Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն – Medical center after Vladimir Avagyan

full starfull starempty starempty starempty star ռեյտինգ 2 , 5 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.vlavagyan.com

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ 09:00-18:00

Հեռախոս : +374-10-529680 ; +374-10-529641 ; +374-10-522520

Մեր մասին:
Բուժծառայություններ, հիվանդությունների բուժում, զննում, ախտորոշում

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

aystex germanaci dekkersy katarum e sxal wirahatutyunner .. andzamb es 5000$ wcharel em u inchpes parzwum e wirahatutyunic heto arwac yameric katarwel e bacahayt xuliganutyun ..wercrel en gumary ew CHEN KATAREL wirahatutyun patcharelow aroxchakan finansakan u hogebanakan hskayakan wnas ..nra katarac wirahatutyan ardyunqum mardik en mahacel

ռեյտինգ +3
կարդալ

Ողնաշարային խնդիրներ ունեի, բլոկադա են արել պոչուկի հատվածում, հետո իմացա, որ պետք չէր անել, քանի որ դա իր դարն ապրած մեթոդ է՝ ճիշտ ախտորոշող և բուժող բժշկի պես։
Եղածը եղել է, այլեվս չեմ դիմի այդ կլինիկային։

ռեյտինգ +2
կարդալ

«Դեկկերսը այլեվս իրավունք չունի որպես բժիշկ աշխատել»


«Վերջերս մեր ծանոթներից մեկը ողնաշարի հետ կապված խնդիրներ ունեցավ
(միջողային դիսկի ճողվածք), որի բուժման մեթոդներից մեկն էլ
վիրահատությունն է: Նա իմացել է, որ Երևանում, Վ. Ավագյանի անվան լազերային վիրաբուժության կենտրոնում ոմն գերմանացի բժիշկ իրականացնում է դիսկի ճողվածքի էնդոսկոպիկ վիրահատություններ, որը բավականին նոր և առաջատար մեթոդ է սույն

վիրահատության: Տես` http://www.vlavagyan.com/Laser_surgery.htm, որտեղ նշվում է “Head of the center is well-known specialist of vertebrology, Doctor Horst Dekkers.”

Իմացա բժշկի անունը և փորձեցի որոշակի տեղեկատվություն գտել նրա մասին: Ի զարմանս և ի հիասթափությունս ինձ, պարզեցի բավականին անհանգստացնող մանրամասներ: Պարզվում է, որ սույն բժիշկը 2006-2008 թթ. Գերմանիայում դատական սկանդալային վեճեր է ունեցել իր որոշ հիվանդների հետ, ինչի արդյունքում ապացուցվել է նրա մեղքը և նա զրկվել է Գերմանիայում բժշկական պրակտիկայի լիցենզիայից: Խոսքը գնում է բազմաթիվ կանխամտածված սխալ ախտորոշումների (ողնաշարի ստենոզ) և արդյունքում ոչ անհրաժեշտ և բավական թանկ վիրահատությունների իրականացման մասին: Տես մասնավորապես գերմանական և հոլանդական (վիրաբույժը հոլանդացի է, աշխատել է Գերմանիայում)

Ավելին, պարզվում է որ իր կոչումը (հոլանդական Drs. – բժշկական կողչում չէ…: »- գրեց ինձ «հետք» թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, խնդրելով պարզեմ, թե արդյոք Հորստ Դեկկերսը ունի աշխատանքի լիցենզիա, թե ոչ: Ահա իմ հետաքննության արդյունքը.

Օբերբայերի (Oberbayer) իշխանությունը 25.04.2008 թվի որոշմամբ, որը 6.5.2008 թվին Հորստ Դեկկերսին (Horst Dekkers) է ներկայացվել նրա փաստաբանի միջոցով, անհապաղ դադարեցվել է նրա բժշկական գործողությունը(Approbation), որից հետո նա՝ Դեկկերսը, իրավունք չի ունեցել ու չունի որպես բժիշկ Գերմանիայում աշխատել: Դրանից հետո նրան աշխատանքից ազատել է նաեւ Ալֆակլինիկը, որտեղ նա աշխատում էր: Դեկկէրսը իրավունք չունի Գերմանիայում որպես բժիշկ աշխատելու, բայց քանի որ նա ուսումն ստացել է Հոլանդիայի Նեյմվեգեն քաղաքում, եւ Հոլանդիաում նա վիրահատական կամ բժշկական գործողություններ չի իրակակացրել, ու Հոլանդիայում նրան արգելք չկա, կարողանում է արտասահմանում, տվյալ դեպքում Հայաստանում, ներկայանա որպես բժիշկ եւ ներկայացնի իր հոլանդական աշխատանքի թույլտվությունը (իհարկե դեռ պարզ չի դարձել, թե արդոք նա Հայաստանում հոլանդական փաստաթղթերով է ներկայացել՝ որպես բժիշկ, թե գերմանական):

Նա ոչ թե Նյարդավիրաբուժ (Neurochirurg) է, այլ ընդհանուր վիրաբուժ: Նա հոլանդիայում ուսումն ավարտելուց հետո չի մասնագիտացել, ( Promoviert) չէ: Doctorandus դեռ չի նշանակում Դոկտոր: (բժշկականն ավարտած սովորական բժիշկ է): Բժշկական ոլորտում գոյություն չունի ողնաշարաի վիրահատության մասնագիտություն, կա միայն Նյարդավիրաբուժ: Ողնաշարի վիրահատումն պետք է կատարի Նյարդավիրաբուժը, ոչ թե ընդհանուր վիրաբուժը:

Բայց նա (Dekkers) ինքն իրեն ներկայացնում է ողնաշարի մասնագետ վիրաբուժ:

Նա առողջ մարդկանց սխալ աղտորոշումով վիրահատել է, որոնք իրենց առողջությունը ձեռքից տվել են: շատուշատ հիվանդներ (մեծամասնությամբ) վիրահատությունից հետո ավել վատացել են, եւ շատ դեպքերում հաշմանդամ են դարձել: Նա, անգամ, առողջ մարդկանց սխալ, կամ դիտավորյալ, վահատության անհրաժեշտություն է խորհուրդ տվել վնասել է նրանց առողջությունը:

Նրա բժշկական գործունեությունների անցյալի մասին շատ աղմուկոտ խնդիրներ կան: Հիվանդների բողոք, դատական գործեր, հիվանդների կողմից փոխհատուցում ստանալու բողոքներ եւ դատական գործ՝ մինչեւ հարյուներհազարների հասնող փոխհատուցման բողոքներ եւայլն:

Ցավոք, Հայաստանում երբ մարդիկ լսում են արտասահամանից, եվրոպայից, բժիշկ է աշխատում որեւ հիվանդանոցում կամ բժշկական կենտրոններում, աչքները փակ իրենց կյանքն ու առողջությունը վստահում են նրանց:

Գերմանահայ բժիշկների մյության ղեկավարությունից խնդրում եմ այս խնդիրը հետապնդել, պարզաբանել «Ավագյան» բժշկական կենտրոնից, թե նա որպես ի՞նչ է ներկայացել, ի՞նչ փաստաթղթեր է ներկայացրել: Հարկ եղած ժամանակ բողոք ներկայացնել, դադարեցնել նրա աշխատանքը Հայաստանում, ու այսուհետ զգոն լինել ու հետեւել Հայաստանում աշխատող արտասահմանցի բժիշկներին, տեղեքանալ նրանց անցյալի մասին: Հայաստանի բժշկական կենտրոնները նույնպես թող զգույշ լինեն, աչքները փակ չվստահեն, չհավատան եվրոպայից ժամանած բժշկների անկեղծությանն ու նրանց մասնագիտական կարողություններին1 Նրանցից պահանջեն եվրոպայում աշխատելու վերաբերյալ համապատասխան թույթտվություն՝ լիցենզիա, չդատվածության մասին տեղեկանք, տվյալ երկրի բժիշկների ակումբից (Ärztekammer) համապատասխան տեղեկանք:

18 փետրվարի 2011 թ.

Երվանդ Խոսրովյան





Մամուլում տեղեկությունները նրա մասին`
http://www.spiegel.de/spiegel/print/d-55508051.html

http://www.merkur-online.de/lokales/stadt-muenchen/alphaklinik-staatsanwaltschaft-ermittelt-gegen-exchefs-69276.html

http://www.tz-online.de/aktuelles/muenchen/schlammschlacht-in-der-promi-klinik-30686.html

http://www.leugens.nl/2008/05/07/1203/

Drs.- http://encyclopedia.thefreedictionary.com/Doctorandus)

ռեյտինգ +2
կարդալ

Աչքերս էստեղ եմ վիրահատել, ընդհանուր առմամբ գոհ եմ:

ռեյտինգ +1
կարդալ

Հերթական բժշկական կենտրոնը, որն իմ դիտակետում է շուրջ երկու ամիս:
Չեղավ մի օր, որ ժամերով դռների դիմաց չսպասես: Նախապես գրանցվելու ինստիտուտը չի գործում. բոլորը ՍՊԱՍՈՒՄ են առավոտից, հերթեր, հերթեր... Մի դրական կողմ ունի - վճարումների համար հաշվապահությունը կտրոն տրամադրում է, բայց ոչ ՀԴՄ:
Հիմա անցնեմ որակին. որակ էլի չկա...սարքավորումներն ու աշխատանքային սենյակները հին են, նոր տեխնիկա չկա, կահավորանք չկա /համենայն դեպս ուր ես եմ եղել/: Երկու ամիս չեն կարողանում ախտորոշում անել, ամեն անգամ նոր բանաձևեր են առանձնացնում, նոր անալիզներ նշանակում - պաս են տալիս կարճ ասած, թեպետ ասում են հանրապետությունում լվագույն մասնագետն է: Աչքս տեսնի: Էլ չասեմ, որ ոտքիս հարցը դարձավ էստեղ ՀԱՅՈՑ ՀԱՐՑԻ նման թեմա... Չեմ սիրում, երբ բժշկին նախանշանները, խնդիրը նկարագրում ես, ինքը չի լսում, ուշադրություն չի դարձնում ասածիդ...դրա էլ ի՞նչն է բժիշկ, ասա էշի բժիշկ է...
Մի խոսքով, էլի դժգոհ եմ...

ռեյտինգ +5
կարդալ
;