Օրանժ ֆիթնես-Orange Fitness

full starfull starfull starempty starempty star ռեյտինգ 3 , 10 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.orangeclub.am

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Հեռախոս : +374-10-522020 ; +374-60-522020 ; +374-77-522020 (բջջ.)

Մեր մասին:

Օրանժ ֆիթնես և թենիս ակումբը սպորտային առողջարարական կենտրոն է ֆիթնեսի և առողջ ապրելակերպի սիրահարների համար:

Օրանժ ֆիթնես ակումբը առաջարկում է անհատական մ ...ավելին

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

lav vayre marzvelu hanarr marzadahlich lavne. bayc ete hamarcakvum es chgnall ayspes asac "kraknes" ynknum administratorneri zangericc. aynqan en zangum minchev kopit dzevovv ches patasxanum.vor aylevs mi zangeq ete harmar lini kganqq. karelia mi angam zangell bayc anyndhat zangery es kasei avelia vanum hachaxordnerinn. qan gravum a .

ռեյտինգ +2
կարդալ

Իհարկե ես անձամբ հայտնել եմ իմ կարծիքը չակերտավոր մենեջերներին, բայց էստեղ գրելու գայթակղությունից էլ չեմ հրաժարվի...ակումբը միայն մտածում է ինչպես ամենինչից գումար աշխատի, փոխարենը ոչինչ չտալով իր հաճախորդներին, բացարձակ ճկուն չեն ու կես քայլ չեն անում իրենց հաճախորդներին ընդառաջ, փոխարենը շատ ակտիվ կորցնում են իրենց այցելուներին...

ռեյտինգ +9
կարդալ

Առաջ, երբ ես օգտվում էի միայն թենիսի կորտերից ամեն ինչ շատ լավ էր, մեկ-մեկ ուղղակի գնում էինք էտ տարածքում նստելու, ուրիշների խաղերը նայելու, սուրճ խմելու: Ինչ-որ սիրողական առաջնություններ էին կազմակերպվում և այլն: Իսկ հիմա ամեն ինչ շատ վատա: Էս ակումբում գնային քաղաքականությունը, մարկետինգային և հաճախորդների սպասարկման քաղականությունը նույն ոճի մեջ են ու էտ ոճը կոչվումա՝ չլինել ճկուն: Մի կողմ եմ թողնում անիմաստ ու չարդարացված լրացուցիչ վճարները ամեն ինչի, նույնիսկ երեխային մի ժամով խաղասենյակում թողնելու համար (լրիվ համոզված եմ, որ ակումբը կարող է իրեն թույլ տալ 1000 դրամ չվերցնել դրա համար): Բայց ամենավատն ու վանողն այն է, որ ակումբը ահագին ժամանակ ու երևի ռեսուրսներա ծախսում, որ անհատական մենեջերները օրը հինգ անգամ զանգեն մարդուն ու ասեն. իսկ ինչու չեք եկել մարզվելու այս շաբաթ, բայց ցանկացած բան, որ իրանց ասում ես, ստանում ես միայն - Ոչ, դա անհնար է - պատասխան:

ռեյտինգ +8
կարդալ

Թենիս ակումբ.. Աստված իմ)))) կարելի էր նրանց մարքեթինգով զբաղվող անհամար աղջիկներին թրեյնինգներ էլ կազմակերպել, միգուցե պարզ դառնա, որ
1. Չի կարելի աշխատանքային օրը հերթական տափակ փաթեթների ներկայացման համար հաճախորդի բջջայինին 15 անգամ անընդմեջ զնագահարել, առավել ևս որ հաճախորդն անջատում է հեռախոսը
2. Երբ շատ կիրթ ձևով աղջիկներին հայտնում ես, որ մարդիկ զբաղված էլ են լինում հետևաբար կարելի է ավելի համար ձև մշակել (օրինակ էլ. փոստով ուղարկել ինֆո.) նրանք պատասխանեցին, որ էլ ինձ ԵՐԲԵՔ չեն զանգահարի)))) (ամենայն հավանականությամբ նեղացան)
3. Ինձ հայտնել էին, որ անհատական ֆիքսված պարապունքի չգալու դեպքում պետք է 18 աշխատանքային ժամ առաջ (հենց 18 ու հենց աշխատանքային- տեսնես ով է մշակում այս կրեատիվ կանոնները) հայտնել չգալու մասին, ինչը ես արեցի: Հաջորդ պարապմունքին ուղղակի ստուգելու համար հարցեցի արդյոք նախորդ դասը cancel-արվել է, որին աղջիկը դժբախտ դեմքով հայտարարեց, որ ոչ.. պարապունքը կորցրել եմ: Իմ զարմանք-հարցին, թե ինչու, աղջկան միացավ թիմակիցը և սկսեցին ինձ հարցաքննել, թե ում հետ եմ խոսել (ես հիշում էի, սակայն ընդհանրապես պարտավոր չէի), ճշտեցին երբ եմ զնագահարել, ինչից հետո, ով խոսեց, ինչ ասաց, բա ինչպես եղավ….. որից հետո հնչեց…… “Լավ, այս անգամ ձեզ կներվի”)))))) ես չնայած պատասխան հարց տվեցի դեռ իրենք ինձ պետք է ներեն, թե ես իրենց.. բայց կարծում եմ իրական message էտպես էլ տեղ չհասավ.
4. Եվ վերջապես, թեննիսի ակումբի պայմանները կարելի է մի քիչ բարելավել էլ.. միջատների դեմ տարվող աշխատանքների համար էլ կարելի է մի քանի օրով փակել ակումբը և նոր նյութներով ախտահանել…

ռեյտինգ +5
կարդալ

Կարդալով նախորդ մեկնաբանությունը, ուղղակի չդիմացա, որ ես էլ չարտահայտվեմ…
"ՕՐԱՆԺ ՖԻԹՆԵՍ"-ից շատ հիասթափված եմ, ադմինիստրացիան բոլորովին չի մտահոգվում հաճախորդների գոհ կամ դժգոհ լինելու մասին…
Կարող են Գեղեցիկ ժպիտով սուտ ինֆորմացիա տրամադրել և հետո էլ, երբ ասես "բայց սկզբում (մինչ պայմանագիրը ստորագրելը) Դուք ուրիշ բան էիք ասում", Ձեզ պատասխանեն "կարո՞ղ եք ապացուցել":
Իսկ դժգոհ հաճախորդներին "ցրելու" հարցում, վարպետ են… Տնօրենը մոտ երկու շաբաթվա ընթացքում, ոչ մի օր տեղում չէր, որպեսզի լսեր վրդովված հաճախորդների բողոքները: Նման արհամարանք հաճախորդի նկատմամբ, ես ոչ մի տեղ չեմ հանդիպել…

ռեյտինգ +7
կարդալ

Հարգելի տերեր, ամեն անգամ երբ այցելում եմ ձեր կենտրոն, ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես կապկից մարդ էվոլուցիան հենց ձեր այցելուների հետ դեռ տեղի չի ունեցել: Ես հասկանում եմ, որ դա ձեր մեղքը չէ, բայց ձեր պարտավորությունն է կարգուկանոն հաստատել և հետևել, որ դրանք պահպանվեն` ԲՈԼՈրԻ կողմից, նույնիսկ ձեր ընկերների և զավակների կողմից: Խոսքս հատկապես լողավազանում ձեր կլիենտների անդաստիարակ և այլանդակ պահվածքի մասին է: Դուք գոնե, հույս ունեմ, քաղաքակիրթ մարդիկ եք, գոնե աշխարհ տեսած, կարող եք վահանակներ դնել ու հետևել, որ դրանք կիրառվեն:
- Չցատկել լողավազանի մեջ ու չջրել մյուս հաճախորդներին: այս օրենքն էլ ընդունված է ամբողջ աշխարհում, նամանավանդ սաղր լողավազաններում:
- Արգելել ջրային խաղալիքներ: Սա ակվապարկ չէ, այլ Սպա և մարզակենտրոն:
- Արգելել երեխաների մուտքը ջակուզի և մինի բասեյն: Աշխարհում ՈՉ մի տեղ մինչև 14 տարեկան երեխաներին ջակուզի չի թույլատրվում հիգիենիկ նկատարումներից ելնելով:
-Հատուկ ժամեր հաստատել երեխաների հետ այցելության համար: Նրանք աղմկում են ամենուր և իրենց պահում են իրենց անշնորհք ծնողների պես:
-Արգելել հավաքարարներին անամոթաբար նայել մերկ հաճախոերդներին, նստել ու կենցաղային հարցեր քննարկել իրար հետ, մաքրել ոտքերի տակ հենց այն պահին երբ հանվում կամ հագնվում են կլիենտները:
Կարող եմ անվերջ թվել: ԱՄՈԹ Է, ձեզ համար է ամոթ:
Եթե մարդիկ իրենց կենդաննիերի հման են պահում լողավազանո դու դա չեք նկատում, կարող եմ համապատասխան եզրակացությււններ անել:
Իսկ ես անձամբ ուզում էի տնօրինուհու հետ հանդիպել, բայց ինձ "ցրեցին", այնպես որ ստիպված եմ այստեղ արտահայտել իմ կարծիքը:

ռեյտինգ +8
կարդալ

իրոք շատ լավ վայր է հանգիստը վայելելու համար..լիցքաթափվելու և մարզվելու ..

ռեյտինգ 0
կարդալ

շատ հարմար է օգտագործման համար ոնց որ առանձին համալիր լինի քաղաքից կտրված ու հաճախորդների համար ցանակացած անրաժեշտ օբյեկտի ներառումով ասենք օրինակի համար սրճարանով կամ խանութով

ռեյտինգ +3
կարդալ

Երևանում եղածների մեջ կարելի է ասել լավերից մեկն է, լողավազանից քլորի հոտը գրետե չի գալիս, ինչն ինձ համար կարևոր է, այցելուներն էլ հիմնականում քաղաքակիրթ են, ինչը ևս այդ ակումբի դրական կողմերից է.
մարզասարքերն էլ գոհացնում են, յոգաի տրիներն էլ իրոք որ իր գործից հասկանում է, որպես բարելավում կարելի է մերսումների գները վերանայել ))

ռեյտինգ +6
կարդալ

Լավ վայր է առողջության պահպանման հարցերով զբաղվելու համար: Դրական կողմերն են` լողավազանը, ամառային բացօթյա լողավազանը (ներկա պահին այն վերանորոգվում է), ֆինական սաունան և թուրքական թամամը (բաղնիք): Կարելի է մարզադահլիճ նույնպես հաճախել, որը կահավորված է ժամանակակից մարզագույքով: Բացասական կողմերը` ֆիննական սաունայի փայտերը անհրաժեշտ է գոնե տարին մեկ նգամ փոխել: Թուրքական թամամը ժամանակ առ ժամանակ չի աշխատում, անհրաժեշտ է նոր սարքավորումներ տեղադրել: Բացասական է նաև այն, որ իր անդամների համար սահմանափակում է հյուր տանելու հնարավորությունը` տարեկան 1-ից մինչև 3 հյուր: Դրանից ավելի դեպքում պահանջում է վճարում մեկ անգամվա համար տաս հազար դրամ, որը հիմնավորված չէ: Չունի ընտանեկան կամ երեխաների համար նախատեսված փաթեթներ` համակցված ակումբի անդամների հետ: Մի խոսքով բարելավելու համար դեռ շատ աշխատանքներ կան անելու:

ռեյտինգ +2
կարդալ

Քարտեզ

Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1

Նկարներ

;