Բիլայն-Beeline

full starfull starfull starempty starempty star ռեյտինգ 3 , 13 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.beeline.am/

Ժամեր : Ամեն օր 09:00-18:00

Մեր մասին:
ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Մենք մեր ընտանիքով օգտվում ենք Բիլայն ինտերնետ ցանցից: Մենք մինչ Բիլայնից օգտվելը օգտվելենք նաև Օրանժ և Վիվասել ինտերնետ ցանցից, սակայն այդքանել գոհ չենք եղել, որ անկեղծ ասեմ Բիլայնիցել այդքան գոհ չենք, բայց համեմատաբար տարբերություն զգացվումա դեպի լավը հուսամ գոնե այս միջին մակարդակը կպահպանվի, իսկ եթե ավելի հզորացնեն, արագացնեն իրենց ցանցը ես միայն ուրախ կլինեմ:

ռեյտինգ +4
կարդալ

Ամենալավ բջջային կապը հայստանում, չեմ կարող իհարկե նույնը ասել ինտերներտիւ մասին թերևս:
Կարևոր է նաև ընդգծել որ այս ընկերությւոնը առանձնաում է հաճախորդների հետ սպասրկան բարձր որակով:
Միակ բանը որը կառաջարկեմ որ շուտաբույթ բարելավվի դա , սպասրկման կետերում անտանելի հերթերն են՝ հատկապես հիմա՝ տոն օրերին:

ռեյտինգ +3
կարդալ

Անկեղծ ասած, տարիներ շարունակ բջջային կապը Բիլայնից ենք գնել և փոխելու միտք էլ չունեմ: Չնայած որ բջջային ինտերնետը Վիվասելից էի գնում, մտածում եմ դա էլ փոխել Բիլայն, որովհետև Վիվասելն ու Յուքոմը պայմանավորված հանել են անսահմանափակ կապը... սպառողին մատուցվող ծառայությունների ֆորմատով գոհացնելու ցանկություն ոչ մեկ չունի:

ռեյտինգ 0
կարդալ

Ամենավատ կապը հայաստանում։ Ի սկզբանե չեմ սիրել այս օպերատրին, երբեք բաժանորդը չեմ եղել, օգտվում եմ միայն ինտերնետից ու շատ դժգոհ եմ սպասարկումից։

ռեյտինգ 0
կարդալ

Հուլիսի սկզբին որոշեցի օգտվեմ այս ընկերության օպտիկական ինտերնետից : Զանգեցի պայմանավորվեցի , ասացին մի քանի օրվա ընթացքում կգան կքաշեն : Անցավ մոտ 15 օր զանգահարեցին որ ճշտեն հասցեն , ևս մի 15 օրից եկան LAN անցկացրեցին և մի 3 օրից վերջապես ես ունեցա ինտերնետ :

Անցավ մոտ մեկ շաբաթ , ռաուտերս սկսեց կախել , զանգեցի ասացին որ հայտ կուղարկեն տանեմ փոխեմ : Տարա մոտակա գրասենյակ , ասացին որ չունեն և սկսեցին լոլո կարդալ , առաջարկեցին գնալ մեկ այլ մասնաճյուղ , վիճաբանելուց հետո ես մոդեմը տվեցի իրանց ու ասացի որ ժամանակ չունեմ , ու դա իմ խնդիրը չէ , թող որտեղից ուզում են ճարեն ու երեկոյան ես ինտերնետ ունենամ : Զանգեցին սրան նրան ասացին որ հաջորդ օրը մոտենամ մոդեմը կլինի :

Հաջորդ օրը եկա , ասացին որ չեն կարողանում կարգավորեն , համակարգիչը խնդիր ունի , ասացի ես կկարգավորեմ : Բերեցի տուն միացրեցի , տեսնեմ այս մեկը ընդհանրապես չի աշխատում , ադմին պանել չեմ կարողանում մտնել :

Հաջորդ օրը տարա , ասում եմ բռակ մոդեմ էք տվել , հիմա էլ փորձում են ինձ համոզել որ համակարգիչս խնդիր ունի : Նորից վեճ , նորից զանգեր , եկավ մենեջերը : Նորից լոլոներ : Արդյունքում մենեջերի հետ գնացինք կայան : Ստուգեցին իրոք չէր աշխատում , նոր ռաուտեր տվեցին , լռիվ նոր իրենց ասելով , չհաշված տուփի վրայի անծանոթ բնակարանի հասցեն ու ադմինի պանելում պահպանված լոգինը

Սեպտեմբեր : Զանգում են տուն , բա բիլայնից ենք , ձեր հասցեն կասեք , ասում եմ ինչի ասեմ , ասումա գանք ինտերնետ քաշենք , ասում եմ է ամիս առաջ եք եկել , ասումա էտ ոնց , ասում եմ չգիտեմ ոնց գնացեք ձեր կոլեգաներից հարցրեք : Եվս մի քանի օր , նորից զանգ , հիմա էլ հարցնում են թե ինտեռնետս քաշել են թե չէ

Այսքանը կազմակերպվախության ու սպասարկման մասին

ՄԱՍ 2 :

Մեկ ամիս օգտագործեցի , կապը օրվա մեջ մի մեկ երկու անգամ կարող էր գնալ գալ շատ կարճ ժամանակով , ուշադրություն չէի դարձնում :
Սեպտեմբերի սկզբից սկսվեցին տանջանքներս : Կապը սկսեց շատ հաճախակի գնալ , պատճառը տեխնիկական աշխատանքներն են : Արդեն մեկ ամիս է դեռ չեն կարողանում ստույգ ասել երբ են ավարտելու , օրվա մեջ մինիմում մի 10 անգամ կապը կտրվում է չհաշված չօգտվելու ժամերը , արդեն չեմ էլ ուզում զանգեմ սպասարկման կենտրոն , մեկ ամիս է նույն ճառն եմ լսում , ու ոչմի հույս , ու պատրատվում եմ դիմում բողոք գրել , փոխհատուցելու չունեցած կապիս համար և եթե մի քանի օր էլ այսպես շարունակվի նաև հրաժարվելու այդ անվորակ ինտերնետ ծառայությունից

Երբեք այլևս չեմ օգտվի բիլայնի ոչմի ծառայությունից ու ոչմեկին խորհուրդ չեմ տալիս օգտվել օպտիկական էժան ուն անվորակ ինտեռնետ կապից

ռեյտինգ 0
կարդալ

Մոտ 6 տարի է օգտվում եմ բջջային կապից ու ինտերնետից:
Ընդհանուր առմամբ գոհ եմ:

ռեյտինգ +1
կարդալ

Շատ վաղուց Բիլայնի բաժանորդ եմ...արդեն հարազատ է դարձլ,բայց այնուամենայնիվ պետք է դժգոհեմ այն բանից,որ Հայաստանի շատ վայրերում,նույնիսկ Երևանում շատ տեղեր 3G նորմալ կապ չի բերում, բջջային ինտերնետը թույլ է, սակագներն էլ մյուս օպերատորների համեմատ՝ թանկ:

ռեյտինգ +1
կարդալ

Մինչև չգրեմ, սիրտս չի հովանա: Երևի էն շատ քչերից էի, որ մինչև էսօր օգտվում են Հայ Լայն բիլայնի ինտերնետից: Ամեն անգամ չոր կոպիտ, մուննաթ պատասխաններ ստանալով սպասարկման կենտրոններում ու call centre-ի կողմից որոշում էի, որ հրաժարվելու եմ ու մի տեսակ հա չէր ստացվում դրան ժամանակ տրամադրել: Էսօր չոր կոպիտության գագաթնակետն էր, մոդեմիս խնդրով առավոտվանից գծերի վրա եմ ու փորձում եմ գոնե ինչ-որ մի խելքին մոտ պատասխան ստանալ, վերջը ամենահեշտ ցրելու ձևը գտան ու ուղարկեցին սպասարկման կետ: Ուրեմն շաբաթ օր, երբ մարդկանց հոսքը սովորաբար ավելի շատա, աշխատում են երկու դանդաղաշարժ ու անտարբեր աղջիկ: Մի ժամ հետո հերթս հասավ, ասում եմ մոդմս ստուգեք, ասումա հիմա մոդեմը ստուգելու վրա կես ժամ ժամանակ պետքա ծախսեմ?? Ու սա սպասարկման կենտրոնի աշխատակցի պատասխանա: Մուննաթ, ոչ գրագետ աշխատողներ, երբևէ խնդիրը չլուծող, կյանքում մանր կոպեկ չունեն վերադարձնելու համար, էլ որ մեկը ասեմ: Մի խոսքով 0 էլ չէ է, մինուս անվերջություն: Արդյունքում, էսօր վերջապես կապս փոխեցի...

ռեյտինգ +6
կարդալ

2005ից արմենթելի բաժանորդ եմ ու ինձ հատկապես դուր էր գալիս որ տոն օրերին ինձնից բացի ոչ մեկ չեր կարողանում զանգել, ու ամենավատ դեպքում ստիպված եմ եղել ուղղակի մի 6-7 անգամ փորձել ուրիշ ոչինչ միշտ ամենամատչելի կապներ տալիս մինչև 2010 թվականը հիմա էլ տենց չի չգիտեմ խի բայց ամեն դեպքում հույս ունեմ ու չեմ հրաժարվում այս կապից

ռեյտինգ +3
կարդալ

թե ինչպես է աշխատում կամ չի աշխատում կամ բավականին հաճախ տեղի ունեցող խափանումները և այլն ..թե ինչքան դժվար է կապվել նրանց օպերատորներին, որոնք միշտ զբաղված են ու հազվադեպ են պատասխանում, չնայած գանձած գումարները հաշվի առնելով կարելի էր ենթադրել, որ յուրաքանչյուր քաղաքացու պետք է որ մի օպերատոր կցված լինի ....դրան չեմ անդրադառնա, բոլորն էլ տեղյակ են և բազմաթիվ անգամներ խոսվել է դրա մասին...ԱՅԼ ինձ սարսափելի զայրացնում են օրվա ընթացքում տասնյակ անգամներ տարբեր խանութներից զեղջերի, նոր տեսականիների, անիմաստ ու սուտ բոնուսների, ու չգիտեմ էլ ինչերի մասին եկող ու ինձ անհանգստացնող SMS-րը...ով է բիլայնին իրավունք տվել share անել իմ հեռախոսի համարը??? ինչ պայմաններով են նրանք իմ հեռախոսահամարը տրամադրում այդ խանութներին կամ կազմակերպություններին??? համոզված եմ ոչ անվճար...

ռեյտինգ +5
կարդալ

Բիլայնի բաժանորդ եմ այն պահից, ինչ բջջային հեռախոս ունեմ, երևի՝ մոտ 10 տարի: Բնականաբար եղել են և լավ, և վատ պահեր, օրինակ՝ որ նոր տարուն կամ մարտի 8-ին sms-ներս տեղ չեն հասել, կամ որոշ օրերի կապ չի եղել: Բայց երբ որ համեմատում եմ ընկերներիս բողոքների հետ, ովքեր այլ օպերատորների ծառայություններից են օգտվում, կարող եմ ասել, որ նրանք էլ նմանատիպ խնդիրներ ու բողոքներ են ունենում: Այսինքն՝ իմ օպերատորն ավելի վատ ծառայությունների չի մատուցում կամ ավելի վատ պայմաններ չի առաջարկում, քան մյուսները: Նաև օգտվել եմ hi-line-ից. մեր տանը հիմնականում նորմալ է եղել, բացառությամբ համահայկական ինտերնետային խափանումների :ՃՃՃ

Երևի թե խնդիրը մեր երկրում այն է, որ ոլորտում գործող բոլոր օպերատորներն էլ գերազանց ծառայություններ չեն մատուցում, իսկ այս դեպքում բաժանորդի մտահոգությունը դառնում է ոչ թե պահանջել առավելագույնը, այլ որ գոնե մյուսներից վատ չլինի: Սա իհարկե լավ չի, բայց այս պահին իմ դեպքում այսպես է:

Գնահատում եմ 4, քանի որ վերհիշելով մեր բավական երկար համատեղ կյանքը, հիմնականում գոհ եմ :) իսկ իմ համար ամենաբացասական երևույթն այստեղ զանգերին չպատասխանելն է, երբ "խնդրում" են սպասել 10 վայրկյան, հետո 2 րոպե, հետո 10 րոպե, անկեղծ եղել է դեպք, երբ էդ "սպասացնող" աղջկա ձայնն ասել է 30 րոպե.......

ռեյտինգ +4
կարդալ

Եթե իմ պես մի հատ շատ խիստ գրավոր բողոք ներկայացնեք գրասենյակ, կպչելով իրենց գրպանին, այսինքն հատուցում պահանջել դրամի ձևով, Ձեզ կգցեն այնպիսի ցուցակում, որոնց ինտերնետը անխափան աշխատում է, ինչպես օրինակ իմ մոտ:

ռեյտինգ -1
կարդալ

0 եմ ուզում տալ, որտեղ է 0-ն: Մենակ Բիլայնում ձեզ կարողն են ասել, որ ձեր ինտերնետը չի աշխատում, քանի որ ձեր տան պատերը հաստ են, կամ հավանաբար ձեր համակարգիչը խնդիր ունի: Մի քանի անհաջող խոսակցություններից հետո սպասարկման կենտրոնի աշխատակցի հետ վերջապես տարա իմ wi-fi router-ը, որ ստուգեն wi-fi-ը: Երբեք չեք հավատա ինչ արեցին :) LAN-ով միացրեցին համակարգչին ու ասեցին, շատ լավ աշխատում է, ու ես իզուր եմ բողոքում: Ասում եմ բայց դուք LAN-ով եք միացրել, ոնց կարող եք գնահատել wi-fi сигналы: Ասեցին որ ես բան չեմ հասկանում տեխնիկայից: Արդյունքը` էլ Բիլայնի հաճախորդ չեմ :)

ռեյտինգ +4
կարդալ
;