Օրանժ -Orange(Closed)

full starfull starhalf starempty starempty star ռեյտինգ 2.5 , 5 կարծիքներ

Վեբ Կայք : http://orangearmenia.am/

Մեր մասին:

Բջջային կապի օպերատոր: Շարժական ձայնային և ինտերնետ կապի մատուցում:

Գրեք ձեր կարծիքը

This place is closed. You can't add a review

Կարծիքներ

Օրանժի բաժանորդ եմ բացման օրվանից , գոհ եմ բոլոր ծառայություներից, բայց արի ու տես որ ինքը իմ չսիրած յուքոմնա դառել հիմա։ Դա մի այկ կարգի դավաճանություն էր իր հաճախորդների հանդեպ՝ ուղղակի այլընտրանք չթողեց մեզ։ Ցվալի է որ մենաշնորհները թույլ չեն տալիս մարդիկ աշխատեն

ռեյտինգ 0
կարդալ

3 տարուց ավել է օգտվում եմ, ոչ մի խնդիր չեմ ունեցել:

ռեյտինգ +1
կարդալ

Ամանորը փոխվում է Orange-ի հետ, արտահայտությունը իրականին մոտ է։ Քանի որ անցած տարի ունեիր հեռախոս, իսկ այս տարի չունես՝ սուտասան և խաբեբա Orange Armenia պատճառով: 2 ամիս մնաց ձեր մոտ, փչացած հեռախոս տվեցիք, հիմա նորից վերանորոգման մեջ է։ 3-րդ ամիսն է ձեր մոտ է։ ԱՄՈԹ նման սպասարկմանը։ Ընդամենը 10 ամիս էի օգտագործել։ Սա կատարյալ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ։

ռեյտինգ +1
կարդալ

սրա նման ապուշ կապ ես չէի տեսել ուրեմն պատմեմ թե ինչա պատահել, որոշեցի սրանց առյուծ հետվճարային քարտերից վերցնել, վերցրեցի ու այ էտ տեղից սկսեցին իմ կաշմառները, սկզբում փաթեթի ներսում պետք է անվճար խոսեինք բայց տենց չեղավ րոպեների համար գումար էր գանձվում մի 7 անգամ զանգելուց հետո նոր էտ մի պրոբլեմը լուծվեց,այն էլ ետ գումարները մեկ է ես մուծեցի, հետո մեզ հասանելիք անվճար րոպեները ցանցի ներսում չէին տրամադրվում էտ ել մի կերպ լուծեցինք, բայց իմ համբերությունը վերջնականապես սպառվեց երբ մի քանի ամիս անց շատ անհարմար գործնական պահի իմ հաշվին գումարվում է առաջին ամսվա իմ կողմից արդեն մուծված բաժանորդային վճարը ու քարտս արգելափակվում է, ըտեղ հային վայել բռիությամբ զանգում եմ սրանց սպասարկման կենտրոն ու բառի բուն իմաստով ինչ ասես որ չեմ ասում, ես աղջիկները բա մենք կապ չունենք համակարգնա ասում եմ թքեմ ձեր համակարգի վրա շուտ ետ գումարը հանեք ես պտի զանգեմ, մի 10 հոգու հետ խոսում եմ տնօրեն մենեջեր եմ պահանջում սաղ խուսափում են, վերջի վերջո մի հատ դուխով աղջիկ հետ է զանգում ասում կներեք ետ գումարները հանվել են ձեր հաշվից ու ասեմ որ մինչև այդ են տաս հոգին պնդում էին որ դա հնարավոր չէ, ու ես իրենց ապացուցեցի որ քաղցր բառերից հետո իրենց տրաքած համակարգում ամեն ինչ էլ հնարավոր է ենքան էի ջղայնացել որ հիմա հիշելուց էլի ջղայանացա, զրո ես անմակարդակ կազմակերպությանը

ռեյտինգ +4
կարդալ

Վճարում ես 500 դրամ 7 օր սոց ցանցերում անվճար օգտվելու համար, հետո պարզվում է որ գումարը գանձվում է նույն սակագներով ու նույն հաճելի, արագ տեմպերով: Զանգահարում ես օպերատորին, փորձում են համոզել որ դու դեբիլ ես ու չես հասկանում ինտերնետից: Հետո հայտնում ես որ դու ՏՏ ոլորտի մասնագետ ես. սկսում են լոլո կարդալ ու խոստանում որ հետո կզանգեն որ բացատրեն որ դու դեբիլ ես: Իրենց կայքում գրված է որ ինֆորմացիա վերբեռնելու համար այնուամենայնիվ գումար կգանձվի, բայց իրականում գանձվում է ներբեռնելու համար: Զուտ հիմարացնելու պրոցեսը քողարկելու համար վերծանման մեջ մի 2 կիլոբայթ անվճար տրաֆիկ է երևում: Կրկին զանգում են ու ուզում են համոզել որ դու դեբիլ ես, բայց երբ կայքի պարունակությունը վերծանման հետ դեմներն ես դնում, դիմում հայտ են ձևավորում, որ ինչ-որ մենեջերոտ մեկը զանգի ու համոզի որ այնուամենայինիվ դու դեբիլ ես: Սպասում եմ մենեջերոտի զանգին:
Ի միջայլոց ամեն ձև փորձում են կռուտիտ անել: Իբր մոլ մենակ տեքստային ինֆորմացիան է անվճար, հետո ասում ես բա գրած ա ցանկացած պարունակություն վերբեռնելն ա անվճար ասում են հաաա՜, երևի մենակ մուտքային տեքստային ինֆորմացիան է անվճար, որը իմ հաշվարկներով տարեկան 500 դրամ չի կազմի: Բայց կայքում ԳՐՎԱԾ ՉԻ որ բացի տեքստից ամեն ինչ վճարովի է: Հետո ուզում են համոզեն որ ֆեյսբուքում տեղադրված նկարը որ բացում եմ իրականում ուրիշ տեղից ա լինկ արած, բայց ես չեմ տեսնում:
Մեկ ա էսքանով հանդերձ իրանք մնում են ամենահարմար օպերատորը Հայաստանում: Բայց դա նրանից չի որ իրանք 5 աստղ են, մնացածը՝ 1: Դա նրանից ա որ իրենք 1 աստղ են, իսկ մնացածը՝ մինուս 5:

ռեյտինգ +6
կարդալ

Քարտեզ

26/1 Vazgen Sargsyan Street, Ереван 0010
;