Սիննըբոն – Cinnabon

full starfull starfull starfull starempty star ռեյտինգ 4 , 56 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.cinnabon.com/

Ժամեր : 10:00 - 01:00 Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Հեռախոս : +374 93 545903

Facebook : www.facebook.com/cinnabonarm/
Մեր մասին:
World’s most famous cinnamon rolls.

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

shaaaat hamexa estex [email protected] u iranc moti tesakanin menak iranq unen shat em sirum

ռեյտինգ +2
կարդալ

Սիրելի Գոհար, շնորհակալություն ձեր կարծիքով կիսվելու համար: Այն մեզ համար շատ կարևոր է, քանի որ ձգտում ենք անել ամեն ինչ, որպեսզի մեր տեսականին լինի ամենահամեղն ու տարբերվողը, իսկ մեր հաճախորդները լինեն գոհ և ուրախ:

էն որ հենց ուզենաք լիքը քաղցր ու համով բաներ ուտել ուրեմն պետքա գնալ Սինաբոն։ Շաաաաաատ համեղ են դարչինով ռոլլերը, մի անգամ նույնիսկ ես փորձեցի տունը պատրաստեմ, բայց ընդհանրապես նման չեղավ, կարծեմ հատուկ դարչին են օգտագործում իրենք։ Մի խոսքով ռոլլերը շատ եմ սիրում, մեկ էլ անպայման տաք շոկոլադը խորհուրդ կտամ փորձեք՝ արտակարգա։

ռեյտինգ +4
կարդալ

Gjvelu darchini ham,irakan evropakan cinabonneric chen tarbervum , mi qich zijum en daniakannerin, bayc bolorin xohurd em talis, vayelel amenahamov [email protected] Yerevanum, u erevi te naev taracashrjanum.

ռեյտինգ +1
կարդալ

Pure sweet evil and a guaranteed road to diabetes, however awesomely tasty. Certainly worth visiting twice a year!

ռեյտինգ +3
կարդալ

Sergey, Cinnabon is made with the best ingredients that are imported from the United States. We offer you to moderate your consumption of everything and to do sports. In this case you forget about calories. By the way, we can offer you our healthy sandwiches that you can eat every day for lunch . Thank you.

Աշխարհի ամենահամով ռոլլերը: Մտածելուց անգամ ախորժակս բացվում է :Դ
Մի քիչ թանկ է բայց

ռեյտինգ +1
կարդալ

Սիրելի Դիանա, շնորհակալություն ձեր կարծիքով մեզ հետ կիսվելու համար: Cinnabon-ը մեծ ջանքեր է գործադրել ամենակատարյալ դարչնի ռոլլերը ստանալու համար, և մեր հաճախորդների գնահատականը ոգեշնչում է էլ ավելի կատարելագործվելու: Cinnabon-ի բաղադրությունը բավականին յուրահատուկ է, քանի որ Cinnabon-ի պատրաստման համար ներմուծվում է Makara դարչինը, որը աճում է Ինդոնեզիայում, ինչպես նաև՝ բարձրակարգ կարագ, շաքարավազ, ընկույզ և այլն: Դրանով է պայմանավորված Cinnabon-ի բարձր որակը և տարբերվող համը, ինչպես նաև՝ համապատասխան գինը:

Я таккк люблю это местооооо!!!...ммм..корица и булочки))** Правда , лично для меня, минус в переКалорийности синнабонов-в одном синнабоне 800 калорий:DD) Хотя все равно сюда хожу)) А их mochalatta беззумнооо вкусная штука**

ռեյտինգ +5
կարդալ

Անկեղծ ասեմ` սինաբոնները հեչ դուրս չեն եկել, բայց սառը շոկոլադը իրոք լավնա շատ, խորհուրդ կտամ փորձել :)

ռեյտինգ +5
կարդալ

Գուցե ոմանք ասեն, որ թանկ է ամեն ինչ այստեղ, ու իրավացի կլինեն, սակայն պետք է անկեղծ ասել, որ ես հավանել եմ այս տեղը: Մի վայր, որտեղ կարող ես գալ, նստել, զրուցել, երկար ժամանակ մնալ, համեղ ու քաաաաղցր խմորեղեններ ուտել ու վայելել ժամանակը: Գուցե թերացումներ կան, բայց ինքս չեմ դժգոհում:

ռեյտինգ +4
կարդալ

The prices are quite normal, but somehow i didn't like the cakes. We were sitting in a draught as their air condition was just awful.

ռեյտինգ +3
կարդալ

Դրախտային վայ դարչինի բոլոր սիրահարների համար․․․Սինաբոնից նոր տարվա հոտ ա գալիս մի տեսակ՝էնքան հաճելի, էնքան մտերմիկ։

ռեյտինգ +6
կարդալ

Բավականին երկար դադարից հետո գնացի Սինաբոն և.... հաստատ էլ չեմ գնա։ Նախ ահավոր փչացրել են թխվածքը, դարչինի համ բացարձակ չի գալիս, դառը սուրճի փոխարեն ստացանք քաղցրը + գներն էլ թանկ են։

ռեյտինգ +1
կարդալ

մի քանի անգամ հաճախոլուց հոտո զգացի որ այդքանել լավ տեղ չէ, այլևս չեմ գնում:

ռեյտինգ +1
կարդալ

Երեք աստղ միայն շատ համեղ սուրճի համար... Սառը կապուչինո եմ երկու անգամ խմել, շատ համեղ է, բայց մինչեւ այդ սառը սուրճն ինձ տվեցին մի հավերժություն անցավ: Շատ դանդաղ են պատրաստում: Պատկերացնում եմ, որ եթե հանկարծ Լոնդոնում Սթարբաքսում կամ Կոստայում այսքան դանդաղ պատրաստեին իրենց հերթերի պայմաններում ինչ ահռելի հերթեր կգոյանային: Սեղանների դասավորությունն էլ դուրս չեկավ: Դրսի ու ներսի սեղանները դրել են ճիշտ իրար կողքի եւ նրանց միայն մեկ ապակի է բաժանում: Մի տեսակ տհաճ է դիմացիդ նստած ընկերակցիդ հետ զրուցում ես, հանկարծ գլուխդ շրջում ես ու քիթ քթի հանդիպում ես մի անծանոթի...
Երեք աստղ նաեւ բարեհամբույր աշխատողների համար, որոնք չնայած իրենց դանդաղաշարժությանը շատ ժպտերես էին:
Գների առումով, հմաձայն եմ կարծիքների հետ, շատ թանկ է ինքնասպասարկման համար:

ռեյտինգ +4
կարդալ

Ashxatoxnery ainpes cacren xosum u dialektov - djvaranumes haskanal
ev Gnery shat bardzren
Baic shat hamove

ռեյտինգ 0
կարդալ

Թանկ ա ու սահմանափակ մենյու ունի:

ռեյտինգ 0
կարդալ

Էն տպավորվեց, որ հետաքրքիր կերպով ոնց-որ Հայասատանում չլինի էս Սինաբոնը. շատ համեղ քաղցրավենիքով, սուրճով՝ բայց միջավայրը յուրօրինակ: Կարողա օդի սուր դարչինի բույրից ա, կամ չգիտեմ ինչից: Բայց հավես էր: Մենակ մի կիսաթերություն կա՝ նստարանները հավեսով խմբի համար չեն՝ քիչ աթոռներով են, համենայն դեպս վերևի հարկում: Մյուս կողմից բայց 2-3 հոգով գալու համար իսկն ա))))) գները ՝ էլ չասեմ-միջինից բարձր

ռեյտինգ +1
կարդալ

Առաջ շատ լավ վայր էր: Հիմա կարծես փոխվելա, վատացրել են սիննաբոների որակը, վերջին անգամ այնքան թունդ էր դարչինի համը, որ անհնար էր ուտել:

ռեյտինգ +1
կարդալ

Այս վայրի մասին բացասական կարծիքիս վրա իր ներդրումը ուներ այն փաստը, որ նմանատիպ ոճի վայրերը ինձ երբեք դուր չեն եկել, սկայն կա մի բայց. այսպիսի ոճի վայրեր եղել են, որ կարողացելեն զարմացնել ինձ և սուտ կլիներ ասել թե դառել են իմ սիրելի վայրերից մեկը, սակայն երբեմն այցելելու համար նկատի ունեցել եմ: Նախ. չնայած պարզ գիտակցելով, որ այստեղ ինքնասպասարկում է, դա չի նշանակում, որ եթե մի հաճախորդների խումբ հեռանում է և մոտենում են նորերը, ապա "մատուցողները" պարտավոր չեն գալ և մաքրել նախորդների ետևից կեղտոտված սեղանը, նրանք դա պարտավո՜ր են. դա արվեց միայն երկրորդ անգամ դիմելուց հետ: Ասեմ, որ այս վայրում եղա երկու անգամ. առաջին անգամ վերցրեցինք մեծ սինաբոններ, բայց համը ահավոր էր և ոչ մեկս չկարողացանք անգամ կեսը ուտել, բայց մեկ անգամով չուզեցա դատել այս տեղը և երկրերդ հնարավորություն տվեցի. այս անգամ նույն տեսակի, բայց փոքր սինաբոն կերա և կարծես թե նորմալ էր, համենայնդեպս ահավոր չէր ինչպես նախորդ անգամ, բայց ժամեր անց ինձ ահավոր զգացի, նույնիսկ հարկ եղավ դեղեր օգտագործել և միանգամից հասկացա, որ միանշանակ մեղավորը այդ անիծյալ սինաբոններն էին: Սա այն վատորակ քաղցրավենիքի մասին, որ կարելի է ուտել այստեղ: Մենյուն ընդհանրապես ունի շատ աղքատիկ տեսք, իսկ այն ինչ որ կա ուտելու, տնային պայմաններում ավելի հետաքրքիր արդյունք կարելի է ստանալ. օրինակ՝ սենդվիչները կամ սալադները. անձամբ ես չեմ փորձել ո՜չ մեկը, ո՜չ միուսը, սակայն տեսնելով թե ինչ հասրակ են դրանք պատրաստվում հիասթափվեցի: Մթնոլորտը ընդհանրապես տրամադրող չէր, շատ տոթ էր, նույնիսկ չափից դուրս, տեղաշարժվելը շատ անհարմար, գանձապահը առանց ժպիտի, իսկ գները ահավոր թանկ են, համեմատած նրա հետ թե ինչ են առաջարկում: Կար երեք նորմալ բան. առաջինը դա մեկ շիշ բնական հյութն էր, որ խմեցի և դա լավն էր, որովհետև այստեղ պատրաստված չեր, երկրորդը դա այցելություններիս ընթացքում առաջին անգամ ընկերներիս, իսկ երկրորդ անգամ գեղեցիկ քույրիներիս ընկերակցությունն էր, որը անկասկած այստեղ ամենալավ բանն էր, որ եղավ, իսկ երրորդը դա "մատուցողներ"-ի վերաբերմունքն էր, որը մի փոքր բարեհամբույր թվաց - աչք փակելով այն փաստի վրա, որ անուշադիր էին, և խնդրել էինք, որ սեղան ազատվելուն պես տեղյակ պահեն, որը չարեցին: Գնաատեցի շատ ցածր այս վայրը և խորհուրդ չեի տա այցելել:

ռեյտինգ +4
կարդալ

Երկու անգամ եմ եղել այստեղ: Շատ հավես ու լավ տեղ է: Վերջին անգամ, որ գնացի շատ լավ ձևավորել էին, փուչիկներ էին ավելացրել, սպասարկողներն էլ իրենց դեմքին համբույրներ էին նկարել: Կարծես Վալենտինի տոնն էր այդ օրը:

Քաղցրավենիքները շատ համեղ են ու թանկ, բայց ես չեմ զղջում իմ արածների համար ու էլի կայցելեմ այստեղ: Սուրճը ու սպասարկումը նույնպես շատ լավն է:

ռեյտինգ +3
կարդալ

Ոճը լավն էր , առջադեմ էր , նոր (հայկականից տարբերվող) մշակույթ էր զգացվում, բայց սիանբոնի համը իմ համար չէր: Գները թանկ էին

ռեյտինգ +3
կարդալ

Լսել էի,որ Երևանում բացվել է "բրենդային սրճարան" և որոշեցի գնալ: Վայրը իքնին հաճելի էր,հանգիստ, հատկապես վերևի հարկը: Փորձեցի իրենց Mochalatta-ն: Վատը չէր: Բայց գները շատ բարձր էին:

ռեյտինգ +1
կարդալ

դռնից ներս մտնելուց սինաբոնների յուրահատուկ սպեցիֆիկ հոտը խփումա քթիդ :D հավանեցի էս տեղը, բայց հաճախ չեմ լինում... գները տարօրինակ բարձր են :(

ռեյտինգ +6
կարդալ

Շաաաաատ համեղ է, բայց անհասկանալի թանկ:
Երևի պատճառը հասցեն է:
Բայց դե մենք ի՞նչ մեղավոր ենք:

ռեյտինգ 0
կարդալ

Gjjjjjjjjjjjjjjjvum em amboxj tesakanu hamar!!!

ռեյտինգ -2
կարդալ

Հրաշալի վայր արագ բրեյքի համար: Շատ եմ տուն տարել նրանց քաղցրավենիքը: Եթե քաղցրի սիրահար եք ընտրեք շոկոլադե սինեբոնը, աղի սիրահարներին խորհուրդ կտամ ընկուզեղենովը, իսկ սովորականը (անունը չեմ հիշում) բոլորին: Միշտ ժպտադեմ սպասարկում

ռեյտինգ +3
կարդալ

Ուրիշ տեղ համտեսած չունեմ էս Cinnabon-ը. դրա համար չեմ կարող ճշգրիտ կարծիք հայտնել: Եթէ իսկապես այս համը ունի աշխարհի բոլոր տեղերում ուրեմն շատ ծանր եւ շատ քաղցր մի բան է. որը՝ դուրս չեկավ:
Աշխատողները ընդհանրապես լավ են ընդունում հաճախորդներին:

ռեյտինգ +2
կարդալ

Եվիստայում այս վայրի մասին բավական դրական կարծիքներ կարդալով, երբ Երևանում էի, շտապեցի ինքս տեսնել ու զգալ: Բայց եթե անկեղծ՝ շատ հիասթափված եմ: Բացատրեմ, թե ինչու.
- նախ շատ սահմանափակ տեսականի
- սուրճը բոլորովին դուրս չեկավ, կապուչինո էի պատվիրել՝ նման անհամ սուրճ վաղուց չէի խմել
- cinnabon-ները... դե որ ասեմ յուրահատուկ համեղ էին, սուտ կլինի, շատ սովորական ու հասարակ
- և այս ամենն աստղաբաշխական գներով. ամբողջ աշխարհում ինքնասպասարկումով աշխատող վայրերի հիմնական առավելությունը գնի մատչելիությունն է, այսինքն՝ դու պատրաստ ես մատուցողի գործն ինքդ անել, փոխարենը մյուս ծառայությունները ստանալով համեմատաբար որակյալ և մատչելի տարբերակով:

Միակ դրականը այստեղ աշխատողներն էին՝ ուրախ, ժպտերես ու բարեհամբույր, բայց միևնույն է դրանով հանդերձ նորից այցելելու ցանկություն չունեմ: Հայաստանում կան շատ ավելի լավ սրճարաններ, որտեղ կարելի է լավ ժամանակ անցկացնել և վայելել համեղ սուրճ ու քաղցրավենիք:

ռեյտինգ +6
կարդալ

ամեն ինչ շատ համով ա չիլատաները որ ամառվա շոգին միակ փրկությունն են հյուսիսայինում ուղղակի գներն են բարձր....

ռեյտինգ 0
կարդալ

Շատ ազատ, հանգիստ ու հաճելի ՊԱՐԶ վայր: Սթարբաքսի ոճի, չնայած առաջարկվող տեսականիով շատ հեռու են դեռ: Կարճ ասած, երբ որ սուրճ խմելու ցանկություն, կամ ուղղակի ոչ գլամուր տեղում ժամանակն անց կացնելու տրամադրություն ա լինում, ընտրությունն ինձ համար վերջին ժամանակներս Սինաբոնն ա:

ռեյտինգ +1
կարդալ

Մեկ անգամ եղա էնտեղ: Ամառ էր, դրսում շատ շոգ էր:
- Ներսում կոնդիցիոները էնպես էին , որ մի քիչ նստեցինք, սառցակալել էինք: Ոնց-որ մի տեսակ ասեին` մեզ մոտ երկար չնստեք:
- Էժան վայր չես անվանի:
- Պատվիրածիս անունը չեմ հիշում, բայց տհաճ համը հիշում եմ: Հետը "սոուս" էին տվել շոկոլադե, որը լավ է չուտեի: Կրկին տարօրինակ տհաճ համ ուներ:
- Կեղտոտ էր: Վերևում էինք նստած, ճանճերից պրծում չկար: Հավաքարարից էլ:
- Հերթի մեջ բավական էլ երկար սպասեցինք, ինչից չէի նեղվի շատ, եթե սպասարկումից գոհ մնայի:
Երկու աստղ... որովհետև զուգարանն էր լավը... :)))))) Մեկ էլ մի քիչ հույս ունեմ, որ կաշխատեն իրենց վրա ու անկապ ֆաստֆուդի կերպարից դուրս կգան:

ռեյտինգ +2
կարդալ

Էնքան էլ իմ ճաշակով տեղ չի, ինչ որ շատ քաղցրա: Բայց ասեմ, որ հետաքրքիր ու հաճելի տեղ էր: Միջավայրը նենց starbucks-ոտ էր, էն տարբերությամբ, որ սթարբաքսում կասիրները քեզ ժպտում են, ու վաճառքից հետո ասում՝ շնորհակալություն: Եթե էտ մի նորամուծությունն էլ անեն, ինձ թվում է լավ տեղ կարող է դառնալ:

Թեյի պլաստմասե տարան կատաստրոֆիկ անհարմար էր․ կամ պետքա կափարիչ հանես էտպես խմես, կամ էլ սպասես մինչև թեյը մի քիչ սառի: Մյուս կողմից էլ, բաժակի մեջ լցնում են եռացած ջուր, կափարիչով պինդ փակում ու քեզ տալիս թեյի գույնի հետ միասին, որ դու հետո չարչարվես, կափարիչը նորից բացես, գույնը դնես մեջը, նորից փակես, ու պարզվի որ փակ կափարիչով չի լինում խմել․․․․իմաստը ՞

ռեյտինգ +4
կարդալ

When i arrived to Armenia this summer my friends brought me here, i was surprised to find such a nice bakery here. everything was very delicious, and now it's part of my best memories

ռեյտինգ +1
կարդալ

Շատ սիրեցի Սինաբոնը: Էսօր կարամելով ընկուզաոլոր էր կարծեմ անունը, կերա, շատ համով էր, կարամելի վրա էլ աղի պոպոքներ էին, աբյեդենիե :)
Սպասարկումն էլ էր լավը, համ էլ մի տեսակ ջերմ տեղ էր: Անպայման էլի կգնամ:

ռեյտինգ +1
կարդալ

Մի անգամ ենք գնացել ընկերուհիներով, ճիշտ ա մի քիչ շատ մեծ էր հերթը, բայց սպասարկումը լավն էր, մեզ էլ վերջում staffը դարչինով ձողիկներ հյուրասիրեց ։)

ռեյտինգ +1
կարդալ

Առաջին անգամ էսօր եղա Cinnabon-ում: Որոշել էինք փղերի համաշխարհային օրվա առիթով պո սինըբենու, շատ համով էր, տեղն էլ է լավը, դրսից մի տեսակ գյլամուրոտ է, բայց իրականում շատ հավեսին, ժղլվի տրամադրող մթնոլորտ է ներսում, մի խոսքով էլի կգամ. համ էլ մի դրական կողմ կա` նստած քո համար թեյում ես ու ձեռի հետ էլ հյուսիսայինի անցուդարձին ես հետևում :))))))))))))))

ռեյտինգ +4
կարդալ

Լավ էր ասված` ով գիրանալու խնդիր չունի կարող է ուտեեել և ուտեել :))) Շատ եմ հավանում հատկապես ընկույզով, կարամելով ու դարչինով ռոլլը... մմմմ....))))

ռեյտինգ 0
կարդալ

@ndhanur armamb lav texa, sakayn erb nor er bacvel aveli lavn er, gnern el hamematabar matcheli, isk hima shat en tankacrel, bayc [email protected] hamov en, ovqer darchini sirahar en hastat khavanen.

ռեյտինգ +1
կարդալ

Cinnabon shat em sirum @ndhanrapes, u shat uraxacel ei vor Hyusisayini vra bacvec. I skzbane [email protected] tank ein, aysinqn [email protected] inch drsum, chanyac voraknel er [email protected] u shat nman.

Erekv mtanq grete amen inch 40%-50% tankacel er, [email protected] [email protected] e! Erevi zgacin vor mardik sirum en, galis en u tenc aritic ogtvecin. 1600 dramanoc [email protected] dardzel er 2400, kam 700 dramanoc [email protected] 1000. Erevi La Piazzayum mi ban xmel u xmorexen [email protected] aveli ejana :D

ռեյտինգ +2
կարդալ

Ճիշտ է մի փոքր թանկ է , բայց ես շատ հավանեցի իրենց շոկոլադե ռոլլերը: Սպասարկումը հիանալի էր: Պլյուսերից ավելացնել այն, որ հենց քո դիմաց են պատրաստում:Ճ Տեսականին է ցավոք քիչ

ռեյտինգ 0
կարդալ

Չնայած մի 2 անգամ եմ եղել, բայց հավանել եմ, շատ լավ տեղ է, կարելի է հաճախ այցելել..

ռեյտինգ +1
կարդալ

Շատ զզվելի համ ուներ: Որ մեկս չհավանեց: Երբեք էլ այդեղ չեմ գնա:

ռեյտինգ +1
կարդալ

shaaaaaaaaaaaaaaaat lav tex u hianali mijavayr amenalavy erekoyan a drsum nstelu hamar

ռեյտինգ 0
կարդալ

Չսիրեցի Սինաբոնը!

ռեյտինգ -1
կարդալ

I like neither their service, nor cinnabons. They're too luscious and glaze tastes strange. Won't go there again!!!

ռեյտինգ +4
կարդալ

Մի անգամ եմ դեռ եղել այստեղ,բայց հասցրել եմ հավանել:Տեղը շատ լավ են ընտրել,շատ հարմար է: Նշեմ,որ հազվագյուտ վայր է.որ քեզ զգում ես ինչպես Եվրոպայում )) Մատուցողներն էլ են շատ ուրախ ու ՀԱՎԵՍՈՎ են իրենց գործը անում ! Դասական սինաբոն վերցրի նախորդ անգամ.հավատացեք "նենց մեծ" էր չկարողացա մինչև վերջ ուտել,միգուցե դարչինն էլ մի փոքր շատ էր արված )) Ինչևէ տեղն ինձ գրավեց և ես 2-րդ անգամ էլ անպայման կայցելեմ ))

ռեյտինգ +3
կարդալ

Գները շատ մատչելի չեն, բայց շաաաաաաաաաաատ համով ա:

ռեյտինգ +4
կարդալ

Cinnabon-ները շաաաատ համով են, ոչինչով չեն տարբերվում ամերիկյաններից: Դուրս չի գալիս, որ սառը թեյը միայն շշերով մատուցվող տարբերակն է, և ոչ թե թարմ պատրաստվող: Լիովին համաձայն եմ Աննայի կարծիքի հետ, որ աշխատողները թեպետ և լավ ժպտում են ու բարեհամբյուր են, բայց արագաշարժ չեն: Սուրճի որակն էլ ցնցող չէ:

ռեյտինգ +2
կարդալ

Շատ լավ տեղա ..շատ, ''սինաբոն''-ը միանշանակ հաջողված,սուրճը համով... մտնում ես ներս բույրը մի տեսակ տանումա դեպի յեսիմ ուր, հետո կողմնորոշվումա ու Աթենքով ետ է բերում:)))) , հա ինչ-որ Հունաստանի շունչ զգացի:Կարողա կապ չունի , բայց ոնց-որ այնտեղ լինեի:)))))))))

ռեյտինգ +3
կարդալ

Սուրճը անտանելի է: սուրճը համովացրեք!!!!! Cinnabon-ները համեղ են շատ, բայց աշխատողները մի փոքր դանդաղաշարժ են: Ընդհանուր լավա :)))

ռեյտինգ +2
կարդալ

լավնա,հավեսնա,ու շատ համով ա :) հուսով եմ կմնա նենց ոնց որ կա,ու չի փոխվի ոչ համը,ոչ սպասարկումը,,ոչել մնացած ամենինչը :)))

ռեյտինգ +2
կարդալ

ես սիրում եմ իրանց.. :)) իմ համեղ չիլատաները..ուծյու..ռոլլերը բա.. յամմմիիիիի :)) մենակ չհասկացա ինչի թանկացրին.. սկզբում ամենինչ լավ էր..բայց այ թանկացումը դուրս չեկավ........

ռեյտինգ +7
կարդալ

Շատ հավես ու հով տեղ, ահավոր հարմար լանչի ժամին որևէ սառը բան խմելու ու անուշահամ սինաբոն ուտելու համար!!!!

ռեյտինգ +3
կարդալ

ՇԱաատ հաճելի վայր: Լրիվ ինքնատիպ: Բոլոր տեսակի ռոլերը շատ համեղ են, բայց դե հիմնականն իհարկե դասական ռոլն է: Շատ լավնա նաև իրենց սուրճը և մրգային ըմպելիքները: Եթե չեմ ուզում նստել տեղում (կամ տեղ չկա), կարող եմ վերցնել քեզ հետ, շատ ցիվիլ ձևով է դա արված:

ռեյտինգ +5
կարդալ

Շատ հավես տեղ ա... Իմ համար կարևորը այն էր, որ նոր միտք ա... թարմ իդեա- թարմ սինաբոն )) սենց մի բան )) Մեկ էլ դուրս շատ եկավ "թէյք-ըվէյ"-ի ցիվիլ ձևը... տուփերով, բանով, "молодцы"))))

ռեյտինգ +10
կարդալ

Հետաքրիր փորձ ունեցա, հավի սենդվիչի մեջ հավ չէին դրել, փոխեցին հետո էլ անվճար սինաբոր հյուրասիրեցին: Ահագին արևմտյան տեղ ա, հետաքրքիր կոֆեներ կան, եթե ավելնորդ քաշի խնդիր չունեք կարաք նաև սինաբոններ ուտեք )) Դուր չեկավ էն որ միշտ չի որ մենյուից ամեն բան պատրաստի կա

ռեյտինգ +6
կարդալ

Քարտեզ

Երևան, Հյուսիսային պողոտա 10

Նկարներ

;