26 Այրիշ փաբ – 26 Irish pub

full starfull starfull starfull starempty star ռեյտինգ 4 , 27 կարծիքներ

Ժամեր :

Հեռախոս : +374 77 822023

Մեր մասին:
Ձեռնարկության նկարագրությունը:

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Ձեզ մոտ միշտ ճաշակով երաժշտություն է, շատ եմ գալիս, ու շատ կգամ :Ճ

ռեյտինգ +1
կարդալ

Հայաստանի լավագույն փաբը (հենց փաբի օրիգինալ իմաստով):
Էսքան ժամանակ աշխատումա ու պահումա համ որակը, համ ամեն ինչը:
Շատ պրոֆոսիոնալ անձնակազ:
Սիրում եմ իրանց:

ռեյտինգ +1
կարդալ

Wonderful place with nice atmosphere and unforgettable Что?Где?Когда? every Thursday evening with Styop!! :)

ռեյտինգ +2
կարդալ

Շատ սիրելի Այռիշ: Գեղեցիկ ու հաճելի մթնոլորտ ու միջավայր, հաճելի կահավորում, շատ հաճելի երաժշտություն, գժական dance-party-ներ, համեղ ֆստխ, սիսեռ, սենդվիչներ և այլն... Իսկ ամեն հինգշաբթի անցկացվելիք что?где?когда?-ն ուղղակի դարձել է պարտադիր մի մասնիկ յուրաքանչյուր շաբաթվա: Մնում է միայն այցելել, վայելել այնտեղ անցկացված ցանկացած րոպեն ու, սաբաթը մեկ, սպասել Ստեփանին: (:D) Ի՞նչ է մնում կատարյալ ժամանակ անցկացնելու համար: Միայն մեկ բան՝ հաղթել ЕрФИ-ին: (If you know what I mean). Անփոխարինելի 5 աստղ անփոխարինելի այս վայրին:

ռեյտինգ +8
կարդալ

Երևանում միակ վայրերից է, որտեղ կարող եմ երկար նստել ընկերներիս հետ ու չհոգնել միջավայրից: Վաղուց եմ այստեղ գնում ու դեռ էլի կգնամ: Ինձ շատ հանգիստ եմ այտեղ զգում, ինչպես նաև միշտ շատ լավ ու ճաշակով երաժշտություն է միացված լինում Irish 26-ում:

ռեյտինգ 0
կարդալ

Շատ հաճելի վայր, շաատ համեղ ուտելիքով...
Սիրեցի... Հաստատ էլի կայցելեմ ու ընկերներիս խորհուրդ կտամ...

ռեյտինգ +2
կարդալ

Vat tex chi. Jisht a chem sirum etexi erajshtutyuny..mi tesak jnshox mtutyun a..bayc kareli a mek mek gnal

ռեյտինգ 0
կարդալ

Լավ լցնովի գարեջուր ունեն, ճիշտ ջերմաստիճանով, նաև ընտիր թոստեր

ռեյտինգ 0
կարդալ

Մի քանի լավ հաճելի մթնոլորտով փաբերի շարքում է: Մանավանդ ողջունելի են տրիվիաները և ռուսերեն և անգլերեն լեզուներով: Շատ լավ միտք է:

ռեյտինգ 0
կարդալ

Սիրում եմ այս վայրը իրա անմիջական լինելու համար: Հանգիստ կարող էս զրուցել ընկերներիդ հետ, ծնունդ նշել :Ճ Առաջին փաբերից է, որ այցել եմ ու շարունակում եմ այցելել ժամանակ առ ժամանակ: Երաժշտությունը հիմնականում ականջին հաճելի: Սպասարկումն էլ նորմալ: Մի խոսքով հավես տեղ :Ճ

ռեյտինգ +3
կարդալ

իմ սիրած վայրերից էր, շատ հաճախ էի գնում ընկերներիս հետ մինչև այստեղ էլ չսկսեց գործել տղաների հանդեպ դիսկրիմինացիան (2 տղայից ավել չի կարելի եթե 3 ը աղջիկ չէ) սա ինչ հիմարություն է? ու այս բարը կամ նման մոտեցում ունեցող բարեր իրենք համարում են եվրոպական բարերի մշակույթի կրող? Փաբ մի վայր է ուր պետք է գնալ ընկերներով, խմել, աղմկել, սա ռոմանտիկ ռեստորան չէ որ անպայման ընկերուհուդ հետ գնաս:

ռեյտինգ +3
կարդալ

Լավիկն ա, մթնոլորը մի տեսակ տրամադրող ա, գները նորմալ են, մենակ չեմ սիրում, որ նստարաններին հենվելու տեղ չկա, որ մի քիչ խմում ես, դժվար ա դրա վրա նստելը :D սիրում եմ իրանց սոուսով չիպսերը, ու միշտ լիիիիքը ծանոթների եմ հանդիպում ընդեղ:

ռեյտինգ +2
կարդալ

Շատ փաբերում եմ եղել, սակայն վերջին մի քանի անգամ այցելելիս պարզապես խեղդվելու չափ օդ չկար: Եթե հնարավոր է օդորակման համակարգ տեղադրե'ք:

ռեյտինգ 0
կարդալ

Ազատ հանգիստ, միքիչ բարձր երաժշտությամբ տեղա, բայց գներ հարմար, մենյու կա.....
աթոռներնա միքիչ անհարմար, բայց այն ու ամենայնիվ գոհ եմ:

ռեյտինգ +1
կարդալ

Մի քանի անգամ եղել եմ այստեղ, ինձ դուր է եկել: Շատ անմիջական, պարզ մթնոլորտ, երաժշտությունը հիմնականում լավը: Ընկերներով լավ ժամանակ անցկացնելու համար վատ տեղ չի, էլի կայցելեմ:

ռեյտինգ +2
կարդալ

Սիրեցի: Հավես ինտերիեր, ժպտերես աշխատակազմ, լավ երաժշտություն, ինտելեկտուալ խաղեր, վերադառնալու տրամադրություն, համով հալած պանրով չիպս ու լավ ընկերներ:

ռեյտինգ +4
կարդալ

Իմ չսիրած փաբերից մեկը: Հատկապես դուրս չի գալիս հաճախորդների ետ կատեգորիան: Մի տեսակ կեղծ "ազատ" ջահելություն, որ ուզում են առանձնանան բոլորից, բայց չգիրեն ոնց, անիմաստ թրաշով, երկար մազերով, ճղած շորերով... Քաղաքում էլի Ռոկ բառեր կան, բայց եստեղի մթնոլորտԸ համեմատաբար վատն ա

ռեյտինգ +2
կարդալ

Shat-shat shat em sirum es [email protected]! Shat lav erajshtutyun, [email protected] bavakanin hacheli. Baci xmeluc kareli e nayev hamegh utel, [email protected] vorosh puberi etqan el hatkanshakan che. hatkapes tosterin arandznahatuk like. Mi xosqov 5 :)

ռեյտինգ +2
կարդալ

Շատ լավ փաբ է: Ոճը ճիշտ է ընտրած, դիզայնն էլ առանց ավելորդությունների է: Մի քիչ աղմուկ է միշտ, բայց դե փաբ եկողի համար դա խնդիր չի կարծում եմ:

ռեյտինգ +2
կարդալ

հերթական ծխաշատ վայրը, բայց մի բան հաստատ է..մարդիկ ու միջավայրը լավն են..հազարից մեկ եմ էստեղ լինում, բայց որ լինում եմ, չեմ ուզում դուրս գամ :))

ռեյտինգ +1
կարդալ

Ընտիր տեղ: Իմ ամենասիրած վայրերից մեկն է, եթե ոչ առաջինը: Շատ անմիջական մթնոլորտ, իրոք ես էլ ինձ այնտեղ զգում եմ ինչպես տանը:

ռեյտինգ +3
կարդալ

Նեղվածքա շատ, մթնոլորտը չեմ սիրում: Ավելի լավ փաբեր կան:

ռեյտինգ 0
կարդալ

Ինձ դուր ա գալիս այս վայրը: դե բնական ա աղմուկ ա, ծխած ա մի թեթև ու խմած մարդիկ, բայց դե ժողովուրդ ջան, սա փաբ ա, փաբի իմաստն էլ հենց դա ա: Ունեն շատ համեղ ուտեստներ, օրինակ ասենք կարտոֆիլ ֆրի, իրոք համով ա: Եվ լավ լցնովի գարեջում, օրինակ Կիլիկիա և Շումեր:

ռեյտինգ +2
կարդալ

Լրիվ տնական մի վայր, էնտեղ զգում եմ ինձ ինչպես տանը, անձնակազմը լավն է, միջավայրը նույնպես:

ռեյտինգ 0
կարդալ

Շատ լավ, հավես ու ամինջական տեղա!

ռեյտինգ 0
կարդալ

Ոնց հասկակա կանոնը էս էր, եթե երկու տղամարդուց ավել են մտնում Փաբ, հետները անպայման պետքա մի հատ գոնե աղջիկ լինի: Մենակ չհասկացա թե ամեն երկու տղամարդու հետ պետքա մի աղջիկ լինի, թե ասենք 10 տղամարդուն մի աղջիկ էլ նորմալ է

ռեյտինգ 0
կարդալ

Լավ Փաբ.. միշտ հավես տրամադրություն.. հավես մարդիկ.. Հավանում եմ !!!!

ռեյտինգ +9
կարդալ

Քարտեզ

Երևան, Ղազար Փարպեցու 26
;