Օկաիդի մանկական հագուստի խանութ – Okaidi

full starfull starfull starfull starfull star ռեյտինգ 5 , 18 կարծիքներ

Ժամեր :

Հեռախոս : +374-10-585579

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Շատ լավ խանութ է, սպասարկումն էլ շատ լավն է: Ամեն ինչ անում են, որ երեխայի հետ քեզ հարմարավետ զգաս ու չլարվես:
Հագուստի որակից գոհ եմ: Զեղչեր են ունենում հաճախ, որոնք իրական զեղչեր են :)

ռեյտինգ +4
կարդալ

Miqani angamem ays xanutic ogtvel nver gnelu hamar
erexaneri hagusty enqan gexecika vor uzumes erexa unenass u bolory gnes erexayit titiz titiz haqcnelu hamar
Spasarkumicel shat gohem

ռեյտինգ +15
կարդալ

շատ եմ սիրում էս բրենդը, մենակ մի նկատողություն, ԲՈԼՈՐ մանկական խանութներում պարտադիր պետքա լինի կալյասկայով բարձրանալու տեղ... թե չէ մենակ դուրս ես գալիս շոփինգի, ուզում ես մտնես խանութ, կալյասկայի տեղ չկա...ուր թողես բալիկիդ?????

ռեյտինգ +7
կարդալ

Վերջին շրջանում տղայիս հագուստը գնում եմ հիմնականում այստեղից, շատ եմ հավանում տեսականին` գունավոր, ճաշակով ու որակյալ, գներն էլ մատչելի են:

ռեյտինգ +4
կարդալ

Շատ ուրախ եմ, որ կա այս խանութը: Իմ աղջիկը շատ է հավանում այս ապրանքանիշի հագուստը: Մի դեպք պատմեմ այս խանութի հաջող աշխատակազմի մասին:
Ընդմիջմանս ժամին դուրս եկա մի փոքր շրջելու, ու մտա այս խանութ: Շատ հավանեցի մի շորիկ, որը մի հատ էր մնացել, բայց ինձ մոտ բավական գումար չկար: Աշխատակցուհին ասաց, որ հոգ չէ, կարող են պահել մինչև օրվա վերջ, որ տուն գնալուց վերցնեմ: Այդ օրը ահավոր անձրև եկավ, ու ես չկարողացա մոտենալ: Հաջորդ օրը գնացի ու վստահ էի, որ չեն պահել, քանի որ խնդրել էի միայն այդ օրվա համար: Ի զարմանս ինձ, նրանք չէին հանել վաճառքի: Շատ զարմացա ու մեծ գոհունակությամբ գնեցի: Շնորհակալ եմ շատ:

ռեյտինգ +3
կարդալ

lav xanute

ռեյտինգ -2
կարդալ

Շատ գեղեցիկ, որակյալ և ոճային հագուստ: Այն քիչ մանկական խանութներից է, որտեղից կարելի է ձեռք բերել նորմալ գլխարկներ, ինչը հավատացեք Երևանի համար լուրջ պրոբլեմ է: Մի բան էլ ավելացնեմ նրանց համար ովքեր լավ ծանոթ չեն բրենդի առանձնահատկություններին - միշտ չափսը մի քիչ մեծ վերցրեք երեխայի տարիքից, քանի որ իրենց հագուստը маломерка է:))

ռեյտինգ +4
կարդալ

Հագուստը լավն է,գները նույնպես, բայց այս խանութի աշխատողները պիտի սովորեն իրենց ճաշակը չթելադրել ու եթե որևէ հաճախորդ մուգ կապույտ գույնի հագուստ է գնում, չպետք է հակափաստարկ ներկայացնեն, որ այն տղայի համար է...

ռեյտինգ +2
կարդալ

Մեր ֆիրմային խանութն է. ինչ պետք է գնել՝ գնում ենք Okaidi! Մինչ սպասարկող անձնակազմը ձեռքից ձեռք է փոխանցում իմ թմբլիկ աղջկան, մենք հասցնում ենք գնել նախատեսածից ավելին, քանի որ չես կարողանում չգնել, շաաաաաաատ սիրուն ու որակով են, թե շորիկները, թե զգեստները, թե կուրտկաները… մի խոսքով, իմ աղջիկը Okaidi-ի դեռևս չքայլող գովազդ է)))) Անձնակազմը ամենալավերից է այս քաղաքում, սպասարկումից շատ գոհ եմ, նույնիսկ եթե ոչինչ պետք չի գնել, էլի ուզում ես գնալ, համ դրական լիցքեր ես ստանում, համ էլ ևս մի շորիկես ավելացնում անթիվ անհամար շորիկներին))))))

ռեյտինգ +1
կարդալ

Karcum em vor Okaidin mankakan xanutneri cankum handisanum e lavaguynneric mek@.Mi qani angam em ays xanutic nverner gnel ev goh em mnacel. Gner@ normal en, hagust@ vorakov e, isk spasarkum@ barcr makardaki :)

ռեյտինգ +4
կարդալ

Անկեղծ ասած առաջին անգամ է, որ որոշեցի կարծիք հայտնել նման հրապարակայնային կարգով և անպայման ուզում էի կիսվել դրական տպավորություններով: Օկաիդին վերջին շրջանում միակ մանկական հագուստի խանութն է որտողից ես ու իմ հավատացեք շատ շատ ԹԻԹԻԶ տղան կատարում ենգ գնումներ: Ամենակարևոր տարբերությունն ու առանձնահատկությունը սպասարկող անձնակազմի քաղաքակիրթ վերաբերմունքն որի համար կուզենայի շնորհակալություն հայտնեի բոլոր աշխատակիցներին ու նաև խորհուրդ տալ մյուս բոլոր մանկական խանութների աշխատակիցների հաճախ ժպտացեք ու զրուցեք ձեր հաճախորդ փոքրիկների հետ ու հավատացեք հաստատ ծնողները կշտապեն հենց ձեր խանութ:

ռեյտինգ +4
կարդալ

Երևանում եղած մանկական խանութներից մինչև հիմա ամենաշատը սա եմ հավանել, օգտվում եմ debenhams, mothercare, next, kanz, էս շարքի ու գների խանութներից։ Նշվածս խանութներից օկաիդին ամենահավեսն ա։ Ես այստեղից աղջկաս համար եմ հագուստ առնում ու ինչն եմ հավանում ասեմ. նախ շատ լավ ցուցադրված է, տարածքը մեծ է ու հարմար, հետո հագուստը հարմար, փափուկ մափուկ ու բամբակից լինելուց բացի նաև շատ սիրուն է, «դասական» վարդագույնից ու կապույտից բացի լիքը հավես գույներ կան, սիրուն միրուն մայկաներ ու շորտիկներ և այլն։

Հետո մի բան էլ, մտնում ես խանութ թվում է, թե լիքը շոր կա, հետո երբ հարցնում ես ու ցույց են տալիս քո բալիկի չափի հագուստը, պարզվում է՝ մի դարակ հազիվ լինի, սա երևի հատկապես շատ փոքրիկ բալիկների մամաների խնդիրն է, ընտրությունը սահմանափակ է շատ։

ռեյտինգ +2
կարդալ

Իմ և տղայիս ամենասիրելի խանութ սրահն է :) ես գնումներ եմ կատարում, իսկ տղաս մուլտֆիլմ է դիտում:) Ցանկացած ժամանակ ես կարող եմ գտնել հարմար և որակյալ հագուստ փոքրիկիս համար ինձ հարմար գներով: Իսկ աշխատակազմը ուղղակի փրկություն է լավ ընտրություն կատարելու համար:) ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

ռեյտինգ +4
կարդալ

My boy's fav shop:) always nice collections and good price!

ռեյտինգ +2
կարդալ

Իմ շաաաաաատ սիրելի մակական խանութը Երևանում: Բարեհամբույր աշխատակազմ, բարձրակարգ սպասարկում: Okaidi- good idi )))))

ռեյտինգ +3
կարդալ

ես իրանց շատեմ սիրում: Միշտ թարմ տեսականի կա: միշտ էլ պատրաստ են օգնել, նույնիսկ բալիկին զբաղեցնում են, և հնարավորություն կա հանգիստ նայել ապրանքները

ռեյտինգ +2
կարդալ

Հայաստանում իմ ամենասիրած մանկական խանութն է, որտեղ արդեն մուտքից բարեհամբույր ժպիտով քեզ դիմավորում է սպասարկող անձնակազմը: Իսկ տեսականու, որակի և գնի մասին խոսք չի կարող լինել` մեկը մյուսին լիովին համապատասխանում է:
OKAIDI FOREVER!!!

ռեյտինգ +3
կարդալ

իմ համար մանկական ամենալավ խանութն է...ընկերներիս բալիկների համար միշտ հետաքրքիր գնումներ եմ անում էստեղից.. սպասրկումից մի քիչ դժգոհ եմ, բայց ապրանքների որակը բավականին բարձր է.. ֆրանսիական հագուստներ են, որակը երաշխավորում եմ..գին/որակ համադրությունը բավականին հաջող է

ռեյտինգ +5
կարդալ

Քարտեզ

Հայաստան, 0001, Երևան, Աբովյան փող., 22 շենք
;