Վասաբի – Wasabi

full starfull starfull starfull starempty star ռեյտինգ 4 , 28 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.wasabi-sushi.am

Ժամեր : 10:00 - 00:00 Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Հեռախոս : +374 10 565422, 077 590059

Facebook : www.facebook.com/wasabi.am
Մեր մասին:

Ճապոնական սուշի-ռեստորան։ Ուտեստների առաքում

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Իմ կարծիքով ոչ ոք այդքան շատ Վասաբին գովազդ չի արել, ինչքան ես )) Ամեն ինձ ընձեռնված հնարավորության դեպքում շտապում եմ Երևանում իմ ամենասիրելի վայրը, այն է Վասաբին )) Հետաքրքրությունս անգամ ինձ տարավ Դալմայի ձեր մասնաճյուղ, որպեսզի իմ աչքով տեսնեմ իմ սիրելի սուշիի պատրաստման եղանակը, և ասեմ,որ ավելի գրգռեց ախորժակս: Դուք նպաստեցիք ,որ ես պաշտեմ սուշին, ու միշտ խորհուրդ տամ ընկերներիս այցելել ձեզ:

ռեյտինգ +5
կարդալ

Հարգելի Գայա, անչափ շնորհակալ ենք ջերմ խոսքերի համար։ Մեզ համար շատ կարևոր է երբ մեր աշխատանքը բարձր են գնահատում։ Շատ ուրախ ենք, որ հավանում եք մեր տեսականին և հուսով ենք Ձեզ կրկին կտեսնենք մեզ մոտ։ :)

Այստեղից միայն սպագետի եմ պատվիրել, բայց գոհ եմ թե առաքումից, թե արագ աշխատելուց թե համից: Ամեն ինչ լավ էր:

ռեյտինգ +3
կարդալ

Ճիշտ ձևով պատրաստված, իսկական համեղ սուշիներ։ Ուրիշ բան չեմ փորձել Վասաբիում, չնայած ասում են շատ համեղ պիցցաներ ունեն, պետքա փորձել ուրեմն։ :)
Հատկապես Աբովյանի մասնաճյուղը շատ հարմար տեղումա՝ սիրում եմ։ Ներսն էլա շատ հավես, հարմար ու հանգիստ։

ռեյտինգ +6
կարդալ

Հարգելի Հայկուհի, շնորհակալ ենք ազնիվ կարծիքի համար։ Շատ ուրախ ենք, որ հավանել եք մեր սուշիները։ Իհակե մյուս անգամ անպայման եկեք պիցցաները փորձելու, համոզված ենք շատ կհավանեք։

Ուտելիքները բավականին լավն են, սպասարկումն էլ բարդրակարդ: Սակայն, ֆինանսական առումով համեմատաբար թանկ է:

ռեյտինգ +2
կարդալ

Հարգելի Լևոն, ուրախ ենք, որ հավանում եք մեր տեսականին և սպասարկումը։ Ամեն ինչ անում ենք, որ բոլոր հաճախորդներն էլ գոհ մնան մեր ռեստորանից։ Ուրախ կլինենք Ձեզ նորից տեսնել մեզ մոտ։

Սուշին այդքան էլ չեմ հավանել սակայն գնային առումով համեմատած շատ թանկ չէ, ինտերյերը շատ հաճելի է ամեն ինչ գեղեցիկ է մտածված: Կարծում եմ արժե ևս մեկ անգամ փորձել :

ռեյտինգ +3
կարդալ

Սիրելի Գոհար, շնորհակալություն արձագանքի համար: Հուսով ենք ևս մեկ անգամ կայցելեք և կարծիքն էլ ավելի կլավանա։ :)

Really nice place with kind of uniqe interior with aquariums. The sushis are tasty but there is a disadvantage, u should go there when you have plenty of time cause they bring your order after quite a long time(approx. 1 hour)!!!

ռեյտինգ +4
կարդալ

Very tasty sushi.

ռեյտինգ +1
կարդալ

Սուշի- արդեն լավ է.. Սուշի Հայաստանում - շատ ավելի լավ է.
Մթնոլոորտը "ձկային" է, որի մասին խոսում է ինչպես բավականին սուր ձգացվող ձկան հոտը, այնպես էլ սրահի վերջում դրված օվկիանոսային ցիխրիդներով հիասքանչ ակվարիումը:
Փորձել եմ սուշի Սան Ֆրանցիսկոյում.. ցավոք կապ ճունի էստեղինի հետ: Այնուհանդերձ, անտեսելով ռոլլերի փոքրացող չափսերը, միջին քաղաքացու համար թանկությունը, միևնույն է- որպես ծով չունեցող երկիր բավականին հետաքրքիր, համեղ և որ ամենակարևորն է այլընտրանքային վայր մեր "անայլընտրանքային" մայրաքաղաքում:

ռեյտինգ +2
կարդալ

Այս անգամ համտեսեցինք Դալմա Գարդեն Մոլում առաջարկվող Վասաբի սուշիներից և ասեմ, որ վատ չէր, բայց ինչ վերաբերում է հավը բանջարեղենով ուտեստին, ապա ահավոր էր, բիբարը լվացած չէր, այդպես եմ կարծում, քանի որ պիտակը հանած չէր: Ես ափսեյով մոտեցա ու ցույց տվեցի բիբարի վրա թղթի առկայությունը, կանչեցին խոհարարին: Խոհարարի խոսքերն ուղղակի մեջբերում եմ ''դե հիմա գործը շատ ա հա ինչ անենք'' : Իսկ խոհարարի անունը Վահագն էր, եթե ամեն դեպքում կվորոշեք այդտեղ ճաշակել, ապա նախապես ճշտեք ով է խոհարարը:

ռեյտինգ +3
կարդալ

Մեկ անգամ կնոջս հետ եմ եղել: Ինտերիեռը շաատ հավանեցի: Հաճելի էր որ գումար է ծախսված:Ճ Ուտելիքը համով էր շատ սպասարկման մակարդակը տեղին չէր համապատասխանում բավականին ցածր էր ի տարբերություն գների: Չնայած մենք շատ գոհ էինք և հավանաբար էլի կայցելենք հենց փող ունենանք լօլ

ռեյտինգ +1
կարդալ

Դե ինչ ասաց, ակցիայով գնեցինք կուպոն, եկանք, կերանք, հիասթափվեցինք: Երեւանում ավելի լավ առաջարկնեռ կան:

ռեյտինգ 0
կարդալ

Aystex lavn e miayn [email protected] u [email protected] ahavor en.

ռեյտինգ 0
կարդալ

Ճապոնական խոհանոց, մեզ` հայերիս համար փոքր-ինչ տարօրինակ ու անհսասկանալաի կերակրատեսակներ... Հարմարավետ վայր է, հանգիս, կերակուրները համեղ են ու բարձր որակի.... բայց ինչն ինձ ամենից շատ զարմացրեց ու միաժամանակ հիացրեց.... ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ... սա այն վայրերից է, որ երբեք չես ամաչի ասել, որ չգիտես սուշիի, սաշիմիի կամ ռոլլի տարբերությունները, իսկ սպասարկող անձնակազմն էլ երբեք չի ձանձրանա ու ևս մեկ անգամ կբացատր ու մի հատ էլ չի զլանա ու ցույց կտա փայտիկներից օգտվելու եղանակները... ընդհանուր առմամբ գոհ եմ, հաճելի ու արևելյան ֆլյուիդներով հարուստ վայր է,... կգնահատեի 5,սակայն գները փոքր ինչ բարձր են... ըստ իս` միակ մինուսը...
Հարգանքներով` Նաիրա )))

ռեյտինգ +4
կարդալ

Լինելով սուշիի մեծ սիրահար, այս վայրը չկարողացավ զարմացնել ինձ: Ընդհանուր առմամբ սպասարկումը նորմալ էր, իսկ ուտելիքները միջինից մի փոքր բարձր մակարդակի, որը չեմ կարող ասել սուշիի և ընդհանրապես այստեղի ճապոնական խոհանոցի վերաբերյալ: Սուշի բարից բնականաբար ունեի շատ ավելի մեծ ակնկալիքներ, քան նրանք կարողացան առաջարկել: Առանձնապես մեծ բողոքներ չկան, բայց եթե ուզում եք լավ սուշի փորձել, ապա այցելեք մեկ այլ սուշի բար, չնայած կրկնում եմ, որ այս վայրից մեծ բողոքներ չկան, ուղակի բավականաչափ հիասթափված եմ: Կարողեք փորձել և՜ այս սուշի բարը, և՜ այլ բարեր, և ինքներդ կարծիք կազմեք, բայց որպես սուշիի սիրահար խորհուրդ չէի տա:

ռեյտինգ +3
կարդալ

Շաատ ուրախ տրամադրությամբ եմ եկել էստեղ՝ կարծես էս փաստն ազդեց, որ թերություններ չգտա համարյա՝ մի երկու հատ. այն է՝ մի տեսակ անձավային դրությունը՝ մութ, խորը ու երկար սրահ, վերջում էլ առաստաղը ինչ-որ կերպ կտրուկ բարձրանում է, ինչն անշուշտ ազդում է: ԻՆչ վերաբերում է ուտեստներին՝ համեղ կերակուր, բավականին ընդգրկուն տեսականի, նորմալ գներ.., մատուցողն էլ հավեսով տնավարի տիկին էր: ՄԻ խոսքով ընդհանոր առմամբ շատ էլ լավ տեղ ա)))

ռեյտինգ +2
կարդալ

Ամենագեղեցիկ, ճաշակով և հետաքրքիր լուծումներով ռեստորանը Երևանում: Նախաշեմի հատակին լողացող ձկնիկները ապշեցրեցին: ՛՛Սուշիի մասնագետ՛՛ չեմ և մեծ սիրահար չեմ, բայց շատ հավանեցի այս վայրը: Ամեն ինչ շատ համեղ էր. շատ հավանեցի մանր խովախեցգետիններից պատրաստված ճաշատեսակը: Գները բարձր են, բայց երբեմն արժե այցելել :

ռեյտինգ +1
կարդալ

Հետաքրքիր վայր է: Նախորդ մեկնաբանություններում նշված դրական կողմերի հետ մեծամասամբ համաձայն եմ, հատկապես Ashot-ի: Միայն թե, կարծում եմ, որ գները փոքր-ինչ բարձր են: Վերջերս չեմ եղել, հուսով եմ որակի անկում չի եղել:

ռեյտինգ 0
կարդալ

մենակ ինտերյեր կա..... ոչ սպասարկում, ոչ ել ուտելիք...

ռեյտինգ +1
կարդալ

shaaat em silum

ռեյտինգ 0
կարդալ

Շատ կարգին տեղ էր, հաժելի դիզայն, հատկապես երբ նստում էս ակվարիումին դեմ դիմաց: Շատ մեծ տեսականի կար ու ինչ էլ փորձեցի համեղ էր: Էլի գնալու տեղ ա

ռեյտինգ +2
կարդալ

Շատ եմ սիրում իրենց ինտերյերը, շատ հետաքրքիր ու գեղեցիկ է: Սուշին նորմալ է, ոչնչով չի տարբերվում այլ վայրերի սուշիներից, բայց գինը մի փոքր ավելի բարձր է: Ունեն նաև WiFi կապ: Սպասարկումնել է նորմալ: Միակ բանը որ չեմ սիրում այնտեղ, դա ձկան հոտն է ,որն զգում ես անգամ դռնից ներս մտնելիս:

ռեյտինգ +4
կարդալ

Գեղեցիկ ինտերիեռով, հաճելի սպասարկմամբ տեղ՝ ճապոնական խոհանոցի սիրահարների համար: Մատուցումնել էր բավականին գեղեցիկ և հաճելի:

ռեյտինգ +3
կարդալ

Շատ հաճելի միջավայր, ընտիր երաժշտություն, հետաքրքիր ուտեստներ, լավ սպասարկում!

ռեյտինգ 0
կարդալ

Սիրում եմ Վասաբին: Եթե հաշվի առնենք, որ ծովին ելք չունեցող երկիր ենք, ապա բավականին համեղ և որակով սուշի են մատուցում:

ռեյտինգ -1
կարդալ

shat lavn er erb nor er bacvel, im hamar iranc mot amenahamovn ein patrastum, [email protected] hamadzayn em vor lavn a, bayc verjers iranc rolleri mej mijatner em tesel, hima el [email protected] zgalioren poqracrel en, mi xosqov vorakn @nkel a, apsos. isk mijatov [email protected] nuynisk nkarel em u da arajin patahakanutyun cher qani vor arajin [email protected] cher...
[img]http://www.yevista.am/wp-content/uploads/DSCN0006.JPG[/img]

ռեյտինգ +6
կարդալ

Հետաքրքիր վայր է: Առաջին անգամ Երևանում համեմատաբար համեղ սուշի փորձել եմ այստեղ: Ռեստորանի ինտերիերն է նաև հետաքրքիր:

ռեյտինգ +1
կարդալ

Հետաքրքիր վայր է: Ճապոնական սնունդի և առավելապես սուշիի ստանդարտ մենյուով: Այդ ոճի այլ ռեստորաններից մենյուի մասով չի տարբերվում: Ինտեևեևը գեղեցիկ ա, հաճելի: Բացօթյա մասը շատ լավն ա: Գները մի փոքր բարձր են իր առաջարկածի համար

ռեյտինգ +1
կարդալ

Հետաքրքիր ու ոչ ստանդարտ միջավայր է: երբևէ գործնական հանդիպման համար չեմ եկել այստեղ: Ուղղակի ընկերների կամ հաճելի մարդկանց հետ կարելի է լավ ժամանակ անցկացնել :

ռեյտինգ +2
կարդալ

Քարտեզ

Երևան, Աբովյան 1/3
;