Սքուեր Ուան Աբովյան-Square One Abovyan

full starfull starfull starempty starempty star ռեյտինգ 3 , 41 կարծիքներ

Ժամեր : 08:30 - 02:00 Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Հեռախոս : +374 94 530414

Facebook : www.facebook.com/sq1arm/
Մեր մասին:

Ռեստորանային սպասարկում և ուտեստների առաքում՝ պատվերով:

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Եթե ուզում եք միանգամից մի քանի համով բան ուտել ապա մենյուից ընտրեք "Ամեն ինչից մի քիչ"-ը։ Բոլոր համով բաներից մեջը կա հաստատ չեք փոշմանի։
Հա ու մի քիչ սառը եղանակին իրանց մարշմելոուներով տաք շոկոլադը փորձեք։ You're welcome! :)
4 դնում եմ մենակ տեղի համար։ Մի քիչ անհարմարա՝ հատկապես ներսը։

ռեյտինգ +4
կարդալ

Սիրելի Հայկուհի, շնորհակալություն Ձեր կարծիքը կիսելու համար: Ուրախ ենք, որ հավանում եք Square Onе-ի ուտելիքները: Ինչ վերաբերում է հարմարավետությանը՝ շուտով մեզ մոտ փոփոխություններ են լինելու, ինչի շնորհիվ Square Onе-ը կդառնա ավելի հարմարավետ:

բացասական կարծիքները չեմ կիսում՝ տեղը շատ հարմար է, սնունդը երևանյան գների համեմատ բարձր չի, ամեն դեպքում կենտրոնում հիմնականում էս կարգի և ավելի բարձր գներ են, եթե դուք հաճախում եք նմանատիպ հաստատություններ պետք է որ սովոր լինեք գներին, մատուցողները շատ բարեհամբույր են և որ ամենակարևորը երեկ գիշերվա 1 -ի մոտերքը ամբողջ աբովյան փողոցում ոչ մի հաստատություն բաց չէր (գերծխած ու գարեջրի հոտերով լցված պաբերը չհաշված) , միակը սա էր որ կարողացանք բացօթյա նստել, հաճույք ստանալ երևանյան գիշերից ու անգամ էդ ժամին ամեն ինչ էլ ունեին, էնպես չէր որ գիշերվա ժամ է էս չունեն էն չունեն...

ռեյտինգ +5
կարդալ

good service and tasty food, very good location. but why you don't turn on the aircoms when it's +40 outside ?
it's impossible to sit inside in summer time

ռեյտինգ +2
կարդալ

Սիրում եմ Square one-ը: Շատ համեղ ուտեստներ ունեն, սպասարկումն էլ շատ լավն է: Հատկապես սիրում եմ վերեւի բազմոցները: Միակ թերությունն այն է, որ ՛շաաաատ են ծխում:

ռեյտինգ +2
կարդալ

Ես լրիվ ուրիշ կարծիք ունեի սրա մասին մինչև այցելելը: Շատ վատ տեղ է իմ կարծիքով: Ներսում գույքը հին, սեղանները իրար կպած, ճաշարանի տպավորություն է թողնում: Մեջքիս էլ ձմեռվա ցրտին սառը քամի էր փչում: Մի խոսքով՝ տաք շոկոլադս "հարամ եղավ":

ռեյտինգ +2
կարդալ

Չնայած համեմատաբար բարձր գներին` Սքուեր Ուանը շարունակում է մնալ իմ սիրելի վայրերից մեկը` նախևառաջ շատ լավ սպասարկման շնորհիվ: Ուտելիքը հիմնականում համեղ է: Հատկապես քաղցրը: Միջավայրը հաճելի է: Սեղանների մոտիկությունը այս վայրն էլ տարբերում է մյուս վայրերից:

ռեյտինգ +2
կարդալ

Օկ եստեղ երկու անգամ եմ եղել: Մի անգամ գործնական հանդիպան էի դրսում նստեցինք տասնհինգ րոպե ոչ ոք չմոտեցավ խոսեցինք դուրս եկանք լօլ կմեռնեմ :ՃՃՃՃՃ : Երկրորդ անգամ ընտանիքով բուրգեր վերցրեցի հացը առնվազն երկու օրվա էր: Դժվար թե ելի գնամ անհետաքրքիր ա:

ռեյտինգ 0
կարդալ

Մեր ընկերական հանդիպումների վայրերից մեկնա եղել, հիմա մեկ մեկ որ կարոտում են "էն թվերը" մտնում ենք SQ1 բայց ոչ մի անգամ չեմ սիրել ներքևը: վերևի մասը լավնա, չծխողներիա (ներքևից գալիսա ծուխը բայց գոնե քիչա լինում էլի)

ռեյտինգ +2
կարդալ

Այստեղ եղա մեկ անգամ ու այլևս չվերադարձա: Սպասարկումը ստորին մակարդակի, պատվիրել էինք ըմպելիք, 20 րոպե տևեց մատուելու համար, իսկ վերջում մի 10 րոպե էլ հաշվի մանրը բերելու համար: Ոչմիբանով չգերեց, շատ խիտ են սեղանները...

ռեյտինգ +3
կարդալ

լավ միջավայր է, անձնակազմը շատ ուշադիր է ու բարեհամբույր, ժպտերես: Գներն են բավական բարձր առանց հասկանալի պատճառի ու առանձնապես ուտելու տեսականին մեծ չէ:

ռեյտինգ +1
կարդալ

Ըդհանուր մթնոլորտը հաճելի է: Չնայած բարձր գներին և ժամանակ առ ժամանակ փոփոխվող անձնակազմին, հիմնականում խոհանոցը և սպասարկումը որակյալ են: Շարունակում եմ մնալ սրճարանի հին և մշտական հաճախորդ:

ռեյտինգ +1
կարդալ

Կներեք իհարկե, բայց գները անիմաստ բարձրացված են ու տենց չի կարելի անել են պարագայում, երբ սա արագ սնունդա և ոչ համեղ և յուրօրինակ խոհանոց:

ռեյտինգ +1
կարդալ

Դրսի մասը դուրս գալիս ա, բայց մի քանի օր առաջ ներսում էի, չհավանեցի: Աղմկոտ էր, ծխապատ, սեղաներն էլ ենքան մոտ էին իրար դրած, որ մենք կողքի սեղանի խոսակցությունն էինք պարզ լսում, իրանք՝ մեր, մի պահ անգամ տպավորություն էր թե նույն սեղանի շուրջ ենք նստած:
Էլ չասեմ, որ իմ սիրած փռի կարտոֆիլն էլ 300 դրամ թանկացրել էին, իսկ համը վատացրել:
Բայց սպասարկումը վատը չէր:
մեկ էլ կգնամ մյուս ամառ, որ դրսի մասում նստեմ, ու սուրճ խմեմ:

ռեյտինգ +4
կարդալ

Լավ վայր, որտեղ կարելի է աշխատել, միևնույն ժամանակ ընթրել:

ռեյտինգ +1
կարդալ

Շատ սիրելի վայր.
Հաճախ եմ այցելում այս սրճարանը ընկերներիս հետ: Միշտ հաճելի միջավայր է, իսկ սպասարկողները շատ բարեհամբույր են: Մենյուն բազմազան է և համեղ ուտեստներով լի: Շատ եմ սիրում իրենց խնձորով կարկանդակները:
Բացասական կողմերից միայն կասեմ, որ այդքան էլ հաճելի չէ սրճարանի բացօթյա մասը. երևի պատճառը մարդաշատությունն է:

ռեյտինգ +3
կարդալ

Բացօթյա տարածքում նստելը ամառները շատ հաճելի է, բայց ուտելիքի տեսականին շատ սահմանափակ գներն էլ բարձր:

ռեյտինգ +2
կարդալ

Թանկա, որակը քցել են, սկսել են ամեն ինչի վրա խնայել, բայց հին մենեջմենթից մնացած լավ բաներ ունեն, էտ իրանց ամերիգագան բարեհամբյուրությունը: Ուտելիքների հումքը միշտ թարմա: Սիրում եմ իրանց սոխի օղակները:

ռեյտինգ +2
կարդալ

Aystex kgnam miayn braunii ev taq chokoladi hamar. Mi tesak ira [email protected] korcrela.

ռեյտինգ +1
կարդալ

ՈՒֆ աման եսիմ էհ... SQ1-ը մի տեսակ արդեն քանի տարի ա էն չի... լավ ա գոնե վերևի դիվանները կան, թե չե հաստատ էլ չեի գնա :))) Ցուրտ եղանակին կարելի ա տաք շոկոլադ խմել, էտքան էլ վատը չի...

ռեյտինգ +2
կարդալ

Դրական կողմը այն է, որ մատուցողները բարեհամբույր են, սպասարկումը լավն է, մենյուում կարելի է գտնել համեղ ուտեստներ: Բացասական կողմը այն է, որ դուրս գալիս քո վրայից սկսում է ճաշի հոտ գալ: Իմ կարծիքով լավ վայր է հենց երիտասարդների համար:

ռեյտինգ +1
կարդալ

Կարծում եմ, անիմաստ թանկ տեղ է: Միգուցե որոշ ուտեստներ հետաքրքիր են, բայց գներին բացարձակ համապատասխան չեն: Շատ ժամանակ աղմկոտ է, առանց ականջակալների նստել չի լինում: Երբեմն մոռանում են հետևել երաժշտությանը, թե ինչ է հնչում: Մի երկու համեղ բան ունեն ճաշացանկում, բայց դա երևի միակ բանն է, որի համար կարելի է միավոր տալ... էնպես որ... 2.

ռեյտինգ +5
կարդալ

Դրական - շատ լավ սպասարկում, համով ուտելիքներ, կարելի է պատաաբար լիքը լավ ծանոթների հանդիպել
Բացասական - ուտելիքները անիմաստ թանկ են ու անհամադրելի, հրապարակի կաֆեն արդեն ռեմոնտի կարիք ունի հնացած տեսքի պատճառով

ռեյտինգ +1
կարդալ

Դրական կողմերը. տեղը հարմար ա, մատուցողները հիմնականում շատ բարեհամբույր են, ֆիլտր սուրճն ա լավը, գարեջրի հետ տալիս են գազար ու ֆիստաշկա)
Բացասական կողմերը. թանկ ա ամեն ինչ, նորմալ ուտելու բան չկա, առանձնապես հարմարավետ չի..

ռեյտինգ +5
կարդալ

Ոչ մի այնպիսի բան որի համար արժի մտնել այստեղ ու շաաաաաատ փող ծախսել:
Թերևս եթե սիրահարված չեք այնտեղի աշխատողներից մեկին :)

ռեյտինգ +2
կարդալ

Ինձ համար մի կախարդական վայր))))) ամեն անգամ մի արտասովոր բան ա լինում հենց անցնում եմ էդ կաֆեի մոտով կամ ավելի վատ երբ մտնում եմ...բայց ընդհանրապես համով ուտելու բան չկա, անիմաստ թանկ գներ են, դեղձի սառը թեյն էլ ահավոր դառն ա.... չեմ հասկանում ինչն են սիրում էդ տեղի, երևի արտասահմանյան ինչ-որ կաֆեներ ա հիշեցնում դրա համար... բայց ասեեմ շոկոլադե տորթը շաաաաատ համով ա , մենակ դրա համար արժի գնալ))))

ռեյտինգ +6
կարդալ

Chem sirum....

ռեյտինգ -3
կարդալ

Ուտեստները շատ եմ հավանում: Ափսոս Զվաթնոցի մասնաճյուղը փակվեց, շատ հարմար էր:

ռեյտինգ +1
կարդալ

մի քանի տարի առաջ շատ ավելի հաջող տեղ էր.. հաճախ չեմ լինում, եսիմինչ պետք ա լինի, որ գնամ.. մի տեսակ իրա "կլասը" քցել ա.. չգիտեմ, եթե մի քանի տարի առաջ առանց մտածելու կգնայի, հիմա մի քիչ երկար եմ քցում բռնում, արժի թե չէ..

ռեյտինգ +4
կարդալ

Մմ,, երբեմն սիրում եմ, երբեմն ՝ չէ.. բայց պարբերաբար լինում եմ

ռեյտինգ 0
կարդալ

Անիմաստ թանկ գներ, միշտ շատ աղմուկ: Երբ որ նոր էին բացվել շատ յուրօրինակ ու լավ տեղ էր, հիմա դարձել է զուտ արտասահմանցինների սպասրակելու վայր:

ռեյտինգ +3
կարդալ

Չսիրեցի այս վայրը: Փոքր տեղ, շատ մարդիկ, անիմաստ աղմուկ, ոչնչով չբացատրվող բարձր գներ...

ռեյտինգ +3
կարդալ

Ինձ համար միջակ մի վայր, որտեղ ֆրին անգամ անիմաստ թանկ է

ռեյտինգ +2
կարդալ

Ajstegh usanoghakan tariners en ancel. ain jamanak shat haves tegh er. Service kaiun makardaki vra er, uteliqe misht nuin kerp er partastvac. Heto sksecin gnere bardzranal ankap-ankap, heto el sksec staffi ankanon hosqe. Gushakum em vor enqan el lav chen vcharum, vor et erexeke mi 2 amsic paxchum en. U et nuin kadreri "tekuchka"-i patcharov service vatacav ahavor u nuin kerakratesake mi or mi dzev e, mius ore mi ban avela kam pakasa. tkhura baic past

ռեյտինգ +4
կարդալ

Երկար սպասելով կարծում ես քո համար հատուկ պաստա են խաշում, բայց նույնիսկ մայքրովեյվը հինգ րոպե չեն դնում, որ սննունդը տաք լինի: Բայց ընհանուր առմամբ մաքուր ա:

ռեյտինգ +2
կարդալ

չեմ սիրուն այս տեղը, սեղանները քիփ-քիփ շարած են, որը անհարմարությունա ստեղծում, գներն էլ ահավոր բարձր են...

ռեյտինգ +3
կարդալ

Լավ տեղ ա: Չէի ասի, թե մենյուն շատ հիանալի ա ու համ էլ գներն էլ են թանկ, բայց ներսի միջավայրը շատ հանգիստ ա: Ունեն լավ թաք շոկոլադ, սենդվիչներից մի քանիսը ահագին լավն են: ընդհանուր առմամբ ասեմ, որ շարունակում եմ հաճախել:

ռեյտինգ +1
կարդալ

iranc menun chem sirum, bayc garejur xmelu kareli a gnal..

ռեյտինգ +1
կարդալ

Էստեղ լավ տաք շոկոլադ են պատրաստում:

ռեյտինգ +5
կարդալ

Garejri het axi [email protected] shat lavna :DDD

ռեյտինգ 0
կարդալ

շատ հաճելի հիշողություններ ունեմ այս տեղի հետ: Ամեն անգամ մի նոր և հետաքրքիր բան եմ կարողանում գտնել, հաճելի միյավայր, ոչ ստանդարտ հաճախորդներ: Սակայն իմ կարծիքով միակ թերությունը այն է ար շատ են բարձրացրել գները, և դա կատարվում է պարբերաբար:

ռեյտինգ +3
կարդալ

Հասկանում եմ, որ շատ սեղանները շատ եկամուտ են բերում, բայց ամեն անգամ մոտս տպավորություն ա, որ կողքի երկու սեղանների մեր հետ են նստած, ու միշտ չի որ հաճելի մարդիկ են ))) Հավակնում ա արևմտյան տիպի խոհանոցի, բայց մի տարբերությամբ որ համեղ չի

ռեյտինգ +8
կարդալ

Քարտեզ

Երևան, Աբովյան փ. 1/3 շենք
;