Գուստո – Gusto

full starfull starfull starhalf starempty star ռեյտինգ 3.5 , 32 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.gusto.am

Հեռախոս : +374 10 581 121

Մեր մասին:
«Gusto» իտալական ռեստորան

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Ուրեմն ամենատպավորիչն իրենց մոտ սկիզբն է, որ Գիքորի պես էստի համեցեք են անում հենց փողոցում ու մեզ փաստացի հենց փողոցից ռեստորան հրավիրեցին․ էն որ ամոթից չես մերժում ու մտնում ես։
Դե գուցե դա շատ էլ մարքետինգային քայլ է դիտվում, չգիտեմ, ես առաջին 5 րոպեն շոկի մեջ էի մի տեսակ :)))
Մենյուն բավականին թանկ է, բայց հիանալի քլաբ-սենդվիչներ էին, իսկ ֆրին ասես տապակած կարտոֆիլ լիներ։
Ամերիկանոն շավն էր, սպասարկումը՝ նույնպես։
Ռեստորանը պարզապես շատ հարմարավետ տեղադրություն ունի եվ գործերի ընթացքում շատ հարմար ընդմիջման վայր է։

ռեյտինգ +1
կարդալ

Տպավորված չեմ ուտելիքներով, պաստան էլ դուրս էնքան էլ չեկավ, եթե անկեղծ: Բայց զուտ գտնվելու վայրի պատճառով արժե մեկ-մեկ գնալ:

ռեյտինգ +2
կարդալ

Ճիշտն ասած, վաղուց չեմ մտել, որոհետև ժամանակին պարբերաբար մտնելուց հետո քաղաքում ավելի լավ այլընտրանքներ բացվեցին... տեղը շատ լավն է... Աբովյանի ամենա-ամենահավես հատվածում:

ռեյտինգ 0
կարդալ

es texi hamar shat ei lsel bayc gnaluc heto haskaca vor el chem gna spasarkum@ vatna gner@ bardzr en u uteliqn el arandznapes vorakov che estex miayn gexecik dizayn ka u verj

ռեյտինգ +1
կարդալ

Единственное из за чего все еще иногда приходим в густо это - location. Обожаю ул. абовяна, особенно весной и если учесть, что уличных кафе там почти не оставили (особенно обожаемый мною аракс лаунч, а в паризян сурч место такое маленькое- еле втискиваешся на стул и такое впечатление что кто то сидит у тебя на коленях) то густо пока что единственный вариант получать удовольствие от весеннего еревана. Итак за официантов ставлю 1 (не перевариваю отсутствие дистанции (в сервисе) между официантами и клиентами), за кухню 2 (такое впечатление что они думают ,что какое бы
г--но они не подали люди все равное будут есть), за цены ставлю 4 (хотя если учесть что качество еды здесь невысокое то наверное и цены подходящие) и опять таки за location 5.

ռեյտինգ +4
կարդալ

Շատ էի լսել Գուստոյի մասին,այսօր որոշեցի այցելել: Առաջինը որ տպավորեց՝ գեղեցիկ դիզայնն էր ու լավ երաժշտությունն ու մթնոլորտը: Մատուցողները մի քիչ ինքնահավանի տեսք ունեին,բայց նորմալ էին սպասարկում ու քիչ թե շատ սիրալիր էին: Մենյուն դուրս չեկավ: Գները բարձր էին: Փորձեցի կծու պաստա: Սոուսը համեղ էր, բայց պաստայի չափաբաժինը գնի համեմատ շատ քիչ էր: Շատ գումար վճարելով՝ չվայելեցի իտալական կերակրի հաճույքը և մնացի գրեթե անոթի: :)

ռեյտինգ +2
կարդալ

Չեմ կարող չանդրդառնալ Գուստոյի սպասարկող անձնակազմին: Մի հոգի մատուցողուհի կա, ում ինձ թվումա ես պարտք եմ: Այ ինքը մոտավորապես այ տենց տոնովա սպասարկում: Մունաթով ու կոպիտ բերումա դիմացդ դնումա սպասքը ու էտ պահին եթե шаг в лево, шаг в право անես, կարողա ուղղակի ափսեն գլխիդ տա: Բայց ես ամեն ինչի հետ մեկտեղ շատ եմ սիրում իրանց պաստաները, այդ իսկ պատճառով 3:

ռեյտինգ +5
կարդալ

վաաաաաախխխխ Gustօ ... շատ եմ հավանում հո զոռով չի)))))) սպասարկումն արտակարգ էր, բառմենը բարեհամբույր ու կարևորը ,որ իր համար "դժվար" չէր պատասխանել հարցերին, մեծ սիրով պատասխանում էր, և վերջում էլ օգնեց ընտրություն կատարել

ռեյտինգ 0
կարդալ

karciqner ei kardum,ev bavakanin tarber ein,))))amen depqum kasem,vor spasarkumy shat e gohacrel,uteliqi het kapvac shat ban chem karox asel,vorovhetev ogtvel em miayn aghanderic,bajc ev mtnolortn er hajeli,ev matucumy,amen depqum chei shtapum durs gal Gusto ic

ռեյտինգ +2
կարդալ

Location is good, but service is not good , the waiters are like they are the awners of this reastaurant, they are not friendly and think that they are proffessors. You have to wait for a very long time to get your order. For drinks its OK place. Dont go there for lunch you will be late for your work , but in the evening you can have a cup of coffe on the best part of Abovyan street !

ռեյտինգ +2
կարդալ

Միայն մեկ անգամ եմ եղել, ու դա բավական էր, որ էլ չուզենամ մտնել։ Սպասարկումն ահավոր էր։ Մենեջերի թթված դեմքն էլ չեմ ասում․․․Վերցրեցի շոկ մանժե։ Երբ գդալը դրեցի մեջը ու ուզում էի ուտել, տեսա շոկ մանժեի վրա մազ կա, կանչեցչնք մենեջերին․․․ Ու նա ինձ մոտ 10 րոպե բացատրում էր, որ ապացուցված չէ կամ հնարավոր չէ, որ դա իրենցից ինչ որ մեկի մազը լինի։ Ժողովուրդ, էնտեղ մտնելուց փորձագիտական եզրակացություն տվող մեկի հետ մտեք՝ իրա նյութերով ու ապարատուայով, որ ԴՆԹ տեստ անի, համոզվեն իրանց մազերն են ընկնում իրանց ուտելիքների մեջ ։D

ռեյտինգ +3
կարդալ

Gusto ajcelum em shat vaxuc,hamarya inch bacvel e gnum ei,skzbic amen inch shat lav er,te chashatesakneri vorak@,tespasarkum@.Amen ban poxvel e!Chapabajinner@ darcel en 2 angam aveli poqr,sakayn gin@ dranic chi nvazel,spasarkum@ shat vatn e,aynpisi tpavorutyun e,karces du nranc partq es,ev uteliqi vorakn el bavakanin @nkel e,nuynisk mi angam hascrel em tunavorvel,nranc chasheric mekic.

ռեյտինգ +1
կարդալ

Շատ յուրահատուկ ոճով չի առանձնանում, այլ մի վայր, որտեղ կարելի է ուղակի այցելել համտեսելու իտալական խոհանոց, նաև հետևել շոու-մեն խոհարարի աշխատանքին: Ներքևի հարկը նունպես հարմարավետ էր և տոթ չէր նույնիսկ ամառվա շոգին: Կարելի է ժամանակ առ ժամանակ այցելել:

ռեյտինգ +1
կարդալ

Համով համով համով ուտելիք: Ու շատ հաճելի միջավայր է:

ռեյտինգ 0
կարդալ

Մի անգամ ընկերուհուս հետ այցելեցինք այս վայրը և ցանկացանք ինչ-որ նոր բան փորձել, սովորական պիցցայից զատ: Պատվիրեցինք լազանյա խոզի մսով: Պատվերը լաավ ուշ բերեցին: Համտեսելուց զգացվեց, որ այդ ուտեստի հետ ինչ-որ բան այն չէ, միսը հում էր թե հին չգիտեմ, բայց կիսատ թողեցինք: Այդ չփրկեց մեզ թունավորվելուց :/

ռեյտինգ +3
կարդալ

Tarorinaka, bayc es es restoranum havanum em miayn kartofil-frin!!!Shaat hamovaa!!!))

ռեյտինգ 0
կարդալ

Հին ու բարի տեղա.համով,մատչելի: Մի հատ մատուցող ունեն,ով երազում եմ ինձ մի օր ժպտա:

ռեյտինգ +1
կարդալ

Shat lav texuma gtnvum, xohanocn el vat@ chi...BAYC spasarkum@ uxaki ahavora...amen angam erb gnacel em indz djbaxtabar nuyn matucoxuhina spasarkel...misht russerena xosum chnayac vor Hayastanum enq gtnvum u mi tesak dastiarakchakan tonov...

ռեյտինգ +1
կարդալ

Պատվիրեցի սոխով ապուր: 2րդ անգամ չեմ պատվիրի: Տապակած սունկը համեղ էր: Սպասարկում .... տպավորությունն այնպիսինն էր, որ սպասարկող օրիորդը Անգլիայի թագուհու ընտանիքից էր, պարզապես պատահաբար էր հայտվել այնտեղ:

ռեյտինգ +3
կարդալ

Չեմ փորձել Գուստոյի ավանդական իտալական մակարոնը, բայց դա ինձ երբեք չի վրդովեցնում: Շատ համեղ է "Կեսար" աղցանը, ունեն լավ կարմիր գինիներ, հատկապես՝ "Bordeaux". Ի դեպ, սպասարկումը ևս բավականաչափ հաճելի է:

Հ.Գ. Խաչ ջան, առողջ հայ տղամարդը թող գնա Պռոշյան... :)))

ռեյտինգ +2
կարդալ

Indz dur chi galis. Miak bany voric hachuiq em stacel exel e dessert yev capuchino, bayc lav surch aysor Yerevanum shat aveli hacheli mtnolortum kareli e gtnel yev aveli matcheli.
Uteliqnern irenic voch mi hatuk ban chen nerkayacnum, shat tank e, yev ays amenn hamemvac tany mnacac matucoxuhineri dzhgoh hayacqnerov!

ռեյտինգ +1
կարդալ

Ժամանակին շաատ էի սիորւմ, մանավանդ պիցցան և պաստան: Շատ համով էր, և պաստան մեծ պորցիայով էր: Հիմա էլ վատը չի, էլի համովա, աղցաններն էլ են համով, բայց սպագետտիի պորցիաները կարգին փոքրացրել են: տենց բաներ չեմ սիրում (( ու գնալով փոքրացնում են:

ռեյտինգ +3
կարդալ

Գուստո-յի սպասարկումը չեմ սիրում: Մատուցողները էնպիսի ուսուցչական զայրույթ ունեն դեմքներին, որ քեզ մեղավոր դպրոցական ես զգում:
Բայց պիցցան շատ համով է:
Ու կարող էր ավելի մատչելի լինել:

ռեյտինգ +4
կարդալ

Շատ եմ հավանում: Հատկապես սնկապուրը և 4 պանրով պաստան:

ռեյտինգ +1
կարդալ

Գուստոյում պիցցան բարակ հացով է, ու լավ թխած: Պիցցա սիրողները պիտի անպայման գան այստեղ, որովհետև այստեղի պիցցան, համեմատաբար, երևանի համով պիցցաներից է: Սպասարկումը մեկ մեկ կարող է վատը լինել, էն ներքևի հարկի ինտերյերը ահավոր ա, հեճ պիցցերիայի չի սազում, պարտադիր չի իտալական պիցցա մատուցող վայրում, իտալալակն վերածննդիր նկարներ լինեն, լավ էլի ժող :ՃՃ: բայց դե ես էլ աշխատում եմ վերևում նստել:

ռեյտինգ +3
կարդալ

Պասի մենյուն բավականին հաջող է, իսկ մնացածը այդքան էլ չեն արդարացնում սպասելիքները

ռեյտինգ +2
կարդալ

ստեղի միայն հունական աղցանն ա լավը.. էն էլ իտալականում հունական ուտելը մի քիչ էն չի :)))) ստեղ մենակ կապուչինոն ա համով.. էն էլ սաղ տեղերը նույնն ա :D

ռեյտինգ +3
կարդալ

Չեմ սիրում էս տեղը.. համով չի.. "վռոդէ" բարդ բաներ էլ չկա.. բայց մեկա, համով չի...ու մի տեսակ ձեթի հոտ ա գալիս.. "դիզլայք"

ռեյտինգ +8
կարդալ

Չէ էլի, ախր էտքան էլ համով չի։ Իտալակա՜ն, իտալակա՜ն։ Երկու անգամ եմ այստեղ մակարոն կերել ու ինչ։ Մեկա մի բան էն չի։ Միշտ թվում է թե եթե իտալական է ու մակարոն, պետք է չգիտես թե ինչ անմահական համ ունենա։ Իտալական մակարոն իտալացու ձեռքով պատրաստված հենց Իտալիայում եմ կերել ու հաստատ մեր տներում ավելի համեղ են պատրաստում։ Հիմա Գուստոյում կամ սոուսը էն չէր, կամ իմ սպասելիքներն են միշտ ավելի բարձր, կամ էլ մակարոնը տենց էլ պետք է լինի, բայց շատ չհավանեցի։ Պատվիրել էինք նաև պիցա, փոքր մոքր ու շատ բարակ բան էր։

Մի խոսքով առողջ հայ տղամարդը հաստատ ստեղի մի բաժին մակարոնով չի կշտանա։

Ժողովուրդ հետո, ես ֆանտա եմ սիրում, միրինդան ախր հեչ լավը չի, ֆանտան էլ մի բան չի, բայց միրինդան ավելի վատա։ Ու չեմ սիրում, որ ուզում ես ֆանտա ասում են չէ միրինդա, հատկապես, եթե ռեստորանը բարձրակարգ է ուզում լինել, ինչ որ փոքր մոքր երկու զոնտիկի համար պայմանագիր են կապում ու մենակ միրինդա ու պեպսի վաճառում, բայց ես ֆանտա եմ ուզում։

ռեյտինգ +5
կարդալ

The best hot chocolate in the city!!!! 100 % :)

ռեյտինգ -1
կարդալ

Շատ լավ վայր ա, շատ համեղ են ուտեստները: Հատկապես խորհուրդ կտամ սպիտակ և կարմիր գինիներով պատրաստված մսային ուտեստները (տավարի մսով, բադով...) կան նաև հետաքրքիր գիներ ու աղանդերի լավ տեսականի:

ռեյտինգ +2
կարդալ
;