Սերգեյ Փարաջանովի տուն թանգարան – Sergey Parajanov Museum

full starfull starfull starfull starfull star ռեյտինգ 5 , 5 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.parajanov.museum.am

Ժամեր : 10:30 - 17:00 Mon, Tus, Wed, Thur, Fri, Sat, Sun,

Մեր մասին:
Սերգեյ Փարաջանովի թանգարանը հիմնադրվել է 1988 թվականին Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանում կազմակերպված Սերգեյ Փարաջանովի գործերի Հայրենիքում առաջ ...ավելին

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Շատ տպավորված եմ, շատ գրագետ էքսկուրսավար էր, անգլերենով շատ լավ բացատրեց ամեն ինչ, անունը Ներսես էր։ Փարաջանովը այն անկրկնելիներից է, որոնք հազար տարին մեկ են ծնվում, շատ յուրօրինակ տունթանգարան է ։

ռեյտինգ +7
կարդալ

Շատ տպավորիչ, շատ լիքն ու ափեափ զգացողություններ պարգևող վայր։ Թանգարանն ինքնին Փարաջանովի վառ կերպարի պես խոսուն է ու հետաքրքրաշարժ։

ռեյտինգ +1
կարդալ

Ես Փարաջանովի թանգարանը 100 եմ գնահատում: Թեև այստեղ եղել եմ 2 տարի առաջ, բայց մինչև հիմա տպավորություններս ու զգացողություններս չեն մարում...Փարաջանովի մասին կարդալը, լսելը բավական չէ, նրան տեսնել է պետք, իսկ իր թանգարանը այն վայրն է, որտեղ ինքը կա ամենուր...
Տպավորություններս այնքան շատ են, աննկարագրելի:
Մեկ էլ մի խորհուրդ, լավ է միայնակ դանդաղ քայլել, ինքդ քեզ բացատրելով նրա ամեն մի ստեղծագործության նշանակություն, քան ուղեկցողի հետ մի մեծ խմբի մեջ շրջել: Այդպես ոչ մի բան չեք հասկանա ու իզուր ժամանակ կկորցնեք: Ուղղակի Փարաջանովի թանգարանում ոչ մի մանրուք չի կարելի բաց թողնել, դա կնշանակի դուք կորցրել եք Փարաջանովի բնավորության գծերից մեկը ճանաչելու մի հնարավորություն:
Գնահատում եմ 100!!!

ռեյտինգ +2
կարդալ

Երևանում, ես նույնիսկ կասեի Հայաստանում ամենահետաքրքիր թանգարաններից մեկը, երևի այլ կերպ չէր էլ կարելի պատկերացնել Փարաջանովի տուն-թանգարանը: Այցելության ամբողջ ընթացքում զգացել եմ Փարաջանովի շունչը, ամեն սենյակ մտնելից ինձ թվում էր, որ վստահ տեսնելու եմ նրան: Օտարերկրյա հյուրեր ունենալու դեպքում խորհուրդ եմ տալիս անպայման այցելել:

ռեյտինգ +4
կարդալ

Yuraqanchyur hay partavor e gone mek angam aycelel ays tangaran. Isk tpavorutyunnrt@ aynpisin klinen, vor hastat evs mek angam tesacov hianalu cankutyun karajana.

ռեյտինգ 0
կարդալ
;