Քրամբս – Crumbs

full starfull starfull starfull starhalf star ռեյտինգ 4.5 , 15 կարծիքներ

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Լավ ու սիրուն վայր է: Հացն էլ շատ համեղ, հատկապես ընկույզով հացը: Բայց դե շատ թանկ է, քչերին է հասանելի կարծում եմ:

ռեյտինգ +6
կարդալ

Սուրճը վատը չէ, թեյն էլ շատ համեղ է, ընդհանուր միջավայրն է դուրս գալիս է՝ հանգսիտ, մինիմալիստական, առանց ճնշող դիզայնի, բայց լանչի այստեղ մի անգամ գնալուց հետո էլ չեմ գնա, օրինակ մի անգամ կեսար աղցան պատվիրեցի, որի մեջ սխտորը չափազանց շատ էր, շատ էին նաև մարոլի տերևները, ուրիշ բան գրեթե չկար՝ պանիր, թռնամիս։ Վերադառնալով թխված բաներին, լավ են, համաձայն եմ, բայց երեկոյան 8-ից հետո մի քանի անգամ մտել ու լիքը տեսակներ արդեն վերջացած են եղել, ինչը մի կողմից լավ է, որ գիտես հաջորդ օրը թարմ է լինելու, բայց մյուս կողմից տհաճ է, որ երեկոյան սպասելիքներդ չեն արդարանում։

ռեյտինգ 0
կարդալ

Ոչ մի տեղ չկա Քրամբսի կրուասաններից,ուղղակի պաշտում եմ, բա էկլերը, բա կոկոսով թխվածքը, իդեալական ա

ռեյտինգ +4
կարդալ

Ափսոս տեղը մի քիչ փոքր է: Մնացած ամեն ինչից գոհ եմ:

ռեյտինգ +3
կարդալ

Ախր էս Քրամբսի խոհանոցը շատ լավն ա է: )))
Բայց դե իրականում շատ եմ սիրում Քրամբս թեյը իրենց: Տարվա բոլոր եղանակներին հաճելի խմվում է:
Մեկ-մեկ հաճելի հյուրասիրություններ են անում.. թեյի հետ փոքրիկ կրուասան... եսիմ ժեստ է, բայց սպասարկման մակարդակի մասին շատ բան է ասում:

ռեյտինգ +2
կարդալ

A small cozy place with a very calm atmosphere and nice design where you enjoy your time by shifting to a cute European cafe and leaving behind the Armenian reality. Here you can have tea/coffee with very tasty and freshly baked pastries such as small e'clairs (400 AMD), chocolate tarts (small one is 400 AMD and the big one 800 AMD) and fruit pies (800 AMD). They have also sandwiches which are quite big, salads and a special menu for lunch. The service is excellent, prices are acceptable, everything is super cool here! By the way, they bake a large variety of breads, prices start from 400-500 AMD up to 1000 AMD which is quite expensive for a small bread, but these breads do not contain yeast, they are very healthy and of course testy. Worth trying!

ռեյտինգ +3
կարդալ

Այ այսպիսի վայրեր ավելի շատ են պետք երևանում, սենց վայրերն են ճաշակ և սնվելու մշակույթ ձևավորում:
Փոքրիկ տեղա , մոտ 4-5 փոքրիկ սեղաններով, եթե բոլոր սեղանները զբաղված լինեն հազիվ 10 հոգի կտեղավորվի: Ինտերիերը հանգիստա, ճոխությւոններ ու գույներ չկան: Հարմարա լանչի համար, երեկոյան խմորեղեն ուտելու ու թեյ խմելու համար, մեծ խմբով չէս կարա գնաս...տեղ չկա:

Խմորեղեններն ու սենդվիչները շատ լավն էին, թարմ ու համեղ: Ես որ թխվածքներ շատ չեմ սիրում մի քանի կտոր մեծ հաճույքով կերա: Ու վերջապես քաղաքում գտա մի վայր որտեղ թեյը տալիս են լավ մեծ տնական բաժակով:)
Ապրեն իրանք մի խոսքով, հավես տեղ են բացել:

ռեյտինգ +4
կարդալ

Strange to see that everything here is very tasty. I think it's a quite mean place with just quite atmosphere.

ռեյտինգ +5
կարդալ

Սա էն տեղերիցա, որ վախենում եմ հաճախ գնամ, որովհետև ամեն ինչ շատ համեղ է, իսկ ես համեղ ուտել սիրում եմ: Անպայման փորձեք սենդվիչները, բայց դե հետո մի հատ էլ պետք է պատվերիք...

ռեյտինգ +3
կարդալ

Շաատ համեղ, շաատ բարեհամբույր բայց մի թոքր թանկ և տարածքի առումով սահմանափակ սրճարան

ռեյտինգ +6
կարդալ

Էն ամերիկյանոտ անկյուններից ա, որ մտնում ես ու մոռանում ես որ Երևանում ես: Ուտելիքը համով, սպասարկումը էլի նորմալ: Պլյուս բռաունիները լավն են: Հա, ու լանչ մենոյւ կա, որը միջինոտ թանգ ա, բայց էլի շատ համով ա:
ՄԻ խոսքով Երևանից կտրվելու հարմար օբէկտ ա:

ռեյտինգ +4
կարդալ

Այսօր առաջին անգամ այցելեցի Քրամբս: Լանչը շատ լավն էր՝ լոլիկով ապուր, ամառային աղցան, պանինի սենդվիչ և կոմպոտ: Սպասարկումը նույնպես լավն էր:

ռեյտինգ +3
կարդալ

Խուճուճ-մուճուճ տեղում դճվար է պատկերացնել էսպիսի հաճելի սրճարան է:
Ամերիկանո սուրճն եմ խմել մի քանի անգամ ու շատ սիրել եմ: Տարատեսակ գրավիչ տեսքով, թարմ ու համեղ թխվածքներից ամենաշատը շոլոլադե տարտն եմ սիրում, կա փոքր չափ` 400դրամ և ավելի մեծ` 800, անպայման մեծը վերցրեք, չեք փոշմանի: Կամ շատ փոքրիկ էկլերներ, 80դրամ, թե ինչ: Ինձ թվում է էլկերը հենց այդքան պիտի լինի, որ խոզի նման չուտես առանց վայելելու :)
Կարծեմ ամենաթանկը 8/900 դրամ է խմորեղենը, համարում եմ համեմատության մեջ բավական մատչելի` իր որակի ու թարմության համապատասխան:
Սպասարկումը գոհացուցիչ է: Մի անգամ հաշվի մեջ մի բանը երկու անգամ էին հաշվել, բայց ինչ կա, որ, ուշ ժամ էր, գուցե հոգնել էին, ամեն տեղ էլ կարող է լինել:
Ինտերյերը շատ եմ հավանում: Շատ լուսավոր, մի տեսակ թափանցիկ: Հուսով եմ կամաց-կամաց կընդլայնվեն ու ավելի մեծ տարածքի վրա սեղաններն ավելի հեռու կլինեն իրարից, որ խոսակցություններն ավելի քիչ հանրային լինեն :)

ռեյտինգ +5
կարդալ

Շատ լավ տեղ է: Ամեն ինչ էնքան հաճելի է էստեղ, որ մտնում ես ու չես ուզում դուրս գալ: Մթնոլորտը, սպասարկումը, մենյուն շատ լավն են ^_^

ռեյտինգ +4
կարդալ

Մինիմալիստական դիզայն, ընտիր խմորեղեն, տարատեսակ առանց խմորիչ հացեր: Սուրճն այստեղ պատրաստում են թարմ, այսինքն անմիջապես տեղում աղում են նոր պատրաստում: Խմել եմ միայն ամերիկանո, բայց վստահ եմ մնացածներն էլ են լավը: Շատ փոքր ու մտերմիկ տեղ է: Միակ չնչին թերությունը մի փոքր բարձր, ավելի շուտ՝ անսովոր գներն են: Բայց դե որակի համար վճարել է պետք:

ռեյտինգ +4
կարդալ
;