Վեստա խանութ սրահ – Vesta

full starfull starfull starempty starempty star ռեյտինգ 3 , 6 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.vesta.am

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր 09:00-20:00

Հեռախոս : +374-10-733135

Մեր մասին:
«Վեստա»-ն Philips, Sharp, Gorenje, Samsung, Fagor, Midea, Mastercook, Zelmer, Haier, Silverline, Supra, Fujitsu, Klass, Fisher, Ardo և այլ առաջատար արտադրողների պաշտոնական գործընկերն է Հայաստանում:«ՎԵՍՏԱՆ» ներկայումս ...ավելին

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Ես անձամբ շաաաաաաատ գոհ եմ Վեստայից: Տարբեր կենցաղային տեխնիկայի խանութներից եմ օգտվել, այդ թվում Vega-ից, Aray-ից, Zigzag-ից, բայց ամենից լավը VESTA-ն էր, քանի որ այստեղ և սպասարկում էր շատ բարձր մակարդակի, և ապրանքները մնացած տեղերից շատ ավելի մատչելի, որակը նույնպես շատ բարձ էր: Այքան ժամանակ գնածս ապրանքներից 3 են խնդիր ունեցել, իսկ վերջին 7 տարվում ես մոտավորապես 17 տարբեր կենցաղային տեխնիկաներ եմ այնտեղից գնել: Ուղղակի ըմբռնումով եմ մոտենում և հասկանում եմ, որ ամեն դեպքում տեխնիկա է, հնարավոր է բազում խնդիրներ առաջանալ: 2-ը երաշխիքային սպասարկման մեջ էին, և Վեստայում այն շատ արագ և որակով վերանորոգեցին, իսկ մյուսը երաշխիքից դուրս էր եկել: Վերջինը մի քանի օրում վերանորոգեցին, և կրկին վերանորոգման վորակից գոհ եմ: Ուղղակի այս 3 ապրանքի համար քննադատել խանութին չեմ կարող, քանի որ հասկանում եմ որ իրենք մեղք չունեն, չնայած իրենք շատ հետևողական են: Ասեմ ավելի, անգամ Mercedes-benz ավտոմեքենաներն են երբեմն փչանում….. Չփչացող ոչինչ գոյություն չունի, ուղղակի ժամանակի հարց է

ռեյտինգ +6
կարդալ

VESTA the best of Armenia

ռեյտինգ 0
կարդալ

Ինձ համար ծնողներս անցյալ տարի այս նույն խանութից և նույն հասցեից գնել էին "Samsung" ֆիրմայի փոշեկուլ, որի համար վճարել էին 35000 ՀՀ. դրամ. Այն պետք է, որ լավը լիներ, քանի որ նման որակի ապրանք մենք կարող էինք գնել օրինակ ՞Մալաթիա՞ տոնավաճառից՝ վճարելով ընհամենը 15000 դրամ. Երաշխիքը նրանց կողմից տրված էր 6 ամիս , և մեր այսպես ասված լավ փոշեկուլը հենց այդքա էլ ապրեց: Իրենց ասած ժամկետից անցավ 10 օր և այն փչացավ: Զանգեցի իրենց վերանորոգման կենտրոն, ասացին, որ վերանորոգումը վճարովի է լինելու: ես ահավոր բարկացել ու տխրել էի. գոնե 20000 վճարած լինեինք, բայց տաս 35000 և օգտագործես 6 ամիս 10օր. ահավոր է:
Սրանից մի քանի տարի առաջ էլ մենք էլի այս նույն տեղից գնել էինք նույն ֆիրմայի հեռուստացուց, բայց սա էլ աշխատեց 4 տարի. բավականին ,մեծ գումար էինք վճարել: Մեր ծանոթներից բոլորին մենք ասում ենք, որ այս խանութը մեկ անգամյա օգտագործվող ապրանքների համար է:

ռեյտինգ +3
կարդալ

Պարզապես մի բան՝ այստեղից որևէ բան գնելիս միշտ ուշադիր հետևեք,որ սարքի հետ առնչվող բոլոր մասերը առկա լինեն տուփերում…

ռեյտինգ 0
կարդալ

Դժվարանում եմ գնահատել 1, քանի որ դա բարձր գնահատական է այս խանութի համար:
Մեկ տարի առաջ, երբ կատարում էինք գնումներ նոր բնակարանի համար, այցելեցինք գրեթե բոլոր տեխնիկա վաճառող խանութները: Վեստա խանութ այցելելուց ահագին նեգատիվ ստացանք: Քանի որ մեծ գնում էինք անելու, գինը կարևոր էր, սակայն մեզ թույլ չտվեցին նկարել գնապիտակը: Որոշեցինք գրանցել թղթի վրա, որի համար կրկին զգուշացում ստացանք աշխատողից, թե գրել էլ չի կարելի: Ասեց «եթե պետք ա, կարող եք հիշել, բայց գրել, նկարել չի կարելի» ու շարունակական մեզ հետևում էր, որ չնկարենք կամ չգրենք:
Մոռանալով այդ փորձը, մի քանի ամիս առաջ գնեցի Վեստաից թեյնիկ: Թեյնիկը, պարզվեց, երբեմն չի անջատվում: Բացի դրանից, եռալուց հետո պետք էր սպասել մի 10-15 րոպե, որպեսզի թեյնիկը կրկին միանա: Իհարկե, առաջին հենց շփումը նորից սկսվեց նեգատիվից: Բացատրեցի մանրամասն ինչից է, ոնց է լինում և այլն, սակայն երբ գնացի վերցնելու թեյնիկը, սարգել էին միայն երկրորդ խնդիրը, իսկ չանջատվելու խնդիրը մնաց արդիական ու թեև կրկնվում էր մեկ-երկու շաբաթը մեկ, միևնույնն է անհանգստացնում էր: Կրկին տարա սերվիս կենտրոն և հենց իրենց մոտ թեյնիկը չանջատվեց: Բացատրեցին դա նրանով, որ ես չափից շատ ջուր եմ լցնում: Չհարցրեցին, պարզապես հստակ ասեցին, որ ես շատ եմ ջուր լցնում, դրանից է: Սկսեցին բացատրել, թե ինչպես է պետք օգտագործել թեյնիկը: Մաքսիմումի գիծը ցույց տվեցին, մինիմումի, բացատրեցին, որ դրանից ավել և պակաս չի կարելի լցնել ջուր:
Կրկին մնաց թեյնիկը սերվիս կենտրոնում ստուգելու համար, սակայն իհարկե այդ խնդիրը այլևս չկրկնվեց: Կրկնվեց նորից ինձ մոտ տանը, մի 20 օր հետո: Կրկին սերվիս-կենտրոն ու կրկին հստակ պնդում են, որ թեյնիկը խնդիր չունի:
Կարճ ասաց, սպասարկումը շատ ցածր մակարդակի է կամ չկա ընդհանրապես և խորհուրդ չեմ տա գնել այդ խանութից նույնիսկ թեյնիկ, քանի որ կարող է մի 2000դր էժան առնեք կասկածելի ծագում ունեցող տեխնիկան (իզուր չէ, որ չէին թողնում նկարել մոդելները և գները), բայց խնդիր լինելու դեպքում բարեհամբյուր կերպով, ժպտալով, կաշխատեն խնդրի լուծումից խուսափել, իսկ դուք պարզապես կքայքայեք ձեր նյարդերը:

ռեյտինգ +4
կարդալ

Քարտեզ

Հայաստան, 0027, Երևան, Ծովակալ Իսակովի պող., 48/1 շենք
;