Գլոբբինգ-Globbing online shopping service

full starfull starfull starfull starhalf star ռեյտինգ 4.5 , 7 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.globbing.com

Ժամեր : 10:00 - 20:00 Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Հեռախոս : 060 616616

Facebook : www.facebook.com/GlobbingArmenia
Մեր մասին:

Գլոբբինգը միջազգային գնումների հարթակ է, որը իր մի շարք ծառայությունների ու գործիքների շնորհիվ հնարավոր է դարձնում գնումներ կատարել արտասահմանյան խանութներում ...ավելին

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Մեկ-մեկ ուշացնում են, բայց ընդհանուր գոհ եմ իրենց մատուցած ծառայություններից:

ռեյտինգ +2
կարդալ

Ուղղակի հիացած եմ Գլոբբինգով։ Շատ էի լսել, բայց մինչև ինքս չփորձեցի չհավատացի։ :)
Երբեք չէի պատկերացնի, որ ԱՄՆ-ից պատվեր անելը այսքան արագ կլինի։ Շատ արագ ու արդյունավետ են աշխատում։ Պատվերը ուղարկեցին՝ 6 օրում հասավ։ Առաքումն էլ իսկապես ծիծաղելի գումար էր, որ Երևանի մեջ մի բան էս պատվիրում առաքումն ավելի թանկա լինում :D
Ամեն ինչ ծանուցվումա և՛ էլ-փոստով, և՛ իրենց կայքով, ինչը շատ հարմարա։
Երբ արդեն հասել էր, գնացի պատվերը ստանալու, շատ մարդ կար, մտածում էի մի ժամ հաստատ կտևի հերթը՝ 15 րոպե էլ չտևեց։ Իրոք շատ արագ, համակարգված ու լավ են աշխատում։ Հա՛մ ծառայություններն են լավը, հա՛մ թիմը։ Ապրեք։

ռեյտինգ +4
կարդալ

Հիանալի հնարավորություն է արտերկրում գնումներ կատարելու: Նախ որովհետև տրամադրում են տեղական հասցե, որտեղ պատվերդ ստանում և գրանցում են ու գրանցելուց հետո արդեն ուղարկում են Հայաստան: Քանի որ մասնավորապես ամերիկյան ոչ բոլոր խանութները ունեն international shipping , ինչի պատճառով ստիպված նախկինում հրաժարվում էի իրենցից գնումներ կատարել, իսկ եթե անգամ ունեին այնքան թանկ էր , որ անիմաստ էր դառնում դրսից գնումներ կատարելը: Պատվերներս բոլորը վերափաթեթավորվել են իրենց պահեստում, ինչի հաշվին քաշը զգալի նվազել է և ես Երևանում ավել գումարներ չեմ մուծել օնլայն խանութների անպետք տուփերի և թղթերի համար: Իմ բոլոր պատվերները խոստացածի պես Հայաստան են հասել ողջ-առողջ, 5-10 օրվա ընթացքում և ոչ մի օր ուշ: Ամեն նոր պատվերի համար հաշվիս բոնուսներ են կուտակվում, ինչի շնորհիվ հաջորդ պատվերիս առաքման համար ավելի քիչ գումար եմ վճարում Գլոբբինգի գրասենյակում: Այս բոլոր գործողությունների հետ կապված ծանուցումներ են ուղարկում թե անձնական թե գլոբբինգի իմ profile-ի փոստարկղին: Աշխատակիցները բոլորը երիտասարդ են, կիրթ ու բարեհամբույր, ինչը անձամբ ինձ համար մեծագույն պլյուս է: Հերթեր լինում են գրասենյակում, բայց շատ արագ սպասարկում են: Մի փոքր երկար սպասեցնում են հեռախոսազանգերին պատասխանելիս: Հույս ունեմ երկար կաշխատեն և կդիմագրավեն հայկական ՞բիզնեսի՞ հոտած ու նախնադարյան օրենքների պայմաններում: Վերջերս նկատեցի մի քանի վատ review-ներ առանց որևէ բացատրության, ինչը երևի козни врагов и недоброжелателей :) , так как не привык еще армянский плебс к цивильному высококвалифицированному обслуживанию. Они же ловят кайф когда им хамят, презирают и плохо обслуживают.

ռեյտինգ +8
կարդալ

Հիանալի են աշխատում, մեկ սեղմումով ամազոնից ինչ որ բանես առնում որը մեկ շաբաթ հետո Երևանում է, տեղափոխման համար էլ ինչ որ ծածաղելի գումարներ էս մուծում. Իսկ վերջերս ռուսական օզօն.ռու կայքից պատվիրեցի և օ հրաշք, պատվերս հասավ երևան երեք օրում

ռեյտինգ +7
կարդալ

- Մի քանի անգամ պատվիրել եմ Գլոբինգով ու միշտ շատ երջանիկ ու ուրախ եմ եղել, որ պատվիրել եմ հենց Գլոբինգով։ Նենց չի, որ միշտ ժամանակին են հասցրել ապրանքները, օրինակ վերջերս մի 20 օր տևեց, մինչև տեղ հասավ, նույնիսկ գնացի գլոբինգի գրասենյակ ու «սպառնացի» որ եթե հաջորդ օրը տեղ չհասնի, ապա բացասական կարծիք կգրեմ Եվիստայում։ Հաջորդ օրը էլ. փոստս չէի ստուգել նորից մտա Գլոբինգի գրասենյակ, որ արդեն ահավոր բողոքեմ, էն էլ շատ բարեհամբույր ձևով ասացին, որ ձեր ապրանքը տեղում է։
- Ինչ եմ ուզում ասել, այնքան հիանալի աշխատակիցներ են աշխատում այստեղ, որ երբեմն մոռանում ես, որ կարևորը այս բիզնեսում ոչ թե աշխատակիցներն են այլ ապրանքիդ՝ ժամանակին տեղ հասնելը ու հանձնվում ես և ընդունում նրանց արդարացումները :) Ես ուրախ կլինեմ, եթե մեր բոլոր բիզնեսներում այսպես բարեհամբույր ու ժպիտով սպասարկեն ամենաչար ու ամենազզվելի հաճախորդին։
- Այսքանը որ գրեցի չի նշանակում, որ միշտ ուշացնում են, մի անգամ է եղել, բայց այդ մեկ անգամը տպավորվել է, մնացած դեպքերում միշտ ժամանակին ու անվնաս տեղ է հասել պատվերս։
- Գլոբինգի կայքը շատ հարմար է օգտագործման համար, ամեն ինչ օպերատիվ գրանվում է ու էլ. փոստով ծանուցվում։
- Գրասենյակը շատ հարմար է, գրեթե միշտ շատ մարդ կա, մտնում ես ու վախենում, որ հեսա ժամերով սպասելու ես, բայց մեկ երկու ու քո հերթը հասնում է ու արժանանում ես հիանալի ու հավես սպասարկման։

ռեյտինգ +6
կարդալ

պետք ՝ ասեմ որ իսկապես շատ հարմար ծառայություն է, տանը նստած գնում ես կատարում առցանց, նշում ես հասցեն ու մոտ մեկ շաբաթից ապրանքտ գալիս հասնում տեղ: Այսօր գնացի որ վերցնեմ ծանրոցս ու չնայած որ ահագին հերթ էր բայց շատ արագ էին սպասարկում, չէ հաստատ լավն են:

ռեյտինգ +4
կարդալ

Լավ այլընտրանք է համանման ծառայությունների, մի փոքր ավելի էժան, բայց ավելի ուշ է տեղ հասնում:

ռեյտինգ +1
կարդալ

Քարտեզ

Երևան, Մաշտոցի 43/34
;