Լա Քուչինա – La Cucina

full starfull starfull starfull starempty star ռեյտինգ 4 , 18 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.lacucina.am

Ժամեր : Mon - Sat: 11:00am - 11:30pm, Sun:11:00 am-11:00pm

Հեռախոս : 374 10 584058

Facebook : www.facebook.com/pages/La-Cucina-Restaurant-Yerevan/151512101562484
Մեր մասին:
Իտալական խոհանոց

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Համեղ է, սպասարկումը լավն է... երևում է հարուստ տուրիստների ուղղությամբ են աշխատում, ինտերիերը լավն է... բայց թանկ է...

ռեյտինգ 0
կարդալ

Իենց գների համեմատ ոչ սպասարկում ունեն, ոչ էլ ինչ-որ արտակարգ ուտեսներ, ըստ իս:

ռեյտինգ +3
կարդալ

Շատ գրավիչ անուն ունի, ինտերիերի դիզայնը վատը չի, բայց ստորին հարկը լուսավորության կարիք ունի: Ինձ թված մի փոքր մութ էր:

Պիցցայից չեմ դժգոհում, համեղ էր ու նման էր Իտալականին, չնայած հակառակ կարծիքներ կարդացի: Պաստան մատուցեցին ոչ այդքան տաք վիճակում: Աղցանները լավն են նույնպես:

Սպասարկման որակի վերաբերյալ շատ լավ էր: Մատուցողը Սիրիահայ էր և ամեն հարցով փորձում էր օգնել, նույնիսկ գինիների ընտրության:

ռեյտինգ +4
կարդալ

Նախորդ կարծիքները կարդալով ուզում եմ հավատալ, որ մատուցման որակի վրա աշխատել են, ոչ-թե իմ այցը պատահականորեն առանձնացավ, որովհետև այն ինձ ավելին, քան գոհացրեց: Մեզ սպասարկեցին մի քանի մատուցողներ, բոլորը ժպիտները դեմքին, քաղաքավարի ու բարեհամբույր, առանց ավելորդ գոռոզության կամ "մուննաթ"-ի, որ հատուկ է երևանյան ցանկացած ռեստորանի, որտեղ գները միջինից բարձր են:
Երկու տեսակ աղցան եմ փորձել, "Կեսար", որ շատ համեղ էր, միայն մայոնեզը մի քիչ շատ էր, բայց ըստ ճաշակի... Մյուսը` ինչ-որ կանաչիով էր, ասացին մեր կոտեմին է նման+լոլիկ+պանիր, շատ համեղ էր:
Ինչ վերաբերում է ինտերիերին, այն ինձ գրավեց, որովհետև ոչ շատ պայծառ լուսավորությունը զարմանալիորեն ճնշող չէր, այլ ստեղծում էր կոկիկ, հարմարավետ մթնոլորտ: Հարդարանքի պարագաները մինիմալ են և դա ինձ նույնպես դուր եկավ. ավելի լավ է քիչ, բայց ճաշակով:
Ափսոսում եմ, որ պիցցա չեմ փորձել, անպայման կանեմ մյուս անգամ:

ռեյտինգ +4
կարդալ

Ուտելիքը ինձ դուր է գալիս, Pasta-ն նման է իտալականին, ավելի նման է, ամեն դեպքում, քան Երևանի այլ ռեստորաններում: Աղցաններն էլ լավն էին, շատերը գրել են, որ սպասարկումից գոհ չեն, բայց ինձ լավ են սպասարկել, չգիտեմ կարող ա իրենց ավագ մատուցողը կամ մենջերն էր սպասարկում,որովհետև մեծ մարդ էր, բայց շատ նորմալ էր. երեխայի համար աթոռ բերեցին, ուտելիքը արագ պատաստվեց, և այլն:
Ինձ միայն դուր չեկավ մթնոլորտը, որովհետև սառը տեղ էր մի տեսակ, սպիտակ համարյա դատարկ պատերով, ոչ լավ լուսավորված, ու համարյա մարդ չկար, երևի նաև դա էր պատճառը որ մի քիչ ճաշարան հիշեցրեց:
Բայց ամեն դեպքում բարձր եմ գտահատւոմ, որովհետև ռեստորանը ամենդ եպքում ուտելիքն ու սպասարկումն է ;)

ռեյտինգ +5
կարդալ

Համեղ, շատ համեղ ուտելիք: Մինուսները՝ սառնարանի դռռոցը: Բայց հանկարծ վերջում արևելյան սուրճ չխմեք, ամբողջ տպավորությունը փչացրեց էնքան վատն էր

ռեյտինգ +1
կարդալ

Pizzan veeerjnaaaaa!!!!)))

ռեյտինգ 0
կարդալ

Excellent place, wonderful food, nice service! Definitely recommend :)

ռեյտինգ +1
կարդալ

Տեղը շատ հարմար է, անունը՝ գրավիչ: Ներսում միջավայրը շատ սառն է: Մատուցողները, ինչպես Երևանի շատ այլ վայրերում՝ չեն ձգում իրենց կարգավիճակին: Ուտեստները. ավանդական իտալականին, մասանավորապես պիցցաներին հաստատ, որ զիջում են: Վստահ կարող եմ ասել, որ, այս առումով չենք կարող համեմատվել արտերկրի Լա Կուչինա համանման իտալական խոհանոցներ ունեցող ռեստորանների հետ՝ ռեստորանի միջավայրով, ուտեստների համեղությամբ և մատուցողների աշխատանքի արդյունավետությամբ և որակով:
Չնայած, միայն նրա համար, որ իտալական խոհանոց է, այնուամենայնիվ կարելի երբեմն հաճախել:

ռեյտինգ +4
կարդալ

Իսկապես շատ համեղ իտալական խոհանոց, և որ առավել կարևոր է հասանելի հասարակ մարդկանց համար: Սակայն մատուցողները լուրջ թրեյնինգի կարիք ունեն՝ բացարձակապես չեն կարողանում խորհուրդ տալ կամ ուղղորդել հաճախորդին: Եթե իտալական խոհանոցին ծանոթ չես, ապա պետք է пальцем в небо, իսկ տվյալ դեպքում пальцем в меню тыкать անես:

ռեյտինգ 0
կարդալ

Մեկ անգամ եղել եմ, բայց էլ չեմ գնա: Ուտելիքը վատը չի, բայց ինձ մթնոլորտը չգրավեց:

ռեյտինգ +2
կարդալ

Սիրուն, տաք ու լուսավոր: էս պահին Երևանում իմ ամենասիրած տեղերից մեկն ա: Ամեն ինչ համով ա շատ: Մենակ սպագետիները մի փոքր յուղոտ են: Ու միշտ հանգիստ մթնոլորտ ա: Չգիտեմ Նարեկը էդ աղմկոտ տուրիստներին որտեղից ա պեղել :)

ռեյտինգ +4
կարդալ

Շատ , շատ կայֆ տեղ, իրոկ շատ համեղ պիցցա ունեն... մենակ մի քիչ բացօթյա տեղնա փոքր, կարելիա օրինակ "կանաչեղենով" ույուտ տալ:)))

ռեյտինգ +5
կարդալ

"Սո ֆառ" Երևանի ամենահամեղ Pizza-ն !!!!
Առաջին անգամ էի երեկ գնացել.. վստահ կարող եմ ասել, որ լավագույն Pizza-ն է.... սպասարկումը շատ լավն էր.. Մի քիչ բացօթյա մասը .. հմմ... "ույուտնի" չի, բայց դա կոմպենսացվում ա ուտելիքով ))

ռեյտինգ +11
կարդալ

Good food, great service, very nice atmosphere

ռեյտինգ +2
կարդալ

husy unenalov vor restorani management@ kkarda comments kasem ...1. interier@ shat shat gexecik tipik italakan e...hatkapes getni xchankarayin@ tarbeark@, sexani caxik@, atorner@, pateri nkarner@ iroq tramadrox en lav jamanakan anc kacnelu hamar...Bayc 2.matucoxner@ @ndhanrapes texyak chen uteliqneric...patvirum es pizza texyak u lav gites baxadramaser@ uxxaki uzum es mi poqr mi ban avelacnel kam pakasecnel minchev manager gnum harcnum en...(flexible chen @ndhanrapes) orinak inch klini ete quatro formagio pizzai vra lini parma ham...miangamic shat kopit asum en "giteq vor et pizzai pox@ avelacnum a???" heto...patvirum es italakan antipasto... axcan...pasta...berum en bolor@ miasin u chgites vonc anes vor chsari...u du stamoqsi xoc chstanas....3u ahavor bardz axmuk u qnnarkuner xohanocic ...da uxxaki antuylatreli e...bardzr cicax matucoxner@ irar vra "xjjal"...qnnarkel hyurerin...txrum em nranic vor ays bolor@ mek angam che...2 angam che...ayl amen angam nuynn e....:(

ռեյտինգ +2
կարդալ

հաստատ արժի գնալ, լավ սնունդ, կարգին գինիներ

ռեյտինգ +3
կարդալ

Excellent italian food, reasonably priced, nice enviroment ... the only problem I had with this place wast 2 out of 3 times I visited there was a very LOUD group of US guest at the next table, who seemed to confuse Italian restaurant with a Grill & Bar in Chattanooga, Tennessee and had to be shooshed more than once

ռեյտինգ +3
կարդալ

Քարտեզ

Երևան, Տերյան 52
;