Մեգասպորտ – Megasport

full starfull starfull starfull starfull star ռեյտինգ 5 , 18 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.megasport.am

Ժամեր : 11:00 - 20:00 Mon, Tus, Wed, Thur, Fri, Sat, Sun,

Հեռախոս : +374 11 519898, 010 519898

Facebook : www.facebook.com/MegasportArmenia

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Մեգասպորտ-հիանալի ու շատ սիրված խանութ Երևանում,որտեղ կարող ես ձեռք բերել տարբեր սպորտաձևերի հետ առնչվող զանազան աքսեսուարներ,հագուստ,մարզակոշիկ և այլ պարագաներ:Հատկապես շատ եմ սիրում Fila բրենդի ապրանքատեսակները,սպասարկումից գոհ եմ,հաճելի է երբ խանութում լսվում է ճաշակով երաժշտություն: Շնորհակալություն

ռեյտինգ 0
կարդալ

MEGASPORT. ..... Hianali ashxatakazm bardzrakarg spasarkum nrbavo& &ashak ,,, Ners mtnelun pes vaelumes hianali mtnolort......

ռեյտինգ +5
կարդալ

Շատ մեծ շնորհակալություն Մեգասպորտ խանութին, բազմազան տեսականու և բարեխիղճ սպասարկման համար։

ռեյտինգ +4
կարդալ

Սպորտ...? Մեգասպորտ..!

Մուտքից սկսած վայելում ես սպորտային, առողջ, գեղեցիկ միջավայր, հսկա տեսականի, մշտական պրոմո-գներ, հիանալի մենեջմենթ և սպասարկում:

5 եք ստանում!

ռեյտինգ +6
կարդալ

Very good shop. A big variety of sport goods are here

ռեյտինգ +5
կարդալ

Megasport@ ir layn tesakaniov ev bardzrakarg spasarkman mijocov heshtacrele e mer aroryan kentronacnelov lavaguyn apranqanishneri lavaguyn tesakaniner@ mek vayrum.

Shnorhakalutyun lavaguyn spasarkman hamar !!

ռեյտինգ +3
կարդալ

Հայաստանի կարատեի ազգային ասոցիացիան հայտնում է իր շնորհակալությունը ՙՄեգասպորտ՚ սպորտային խանութի կոլեկտիվին՝ ցուցաբերած բարձր սպասարկման և մեր մարզիկներին սպորտային հաջողությունների բարեմաղթանքերի համար, ինչը և իրականացվեց մեր մարզիկների փայլուն մրցելույթների շնորհիվ:

ռեյտինգ +6
կարդալ

2 angam em gnacel megasport u shat lav tesakani er ayntex.Sporti het kapvac grete amen inch kar shat typavorvac em........

ռեյտինգ +4
կարդալ

Sportayin hamazgestner@ shat lavn en u shat lav spasarkuma.Shat shnorhakalutyun

ռեյտինգ +5
կարդալ

Shnorhakalutyun barcrakarg ev barehambuyr spasarkman hamar!! sportayin #1 xanut@ Hayastanum!!
Menq uraxenq vor duq mer koxqin eq ev dyurineq darcrel mer aroryan dzer harmaravest srahum arajarkelov amenatarber apranqanishner ev apranqatesakner....

P.S. Armen Sargsyan

ռեյտինգ +3
կարդալ

Այսօր այցելեցի՝ Եվիստայի նվերը (նվեր-քարտը) իրացնելու և մի գեղեցիկ բան ընտրելու համար: Իսկապես որպես սպորտային խանութ՝ համեմատած մյուսների հետ, շատ լայն տեսականի ունի, լավ ապրանքներ,որակով, մեծ ընտրություն: Ուղղակի սպորտային կոշիկներից միայն մեծ չափսեր ունեին և ցավոք ոչինչ չստացվեց ընտրել: Ստիպված ընտրեցի հայտնի ապրանքանիշի սվիտեր: Այնուամենայնիվ գոհ եմ խանութից և հնարավորության դեպքում կօգտվեմ՝ չնայած մի քիչ բարձր գներին:

ռեյտինգ +3
կարդալ

Շատ եմ սիրում այս խանութը, չնայած սպորտային ուղղվածությանը, միշտ մի հարմար բան կարելի է գտնել: Մեծ տեսականի, հաճելի երաժշտություն, հոյակապ սպասարկում, էլ ինչ է պետք լավ օր անցկացնելու և գնումներ կատարելու համար:

ռեյտինգ +5
կարդալ

Խոսելով Մեգասպորրտի մասին՝ կուզեմ անդրադառնալ խանութի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերին։ Նախ ասեմ, որ խանութում ներկայացված է բավականին մեծ տեսականի և, որ ամենակարևորն է հայտարարված զեղչերը միշտ համապատասխանում են իրականությանը։ Կարծում եմ, որ Մեգասպորտը այն բացառիկ խանութներից է , որտեղից հաճախորդը կարող է դուրս գալ, ինչպես հիացած սպասարկումով, այնպես էլ վիրավորված ու չափից ավել զայրացած։ Երկու իրավիճակներում էլ բախտ եմ ունեցել հայտնվել։ Խանութում աշխատում է մի շատ անուշիկ աղջիկ, որը այնքան լավ է սպասարկում, որ ուզում ես անպայման մի բան գնել, սակայն կարծում եմ, որ խանութում միայն մեկը կամ երկուսը չպետք է լավ սպասարկեն, այլ բոլորը։ Մի երկու ամիս առաջ այնպես էի զայրացել, որ որոշել էի էլ երբեք չօգտվել Մեգասպորտից. Ինձ արդեն «հարազատ» դարձած վաճառողուհին զբաղված էր, ես էլ ստիպված եղա դիմել մեկ այլ վաճառողուհու, որը նույնպես «խիստ զբաղված» էր, բայց ոչ թե հաճախորդներին սպասարկելով, այլ հեռախոսով էր խոսում, ու երբ որ սխալվեցի նրան խնդրեցի ինձ օգնել, այնքան զայրացած ու «մունաթով» սպասարկեց, որ ուղղակի դուրս եկա խանութից։ Ամեն դեպքում, կուզեի, որ խանութի սպասարկումը լիներ բարձրակարգ։

ռեյտինգ +8
կարդալ

Megasport-Երևանում ամենամեծ սպորտային հագուստի և պարագաների խանութը, մատչելի գներ, հիանալի սպասարկում: Իմիջիայլոց մեր քաղաքի բացառիկ խանութներից մեկը, որ իրական զեղչեր է անում ու հաճախ շատ մեծ զեղչեր:

ռեյտինգ +6
կարդալ

Երևանի միակ խանութն է, որտեղ կարող ես գտնել ամեն ինչ կամ համարյա ամեն ինչ՝ սպորտի հետ կապված: Ապրանքների բազմազանությունը, խանութի մթնոլորտը, երաժշտությունը -ամեն ինչ ստիպումա գոնե մտածել սպորտով զբաղվելու մասին:) Համ էլ վեբկայք ունեն ու FB էջ, որտեղ ներկայացված են ապրանքները՝ գներով. շատ հարմար է:

ռեյտինգ +4
կարդալ

Ամեն տարի սնոուբորդի բացումից առաջ միշտ հաճախում եմ: Սնոուբորդին ու լեռնային էքստրիմ սպորտի վրա շատ չեն խորացել, փոխարենը լիքը դահուկ են լցրել: Բայց շատ լավ աքսեսուարներ ունեն: Հիմնականում չեմ կենտրոնանոմ իրենց հագուստի վրա, քանի որ իմ համար անծանոթ բռենդներ են հիմանականում, բայց աքսեսուարներ հաստատ արժի գնել:

ռեյտինգ +4
կարդալ

Իսկապես մեգա խանութ է, ինչ մտքովդ անցնի կա: Գներն էլ են մեգա, ինչը երևի թե տրամաբանական է:

Էստեղից մի անգամ եմ առևտուր արել, փորձեցի վճարել պլաստիկ քարտով (նախորոք հարցնելով կարող եմ թե ոչ, ասեցին այո): Երբ հասա դրամարկղին, պարզվեց որ POS-ը չի աշխատում, չեմ կարծում խանութի մեղքով:

Հա էստեղից գնել եմ anti fog լողի ակնոցներ, Speedo: Antifog֊ը վերջացավ չորրոդ պարապունքից, սկսեց թեթև ջուր թողնել հինգերրորդից: Միգուցե խնդիրն էն որ որ ես էի էժանը առել (20,000 դրամ), կամ նոր լողորդ եմ (ընդամենը մի քսան տարի), ակնոցները խնամելու ձևը չգիտեմ: Բայց դե էլի կարծում եմ, որ խանութի մեղքը էստեղ չկա:

Ընդհանուր առմամբ կասեմ, որ լավ է որ նման խանութ կա Երևանում:

ռեյտինգ +6
կարդալ

հավես խանութա, բայց չեմ սիրում, որ աշխատողները հետապնդում են, հեծանիվներն էլ շատ թանկ են)

ռեյտինգ +3
կարդալ
;