Սեգաֆրեդո Աբովյան- Segafredo Abovyan

full starfull starfull starfull starhalf star ռեյտինգ 4.5 , 23 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.segafredo.it

Ժամեր : 08:15 - 02:00 Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Հեռախոս : +374 77 566016

Facebook : www.facebook.com/segafredo.arm/
Մեր մասին:
Սրճարանների ցանց

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Երևանում իմ սիրած վայրերից մեկը: Բոլոր Segafredo-ների նման շատ լավ սպասարկում, բարեհամբույր աշխատակազմ: Սուրճի տեսականին շաաաատ մեծ է ու համեղ)))))

ռեյտինգ +4
կարդալ

Սիրելի Ժենյա, շնորհակալ ենք Ձեր կարծիքի համար: Մեր հաճախորդների դրական արձագանքը մեր աշխատանքի լավագույն արդյունքն է:

Ես ասել եմ ու նորից կասեմ ոչ մի տեղ չկա Սեգաի Կեսար աղցանից , շատ շատ համեղ է

ռեյտինգ +3
կարդալ

Հավես սրճարան ու շատ լավ էքսպրեսսո՝ երբեմն հենց այսքանն է պետք հանգիստ շփման համար։

ռեյտինգ +1
կարդալ

Սիրելի Զառա, շնորհակալություն ջերմ և դրական արձագանքի համար: Մեր հաճախորդների կարծիքը շատ կարևոր է մեզ համար: :)

Ոչ վերևում, ոչ ներքևում ստելը հարմար չէ: Ձեր տունը շինվի, կահույք դնելուց մի քիչ էլ հարմարավետության մասին մտածեք: ))))

ռեյտինգ 0
կարդալ

Հարգելի Մար, շնորհակալություն Ձեր նկատառման համար: Մինչ այս չենք ունեցել հաճախորդ, ով դժգոհել է կահույքի անհարմարությունից: Սակայն, մեզ համար կաևոր է մեր յուրաքանչյուր հաճախորդի կարծիքը: Մեզ մոտ նախատեսվում են փոփոխություններ: Եթե ունեք որևիցե առաջարկ, խնդրում ենք կիսվել մեզ հետ: Կանխավ շնորհակալություն:

Մեկ֊մեկ մենյուի մեջ նոր բաներ ավելացրե'ք։ Չե՞ք հոգնել

ռեյտինգ +1
կարդալ

Հարգելի Արմինա, ժամանակ առ ժամանակ ավելացնում ենք նոր առաջարկներ: Դուք արդեն փորձե՞լ եք մեր ամառային ըմպելիքները կամ ամառային լանչի տարբերակները: Եթե հետաքրքիր առաջարկներ ունեք, սիրով պատրաստ ենք դիտարկել: Շնորհակալություն Ձեր նկատառման համար:

the best espresso is here

ռեյտինգ +5
կարդալ

Dear Mike, thank you for your positive feedback!

The service is wonderful here and is very friendly. The coffee and some sandwiches are also very tasty. Some days ago we were here with some friends and we ask for chargers for our phones, and we got two.!!! Thank you !!!!!

ռեյտինգ +1
կարդալ

Միակ լավ բանը երևի աշխատանքային ժամերն են և պաղպաղակը: Այստեղ քեզ միշտ թվում է, որ դու նստած ես կողքի բոլոր սեղանների մարդկանց հետ միասին նույն սեղանի շուրջ, ու շատ անհարմար ես նստած: Շատ տարօրինակ ինտերյեր ստեղծված կարծես մինիմալ տարածքում մաքսիմալ սեղանների քանակ տեղավորելու համար:
Սուրճը ասում են լավն է..բայց դե եթե սուրճ խմող չես, դա էլ չես զգում:

ռեյտինգ +4
կարդալ

Every time coming here I actually marvel the menu and the best drink here for me is hot chocolate.

ռեյտինգ +2
կարդալ

Աբովյան փողոցի վրա գտնվող հենց այս Սեգաֆրեդոյում ես ինձ տանն եմ զգում: Շատ սիրուն, հարմար ու լուսավոր ինտերյեր ունի, շատ լավ սպասարկում: Դե մենյուն էլ չեմ ասում, ամեն ինչ շատ համեղ է ու լավ տեսականի կա:

ռեյտինգ +3
կարդալ

Antaneli curt a, air conditionningy shat ujex a miacrac. Mnacac arumnerov sirum em.

ռեյտինգ 0
կարդալ

приятное место ...в ереванских кафе и ресторанах редко где можешь спокойно посидеть из за ужасно громкой музыки и шума.. здесь приятная спокойная обстановка... не шумно, можно посидеть, поболтать, получить удовольствие от общения, от чашки хорошего кофе..молодые общительные официанты ...вкусное мороженое...твердая четверка :)

ռեյտինգ +4
կարդալ

Լավագույն սուրճերի տեսականին այստեղ է:

ռեյտինգ 0
կարդալ

es aydqan el chhavaneci srcharanneri es formaty, mitesak ases metroi mej lines "dvijenin " shata u ches karoxanum hangstanal yntanrapes...
bayc surchi tesakaniic iroq lavery aystex handipum en

ռեյտինգ +2
կարդալ

iroq aystex karoxanum en surch epen, hacheli eruzer e misht u normal spasarkum,
mi karevor ban evs shat maqur kokik, ev higeniajin misht ushadrutyun darcnox hastatutyun

ռեյտինգ +1
կարդալ

Թարմ ու համեղ խմորեղենը էլի գնալու մեծ ցանկություն առաջացրեց: Բայց տաք շոկոլադը հեչ դուրս չեկավ, չեմ սիրում, երբ չգիտես՝ ուտելի՞ է, թե՞ խմելի:

Ընդհանրապես շատ հարմար է ներքին դասավորությունը. տարածքը բավականին մեծ է, սեղանները իրարից բավականաչափ հեռու են ու, էդպիսով, նույնիսկ այդքան մեծ տարածքում կարողանում ես քո սեղանի շուրջ կոկիկ առանձնություն զգալ:

Սպասարկումը շատ լավն է, ափսոս գներն են միջինից բարձր:

ռեյտինգ +5
կարդալ

Երևանի լավագույն սրճարանը կամ գոնե լավագույններից մեկը!!! Ինչպես և մնացած Segafredo-ներում մենյուն բավականին հաջող է, սուրճի տեսականին մեծ: Մատուցումը ևս չի տարբերվում այլ սրճարաններից - միշտ բարձր մակարդակի վրա է: Բացառիկ տեղերից է, երբ մատուցողը մանրամասն ծանոթ է մենյուին, կարող է բացատրել ինչը ոնց, ինչով ու ինչքան ժամանակում է պատրաստվում:
Այս սրճարանի առանձնահատկություններից է մուտքի մոտ տեղադրված պաղպաղակի սառնարանը: Ամեն մտնելուց հենց մուտքի մոտ ընտրում ես պաղպաղակը, որը հետո մատուցվում է: Նաև շատ լավ օդափոխման համակարգ ունեն: Վերևի հարկի սրահը ամբողջությամբ ծխողների համար է: Շատ են ծխում, բայց ծուխ ընդհանրապես չկա: Սեղաններն իրար գլխի լցված չեն, իսկ երկրորդ հարկում նաև շատ հարմար ու մեծ բազկաթոռներով սեղաններ կան (հա, չմոռանամ ասեմ, որ որոշ քյառթու օբյեկտների նման բազկաթոռին նստելու համար ավել փող չեմ ուզում:))
Դիրքը ևս շատ լավն ա. հեռու Օպերայի շրջակայքից ու Հյուսիսային պողոտայից...
Մի խոսքով միանշանակ խորհուրդ եմ տալիս այցելել, փորձել պաղպաղակը, սուճի լայն տեսականուց ընտրել սուրճ և վայելել ձեր ժամանակը!

ռեյտինգ +3
կարդալ

ինչ բացվել ա, դարձել ա իմ ամենասիրելի Սեգան.. մի տեսակ ստեղ ուրիշ ա.. չգիտեմ, ստեղ ավելի լավ են նայում հաճախորդին.. չնայած մյուսներն էլ չեն զիջում իրենց սպասարկմամբ, բայց դե սա ուրիշ ա.. օրեցօր ավելի ու ավելի եմ սիրում Սեգաֆրեդոն..ու դրան նպաստեցին հենց իրանք :))

ռեյտինգ +2
կարդալ

Կարծում եմ լավագույն սրճարաններից մեկն է, հետաքրքրիր մենյու ունեն, սրճի սիրահարները մանավանդ գոհ կմնան

ռեյտինգ +2
կարդալ

Հրաշալի մթնոլորտ է, երևի դիրքից էլ է, Աբովյան փողոց, լայն ազատ տարածք, հաճելի սպասարկում: Շոգին կարելի է արագ մտնել, համեղ իտալական պաղպաղակ ուտել, զովացուցիչ ըմպելիք խմել և կարելի է ասել բավականին մատչելի գնով:

ռեյտինգ +2
կարդալ

Սեգ-ը, ինչպես միշտ լավն է !!! Նախ, ծատ հարմար "լըքէյշն" բոլոր նրանց համար, ով հոգնել է "փարիզյանից" և " ցենտրալից".. հիանալի ինտերիեր - վառ, բայց միևնույն ժամանակ, հանգիստ գույների մեջ.. չծխողների համար նախատեսված մաս.. որկու հարկ.. Լավ սպասարկում և ամենակաևորը - բաց է մինչև 2 am ))

ռեյտինգ +7
կարդալ
;