№3 Կլինիկական հիվանդանոց-N3 Clinical hospital

full starfull starempty starempty starempty star ռեյտինգ 2 , 5 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.3-rdhospital.am

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր շուրջօրյա

Հեռախոս : +374-10-538512

Մեր մասին:
Բազմապրոֆիլ բուժսպասարկում

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

"раз уж пошла такая спячка" добавлю свою ложку дегтя :): Այս կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքում վիրահատվել է մայրս 2012-ի սեպտեմբերին: Փառք Աստծո շատ չենք շփվել հիվանդանոցների հետ, բայց չէինք կարող չնկատել լրիվ խորհրդային անմշակ վիճակը ու կներեք, բայց բոշա անձնակազմին: Վիրահատվելուց առաջ վիրաբույժը , որը նաև բաժամնունքի վարիչն է, ասեց որքան կարժենա և, որ այդ գումարը ներառում է ամեն բան: Բայց նախորդ մեկնաբանողի նման մենք էլ հանդիպեցինք պոկելու ու կլպելու այդ նույն երևույթին, երբ ավագ քույրը ամբողջ գումարը առձեռն իրեն տալուց հետո- իհարկե առանց որևէ չեկի, դեղեր էր ուզում պատճառաբանելով թե իրենցը վերջացել է , գնացեք գնեք ..Այն դեպքում, որ մենք արդեն վճարել ենք այդ ամենի համար, եթե դեղը վերջացել է դուք ինչու մեր վճարած գումարով չեք առնում ու ներարկում? Կամ էդ մոմիկները արժեն 100 դրամ անհարմար չեք զգում դա էլ եք ուզում որ հիվանդի հարազատները գնեն բերեն? Ոնց հասկացա էդտեղ ամենաբացասականը երեսը ՞պադոշ՞ ավագ բուժքույրն է լուսինե կարծեմ: Пренеприятнейшая особа.. Այս վերջերս իրենց ֆեյսբուքյան էջում ցածր գնահատեցի իրենց, կապվեցին ճշտելու թե ինչու? երբ մանրամասն գրեցի, պարզվեց որ իրենք դրամարկղ ունեն առաջին հարկում, կարելի է տանել էնտեղ մուծել...Վերջում էլ դուրս գրվելուց ինչ որ կին մտավ իբր սոցհարցում անելու, գոհ ենք թե դժգոհ: Սոց հարցումը անցնում էր ավագ բուժքրոջ խիստ վերահսկողության ու ներկայության պայմաններում (որ հիվանդը ավել բառ չասի) և այն հարցին թե մեզ չեկ տվել են թե ոչ, ավագ քույրը անմիջապես ասեց այո, տվելն ենք իր որդուն, էն դեպքում որ մամաս որդի առհասարակ չի ունեցել :

ռեյտինգ +4
կարդալ

Իմ ընտանիքից երկու կին վիրահատվել են այս կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքում: Մեկը ՝ բոլորովին վերջերս և , քանի որ սարսափելի զայրացած ենք այս կենտրոնի աշխատակիցների վերաբերմունքից, որոշեցի անպայման իմ կոմենտը թողնել: Հիմա ասեմ ինչու այս կենտրոնը ՞ֆինանսական՞ խնդիրներ ունի, որ էստեղ էնտեղ գրում են դրա մասին: Նրանք երբևէ հիվանդի պակաս չեն ունեցել, բայց վստահ եմ, որ ոչ մի հիվանդի չեն գրանցում և այդպիսով ներկայացնում են, որ հիվանդներ չունեն: Դրամարկղային կտրոն ասած բանը գոյություն չունի այստեղ: Երկու անգամն էլ բավականին մեծ գումար ենք մուծել, ամեն օպերացիային մոտ մի հազար դոլար, որի մեջ ըստ վիրաբույժի նախնական խոստումների ԱՄԵՆ ԻՆՉ պետք է մտնի- սկսած երեքանգամյա սնունդը վերջացրած մնացած ամեն ինչ: Բայց օպերացիայի օրվանից սկսած սկսում են կլպել ավագ բուժքրոջ միջոցով սկսած բինտերը, վերջացրած թանկ դեղերը, որ ամբողջը մենք ենք գնել իրենց պահանջով, որ հիվանդին ներարկեն կամ խմացեն: Չհաշված այն որ խիրուրգը շատ լավ տեղյակ է, որ էդպիսի օպերացիաների դեպքում կանայք մի քանի օր ոչինչ չեն ուտում: Այսինքն իրենց երեքանգամյա սնունդի խոստումով ավել գումար են պոկում, որը անհայտ է թե ուր է գնում, եթե էդ կանայք էդտեղ բան էլ չեն ուտում: Օպերացիայից անմիջապես հետո ավագ բուժքույրը ամբողջ գումարը լկտիորեն պոկում է , չեկի պահանջ ներկայացնելու դեպքում ասում է չեկ չկա անհոգ եղեք, ամեն ինչ նոռմալ է: Եթե Աստված մի արասցե որևէ պռոբլեմ ունենա հիվանդը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, գնա գլուխդ խփի պատերին ու ապացուցի որ իրենց մոտ վիրահատվել ես: Օպերացիայից անմիջապես հետո տեղափոխում են բոքս, բոքսի համար գումար են պոկում ` 6000 դրամ: Ներեցեք ձեր բոքսը կարող է Մարսի վրա է գտնվում, նույն հիվանդանոցի բոքսը չի??? ինչու պետք է առանձին մուծվի? Չհաշված բոքսի բուժքույրերը, որ անամոթաբար կլպում են հիվանդի տիրոջը` հիվանդին լավ նայելու խոստումներով: Իջեցնում են պալատ` մի ցուցակ դեղ են գրել տալիս- բա գնացեք առեք: Չառնես` չեն ներարկի, չեն խմեցնի: Մոտդ մարդ չկա որ գնա առնի , բուժքույրը ասում է կարող եմ գնալ մեր ապտեկայից առնել: Դե բացատրեք էդ ձեր ապտեկայի դեղերից ձեր հիվանդանոցում ինչու չկա?? Երբ որ խիրուրգը ասում ա ամեն ինչ մեջը մտած ա էդ դեղերը, բինտը, բամբակը, և այլն մեջը չի մտնում? Բինտը՝ առեք: Տուալետի թուղթը՝ բերեք: Կլյոնկան բերեք: Բա դուք ինչի վրա եք էդ գումարները ծախսում?? աշխատակիցներն էլ նստում հիվանդի մոտ խղճահարություն առաջացնելու համար լաց են լինում թե աշխատավարձ չենք ստանում: Չեք ստանում դիմում գրեք դուրս եկեք Ուրեմն ձև ունեք չէ փող աշխատելու որ մնում եք այդ հիվանդանոցում? Խայտառակ սովետական վիճակ: խայտառակ հիվանդանոց լկտի ու կլպող բժիշկ-բուժքույրերով: Ամոթ :

ռեյտինգ +6
կարդալ

Chnayac vat karciqnerin,asem vor hayastani lavaguyn kardialogian ev lavaguyn kardiologner@ gtnvum en aystex.lavaguyn verabermunq,lavaguyn buj spasarkum,ev karevor@ hivandneri aroxchacum.handzins bjishk kardiologner NARINE GRIGORYANI,NELLI GABRIELYANI,NELLI HARUTYUNYANI,ANAHIT POXOSYANI EV mi sharq gerazanc masnagetneri

ռեյտինգ 0
կարդալ

Ավերակ հիվանդանոց ու անգրագետ բժիշկներ` ի դեմս Կիրակոսյան Աշոտի: Քույրերից սկսած բոլորին պեռտքա հավաքել ու վառռռեեեելլլ դրանցցց: Տականքներ !

ռեյտինգ +2
կարդալ

Ոտքս կոտրել էի, ինձ իմ նախորդ ապահովագրական ընկերությունը ուղարկեց այս հիվանդանոց: Նախ ներս մտա թոփլելով ու ինձ ներսում ՈՉ ՄԵԿ չասեց «...տղա ջան, ոնց որ ոտքդ ցավումա կարողա սայլակի վրա նստես քշես մինչև ռենգենի բժշկի մոտ» այլ ուղակի բանի տեղ չդրեցին: Հետո ես տենց թռվռալով եղբորս օգնությամբ հասա ռենգենի բժշկի մոտ: Ոտքս նկարելուց հետո երբ հաստատվեց իմ կոտրվածքը, ռենգենի բժիշկը առաջարկեց որ ես դուրս գամ սենյակից ու այնտեղ ԿԱՆԳՆԱԾ սպասեմ, ես բժիշկին խնդրեցի որ թույլ տա ես ներսում նստեմ, քանի որ ոտքս կոտրված է, ինքը ասեց որ, ոչ տենց չի կարա լինի, որ ես պետք է դուրսը կանգնած սպասեմ: Եղբայրս ինքնուրույն սայլակ բերեց, որ ես մի տեղ գոնե նստելու տեղ ունենամ: Հետո երբ բժիշկտ, որը իմ նախկին ապահովագրական ընկերության կողմից մատնացույց էր արվել որպես ինձնով զբաղվող բժիշկ, իմացավ որ ես ոտքս կոտրել եմ ինձ առաջարկեց որ ես բարձրանամ 4-րդ հարկ: Ես իհարկե հրաժարվեցի ու խնդրեցի որ նա բարեհաճի 1-ին հարկ գալ: Գալուց հետո պարզվեց, որ նա իրականում կարդիոլոգ ա, ու ոչինչով ինձ չի կարող օգնել: Այդ ժամանակ չգիտեմ որտեղից հայտնվեց այդ հիվանդանոցի հերթապահ տրավմատոլոգը, ոտքիս դրեց եսիմ ինչ գիպս, որը հաջորդ օրվանից արդեն ընկնում էր ոտքիցս ու անտանելի ցավ էր ինձ պատճառում: Դրանից հետո ես «փախա» մեկ այլ բուժ հաստատություն, որտեղ ինձ մարդավարի վերաբերվեցում ու մարդավարի բուժեցին:

ռեյտինգ +8
կարդալ
;