Օնէքս-Onex

full starfull starfull starfull starhalf star ռեյտինգ 4.5 , 4 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.onex.am

Ժամեր : 10:00 - 19:00 Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ

Հեռախոս : (374) 60-750-350

Մեր մասին:
Կատարելով օնլայն գնումներ ԱՄՆ-ում, ՌԴ-ում ու Մեծ Բրիտանիայում, Օնէքս ընկերությունը Երևան կհասցնի Ձեր ապրանքները 7 օրում:

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)
Buy online anything from USA, RF and Great Britain and get in 7 days.

Կարծիքներ

- Ապրանքը բավականին արագ, ժամանակին ու անվնաս հասավ տեղ։
- Գնացի վերցնելու, այդ սենյակի վրա գրված էր ապրանքների հանձնում, բայց քանի որ ես ապրանք չէի հանձնելու այլ վերցնելու էի, բաց թողեցի այդ սենյակն ու մոտեցա մյուս դռանը, սակայն պարզվեց, որ պետք է հետ գնայի ու վերցնեյի ապրանքը այն սրահից, որտեղ գրված էր, որ պետք է ապրանք հանձնել։
- Գրանցվելու օրից հետո Օնէքսից բազմաթիվ նամակներ եմ ստանում տարբեր ակցիաների մասին, այն մասին, որ սև ուրբաթ է սկսվել, որ կարելի է տարբեր խանութներից առևտուր անել, սակայն հենց ապրանքի մասին ընդամենը մեկ նամակ եմ ստացել, որը բավականին խառն էր, քանի որ սկզբում ասում է, որ ապրանքը գտնվում է մաքսազերծման փուլում, այսինքն ենթադրում եմ, որ մեկ երկու օր պետք է գտնվի այդ փուլում, սակայն հաջորդ պարբերությամբ ասվում էր, որ կարող եմ ապրանքը ստանալ այսօր, այդ դեպքում ինչ իմաստ ունի ինձ տեղեկացնել, որ ապրանքը մաքսազերծման փուլում է, եթե կարող եմ անմիջապես ստանալ։
- Օնէքսի սպասասրահը այդքան էլ հարմար չէ, դեռ էլի մի քանի փոքր ապրանք ունեմ, որ պատվիրել եմ Օնէքսով ու հույս ունեմ, երբ այն տեղ հասնի ավելի մեծ ու հարմարավետ սպասասրահում կարող եմ դրանք ստանալ։

ռեյտինգ +4
կարդալ

Օնեքսը իմ նման ակտիվ կյանքի սիրահար մարդկանց համար, ովքեր դրսից հազար ու մի գույք ու հագուստ է պատվիրում, ուղղակի փրկություն է: Չնայած, կառաջարկեի ապագայում վերանայել գնային քաղաքականությունը:

ռեյտինգ -1
կարդալ

Չեմ կարող օբեկտիվորեն չասել, որ շատ լավն են։ Ապրանքները տեղ են հասնում ճիշտ ժամանակին, իրենց խոստացած ժամկետների սահմաններում և ամենալավն այն է, որ իրենց կայքի միջոցով քո ապրանքի առաքմանը կարող ես հետևել (ԱՄՆ-ում է, ճանապարհին, թե ՀՀ-ում)։ Կայքում պարզագույնս ու մանրամասնագույնս ներկայացված են իրենց ծառայություններից օգտվելու ձևը, էնքան, որ անգամ կոմպից առաջին անգամ օգտվող էլ լինես, կարող ես հասկանալ, թե ինչ պիտի անես։ Էլեկտրոնային նամակներով ծանուցումները միշտ ժամանակին են, ու դրանք հաճախորդ-ՕնԷքս կապի հարմարավետ տարբերակ են, կարծում եմ։ Ստանում եմ նաև թեժ ակցիաների բովանդակությամբ էլեկտրոնային նամակներ։ Ինձ դրանք երբեք չեն հոգնեցնում, որովհետև ամենահավես ու ամենահետաքրքիր առաջարկները հավաքած են լինում մի նամակում, բայց, բնականաբար, չեմ էլ ուզենա, որ էդ մեյլերի հաճախականությունը մեծացնեն, հաստատ կհոգնեմ:)) Սրանք ինձ համար ամենակարևոր դրական կողմերն էին՝ չհաշված հենց իրենց հիմնական ծառայության կատարյալ կերպով մատուցումը․ այն է՝ շատ քիչ գումարի դիմաց ապրանքդ մի քանի շաբաթ շուտ ես ստանում ու հաստատ համոզված ես, որ կստանաս։ Իսկ մյուս դրական կողմերից են իրենց հավես տոպրակներն ու լավ լոգոն:)) Մի թերություն ունեն․ շաբաթ օրերը չեն աշխատում։ Բայց մարդիկ են էլի, իրենք էլ են ուզում հանգստանալ:)) Իրենց գործն էնքան լավ են անում, որ դա որպես թերություն չեմ դիտում։

ռեյտինգ +2
կարդալ

Խորհուրդ եմ տալիս բոլորին օգտվել Onex.am-ի ծառայություններից: Ցանկացած ապրանք գնելու դեպքում կարող ես այն ստանալ առավելագույնը 7 օրում: Onex-ի շնորհիվ աշխարհի բրենդերն ու խանութները հասանելի են յուրաքանչյուրից: Շատ լավ սպասարկում, շատ լավ ծառայությունների մատուցում, շատ լավ մարդիկ:

ռեյտինգ +2
կարդալ
;