Կալիֆորնիա բուրգերս – California burgers

full starfull starfull starfull starhalf star ռեյտինգ 4.5 , 7 կարծիքներ

Ժամեր : - Mon, Tus, Wed, Thur, Fri, Sat, Sun,

Մեր մասին:
Drive Through and fast food

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Անկեղծ ասած մի քանի անգամ անցել եմ կողքով բայց չեմ մտածել մտնեմ որովհետև կարծում էի հերթական "քյարթու օբեկտնա" զեյթուն թաղամասում: Կարդացի կարծիքները yevista-ում ու որոշեցի փորձեմ:
Նախ ասեմ որ պետքա առանձին շնորհակալություն հայտնել այն մարդկանց ովքեր որոշել են Drive Thru կիրառել հայաստանում, վերջապես !!! Իսկապես շատ հարմար է որ չես իջնում մեքենայից, ու շատ արագ են պատրաստում: Փոքրիկ մենյու է, 3 տեսակի բուրգեր կա ընդամենը, այսինքն շատ արագ կողմնորոշվում ես ինչ վերցնել: Մեկ բուրգերը 1000-1500 դրամ է, գները մի գուցե մի փոքր թանկ են բայց իմ դուրն եկավ բուրգերը, լավներ:
Բայց ամենաշատը իմ դուրը եկավ այն որ մարդիկ որոշել են զեյթունւոմ սենց լավ բան բացեն, ու ինձ թվումա լավել աշխատումա: Թե չե ինչ բացվումա մենակ կենտրոնումա...
Մի խոսքվ 5 աստղ գաղափարի և սպասարկման համար, 4.5 աստղ բուրգերի համար

ռեյտինգ +6
կարդալ

Չնայած որ ֆասթֆուդի սիրահար չեմ բայց ամենայն օբյեկտիվությամբ կարող եմ նշել որ այստեղի չիզբուրգերը իմ փորձածներից լավագույնն է: արտակարգ համեղ, թարմ, ամեն ինչը տեղը տեղին: նույնը նաև ֆրին... բարձր որակ!

ռեյտինգ +3
կարդալ

Են որ դրայվ թրու ա ետ արդեն մեծ պլյուս ա ինձ համար: Են որ կարող եմ միշտ առանց մեքենայից իջնելու ռեդ բուլ առնել երբ երկու օր չեմ քնել ետ ել ա պլյուս: Ուրեմն եսպես կասսիրները նորմալ չեն աշխատում ենտուզիազմ չկա: Մի անգամ էլ թեյավճար էի թողում ենենց չեմ ու չեմ արեցին ամաչեցի ինձ թվաց թե տոկոս փող եմ տալիս: Ուտելիքը միջինից ցածր ա բայց ես ամերիկոսոտ եմ ու ինձ համար մեքենայից չիջնել տարբերակը շատ հարմար ա ենպես որ եթե միքիչ բուրգերների որակի վրա աշխատեն ավելի շատ կօգտվեմ:

ռեյտինգ +1
կարդալ

Իրավմամբ California Burger-ում քաղաքի ամենալավ բուրգերներն են: Գինը բավական բարձր է, բայց հաստատ գին/որակ համակցությունը սպառողի կողմն է: Մթերքը շատ որակյալ է, թարմ:
Առաքումն արժե 500 դրամ, ինչը մի քիչ բարձր է, բայց միևնույն է արդարացված է: Drive Thru-ն ընդհանրապես մի այլ կարգի հաճելի նորություն է Երևանի համար:

Մի խոսքով օբյեկտն արժանի է գովասանքի: Մենակ օբյեկտում հեռուստացույցով միշտ ինչ որ անկապ բաներ են միացնում, էտ էլ որ դզեն, կլինի անթերի ամեն ինչ:

ռեյտինգ +4
կարդալ

Տղաներով ստացանք օպերատիվ տեղեկություն, որ այստեղ քաղաքի լավագույն համբուրգերներն են պատրաստում: Փաստահավաք խմբով այցելեցինք և ինչ տենանք... իրոք ամենահամով բուրգերներն էին քաղաքում: + drive-thru

ռեյտինգ 0
կարդալ

Այն որ իսկապես արագ է համաձայն եմ: Չիզբուրգերը դեռ ոչինչ` ստանում ես այն որակի բաննի ինչի համար վճարում ես /1000 դրամի սահմաններում ակնկալիքներդ չեն կարող շատ մեծ լինել/: Բայց հավի թևիկները շաաաաաաաատ անհաջող են: Օբյեկտիվ լինելու համար պետք է ասեմ սակայն, որ դրանց հետ մատուցվող սոուսը բավականին լավն է:

ռեյտինգ +2
կարդալ

Ամենահամով բուրգերները քաղաքում ամենայն պատասխանատվությամբ եմ ասում: Սաղ փորձել եմ: Շատ լավնա ու իսկապես ֆաստ ա

ռեյտինգ +2
կարդալ
;