քարֆուր – carrefour

full starfull starfull starfull starhalf star ռեյտինգ 4.5 , 3 կարծիքներ

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Մեծ, լավ մտածված, ապրանքատեսականու հետաքրքիր տեղաբաշխմամբ խանութ է: Որոշ ապրանքատեսակներ բավականին էժան են, հատկապես հենց քարֆուրի ապրանքանիշը կրող: Երբեմն կարելի է մեծ գնումներ անելու համար գալ էստեղ ու հանգիստ պտտվել:

ռեյտինգ 0
կարդալ

Մեր ընտանիքի շաբաթվա մեծ առեվտուրը հենց այստեղից է արվում՝ բացման օրվանից սկսած։ Գոհ ենք ամեն ինչից, սպասարկումից, ապրանքների դասավորվածությունից, տեսականու բազմազանությունից ու որակից։ Ոչ միայն սնունդ ենք գնում, այլ նաեվ տնտեսական, կենցաղային տեղնիկա, հագուստ։ Գներն ավելի մատչելի են քան մյուս սուպերմարկետներում, ակցիաներ եվս լինում են զեղչեր եվս, հայրենական արտադրության ապրանքները նեւնպես մատնանշված են։

ռեյտինգ 0
կարդալ

Երևան մոլ հաճախում եմ հատուկ միայն քարֆուրից գնումներ կատարելու համար : Քարֆուրի ֆիրմային ապրանքատեսակները բոլորը արտադրված են ԵՄ-ում, ինչը արդեն որակի երաշխիք է, քանի որ այնտեղ խիստ հսկողություն է ապրանքի որակի և կոմպոնենտների հետ կապված, և շատ ավելի մատչելի են այլ սուպերմարկետների ասենք թուրքական արտադրանքից: Բացի այդ սա իմ իմանալով Երևանի միակն վայրն է որտեղ կարելի է գնել թարմ չսառեցրած ծովամթերքներ : Չորս միավոր եմ գնահատում միայն միրգ-բանջարեղենի բաժնի համար: Ապրանք ընդունողին հանգիստ կարող եք աշխատանքից հեռացնել...այդ տեսակ անորակ կարտոֆիլ անգամ երեխան չի ընտրի:

ռեյտինգ +5
կարդալ
;