ՎՏԲ բանկ – VTB bank

full starhalf starempty starempty starempty star ռեյտինգ 1.5 , 41 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.vtb.am

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ(կես օր) 09:00-18:00

Մեր մասին:
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ – ունիվերսալ առևտրային բանկ, ռուսաստանյան առաջին միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի կազմում «ՎՏԲ բանկ» ԲԲԸ /Ռուսաստան/ դուստր բանկ: ՎՏԲ-Հայաստ ...ավելին

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

իրենց գործից չհասկացող աշխատողներ, անազնիվ սկզբունքով աշխատող ռուսական բանկ - ամենատարբեր առիթներով հաղորդագրություն գալիս է, բայց գործարքի ավարտից հետո չեն զգուշացնում, որ հաշիվը փակված չի, ու տարիներով սպասարկման գումար են պահում:

ռեյտինգ 0
կարդալ

Ահավոր դանդաղ քարտային սպասարկում, քարտերի բարզր ամսավճարներ,չի տրամադրում VIZA տիպի քարտեր։

ռեյտինգ -1
կարդալ

Վատ, շատ-շատ վատ....Սպասարկումը մեղմ ասաց 0-ից ցածր, դանդաղ, ինչի հետևանքով հերթեր են գոյանում, ժամերով պիտի սպասես: Էլ չասեմ ինչքան ես տուժում իրենց պատճառով, բայց մի հատ էլ դու պիտի տույժը վճարես: Մի խոսքով մի հատ կապ ունեի էս բանկի հետ (իրենց Visa քարտերից), բայց այդ կապն էլ խզեցի: Շատ դժգոհ եմ էս բանկից:

ռեյտինգ +4
կարդալ

spasarkumy shat cacr makardaki e,,,,,erevi vataguyn banky Hayastanum

ռեյտինգ +2
կարդալ

Ահավոր սպասարկում է: Մ
աշտոցի պողոտայի ՎՏԲ-ն որ մտնում եմ, գիտեմ հաստատ 2 ժամ էնտեղ եմ լինելու: Մի հասարակ վճարման համար ժամերով հերթ ես կանգնում ու սպասարկելուց էլ աշխատակիցներն աշխատում են շատ դանդաղ ու մի քանի անգամ հանդիպել եմ, երբ անձնական զրույցներ է վարել մյուս աշխատակցի հետ ու հաճախորդին ստիպել սպասել ու ՙվայելել՚ նրանց կենցաղային խնդիրները:

ռեյտինգ +5
կարդալ

Տարատեսակ վարկերի տրամադրմամբ գրավիչ է հաճախորդների համար, սակայն սպասարկման որակը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին:Շատ հաճախ էլեկտրոնային համարակալման կտրոն ստանալուց հետո հաճախորդը ժամեր է անցկացնում բանկում սպասելով իր հերթին:Սպասարկման գործառույթները դանդաղ են իրականացվում , ինչը հանգեցնում է հաճախորդների իրավացի դժգոհությանը:

ռեյտինգ +4
կարդալ

Վատագույն բանկային սերվիսը, որ երբևէ ստացել եմ, #ՎՏԲ-ինն ա:
Օրվա ամենապիկին՝ 12:00-13:00-ին, 5 պատուհանից սպասարկում արվում ա 2-ի կողմից: Մարդիկ հերթի մեջ փրփրում են, մի քանի տատիկ աթոռին նստած քնում են:
Մոտենում եմ՝ տեսնեմ՝ ոնց կարելի ա էդ 3 հոգուն հետ բերել իրենց աշխատաաթոռի մոտ, զրո արձագանք:
Սպասարկող անձնակազմը մունաթ դեմքով նայում ա ինձ ու մյուսներին, կարծես ես մեղավոր եմ, որ ինքը ընտրել ա էդ աշխատանքը, այ քեզ բան:
Էդ ընթացքում խոհանոցի դուռը հա բացվում-փակվում ա, ու հանկարծ սպասարկող անձնակազմի շուրթերից լսում ես, որ եսիմ ով խորոված ա ուտում:
Վատ բանկ, էսօր դուք ինձնից խլեցիք իմ 1 ժամը ու մի քանի տասնյակ նյարդային բջիջներ: Մի արեք տենց բան: Տիգրան Մեծի մասնաճյուղ (Управление հատվածը), 19.09.2016: Մնացած օրերն էլ գրված ա 09:30 բացվում ա, մարդ չկա, որ սպասարկի.... մի արեք տենց բաներ:

ռեյտինգ +4
կարդալ

Երկու օր առաջ ՎՏԲ-ի Դավթաշենի մասնաճյուղում էի, այն հույսով, որ ինձ համար ամենավատ սպասարկում ունեցող բանկում հնարավոր է ինչ-որ բան փոխվել է, բայց, փաստորեն, ժամանակը անցել էր ՎՏԲ -ի կողքով: Սպասարկող 6 պատուհաններից միայն 3-ն էր աշխատում, սպասում էր 20-ից ավելի մարդ: Հերթս հասավ 50 րոպեից ,բայց պարզվեց, որ իմ գործարքը կատարելու համար աշխատակիցը պետք է հարցում ուղարկի , իսկ պատասխանի համար նորից ժամանակ է պետք: Արդարության համար, ասեմ, որ սպասարկող աղջիկը բավական բանիմաց էր ու սիրալիր, խոստացավ, որ հարցման պատասխանը պատրաստ լինելուն պես կզանգի, հետո էլ առանց հերթ կսպասարկի: Հաջորդ օրն, ինչպես խոստացել էր, իմ գործարքն արվեց առանց հերթ, բայց միևնույն է իմ կարծիքը բանկի մասին չփոխվեց. նորից 20-ից ավելի սպասող մարդ, սպասարկող 3 պատուհան:

ռեյտինգ +6
կարդալ

Հայաստանում եղած էսքան բանկերից ամենավատ բանկնա։Ապառիկ պետք է վերցնեինք RICH խանութից և ուզում էինք ձևալերպել INECOBANK-ով, բայց աշխատակիցը ասեց, որ inecobank-ը մեզ ապառիկ չի տա ( էն դեպքում, երբ 460000 դրամ արժողությամբ հեռուստացույցի ապառիկը փակել էինք 6 ամսում (inecobank-ով), իսկ հեռախոսի արճեքը ավելի ցածր էր,ձևակերպեցինք VTB bank-ով և քանի որ գիտեինք,որ եթե ամսսկան պետք է վճարես օրինակ 20000 բայց վճարում ես 40000 կարող ես մյուս անիս էլ չվճարել ( համենայնդեպս inecobank-ով էդպես էր, բայց մեզ եկավ SMS, որ մենք ուշացրել ենք վճարումը, բայց այդ աշխստաոճի մասին մեզ նախապես չէին զգուշացրել։ + էս ամենինչին բանկում միշտ մեծ հերթա, որովհետև չգիտես խի սպասարկում ռն նոր մտնողին, այլ ոչ սպասողին։

ռեյտինգ +8
կարդալ

Բանկ, որտեղ ես ստիպված եղա իմ հերթի համարին սպասել 54 րոպե, որից հետո մեկ այլ պատուհանի մոր գործարքը ավարտելու համար ևս 10 րոպե: Անձնակազմը պրոֆեսիրոնալ է և բարեհամբույր, սակայն այդ ամենը ոչինչ է այն ժամանակի համեմեատությամբ, որը ստիպված ես լինում վատնել բանկում գոյացած հերթերի պատճառով: Ինչ վերավերվում է բանկային քարտերին ապա դրանք անորակ են ու շուտ են վնասվում:Ծառայությւոնների գները մատրելի են ունեն մուլտի քարտերի ծառայությունը , որը կարծես թե միակն է Հայաստանյան բանկերի շարքում, եթե չեմ սխալվում:

ռեյտինգ +1
կարդալ

Նորմալ բանկ է։ Զարմացած եմ բացասական արձագանքներից։ Այնպիսի տպավորություն է, որ կա մարդկանց հատուկ կատոգորիա,որը երբեք ոչինչից գոհ չի լինում։ Հերթերը վերագրել մեր ազգային սովորությանը եվս սխալ է, ժողովուրդ, ես Ֆրանսիայում էլ եմ բանկում հերթ կանգնել ու իրենք էլ հանգիստ կարող են նհարդերդ ուտել ու վերջում բարեհամբույր լավ օր մաղթել՝առանց մունաթի։ Կոնկրետ փնտրում էի Նորքի 9 րդ զ մասնաճյուղը, բայց գրանցված չէ, ավելացրել եմ ու գոհ եմ իրենց աշխատանքից՝այդ տարածքի միակ բանկն է ու շատ լավ սպասարկում է

ռեյտինգ -1
կարդալ

ԱՄԵՆԱվատ բանկը:
ԱՄԵՆԱվատ սպասարկումը:
Չարժե իրենց ծառայություններից օգտվել ընդհանրապես:

ռեյտինգ +1
կարդալ

Ahavora amenavat bankna erevi. herta misht u chen karum normal spasarken amen hajaxordi het inch vor xndir gtnum en :

ռեյտինգ +1
կարդալ

Ամեն անգամ ստիպված եմ լինում 1 ժամ սպասել, քանի որ հաճախ սպասարկում են նոր ներս եկած մարդկանց:

ռեյտինգ +3
կարդալ

Չեմ հասկանում էս մասնաճյուղը չունի մենեջեր, որը կհետևի անձնակազմի աշխատանքներին? Էն որ արդեն `նքան վատ բաներ են գրել որ չեմ էլ ուզում ավելացնել , մենակ ասեմ որ սպասարկումը սկսած անվտանգության աշխատակցի մունաթ դեմքից ահավորա: մտնում ես ու զգում ես որ սա քո բանկը չի, և ցանկացած հաճախորդ իմ կարծիքով չի ուզենա իրա փողերը վստահի այս բանկին , կոնկրետ այս մասնաճյուղ այցելելուց հետո:

ռեյտինգ +3
կարդալ

Ժողովուրդ աշխարհի ամենավատ բանկն է:Սպասարկող 10 պատւհանից 3 հատն ա աշխատում(ինչքան մտել եմ նույն վիճակն ա եղել): Մարդկանց հերթը ահավոր: Իսկ աշխատողները ոնց որ սովետական չինովնիկներ լինեն նենց մունաթով են պատասխանում հարցերիդ ոնց որ իրանց պարտք լինես:

ռեյտինգ +2
կարդալ

Փոխանցումները իրենց մոտից վերցնելու դեպքում իբր վարկ են տրամադրում, ժողովուրդ ջան, ասեմ, որ իմանաք, վարկային պատմությունս մաքուր է , գումարն էլ փոխանցման նորմալ է, ամենամսյա,տարուց ավել ստանում եմ, բայց չգիտես ինչու մերժում են վարկ տրամադրել, 1500 դրամ ուզում են, որ քաղվածքը տան այն էլ միմիայն մի մասնաճյուղում կատարված փոխանցումներ, 2000 դրամ ուզում են նորից նոր քարտ բացելու համար, չնայած ունեմ, ու վերջում ասում են մերժել են, պատճառը բանկային գաղտնիք, եթե կարդացող լինի ՎՏԲ-ի "հարգելի" աշխատողներիղ ու հարցեր լինեն, ավելին մանրամասն կգամ ջեր գլխավոր մասնաճյուղում կասեմ ու ցույց կտամ տվյալներս, եթե ի՞նձ եք մերժում, չեմ հասկանում պետք է միլիոն դրամ փող ստանանք որ վարկ տրամադրեք, եթե շատ բարձր փող ստանամ, բա ձեր վարկից օգտվելու իմաստը որն է : Այնպես որ ժողովուրդ ջան, սա էլ երկրորդ բանկը, որ արժանիքներ բացարձակ չունի, ես էլ գիտեի բանկերը գոնե մաքուր են աշխատում, հա ի դեպ երբ զանգահարում եմ փոխանցման չափը ասում եմ ու ժամանակահատվածը թե ինչքան ժամանակ եմ ստացել, ասում են պետք է տրամադրեն, այպես որ չխաբնվեք իմ նման ու 3500 դրամ առնվազն չհաշված ժամանակն ու նյարդերը կորցնեք:

ռեյտինգ +3
կարդալ

Հավերժ հերթերը շատ զզվելի են:

ռեյտինգ +2
կարդալ

Աշխարհի ամենավատ բանկն է իր ամէնավատ սպասարկումով: Սպասարկման պատուհաններից մենակ մեկն էր աշխատում, այն էլ ոչ բանիմաց մասնագետով,որը ոչ մի բան ոչ հասցնում էր, ոչ էլ հասկանում էր

ռեյտինգ +5
կարդալ

մի անգամ եմ գնացել ու հիշում եմ, որ մի ժամի չափ հերթի մեջ էի...բայց սպասարկումը լավներ

ռեյտինգ +4
կարդալ

Ինձ համար տարօրինակ էր կարդալ, այսքան բացասական գնահատականներ ՎՏԲ-ի մասին:
Շատ երկար փորձ չունեմ ՎՏԲ-ի հետ, բայց երբ էլ առընչվել եմ, սպասարկումը եղել է բարեհամբույր և բարձր որակի:
ՎՏԲ-ում ինձ շատ է դյուր գալիս ներդրված հերթային համակարգը, դա ազատում է բանկում անքաղաքակիրթ մարդկանց իրենց հերթը առաջ գցելու և այլ մարդկանց նյարդայնացնելու խնդրից:
5 աստղ չեմ տալիս, քանի որ Հայաստանյան բոլոր բանկերն էլ աճելու շատ տեղ ունեն:

ռեյտինգ +5
կարդալ

Բազմաթիվ բանկերի հետ եմ գործ ունեցել Հայաստանում, բայց սա թյուրիմացությունների գագաթնակետն է: Ինձ մոտակա մասնաճյուղ հիպոտեկի հայտ տվեցի ու մոտ երկու շաբթա թղթեր էի տանում հայտի ձևակերպման համար, չգիտես ինչու ինձ սպասարկող "ֆինանսական փորձագետը" չէր կարող պահանջվող թղթերի ամբողջ ցանկը միանգամից մտաբերել: Ամբողջը հավաքելուց երկու շաբթա անց տեղեկացրին, որ ես այսմասնաճյուղ չէի կարող դիմել և պետք է մեկ այ մասնաճյուղ դիմեմ: Նոր մասնաճյուղում փոխանակ արդեն հանձնած թղթերս մյուս մասնաճյուղից վերցնելու՝ ամեն ինր նորից ուզեցին: Մի խոսքով նորից նույն քաշքշուքները: Հայտը վերջանականպես հանձնելուց և 5 աշխատանքային օրում պատասխան ստանալաու խոստումով ստիպված եղա 20 օր սպասել, որից հետո ինձ հայտարարեցին, որ ևս երկու տեղեկանք է պետք, երկու ստից անիմաստ տեղեկանքներ, որոնք կարող էին վաղուց ուզել: Սպասակրման մակարդակի մասին էլ չասեմ... մինուս 100 կգնահետեի եթե կայքը թույլ տար

ռեյտինգ +6
կարդալ

ՎՏԲ-ն բանկ չի, բանկա ա, հատկապես՝ Գ. Նժդեհի փողոցի մասնաճյուղը: Առավոտյան փոխանցած գումարը, որը «երկու ժամվա ընթացքում» պիտի նստեր, մինչև հիմա նստում ա, իսկ այդ փաստը շատ մեծ անհարմարություն պատճառեց՝ խափանելով շատ կարևոր մի գործարք: Երևի աշխատակցուհին չի էլ կատարել գործարքը, որովհետև կոլեգաներով վիճում էին, թե «Սվետն ա մեռել, թե իրա մարդը»: Երևի էտ հարցը ավելի կարևոր էր, քան իմ գործարքը: Ինչևէ, այլև էս բանկի հետ գործ չենք ունենա:

ռեյտինգ +6
կարդալ

Ցանկանում եք էքստրեմալ վատ սպասարկում և ժամերով անիմաստ հերթ? Այցելեք ՎՏԲ Հայաստան Բանկ:

ռեյտինգ +1
կարդալ

Shaaaat djgoh em spasarkumic, erexayi het mtnum em 100 jam hert em kangnum, dran gumarac el minchev mi gorcarq en anum shunchs ktrvum e. Mexm asac hacheli che....

ռեյտինգ +1
կարդալ

Աշխատել եմ VTB- ում մոտ 1.5 տարի: Էն, ինչ տեսել եմ VTB-ում ուղղակի անհնար ա բառերով փոխանցել: Հաճախորդներին կոպտում են, ՑԱՆԿՑԱԾ գործարք անում են մի քանի անգամ ավելի դանդաղ: Հաճապորդը, որպես արժեք, ամենացածր տեղում ա, ու եթե VTB-ի հաճախորդ ես, պարտավոր ես ենթարկվել իրենց քմահաճություններին:

Սարսափելի հերթեր, չափազանց անպատրաստ ու անտեղյակ աշխատակիցներ:

Կարճ ասած VTB-ից ինչքան հեռու, էնքան լավ:

ռեյտինգ +4
կարդալ

APUSH BANK

ռեյտինգ +1
կարդալ

Վերանորոգումից հետո ներդրված էլեկտրոնային հերթագրումը ֆիկտիվ բնույթ է կրում: Այստեղ դեռ մնացել է ընկեր-ծանոթ-բարեկամ ռուսական ավանդույթը:

ռեյտինգ +3
կարդալ

zzveli bank ashxatoxnern el vochmi ban chgiten hashvehamarin pox poxancelu hamar 1 jamic avel kangnel em herti mej el mi 40 rope em spasel...... enqan antexyak en ashxatoxner@ vor chen karoxanum pox poxancel

ռեյտինգ +2
կարդալ

Bankayin hamakargy mer erkrym ...sksym e barelavvel....sakayn dandaaaaax kaylerov ....ev nuynisk kopit sxalnerov....nax banky petk e gorci i shah zhoxovrdi ev voc te hakaraky.....talanely mer ashatac dramnery.....karcym em shatery hamamit klinen inz het !!!!! heto el ays volortym petk e miayn masnagetner linen...ayl voc te canot y barekam....kani vor gorc en ynenym mardkayin resyrsi ev nra finansi het....ev erbek cpetk e tuji mardy grpany !!!!ce vor ays volorty goyatevym e mardkanc poxery hashvic ...ete hacaxordy goh ci . banky ksnankana !!!! dra hamar lav verabermynkic e kaxvac amen inc.....tox lav ashxaten ev vastaken joxovrdi sern y vsrahytyny.....ayn arden kisov cap korac e..... bankic goh em ,lav en ashxatym arag ...bayc vor tokosnern en barcr,varkeri zhamanak , da el kotrym e mardkanc mejky/.... es xorhrdayin zhamanakov korcrel em vstahytynys bankery handep...bayc hima gone verakangnen korcacy , ev finansapes ev havatov ......!!!!!!!ayskany .!!!!!

ռեյտինգ +2
կարդալ

հոքնած բանկա, ավելի ծիշտ լոմբարդա...

ռեյտինգ +2
կարդալ

VTB bank
մասնաճյուղերում տպավորություն ես ստանում, թե ընդիմության հանրահավաքների սցենարն են փորձում՝ դժգոհ բազմություն, էլ ավելի դժգոհ աշխատակիցներ, մի խոսքով, եթե միքիչ երկար ես մնում առնվազն դեպրեսիվ ցնցում ստացաց դուրս ես գալիս, հա մի բան ել մասնաճուղեր կան, որ գույքին նայելով հասկանում ես թե տնօրեններն ինչքան թքած ունեն և իրենց հաճախորդների, և իրենց աշխատակիցների վրա...

ռեյտինգ +12
կարդալ

Նույն սբեռկասսան ա` անունը փոխած։ Ամենինչը սարսափելի ա։ Մենակ քարտս վերաթողարկելը տևել ա 2 ամիս…Ափսոս պետությունը ՎՏԲ բանկով ա տալիս թոշակները, թե չէ ընդհանրապես գործ չէի ունենա էս թյուրիմացության հետ։

ռեյտինգ +4
կարդալ

Չեմ օգտվել ու չեմ օգվի:

ռեյտինգ -1
կարդալ

Ահավոր ա... Մի անգամ ստիպված եմ եղել 2 օր հերթ կանգնել, քանի որ աշխատողներից մեկը արձակուրդ էր, մյուսը՝ նոր աշխատակից, երրորդը՝ իրա պառոլներն էր մոռացել, 4–րդն էլ՝ էնքան վատ էր տեսնում... հաջորդ օրն եկա, նման իրավիճակ, 2 ժամ սպասեցի և կատարեցի իմ վճարումը.... ուղղակի ստիպված եմ օգտվել այդ բանկից։

ռեյտինգ +4
կարդալ

Հայաստանի բոլոր բանկերը առաջընթաց ունեցան, իսկ այս բանկը դեռ մնում է իր ցածր մակարդակում

ռեյտինգ +3
կարդալ

Շատ դժգոհ եմ սպասարկումից: Սպասարկող անձնակազմը տեղյակ չի իր իսկ պարտականություններից, և եղել է դեպք, որ աշխատողներից մեկը հարցրել է ինձ՝ այսինքն հաճախորդին, թե ինչ պետք է անի իմ առաջադրած խնդիրը լուծելու/գործարքն իրականացնելու համար :))

ռեյտինգ +1
կարդալ

VTB-ից այնքաաան հիասթափված եմ և զզված, որ մտածում եմ հնարավորինս շուտ մի ուրիշ ՆՈՐՄԱԼ բանկ ընտրեմ ու ընդմիշտ կապերս խզեմ այս թյուրիմացության հետ։

Մի փոքրիկ գործարք ունեի VTB-ում ու գնացի գլխավոր մասնաճյուղ, որում վերանորոգումից հետո առաջին անգամ պետք է լինեի։ Մուտքի մոտ նստած էր ադմինիստրատիվ հարցերով զբաղվող չափազանց կոպիտ մի աղջիկ, որը մի կերպ հայտնեց, որ հերթագրվելու համար հատուկ սարքից պետք է թիվ վերցնեմ։

Թիվս վերցրեցի գնացի տեղավորվեցի ու սպասեցի հերթիս։ Սպասելու ընթացքում հետևում էի աշխատողների աշխատանքին։ Նախ ասեմ, որ կա հինգ սպասրկող պատուհան , բայց, չգիտես ինչու, հինգից հինգը երբեք չեն աշխատում միաժամանակ, այլ աշխատում են այն ժամանակ , երբ իրենց հարմար է։

Ականատես եղա մի տհաճ պատմության. մի պապիկ իրա թոռնիկի հետ, ինչ որ գործարք էր ուզում անել, այս պապաիկին սպասարկող աղջիկը իր հարցերով և գործից անտեղակությամբ մոտ քառասուն րոպե հոգնեցրեց, որից հետ հայտարարեց, որ պապիկը գործարքը չի կարող անել այս մասնաճյուղում։ Այդ խեղճ պապիկը զայրույթից իրեն կորցրել էր, բղավում էր, վիրավորում էր և այլն։

Մի կին էլ մոտ մեկ ժամ ինձ հետ միաժամանակ սպասեց , եկավ իր հերթը, մոտեցավ , որ լույսի վարձը վճարի իրենցից շատ գոհ ասացին, որ բանկը այսօր լույսի վարձ չի ընդունում, կինը այնքան էր զայրացել, կարծես թե դժվար էր ադմինիստրատիվ հարցերով անբան աշխատակցուհուն ասել, որ այցելուներին նախօրոք զգուշացնի, որ լույսի վարձ բանկը չի ընդունում։

Երկու ժամ հետո վերջապես հասավ իմ հերթը, մոտեցա, վճարեցի, որ քարտիս կոդը փոխեն։ Ասացին երկու օրից կլինի, բայց գալուց զանգահարեմ ճշտեմ։ Չորս օր հետո զանգեցի ասեցին, որ պատրաստ է, գնամ վերցնեմ։ Գնացի, որ վերցնեմ, սպասարկող աղջիկը շատ ուրախ ասեց, որ քարտս երկու օր է ինչ պատրաստ է։ Զարմացա։ Չէի սպասում։ Արդեն պատրաստվում էի վերցնել քարտս, երբ տեսա, որ քարտիս կոդը չեն փոխել, միայն փոխանակել են նորով, քանի որ գործից շաատ «տեղյակ» սպասարկող աղջիկը մոռացել էր, որ քարտիս կոդը փոխելու կարիք կա։ Մի կերպ այդ աղջկան բացատրեցի, որ ես վճարել եմ կոդս փոխելու համար, ինքն էլ ասաց, որ գնամ ու վաղը նորից գամ։ Ու այդ ժամանակ հասկացա, որ կոդ փոխելը շաաատ մեծ ու դժվար գործ է, որի համար հաճախորդը պետք է տասը անգամ զանգի ու մի երկու անգամ էլ գնա, բայց այդ ամենը միայն VTB-ում։

Մտածում եմ, թե ինչու եմ ես ժամանակին ընտրել այս բանկն ու հասկանում եմ, որ այդ որոշմանս միակ մեղավորը պարզապես չիմացությունն է։ Չէ՞ որ Հայաստանում կան բազմաթիվ այլ բանկեր, որտեղ գոնե սպասարկման մակարդակը բավարարում է հաճախորդի մինիմալ պահանջները։ Ոչ մեկին խորհուրդ չեմ տա օգտվել այս բանկից, ինքս էլ որքան հնարավոր է շուտ պատրաստվում եմ օգտվել այլ բանկի ծառայություններից։

ռեյտինգ +13
կարդալ

Ahavora, chgidem ... amen angam gnaluc mi qani or araj inc liq@ tramadrum em, vorovhetev ahavor ankazmakerp en, hima el nor ban en mcrel kentronakanum , vor mntum es pti hertakan hamari toms kashes, mtnum es liq@ mard,spasarkum@ dandax, tabloyi vran el grvaca 8 u kes jama mnacela et 8 i vra, isk qo hertakan hamar@ 103-a, che eli..ahavora, partakanutynnern el lav chen katarum!!!Mail-i hasce em tvel mi kes tari araj, vor amen amsva qaxvacqn uxarken, minchev hima uxarkum en....nu yerevi DHL ov!!!

ռեյտինգ +6
կարդալ

enqan boxoqelu ban ka vor chgitem vor@ grem, spasarkman makardak@ minus anverjutyun a...

ռեյտինգ +3
կարդալ

VTB-i bankomatner@ lav chen ashxatum, himnakanum zhamanakavor chen spasarkum, ahavoraa

ռեյտինգ +6
կարդալ
;