MegaToys – ՄեգաԹոյս

full starfull starfull starfull starfull star ռեյտինգ 5 , 14 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.megatoys.am

Ժամեր : Ամեն օր՝ 11:00 -ից 20:00-ը

Հեռախոս : +374 60 500 600

Facebook : www.facebook.com/megatoysArm
Մեր մասին:
Խաղալիքների յուրօրինակ տեսականի ներմուծված աշխարհահռչակ ամերիկյան և եվրոպական ընկերություններից:

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

բազմաթիվ խաղեր երեխանների համար,հաճախ եմ գնումներ կատարում ՄեգաԹոյս-ից փոքր քույրիկիս համար,լայն տեսականի կա անգամ ամենա քմահաճ փոքրիկի համար :

ռեյտինգ +4
կարդալ

վայր որտեղ ամեն անգամ գնալւց վստահ եմ որ հաջորդ անգամ էլի այդտեղ եմ գալու
կարողանում եմ գտնել քույրիկների եվ եղբայրներիս համար այնպիսի բաներ , որ միշտ տեսնւմ եմ ինչ հետաքրքրությամբ են խաղում
Շնորհակալ եմ շատ Mega Toys for Mega Kids )))))

ռեյտինգ +3
կարդալ

տեսականին մեծ է և կան շատ զարգացնող խաղեր, որոնք անգամ ինքս եմ ցանկանում ձեռք բերել, հինալի վայր է նվեր գնելու համար

ռեյտինգ +2
կարդալ

Մեծ տեսականի ունեն: Միշտ կարելի է ինչ-որ նվեր ընտրել, մինչև Մեգա Թոյզ չմտնեմ, ուրիշ խանութից գնում չեմ կատարում: ))

ռեյտինգ +1
կարդալ

Լավագույն մանկական խանութ, ընտրության մեծ տեսականի, հետաքրքիր, զարգացնող խաղալիքներ, մեծ բավականություն եմ ստանում երբ այս խանութ եմ գնում, հատկապես ինձ շատ է դուր գալիս խանութում կազմակերպված միջոցառումները, քանի որ երեխաներին ուրախություն պարգևելը, իսկ դա Մեգաթոյսի անձնակազմին հաջողվում է, արդեն իսկ ամեն ինչ է:

ռեյտինգ 0
կարդալ

Համար ԱՌԱՋԻՆ մանկական խանութ-սրահը Երևանում: Տարբերվում է մյուս խանութներից իր մեծ և բազմազան տեսականիով,բարեհամբույր ու բարձր սպասարկումով,ինչպես նաև շատ հաճախ են կազմակերպվում միջոցառումներ և նվիրատվություններ;

ռեյտինգ +4
կարդալ

Մեծ տեսականի ունեն` նախատեսված տարբեր տարիքի երեխաների համար: Որակի առումով կան ինչպես շաաատ որակյալ, այնպես էլ միջին որակի խաղալիքներ. երկու տեսակից էլ "բախտ է վիճակվել" առնել: Օրինակ` մագնիսով փայտյա գնացքներ եմ գնել, շատ բարձր որակի են, իսկ շտապօգնության մեքենան շատ անորակ էր, մի քանի օր անց ակերը չէին պտտվում եւ շատ հեշտ ջարդվեց: Ասածս այն է, որ միանշանակ որակյալ խաղալիքներ չեն: Գները միջինից բարձր են, երբեմն չհիմնավորված: Սպասարկումը նորմալ է:

ռեյտինգ +2
կարդալ

Ամեն անգամ այստեղ այցելելուց, ուրախանում եմ,որ բալիկ ունեմ, ու կարող եմ իր հետ միասին երկրորդ մանկություն վայելել, քանի որ մեր ժամանակ չկար խաղալիքների տեսականի... հիմա մի տեսակ նախանձով ենք նայում երեխաներին:) ամենամեծ տեսաականին, ամենաորակյալ խաղալիքները..

ռեյտինգ +5
կարդալ

Իսկապես ամենալավ խաղալիքի խանութնա երևանում: Իհարկե միշտ չի որ գտնում ես այն ինչ ուզումես, ու գներնել երևի մի քիչ թանկ են…բայց լավա են որ խաղալիքները որակյալ են, մեծ ընտրություն կա, խանութը շատ տրամադրողա, սիրուն դիզայնով ու սիրուն գույներով: Բայց ամենաշատը ինձ դուրա գալիս այն որ ինքը մեծա..մեծ տարացքա ու երեխեքը հանգիստ կարան վազվեն, կա նաև մի հատ անկյուն որտեղ երեխեքը նստում խաղում են, դա էլա լավ մտածված: Մեկել դզումա իրանց դեղին տոպրակները, շատ ուրախ գույներովա:)

ռեյտինգ +3
կարդալ

Ճաշակով խանութ է։

ռեյտինգ 0
կարդալ

Mega toys խանութը երևի խաղալիքների միակ խանութն ա, որտեղ հաշվի չառնելով տարիքս ուզում եմ գնել բոլոր խաղալիքները ոչ թե զարմիկներիս այլ ինձ համար.......... ։D :D :D

ռեյտինգ +4
կարդալ

The best choice for buying toys is Mega Toys! Several times I bought interesting and the most important of all harmless and teaching toys from here. The staff is well informed, describing all details and smiling, which is so important to attract the customer...

ռեյտինգ +1
կարդալ

The best toy store in Yerevan. Big variety of toys, you can find toys for all age ranges. The staff is well informed. They have also bonus programme. All their brands and toys are certified and are not dangerous for children.

ռեյտինգ +3
կարդալ

Եթե ցանկանում եք ինքնատիպ նվեր գնել կամ ուրախացնել Ձեր երեխաներին, գնացեք MEGA TOYS: Երևանում լավագույն խաղալիքների խանութներից մեկն է: Տեսականին մեծ է, հետաքրքիր, ինքնատիպ: Սպասարկումը լավն է, աշխատողները բարեհամբյուր են, տալիս են սպառիչ պատասխաններ (բայց միևնույն ժամանակ չեն ճնշում իրենց ներկայությամբ՝ ամեն րոպե հետևելով քեզ ու ուղղելով նայածդ իրը):
Ինչ վերաբերում է գներին, առկա տեսականու համար դրանք ոչ ցածր են, ոչ բարձր:
Իմ գնահատականն է 5:

ռեյտինգ +4
կարդալ

Քարտեզ

Երևան, Սայաթ-Նովա 40/1

Նկարներ

;