծում եմ` ընդհակառակը, էդ փայտե նստարաններն են, որ էլ ավելի են ձգում ընդմիջմանը վազել The Green Bean: Ի դեպ, երկար չեն սպասեցնում, և հասցնում ես 1 ժամվա ընթացքում համեղ սնվել ու հանգիստ շփվել ընկերներիդ հետ:

ռեյտինգ +3
կարդալ

Իրոք, գտնված միջավայր է:Սպասարկում,մարդիկ..խոսք չկա:Ամենակարևորը,որ այստեղ սուրճը քեզ միանգամից տեղափոխում է Փարիզ,առանց չափազանցության:
Իսկ սպիտակ պատերը ցանկացած ցուցադրության հիանալի տարածք են:

ռեյտինգ 0
կարդալ

Նախ ասեմ, որ սա յուրօրինակ սրճարան է Երևանում: Ամեն ինչ արված է խելամտության սահմաններում. և՛ կահավորանքը, և՛ ձևավորումը՝ պահպանելով գեղագիտական տեսքն ու գրավչությունը:

Առանձնապես պետք է գովեմ մատուցողուհիներին՝ իրենց գործի գիտակներին: Երևի Երևանում ամենաամենա պրոֆեսիոնալներից և ուշադիրներից են: Հաճախորդների անգամ հայացքից արդեն հասկանում են իրենց անելիքները: Իրենց աշխատանքը կատարում են մեծ պատասխանատվությամբ և սիրով: Կեցցե՛ն իրենք:

Ուտելիքները.
Նախ թեյի մասին, քանի որ ես թեյի սիրահար եմ, սա այն տեղն է, որ ես մշտապես կվերադառնամ՝ այն վայելելու համար:
Քանի որ երեկ հատուկ օր էր և սրճարանը առաջարկում էր հատուկ ուտեստ` Thanksgiving օրվա համար, ես այն փորձեցի և շատ հավանեցի:

Գները մի փոքր բարձր են, բայց ծառայությունների մատուցման որակով այն կոմպեսացվում է:

Մի խոսքով խորհուրդ կտամ անպայման այցելել:

ռեյտինգ +5
կարդալ

Մի հիանալի վայր մեր քաղաքում, մի հոյակապ սրճարան Ամիրյան փողոցում, մի բարձրակարգ սպասարկում քաղաքի կենտրոնում: Վերջն է այս տեղը, միշտ հաճույքով եմ այցելում: Պատճառները շատ են: Այստեղ են գալիս իմ ընկերները, մտերիմները ու պատահաբար կարող եմ տեսնել նրանց, ավելին՝ անծանոթ այցելուները այնքան հաճելի մարդիկ են, որ թվում է թե ծանոթ ես: Մատուցումը շաաատ հավես է: Շատ բարեհամբույր մատուցողներ են աշխատում, այնպիսի տպավորություն ունեմ, որ մատուցողներն իմ քույրերն ու եղբայրներն են: Հիմա հասնում ենք ամենակարևորին՝ սեփականատերերին: Երկրորդ անգամ, որ եկանք այստեղ, ամբողջ ժամանակ մեզ զբաղեցրեց խորվատ Իվանը (հույս ունեմ անունը չեմ շփոթում): Մենք բոլորս երկու ժամից ավելի ծիծաղել ենք: Էնքան հետաքրքիր պատմություններ էր պատմում....

Շատ բաներ չեմ փորձել այստեղ, բայց անպայման խորհուրդ եմ տալիս փորձել փոքր բաժակով սուրճ՝ կարծես դարչինով, ու անպայման փորձել պնդուկով թխվածքը: Այս թխվածքի վրա այքան պնդուկ կա, որ սոված ու առողջ տղամարդը կարող է հանգիստ կշտանալ:

Ու նաև այստեղ երբեմն կազմակերպվում են երաժշտական երեկոներ: Կա շատ լավ և արագ ինտերնետ: Խորհուրդ եմ տալիս անպայման գնալ այստեղի զուգարանն ու կարդալ հայելու վրա գրված հետաքրքիր ասույթները: Հատկապես հավանել եմ տաք ջրի բացակայությունը հիմնավորող ասույթը, որն ասում է որ այստեղ լվացվողն այնքան տաք է (hot), որ տաք ջրի կարիք չունի:):):) լավն է չէ՞:

Հանուն արդարության պետք է ասեմ, որ էժան տեղ չի, բայց այնքան հաճելի տեղ է, որ դեռ թանկացնելու տեղ ունեն:)) բայց պետք չի:):)

ռեյտինգ +6
կարդալ

Շատ հաճելի վայր է, մասսան լավն է, ամենակարևորը ծխել չի թույլատրվում, մենյուն շատ հարուստ չէ, ես թեյ եմ խմել, շատ համեղ էր

ռեյտինգ +1
կարդալ

Եթե Դուք ուզում եք հպարտություն ապրել Հայաստանի մասը լինելու համար, ուզում եք հայտնվել հաճելի, էկոլոգիապես մաքուր մթնոլորտում, վայելել էկոլոգիապես մաքուր սուրճ ու թխվածք, և միաժամանակ պատրաստ ես դրա համար վճարել ավելի, քան միջին երևանյան սրճարաններում, ապա ԱՅՍ հրաշալի վայրը հենց Ձեզ համար է։ ԱՅՍ վայրը հստակ Credo ունեցող վայր է՝ հավատ Հայաստանի և աշխարհի նկատմամբ, կամք Հայաստանը և աշխարհը դարձնելու մի փոքր ավելի լավը։ Օրինակ՝ կարող եք գնել մարզերի երեխաների ձեռագործ աշխատանք՝ փափուկ խաղալիքներ և այլն։
Ի՞նչը ինձ դուր չեկավ։ Աթոռները - դրանց հիմնական մասը հարյուր տարվա սովետական աթոռներ են՝ նորոգված ու ներկված (հատուկ դիզայներական լուծում է)։ Բայց ամեն դեպքում՝ անհարմար են, մի փոքր նվազեցնում են հարմարավետության այն զգացողությունը, որով պարուրված է ողջ The Green Bean-ը։
Մի խոսքով՝ ամեն ինչ նրբաճաշակ է և որակով, կարելի է հաճելի ժամանակ անցկացնել, բայց մի քիչ թանկ է։

ռեյտինգ +4
կարդալ

Շատ լավ միջավայր, նոր խոսք, համեղ սուրճ և տաք շոկոլադ ... :)

ռեյտինգ +2
կարդալ

Food is really unique and delicious. And the design is very interesting with creative solutions.

ռեյտինգ 0
կարդալ

Hands down best coffee shop in town. Although I'm hesitant to call it a coffee shop, as their soups and sandwhiches are also *incredibly delicious* -- I will sometimes come here for the lunch alone. Staff and service are amazing and super nice, not what you expect in Yerevan.

ռեյտինգ +1
կարդալ

Շատ ավելին էի սպասում, բայց հիասթափված եմ: Նախ մի տեսակ աուրա չկար, մի տեսակ անհասկանալի էր ուր եմ եկել: Երկրորդ մենյուն անհասկանալի էր, գներն էլ շատ բարձր ու ընդհանարապես չարդարացված: Իրոք չհասկացա ինչու պետք է փոքր կտոր հացի վրա դրված պոմիդորի համար վճարեմ 950 դրամ, կամ երկու կտոր չոր հացի համար՝500: Միակ լավ բանը լավ սպասարկումն էր ու ժպտերես մատուցողը: Երկրոդ անգամ հաստատ չեմ գնա:

ռեյտինգ -1
կարդալ

Ես սենց էկոլոգիական բաների կողմնակից չեմ, բայց տեղը շատ հավանեցի,

ամեն ինչը շատ շատ լավ էր, թե մթնոլորտը, թե սնունդը, թե մնացածը

Հա

Իրանց մոտ ամեն ինչը recycle եղած բաներից է, բացառությամբ սնունդից իհարկե

ռեյտինգ +3
կարդալ

Շատ հաճելի վայր է, մատուցողները սիրալիր են, ուտելիքը բնական և համեղ և ամենակարևորը ծխելը արգելվում է: Նման էկոլոգիապես մաքուր վայր չկա Երևանում: Իրոք արժե գնալ և վայելել այնտեղի ջերմ մթնոլորտը:

ռեյտինգ +3
կարդալ

Very tasty, fresh and healthy, with interesting menu and friendly atmosphere )) I liked this place very much !!! Very nice design and pleasant people !!! Think it will become a favorite place not only for us but also for tourists visiting us.
I have already included "The Green Bean" in my list of favorite places in Yerevan.

ռեյտինգ +2
կարդալ

Had a delicious lunch there today and wanted to share (especially in English, since it's very tourist friendly and with the best international standards). Needed such a place in Yerevan for a long time now: neat, nice menu, a good concept and healthy values. Will keep on exploring the menu!

ռեյտինգ +4
կարդալ

Ես գնացել եմ ընտանիքով: Շատ բարեհամբյուր սպասարկեցին: Միանգամից դստրիկիս մատիտներ և ներկելու գիրք առաջարկեցին: Շատ ուշադիր էին: Հետաքրքիր աքսեսուարներ ունեին վաճառքի: Խմորեղենները շատ համեղ էին: Հատկապես Carrot cake ը: Քանի որ ներսում ծխել չի կարելի (չնայած ես ծխող եմ:)) դա ձեզ կապահովի քյառթ free միջավայր: Գները մի փոքր բարձր են բայց արժի հավաստիացնում եմ:):

ռեյտինգ +2
կարդալ

Պարզ ասեմ սուրճի սիրահար չեմ, դրա համար ամբողջությամբ գնահատել չեմ կարող էս տեղը, բայց համ միջավայրը, համ փիլիսոփայությունը և մանավանդ քազցրեղենը շատ լավն են։

ռեյտինգ +5
կարդալ

Շատ հաճելի մթնոլորտ: Շատ համեղ ուտեստներ: Ներոին հարդարանքը շատ հավես: Միակ բողոքս՝ ուտելիքի տեսականին շատ քիչ է: Շատ կցանկանայի մի քիչ ընդլայնվեր, այդ դեպքում իմ ամենասիրած տեղե կլիներ:

ռեյտինգ +2
կարդալ

Ես առանձնապես չհավանեցի: Աղմուկն անիմաստ էր այս սրճարանի շուրջ: Առանձնապես մթնոլորտ չկա, սպասարկումը և մենյուն չտպավորեցին: /Կարծում եմ ոչ միշտ դրական կարծիք հայտնելը հանցագործություն չի:/

ռեյտինգ +2
կարդալ

Շատ, ուղղակի շատ հավես տեղ: Պարզ ու շատ գրավիչ ներքին հարդարանք: Ու հետո ինչ, որ իրանց ֆրապուչինոն շատ հեռու է Ստարբաքսի ֆրապուչինոից, իսկ մատուցողներն էլ նոր են ու դեռ մի քիչ շփոթվում են, երբ բան ես պատվիրում: Իրենց մոտ այնքան հավես, անմիջական ու ջերմ մթնոլորտ է, որ եթե նույնիսկ պլաստմասե բաժակով եռացրած ջուր տան, ես մեկա կգնամ:

ռեյտինգ +6
կարդալ
;