gg Տաքսի – gg Taxi

full starfull starfull starfull starhalf star ռեյտինգ 4.5 , 21 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.ggtaxi.am

Ժամեր : 24/7

Հեռախոս : +374 94 302300

Facebook : www.facebook.com/ggTaxi
Մեր մասին:
gg-ին հարթակ է, որի միջոցով կարելի է տեղափոխվել Հայաստանի ինչպես նաև Վրաստանի տարբեր քաղաքներում, կարելի է գումար վաստակել ավտոմեքենա ունենալու պարագայում:

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Դեռ մի քանի անգամ եմ օգտվել բայց միանշանակ գոհ եմ։ Արագ ազատ մեքենան գտնումա ու շուտ հասնում տեղ։
Մեքենաները շատ լավ վիճակում են՝ մեկը մեկից լավը, վարորդները քաղաքավարի են, վերջում էլ գումարը նորմալ գրումա։ Հա ու միշտ հարցնում են թե որտեղով հարմար կլինի գնալը, անիմաստ ճանապարհը չեն երկարացնում, որ շատ գումար գրվի։
Մեկ էլ լսել եմ՝ ուզում են քարտով վճարումներ ընդունեն, դա էլ որ եղավ ընտիր կլինի։ :)

ռեյտինգ +4
կարդալ

Ինչքան օգտվել եմ, գոհ եմ մնացել, չնայած էնպես չի, որ շատ եմ օգտվել կոնկրետ gg-ից:

ռեյտինգ +1
կարդալ

հենց պատվիրում ես միանգամից ընդունվումա պատվերդ, շատ լավ են աշխատում,տարբեր տեղերում միշտ մեքենաներ լինում են ,ինչի արդյունքում սպասելու կսրիք չի լինում,վարորդները միշտ կոկիկ հագնված են ու ամենակարևորը ստիպված չես լսում իրենց Ռուսաստանում ունեցած բիզնեսների մասին

ռեյտինգ +14
կարդալ

Անկեղծ ասած, անկախ նրանից, որ միշտ լավ կարծիքներ եմ լսում ու շատերն են պաշտպանում, բազում անգամներ լիքը հարցեր են ծագել gg-ի հետ:

ռեյտինգ 0
կարդալ

Եթե տաքսի՝ապա ջիջի։ 🚖🚓😀😎 Բոլոր վարորդներն օրինակելի են իրենց արտաքին կոկիկությամբ, բարեկիրթ ու սիրալիր վերաբերմունքով, պարտաճանաչությամբ։ Մեքենաները հարմարավետ ու մաքուր են։Գները ստաբիլ են։

ռեյտինգ 0
կարդալ

Shat lav varordner, arag spasarkum, xelqin mot gner mi xosqov amen inch shat bardzr makardaki vraya. shnorhakalutyun nman tmov ashxatelu hamar:

ռեյտինգ 0
կարդալ

Արագ , հոգատար , բարեհամբույր , հաճելի սպասարկում ։ Շատ տպավորված եմ GG ն իրապես կարողացել է ստեղծել ծամանակակից ,բարելավված օնԼայն տաքսի պատվիրման համակարգ,որն այսօր բոլորին հասանեԼի է։ Եվ մի միջադեպ , որի մասին ցանկանում եմ նաև տեղեկացնել Ձեզ ։Բոլորիս կողմից արդեն քաջ հայտնի Yandex Taxi-ն չվրիպեց նաև իմ ուշադրությունից և պատվիրեցի տաքսի , ի դեպ նշեմ ցերեկային ժամ էր 15։30 ի սահմաններում ,պատվերը տալուց 25 րոպե անց ծրագիրը հաղորդեց,որ մեքենա չկա , հետո նորից փորձեցի ,կրկին անցավ մոտ 22րոպե և վերջապես ժամանեց , և քանի որ ի տարբերություն gg taxi-ի այն ունի նաև ծառայություն ,որը ցույց է տալիս վճարը նախքան տեղ հասնելը , ցանկություն առաջացավ տեղեկանալու , ա-բ տեղափոխվելու համար ցույց տվեց 1540 դրամ , սակայն տեղ հասնելուն պես վճարեցի 1800 դրամ քանի որ ըստ վարորդի և նրա հեռախոսի արդյունքի այդքան էր։ Այսինքն ինչ է ստացվում ծրագիրը մեկ այլ բան է պահանջում վարորդը մեկ այլ։Եվ այսքանը կարծում եմ բավարար է ,մի քանի օր գովելու փոխարեն կարծում եմ կարելի Է 100-200 դրամից զատ մտածել նաև սերվիս սպասարկման մասին ,որը gg-ում այսօր ըստիս բարձր մալարդակի վրա է։

ռեյտինգ +2
կարդալ

Հաճախ եմ օգտվում GG տաքսիից, ու չի եղել մեկ անգամ, որ դժգոհ մնամ: Իհարկե, միշտ պետք է մտածել թարմացումների, բարելավումների մասին (այլ ոչ վախենալ նոր մարտահրավերներից): Լավ կարծիքներ միշտ կարող են հնչել, այդ իսկ պատճառով կնշեմ ամենագլխավոր թերությունները կազմակերպության:
1. Լրիվ հասկանում եմ, որ Microsoft հեռախոսները դեռևս շատ չեն աշխարհում, առավելապես Հայաստանում, սակայն պետք է նաև մտածել այդ հեռախոսների համար App պատրաստելու մասին: Որպես խորհուրդ՝ Yandex Taxi-ի հավելվածը Microsoft հեռախոսների մեջ ներառված է հենց ամենասկզբից:
2. Ընկերներից մեկն օգտագործում է Samsung հեռախոս, ոչ շատ նոր, բայց Smart Phone. Փորձեցինք ներբեռնել հավելվածը, սակայն չստացվեց. պատճառը հեռախոսի հին մոդելն է: Զանգեցինք GG հարցով, թե ինչ պետք է անենք, որ հին մոդելների վրա նույնպես աշխատի հավելվածը: Որպես պատասխան հնչեց նոր հեռախոս գնելու հորդորը: Փաստորեն պետք է հաճախորդը հարմարվի կազմակերպությանը, ոչ թե կազմակերպությունը հաճախորդին: Ամենամեծ սխալներից մեկը, որ GG-ին կարող էր անել: Մի քիչ մտածեք այս ուղղությամբ:
Եթե մոտ ժամանակներս GG տաքսին չփոխի իր վերաբերմունքը հարցերին, խնդիրներին ու չսկսի լուծումներ առաջարկել հաճախորդներին, ոչ միայն կհրաժարվեմ իրենց ծառայություններից, այլ կհամոզեմ ընկերներիս անել նույնը:

ռեյտինգ +3
կարդալ

Շատ, շատ, շատ, շատ, շատ, շատ լավ taxi. Միայն իրենց ծառայություններից եմ օգտվում: Շատ արագ, մատչելի, քաղաքավարի վարորդներով: Կարողանում ես հետևել մեքենայի մոտենալուն, ընտրում ես մեքենան: Մի խոսքով` իդեալական: Խորհուրդ եմ տալիս բոլորին:

ռեյտինգ +1
կարդալ

միանշանակ gg

ռեյտինգ +1
կարդալ

Բարև ձեզ։ Կուզենամ խոսքս սկսել շնոհավորանքներով յանդեքսի մուտքը հայաստան, լավա թող լինի չենք դժգոհում միշտ էլ էող մրցակցություն լինի արդյունքում սպառողը կշահի։ Եկեք չնոռանանք թե որ է տեղական արտադրանք որը արրտերկրի։Բնականաբար ետե 1 կամ 2 կամ 3 կմ պետք է գնաք օգտվեք Յանդեքսից սա ընդմաենը հորդոր է եթե պետքա մի անկապ կազմակերպության որը չգիտես ռսականա թե թրքապատկան հարստացնեք գնացեք և հարստացրեք ձեզ ոչ ոք չի ստիպում ընտրության հարցում։Մեր ազգը միշտ էլ իրա հին անցյալով ուրիշին մեծարելա գովաբանել իրանը թաքցրել։Չեմ ուզզում թեման քաղաքականացնել բայց յանդեքսը շատ պանիր հաց պտի ուտի որպեսզի կարողանա GG ստեղծածի 10տոկոսը ինքնուրույն ստեղծել։
Բա մեր ԳԳ առավելությունները որակը գոնե դուք համեմատել եք ձեր յանդեքսի վարորդների մատուցած ծառայության դուք գոնե տեղյակ եք որ ԳԳ վարորդ գրանցվելու համար մարդիկ քննություն են հանձնում մեքենայի մաքրություն են ստուգում ԳԳ։Մի խոսքով մի քիչ շատ եմ խոսում բայց մեջս բազում կուտակումներ կան մի բան լավ իմացեք ԳԳ հաճախորդը կյանքում ձեր ՅԱՆԽԵՔՍԻՑ ՉԻ ՕԳՏՎԵԼՈՒ

ռեյտինգ +1
կարդալ

Ժամանակն է, որ GG-տաքսին մուտք գործի նաեւ Ռուսաստան:

ռեյտինգ +1
կարդալ

Շատ լավ տաքսի ծառայություն է: Ժամանակն է, որ GGտաքսին մուտք գործի նաեւ Ռուսաստան:

ռեյտինգ +1
կարդալ

Միայն քարտեզներն պետք է ավելի լավացնել

ռեյտինգ +2
կարդալ

Shat lav spasarkum, shat karj jamanakum motenum en
Harmaravet avtomeqenaner
Normal varordner, maqur tesqov

ռեյտինգ +2
կարդալ

Մաքուր,կոկիկ, հաճելի երաժտությամբ (ցանկության դեպքում) ,անհոտ, բարյացակամ վերաբերումք,շատ լավ վարորդներ, շատ լավ թիմ GG, ճիշտ ժամանակին ճիշտ տեղում👏🏻👏🏻👏🏻👏🏻
ՀԳ վարորդն էլ միշտ մանր ունի 😄

ռեյտինգ +3
կարդալ

Մի անգամ եմ օգտվել, նորմալ մեքենա էր, նորմալ վարորդ, բայց մի քիչ շատ սպասեցի: Սերվիզից սպասումներս ավելին էին, ու իմ կարծիքով բարելավելու շատ տեղ ունեն դրա համար էլ գնահատում եմ 4 աստղ:

ռեյտինգ +3
կարդալ

Միշտ օգտվում եմ GG-ից, մեքենաները շատ արագ են ժամանում, մեքենաները շատ հարմար են ու հիգիենիկ, վարորդները բավականին բարեհամբյուր են, գումարի հաշվարկը՝ մաքսիմալ ճշգրիտ։

ռեյտինգ +2
կարդալ

Կարելի է ասել հաճախ եմ օգտվում gg-ի ծառայություններից: Մտահղացում է շատ լավն է: Մեքենաները մոտենում են արագ, բացառությամբ որոշ դեպքերի: Նունյը կասեմ, ամեն ինչ կախված է վարորդներից: Ֆիրմայի վարկանիշը կարող է վարորդը բարձրացնի ու իջացնի իր պահվածով: Շատ կարևոր է, որպեսզի իրականում ֆիլտրվի վարորդները և մեքենաները: Քանի որ, ինչքան շատ են, այնքան խոտանը շատ կարող է լինել ու չկարողանաս հետևել բոլորին: Նաև կարող եք մտածել վարորդների դասընթաց անցկացնել ու սպասարկման որակը բարձրացնել:

ռեյտինգ +2
կարդալ

Լավ ու բավականին հայտնի տաքսի սերվիս է, շատ արագ է գալիս մեքենան, քանի որ բազմաթիվ վարորդների հետ են համագործակցում, բայց վատն այն է, որ մի մեքենայի վրա կարող է երկու տաքսի սերվիսի տպեր կպցրված լինեն, ինչը մի տեսակ ծիծաղելի է...Նախորդ մեկնաբանությանն էլ եմ համաձայն

ռեյտինգ +3
կարդալ

Շատ հարմար ծառայություն է իրականում, օգտվում եմ հաճախ. Հարմար ՝ նախ այն առումով վոր առագ է գալիս մեքենան, դու տեսնում ես թե ուր հասավ, չեն կարող փորձել ուրիշ գումար պոկեն որովհետև հավելվածում երևում է գումար չափը:
Միակ թերուոյունը այն է որ շատ հաճախ հանդիպում են ոչ թե հին մեքենա կամ փնթի վարորդ, այլ երբեմն լինում են ուղղակի հակահիգենիկ վարորդներ իրենց հակահիգենիկ մեքենաներով, պետքա երևի լավ ֆիլտր անեն վարորդներին

ռեյտինգ +2
կարդալ
;