Ջազզվե Օպերա- Jazzve Opera

full starfull starfull starempty starempty star ռեյտինգ 3 , 37 կարծիքներ

Վեբ Կայք : http://jazzve.com

Ժամեր : ամեն օր 10:00-ից 24:00-ն

Հեռախոս : +37410 581116

Facebook : http://www.facebook.com/pages/Jazzve-LLC/232233216807765?ref=ts
Մեր մասին:
2003թ.-ին մի խումբ համախոհներ մտադրվեցին Երևանի կենտրոնում հիմնել սրճարան, որ կտարբերվեր երևանյան այլ սրճարաններից և կդարնար յուրահատուկ մի վայր, որտեղ հինը և նորը կ ...ավելին

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Իհարկե Ջազզվեն առանձնանում ա վատ սպասարկումով, բայց կոնկրետ Օպերայի Ջազզվեն առաջատար ա... Բացի նրանից որ դանդաղ ա, դե հա, շատ մարդ ա գնում, բլա- բլա-բլա, հասկանալի ա, որ մի քիչ էլ դանդաղ կարող ա լինի, այց ախր շատ կոպիտ ու անբարեհամբույր են սպասարկում: Գալիս մենյուն շպրտում են երեսիդ, ուզածիդ կեսն էլ մոռանում են: Էլ չեմ գնա ու խորհուրդ էլ չեմ տա գնալ:

ռեյտինգ +5
կարդալ

Իմ ամենասիրելի վայրերից է կարելի է թե խոհանոցից և թե սուրճերի տեսականուց օգտվել : Սպասարկումը իդեալական չէ, բայց հաշվի առնելով հաճախորդների քանակը կարծում եմ կարելի է հասկանալ :

ռեյտինգ +1
կարդալ

Ջազզվեն առհասարակ, իր սուրճերով, խոհանոցով միշտ լավն է, կապ չունի որտեղ: Բայց անկեղծ ասած, ես Ջազզվեն ճանաչում եմ էն գողտրիկ, դրեսս կոդ պահանջող, սրճարանին հատուկ մթնոլորտով, որ պահպանում են իրենց սրճարաններից մեկում, չնայած որ սարսափելի դանդաղ են աշխատում:
Իսկ Օպերայի տարածքում, իմ անհատական կարծիքով, սրճարան առհասարակ չպիտի լիներ...

ռեյտինգ 0
կարդալ

Տարիներն անցնում են ու Ջազվեն նույնն է մնում՝ միգուցե նորութների սիրահրների համար սա ձանձրալի է, բայց կայունության առումով հիանալի է։ Մենյուն ծանոթ է ու բազմազան, սուրճն ու խմորեղենն անկրկնելի, բլիթներն ու պաղպաղակները հիանալի, տեղը՝իդեալական հյուրերի հետ հանդիպման

ռեյտինգ 0
կարդալ

ահավոր վատ սպասարկում…անտարբեր մատուցողներ

ռեյտինգ +2
կարդալ

Գները շաա՜տ-շատ բարձր են... Չգիտեմ ինչ գնահատեմ, մի անգամ "Էսկիմո" կոչվող կոկտեյլը խմեցի, չնայած չգիտեի, որ բաժակի ներքևի մասը տաք է, խմեցի, քիչ էր մնում խեղդվեի, բայց էդ վատ չանդրադարձավ կարծիքիս վրա, շատ համով էր ու երկար ժամանակ ուզում էի էլի գնալ հենց մենակ էդ կոկտեյլի համար, բայց երկրորդ անգամ սպասելիքներս չարդարացվեցին, չգիտեմ ես էի շատ լավ համ վերագրել էդ կոկտեյլին, թե երկրորդ անգամ էդքան էլ համեղ չէր: Հաշիվը բերում են ջաազվեի մեջ, շատ հետաքրքիր լուծում ա, բայց երկրորդ անգամ մեզ վատ էին սպասարկել էլի, այսինքն երկար սպասեցինք մեկ կոկտեյլին ու սուրճին, երևի 3

ռեյտինգ +1
կարդալ

mojiton 3200 dram? lurj eq asum? ayn el 65 % -e saruc....

ռեյտինգ +3
կարդալ

Когда-то давно это было одно из самых популярных мест в Ереване с необычным дизайном и меню, но это кафе не развивается, оно осталось где-то там , в прошлом, на пике своей популярности, ну а все что не развивается-деградирует, и я все больше слышу и теперь и читаю отрицательные отзывы об этом месте, ну и , конечно, сама побывав здесь убеждалась в ужасном обслуживании, и дело не просто в медлительности официантов, но в их озлобленности на внешний мир, интерьер мне тоже уже наскучил ну и меню, по-моему, нечитаемо) Ждем перемен и улыбчивый официантов:)

ռեյտինգ +3
կարդալ

it's a nice place located in the center, right next to opera house, I enjoy very much smoking Nargile here ! service could be better .

ռեյտինգ +4
կարդալ

24 hour open air yerevan traditional cafe!! 5 star for quality!!

ռեյտինգ +1
կարդալ

Սովորական սրճարան: Միջին սպասարկում, միջին, միջին ու միջին, ամեն ինչը միջին:

ռեյտինգ +4
կարդալ

vay u eli vay,pastoren ankax en banic,te vortex e gtnvum Jazzve n,spasrakumy ahavor eee,aydqan spasecnel,uxxaki mexm asac chi kareli,matucoxberi hognac demqer,poshmanum es vor nstel es,u ete vroshel eir mi poqr hagstanalmapa jisht hakaraky,myardaynanum es mi ayl kargi,gnern el,enpes chi vor cacr en

ռեյտինգ +2
կարդալ

Շատ ահավոր ու վատ սպասարկում, կոպիտ ու անտակտ մենեջերներ:Եվ այս ամենը դեռ սկիզբն է..հին ու կեղտոտ մրգերով կոկտելներ ու շեյքեր :( Չեմ հասկանում՝ ինչու է այդքան շատ մարդ այցելում: Երևի հարմար վայրում է գտնվում: Պարզապես 2 անգամ այցելելով միայն հասկացանք, որ այլևս երբեք չարժի այստեղ գալ:

ռեյտինգ +3
կարդալ

եթե 0 գնահատական լիներ 0 կգնահատեի... մի ահավորություն... ուղիղ կես ժամ սպասել ենք, որ մենյու բերեն, դրանից հետո էլի ուղիղ մի ժամ սպասեցինք, որ սալաթ ու բլիններ բերեն... բերելուց հետո էլ առանց դանակ պատառաքաղի են բերում, ու երբ ուզում ես որ դանակ պատառաքաղ բերեն` զարմանում են, "ոնցցցց, չենք բերել?"... տաս անգամ կանչելուց հետո նոր բարեհաճում են մոտենալ, մոտենալուց էն նենց թթված դեմքով են մոտենում որ հաց ուտելդ չի գալիս.. մի խոսքով երեկ վերջին անգամն էր իմ Ջազզվե գնալու. Ի դեպ, Կինո Մոսկվայի Ջազզվեն շատ ավելի լավնա..

ռեյտինգ +5
կարդալ

Վաղուց չէինք եղել Ջազվեում ու սխալ ընտրություն կատարեցինք հենց էս մեկը այցելելով...
Երբևէ այսքան էժանագին պահվածք չէի տեսել Ջազվեի կողմից, շատ հիասթափեցնող էր:
Մոտ 20-30 րոպե, եթե ոչ ավել սպասեցինք մինչև մեզ մոտենան "Հիմա կգամ"ներից պատվեր վերցնելու ու բարկացած հեռացանք:

Ընդ որում մի երկու անգամ խնդրեցինք մոտենալ, բայց մատուցողների նոր կազմը շատ անկիրթ է ու ոչ քաղաքավարի:

Ափսոս է, մի փչացրեք, միայն մեծափորներին հաճոյանալով պատիվ եք գցում...

Հ.Գ.
Նորություն էր նաև, որ տասը մետր հեռավորությամբ գտնվող բազկաթոռներով մասը հետայսու VIP է ու, ինչպես մատուցողը կանխավ զգուշացրեց իրենց մոտ գները կրկնակի են` համեմատած չVIP-ի հետ:

Ենթադրում եմ, որ VIP-ությունը կայանում է նրանում, որ այնտեղ սպասարկում կա, այնուամենայնիվ:

ռեյտինգ +5
կարդալ

ահավոր վատ սպասարկում...անտարբեր և անդաստիարակ մատուցողներ...ամռանը ֆրանսիայից եկած հյուրերի հետ երեկոյան նստեցինք էստեղ և մրգային ֆրեշեր պատվիրեցինք...ֆրեշը բերելուց հետո մեկ այլ - անհասկանալի սեքսուալ օրիենտացիայի մատուցող- մոտ վազեց և առանց ներողություն խնդրելու կամ բացատրություն տալու, քթիս տակից իմ ֆրեշը ճանկեց և վազեցրեց մեկ այլ սեղանի...պարզվեց որ դա իմ պատվերը չէր , բայց ընդհանուր տպավորությունը , առանց այն էլ ոչ այնքան փայլուն , իջավ ниже плинтуса...ընդհանուր առմամբ բոլոր Ջազզվեներում սպասարկման մակարդակը ահավոր է...кажись оборзели...

ռեյտինգ +7
կարդալ

Սպասարկում չկա:

ռեյտինգ -1
կարդալ

Սովորաբար ամռանը կոլլոկտիվով գնում էինք լանչի... Ամեն անգամ հարցնում էին զեղչի քարտ ունենք թե ոչ... ասացինք ոչ, բայց տվեք... Ասացին անպայման, սակայն ամբողջ ամառվա ընթացքում այդպես էլ չտվեցին... Կամ մենեջերը տեղում չեր, կամ բլանկ չունեին... ու այդպես մինչեւ ամառվա վերջ... Այդպես էլ չտվեցին...
Մենյուն երեւի պետք է թարմացնել... ամառվա ընթացքում հասցրեցինք ոչ միայն ամեն ինչ փորձել, այլեւ ձանձրանալ... Նորույթներ են պետք...
Առաջին օրը միայն սեղանին դրեցին ատամ մաքրելու չոփիկ, հետագա օրերից ոչ մի օր այլեւս սեղանին չկար այն...
Սպասարկումը բավականին լավն է...

ռեյտինգ +4
կարդալ

Շատ հարմար տեղում է, ու երևի հենց էդ պատճառով նույնիսկ որոշ դեպքերում սպասարկումից դժգոհ մնալով հանդերձ էլի եմ այցելել: Նույն ջազզվեական մենյուն է, ինչպես բոլոր մնացած ջազզվեներում՝ համով բաներ կան, որոնք սիրում եմ ու միշտ պատվիրում: Բայց մի հատ շատ-շատ-շատ բացասական կողմ պիտի նշեմ: Մի տարի առաջ նստած էինք, մեկ էլ անսպասելի ուժեղ անձրև սկսվեց, ու 5 րոպե հետո ծածկի արանքներից ջուրը սկսեց չռռալ սեղանների ու մարդկանց վրա: Դե հիմա, պատահում է: բայց էս տարի նորից նստած էինք ընկերներով, ու նորից նույնը՝ արդեն իմ համար հասկանալի չի, էդքան դժվա՞ր էր էդ ծածկի ու "չռչռացող" ջրերի հարցը լուծելը, թե՞ թքած ունեն հաճախորդների վրա: Մի խոսքով՝ բաց անձրևանոցներով սրճարանում նստած... ու ամենավատը, որ էդ ջրերը լցվեցին լամպերի մեջ ու սկսեցին հերթով պայթել ու ապակու կտորները լցվել մարդկանց գլխին... Այ էս անգամվանից հետո երևի թե էլ չմտնեմ:

ռեյտինգ +5
կարդալ

Շովազդի մեջի խառԹ կանաչի վաճառող տատիկը շատ ավելի բարեհամբյուր ու օպերատիվ է սպասակում քան Ջազվեի, հատկապես այս մասնաճյուղի մատուցողները

ռեյտինգ +2
կարդալ

hamarya vochmi boxoq chka menak pti miqicch arag spasarken

ռեյտինգ +2
կարդալ

Չնայած էն փաստին, որ շատ հաճելի և Երևանյան կոլորիտ պարունակող վայր է, բայց ....
Վաղուց չէի եղել այնտեղ, երեկ երեկոյան սուրճ խմելուց հետո, մոտ հինգ անգամ հաշիվն եմ խնդրել որ բերեն, վեցերորդ անգամ ինքս եմ գնացել դրամարկղի մոտ և վճարել:

Խորհուրդ, հաշիվը ուղեք նախապես )))

ռեյտինգ +3
կարդալ

Երեխաներս շատ են սիրում Ջազվեի բլիթները և ես հաճախ նրանց տանում եմ Ջազվե: Միջավայրը լավն է, մատուցողները հիմնականում բարեկիրթ և պրոֆեսիոնալ: Սրճարանում համեղ են պատրաստում, չնայած լինում են դեպքեր, երբ բլիթները, որոշ մասերում վառում են: Բացասական կողմերը. մի անգամ տղաս հյութի բաժակը կոտրեց, իսկ մատուցողնները մենեջերի հետ խորհրդակցելով ներկայացրեցին հաշիվ 6 նոր բաժակներ գնելու համար՝ պատճառաբանելով, որ չեն կարող 1 բաժակ գնել, փաստացի, իմ կամքին հակառակ ցանկանալով ինձանից նվեր ստանալ 5 բաժակ... Անհասկանալի է մատուցողների հարցը զեղջի քարտ ունենալու մասին, որ ամեն անագամ նույն դեմքի արտահայտությամբ տալիս են հաշիվը բերելուց առաջ՝ մշտապես ստանալով ոչ պատասխանը: Այդպես էլ չստացա, թե ում և ինչ հիմունքներով է զեղջի քարտ տրվում:

ռեյտինգ +5
կարդալ

Ջազվեն իրենից ներկայացնում է շատ յուրօրինակ երևույթ: Այն մեր քաղաքի եզակի սրճարաններից է, որ ունի ընդգծված ոճ, ներքին հարդարանք, մենյու /բավականին հաջող թե գնի, թե տեսականու և թե որակի առումով/, բայց միևնույն ժամանակ խայտառակ վատ, դանդաղ և non customer friendly սպասարկում:

ռեյտինգ +3
կարդալ

վաղուց չէի եղել էստեղ.. հմմ...սպասարկումը նույն հին ու բարի դանդաղի մեջ :D բայց մի հատ նեեեեեեննցցց համով բան եմ կերել, որ էլ չասած... վաֆլի պաղպաղակով ու մրգերով!!!!!! էսքան տարի գնացել եմ, ոչ մի անգամ չեմ փորձել, երեկ փորձեցի....ու հաստատ էլի կգնամ դրա խաթր!!!!!!

ռեյտինգ +3
կարդալ

Ban chunem aselu gexecik ev harmar vayr e hangstanalu ev licqatapvelu hamar,bayc ete hashvi enq arnum spasarkumy,mnacacy inqnstinqyan mxvum en hetin plan,qanzi 1 bajak surch ympelu hamar 1 jam spasely karcum em anynduneli e,...matucoxnery misht zbaxvac en isk ete hankarc baxt e vichakvel inch-vor ban patvirelu apa petq e jamerov spasel,angam hashivn en ushacnum....

ռեյտինգ +3
կարդալ

Да примем тот факт что в Джаззве обслуживание хромает, но если учесть что это очень людное место и за раз может принять 400 человек, а официантов всего от силы 20 то тогда все становится на свои места и это нормально, что уровень обслуживания может упасть.
Один совет: - Если вы ищите хорошее обслуживание, посещайте места в которые почти никто не ходит, там мало кто бывает и все внимание будет акцентировано только на Вас !!

Но только подумайте, стоит ли?.

ռեյտինգ +1
կարդալ

Ուսումնասիրելով սպասարկման ոլորտը Հայաստանում կարող եմ հստակ ասել, որ Ջազզվե սրճարանների ցանցը իր տեսակով և որակով առաջատար է: Հինգ աստղ :Ճ

ռեյտինգ +1
կարդալ

Իհարկե սպասարկումը իրոք լավը չի, բայց ընդհանուր առմամբ հաճելի տեղ ա: Մենյուն դե լավն ա, գները ևս նորմալ: Իհարկե երևի հենց տեղով ա պայմանավորված, շատ հարմար տեղ ա: Ես անձամբ շատ հաճախ եմ այցելում:

ռեյտինգ +2
կարդալ

Jishtn asac Jazzven en srjaraneric a vori masin chem karox voch lavy asel voch vaty! Arandznapes erbeq hiacac chem exel jazzveov, baic chem el hiastapvel. Chem karox asel unen vat spasarkum, baic karcum em srjarany vojayin popoxutyan kariq uni!

ռեյտինգ +3
կարդալ

էսքաաան վատ սպասարկում էտ անհնարա: Մենակ իմ նստած ժամանակ 3 սեղան վիճեցին ու դուրս եկան շատ վատ սպասարկման համար: Բայց զարմանալին էնա որ մատուցողները միշտ վազքի մեջ են ու էլի չեն հասցնում: Նենց էլ չի որ մատուցողների քանակնա քիչ:

ռեյտինգ +4
կարդալ

Չափից դուրս վատ ու դանդաղ սպասարկում, դժգոհ մատուցողներ: Մեկ բաժակ սուրճ խմելու համար այնտեղ կարող ես կորցնել մեկ ժամ, բայց եթե չեք շտապում, ապա այս դանդաղ սպասարկումը խնդիր չի լինի :) : 2 աստղ եմ գնահատում այլ ոչ թե 1 միայն նրա համար, որ թխվածքները այստեղ համեղ են:

ռեյտինգ +4
կարդալ

Միայն տեղն է լավը, սպասարկումը վատն է: Ես գերադասում եմ Թումանյանի և Մոսկովյանի փակ սրճարանները:

ռեյտինգ +3
կարդալ

Էլի նույնը ասեմ - մասայական տեղ.. լիքը մարդ, միջին ուտելիք, ահավոր սպասարկում , բայց էժան գներ և լավ “լըքէյշն” ) բայց ավելի լավն է, քան դրա փակօթյա տարբերակը )

ռեյտինգ +6
կարդալ

կարելի է համով ուտել, սակայն սպասարկումը անտանելի է...

ռեյտինգ +1
կարդալ

լավը լավ տեղա, հետաքրքիր ոճ ունի, թերթի նման մենյու մէջը բավականին խնդալու կատակներով, բայց սպասարկումը...վախ մամա ջան...հասկացանք հայաստաննա, հասկացանք որ ստեղ վատ սպասարկելը նորմալ բանա, բաց դե էտ աստիճանի նամռոտ դեմքերով մատուցողներ...մեկել մեկին, որ ուզում ես կանչես մի կես ժամ ձեռքերտ շարժում ես ու կամ կնկատեն կամ ել ոչ...չնայած լավ մարզանքա հաց ուտելուց հետո :D

ռեյտինգ +3
կարդալ

Քարտեզ

Ազատության հրապարակ, Օպերա, Երևան

Նկարներ

;