Գրանդ Քենդի – Grand Candy

full starfull starfull starfull starhalf star ռեյտինգ 4.5 , 14 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.grand-candy.com

Մեր մասին:
Հրուշակեղենի խանութ

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Ինչպես գովազդի մեջ էր ասվում Գրանդ Քենդիի կոնֆետները Փերֆեկտա)) 5+

ռեյտինգ +1
կարդալ

Հաճելի աշխատակիցներ, բարեհամբույր սպասարկում:Միայն թե այնտեղ հաճախ գնալը վտանգավոր է չաղանալու առումով :ԴԴ

ռեյտինգ +4
կարդալ

Փոքրուց սիրում եմ Գրանդ Քենդին ,փոքր ժամանակ Փիղիկին իսկ հիմա ամեն ինչը:)))

ռեյտինգ +3
կարդալ

GRAND CANDY IC MENAK SHOKOLADNIY PONCHIKN EM SIRUM,ISK XMOREXENNERI U KANFETNERI MEJ MEK MEK LINUM EN HAMEX TESAKNER

ռեյտինգ +15
կարդալ

Շատ լավ խանութ շատ համեղ տեսականիով ու հարմար գներով

ռեյտինգ 0
կարդալ

Հաճախ եմ օգվում այս խանութից և շատ գոհ եմ : Տեսականին թարմ է , իսկ աշխատողները շատ բարեհամբյուր են :

ռեյտինգ 0
կարդալ

Ամեն ինչ շատ համեղ է, էժան, բայց վճարման համակարգը ահավոր է: Միշտ հերթ է լինում, թեկուզ ներսում ավելի շատ աշխատող կա, քան հաճախորդ: Ավելի լավ կլիներ յուրաքանչյուր աշխատող վճարում ընդուներ.....

ռեյտինգ +1
կարդալ

Գները շատ հարմար են:

ռեյտինգ 0
կարդալ

Erevi te ays xanut@ amenalavn e Grand Candyi amboxj canci mej. Sovorabar ayn inch uzum es misht linum e ev ameninch shat hamex e. Miayn spasarkumn e mi qich dandax.

ռեյտինգ +2
կարդալ

Ես Գրանդ Քենդի սիրում եմ որպես ապրանքանշան, ինձ դուր է գալիս եւ՛ պոնչիկը, եւ՛ շոկոլադեղենը, եւ՛ պաղպաղակը, եւ՛ խմորեղենը, բայց էս խանութը հմուտ մասնագետների կարիք շատ ունի:

Մոտ վեց աշխատող կա, եթե ոչ ավել, բայց անհամակարգված աշխատելու պատճառով սպասարկումը անտանելի վատն է: Էս խանութը գործում է մենակ էն պատճառով, որ մոտակայքում այլընտրանք չկա: Թե չէ ոչ-ոք չէր սպասի մոտ տասնհինգ րոպե, որպեսզի իրեն մոտենան ու սառնարանից պաղպաղակ կամ խմորեղեն տան: Եթե չեն հասցնում, թող ինքնասպասարկող դարձնեն, իսկ եթե իրենք են սպասարկում ըստ սահմանման, ապա թող բարի լինեն այնքան աշխատող ունենալ, որ այդքան չսպասեցնեն: Ի դեպ, սպասեցնելուց հետո էլ ոչ-ոք ներողություն չի խնդրում կամ չի ժպտում, ընդհանրապես էստեղ մեկ-մեկ գանձապահն է միայն ժպտում, մինչդեռ վարդագույն փղիկը այլ հույսեր է ներշնչում...

Մի անգամ փախլավա փորձեցի: Շատ մեծ էր ու անդիմադրելի գրավիչ տեսք ուներ: Կծեցի ու... մի երկար մազ...
Մի ուրիշ անգամ էլ, ամառ օրով պաղպաղակից այնպիսի համ էր գալիս, որ վախեցա շարունակել ու թափեցի: Համոզված եմ, որ հենց տվյալ խանութի աշխատողների վատ աշխատանքի հետեւանք էր:

Հաջորդ անիմաստ ու ՓԻԱՌ-ից կիլոմետրով հեռու քայլն այն է, որ խմորեղենի տուփը առանձին գին ունի, բայց առանց խմորեղենի չի վաճառվում:

Զայրույթ ու հիասթափություն է առաջացնում ոչ միայն շուկայում իր գին-որակ համադրությամբ միակը լինելը չարաշահելը, այլեւ մարդկանց համակերպվելը վատին ու լավին չձգտելը:

ռեյտինգ +6
կարդալ

Շատ լավ խանութ է ամեն ինչ կատարյալ է շատ համեղ և մեծ տեսականի ունեն, միայն սպասարկումն է մի քիչ վատ մի բան գնելու համար պետք է երկար սպասես:

ռեյտինգ +1
կարդալ

Es Grand Candy sha~~~t em sirum! hatkapes torikner@ u shokoladapat chrer@! ham el - "podderjim otechestvennogo proizvaditelya" :)

ռեյտինգ +1
կարդալ

Grand Candy-ի արտադրանքներից բոլորն էլ շատ եմ սիրում, նրանց շոկոլադը իմ համար աշխարհի ամենահամով շոկոլադն է, խմորեղենները նույնպես շատ համեղ են: Բայց խանութների սպասարկումը շատ վատն է, ավելի կոնկրետ՝ ահավոր է: Khachik G.-ի նշած բոլոր թերությունների հետ համաձայն եմ, ես էլ եմ միշտ այդ վճարման համակարգի անհարմարությունը զգացել, ինչը նաև անիմաստ հերթեր է առաջացնում, նախ պետք է հերթ կանգնես, որ ապրանքը գնես, հետո էլ մի այլ տեղ հերթ կանգնես, որ վճարես... ավելի անհարմար բան երևի չէին կարողացել մտածել:

ռեյտինգ +2
կարդալ

Այս խանութ շատ հաճախ եմ այցելում, հատկապես պլաստիկ ափսեներ և բաժակներ գնելու։ Այստեղի պլաստիկ բաժակները շատ լավն են ու տաք ջրից չեն հալչում կամ հալած պլասմասի գարշելի հոտ չի ընկնում։ Դե քաղցրավենիքները նույնպես շատ լավն են, խոսք չկա, հատկապես շոկոլադով չրերը։

Բայց, ամենահետաքրքիրն ու տարօրինակը, նաև անհարմարը այս խանութում գործող վճարման համակարգն է։ Ուրեմն ասենք կասսայի հակադիր ծայրում գտնվող բաժնից գնել ես վաֆլի։ Վաֆլին լցնում են տոպրակի մեջ, կշռում, հետո քեզ տալիս են մի թղթի կենտրոն, ուղարկում են հակադիր ծայրում վճարելու։ Վճարում ես, հետո մի ուրիշ կտրոնով վերադառնում ես գնման վայր, ներկայացնում ես այդ կտրոնը ու վերցնում արդեն կշռված ու քեզ սպասող ապրանքդ։ Այ քեզ բան։ Մի անգամ տեղում ասացի, ավելի հարմար չէր լինի կասսան տեղադրել ելքի մոտ ու հաճախորդները թող իրենց ընտրած ապրանքը իրենց ձեռքին մոտենան, վճարեն ու գնան էլի։ Մինչ օրս այդ առաջարկը չեն ընունել։

Իսկ ամենազարմանալին այն էր, որ մի քանի օր առաջ նորից մտել էի այդ խանութ ու արդեն գիտեի, որ այս կարծիքը պետք է գրեմ խանութի մասին։ Հետս ֆոտոապարատ էի վերցրել։ Սկսեցի նկարել, որպեսզի այս կարծիքը գրելու հետ նաև նկարներ տեղադրեմ ու մեկ էլ ինչ, վաճառողուհիները խառնվեցին իրար, մի քիչ քչփչացին, հետո ինձ հարցրեցին բա ինչ եք անում, ասեցի նկարում եմ, ասեցին մեզ մոտ չի կարելի նկարել։ Ես իհարկե չհավատացի, ասացի, որ չեմ հավատում թե նման բանը ճիշտ կարող է լինել, մի երկու կադր էլ նկարեցի, ասացին որ տնօրենը հատուկ ասել է թույլ չտալ նկարել, նորից չհավատացի։ Մի խոսքով այդ պահը ընդհանրապես չհավանեցի։

Այսքանը ու տեղադրում եմ նկարածս նկարները։
[img]http://www.yevista.am/wp-content/uploads/IMG_2157.JPG[/img]
[img]http://www.yevista.am/wp-content/uploads/IMG_2159.JPG[/img]

ռեյտինգ +5
կարդալ
;