ՍԱՍ Մաշտոցի փ.- SAS Mashtots st.

full starfull starfull starfull starempty star ռեյտինգ 4 , 16 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.sasgroup.am

Ժամեր : 24/7

Հեռախոս : +374-10-539399

Facebook : https://www.facebook.com/sasmarket
Մեր մասին:
Մեր խանութներում դուք կգտնեք ավելի քան 30,000 անվանում ապրանքատեսականի` ներառյալ մանկական սնունդ, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ աշխարհում ճանաչված արտադրող ...ավելին

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Очень вкусная выпечка! Всегда свежая и есть из чего выбрать! Но по сравнению с другими магазинами цены на некоторые товары существенно завышены. Очень скудный выбор мяса-рыбы, куча заморозки, а свежего не так много.Продавцы очень дружелюбные, очередей нет. Единственный минус - очень неудобное расположение стеллажей с товарами, обусловленное небольшим пространством, к некоторым товарам надо протискиваться)

ռեյտինգ +4
կարդալ

Գները համեմատած այլ սուպերմարկետների բարձր են, այն ժամանակ, երբ Mac Coffee-ն 70 դրամ էր գրեթե ամեն խանութում, Սասում 90 էր, նոր են փոխել ու դարձրել 60: Աշխատողներից մի քանիսը բարեհամբույր են, երբ առաջին անգամ առավոտ շուտ ժամը 7 անց կես մտա խանութ ու սուրճի տեղը չգիտեի, մի տղա աշխատող շատ բարեհամբույր կերպով ցույց տվեց, թե որտեղ են... Մի ուրիշ անգամ էլ էլի նույն ժամին մի աղջիկ գանձապահ ժամերով իր ծանոթի հետ էր խոսում ու չէր շտապում իր ծանոթից արագ վճարում ընդունել ու անցնել այլ հաճախորդի, իսկ ես ուշանում էի աշխատանքից... Մի ուրիշ անգամ էլ հացաբուլկեղենի աշխատողն էր աշխատավայրի հեռախոսով անշտապ խոսում.... Կարծիքները հակասական են

ռեյտինգ +3
կարդալ

I put 4 for their service,I can even say workers are impolite.... But I like their sweets, always fresh!

ռեյտինգ +1
կարդալ

Տեսականին շատ լավն է,օրիգինալ,ընտիր..սակայն գները թանկ են..Օրինակի համար սովորական Dirol ծամոնի գնի տարբերությունը մյուս խանությների համեմատ 40 դրամ է..

ռեյտինգ +1
կարդալ

Երևանի առաջին սուպերմարկետն էր, որը հեղափոխություն արեց մեր քաղաքում...
ճիշտ է տարացքը բավականին փոքր է, բայց միևնույնն է հաճելի է գնումներ կատարել այստեղից, ինչը չեմ կարող ասել «Սաս Հոմի» մասին, Աբովյան-Իսահակյան խաչմերուկի, տարածքը շատ մեծ է, բայց արտասովոր ոչինչ չկա: Ամիրյանի Սաս 5

ռեյտինգ +2
կարդալ

Все магазины сети САС отличаются прекрасным обслуживанием. Работники всегда милы и готовы помочь. Немаловажно также то, что продукты всегда свежие, покупая что-то из этого магазина я даже зачатую могу не проверять срок годности. Единственное неудобство может возникнуть из-за немного приподнятых цен.

ռեյտինգ +2
կարդալ

ինչի համար եմ ես սիրում այս սուպերմարկետը ուրեմն միանգամից ասեմ որ գները համեմատած բարձր են մյուս սուպերմարկետներից բայց ես միշտ այստեղ եմ գալիս ինչ-որ արտասովոր մեր շուկայում էնդեմիկ յուրահատուկ ու արտասահմանյան բան գնելու համար կլինի դա խմիչք կոնֆետ թե այլ հետաքրքիր ապրանք ասենք մեքսիկական մաստակ,մարկետինգային բաժինը շեշտը դրել է տեսականու ու հատկապես լավ ու մեր շուկայից տարբերվող տեսականու վրա ու նրանց մոտ ամեն ինչ ստացվել է լավ է որ կա այսպիսի հաստատություն որը նորություններ է մտցնում մեր փոքրիկ շուկա դրա համար 5 աստղ

ռեյտինգ +3
կարդալ

Միշտ եմ աշխատել խուսափել այս սուպերմարկետից, քանի որ առաջին իսկ մտնելու ժամանակ հասկացա, որ չարժե այդուհետ շարունակել գալ էստեղ: Նախ, նեղվածք է և համարյա միշտ աշխատողները հաճախորդների չափ շատ են ու անընդհատ գնում ու գալիս են, անհարմարություններ ստեղծելով առանց այդ էլ փոքր խանութում: Այսօրվա օրինակով, վաճառողուհին գիշերը չքնած մարդու նման անտարբեր ու վերացական հայացքով, մուննաթով սպասարկում է /հացաբուլկեղենի բաժնում/, գնածս ուտելիքը սառը, հին ու ոչ համեղ դուրս եկավ: Խանութի վերելակը բաց էր կաթնամթերքի բաժնի մոտ, և աչքի էին զարնում հատակին հենց այնպես շարված թխվածքները և տորթերը, առանց հատակից բարձրացնող հարմարանքի, այսինքն տառացիորեն հաճախորդների ոտքերի տակ: Կասսայի մոտ վճարումն ընդունողը և ապրանքը դասավորողը ինչ-որ անձնական թեմաներով բամբասանք տանելով էին աշխատում, ինչին միշտ եմ բարկացել: էլ ինչ ասեմ, ճանապարհիս վրա չլիներ, ստիպված չլինեի, էլի չէի մտնի:

ռեյտինգ +3
կարդալ

Սուպերմարկետից գոհ եմ, մեր տանը ամենամոտ ու հարմար սուպերմարկետն է, ու եթե ինչ որ չճարվող բան եմ փնտրում գնում եմ ՍԱՍ, բայց մի բան ինձ շատ ա նեռվայինացնում` դա կասսան ա:( ետ մեծ սուպերմարկետում բաց ա ընդհամենը 2 կասսա, ու ժամերով հերթ ես կանգնում, նույնիսկ եթե մի հատ ծամոն ես վերցրել:

ռեյտինգ +1
կարդալ

Հենց այս ՍԱՍ-ից գնել եմ "թարմ" հաց, որը հաջորդ օրը առավոտյան բորբոսնած էր արդեն: Երբ հետ տարա, աշխատակիցը նույնիսկ ներողություն չխնդրեց, թթված դեմքով ասեց "դե եթե ուզում եք, կարամ ուրիշ հաց տամ": Նույն բաժնում հաճախակի ստիպված ես սպասել, մինչև աշխատակիցը բարեհաճի տեղ վերադառնա (ինքս եմ ստիպված եղել սպասեմ, մինչդեռ մի քանի աշխատակից ուրախ-զվարթ ինչ-որ նկարներ էին նայում, իսկ հաճախորդները սպասում...): Դրամարկղի մոտ էլ հաճախ (նամանավանդ ընդմիջման ժամերին) արտահերթ սպասարկվում են խանութի՝ լանչի գնացող աշխատակիցները:
Շրջանայինի մասնաճյուղից էլ գնել եմ երշիկ, որը այնքան հին էր, որ արդեն լպրծուն էր դառել: Էլի հետ տարա, մենեջերը մի 15 րոպե գալիս էր, հետո էլ ասեց "դե ոչինչ, երեվի մնացելա":
Ու ասեմ, որ սպասարկման որակը շաաաաաաաաաաատ ցածր մակարդակի վրա է: Հիմնականում վաճառողուհիները իրար հետ զրույց են անում, հեռախոսով խոսում, կամ էլ մեկը մյուսի վրա մունաթ գալիս:
Մի խոսքով, աշխատում եմ այս խանութից չօգտվել:

ռեյտինգ +3
կարդալ

Exclusive ապրանքատեսականի
բարեհանբույր սպասարկում
ապրանքի մասին սպառիչ տեղեկություն աշխատակցի կողմից

ռեյտինգ 0
կարդալ

երբեք չհնացող էս սուպերմարկետը առաջիններից էր Երևանում.. երբ դեռ սուպերմարկետ հասկացությունը ուղղակի ստանդարտից մի քիչ մեծ խանութների վրա էին գրում, կարծում եմ, որ ՍԱՍն առաջիններից էր, որ "հեղափոխություն արեց" խանութները այլևս սուպերմարկետ չկոչելու.. շատ հազվադեպ եմ Մաշտոցի ՍԱՍից օգտվում, բայց ամեն դեպքում գոհ եմ հեռանում.. միայն հացաբուլկեղենի բաժնի աշխատակիցներից եմ դժգոհ....2 հարցի նորմալ պատասխանում են, 3րդին մուննաթ գալիս.. կարշում եմ սուպերմարկետի աշխատակիցը պիտի միիի քիչ հանդուրժող լինի ու պատրաստակամ թեկուզ 3000 հարցի պատասխանելու.... տեսականին միշտ թարմացվում է, երբեք հին ապրանք էստեղ չեմ տեսել, իսկ ինչ վերաբերվում է գներին, ապա պետք է ասեմ, որ ես էլ նկատել, որ հաճախ են այլ գին հաշվում, քան պիտակի վրա է..ու երբ դա նշում ես, ասում են. "հա, գիտենք, վաղուց ա փոխվել, ուղղակի մոռացել ենք պիտակը հանել"....կարծում եմ էս իրանց ամենամեծ մինուսներից է

ռեյտինգ +2
կարդալ

SAS լսելիս մենակ աստղաբաշխական թվերն են գալիս աչքիս առաջ, ու էլ ինչ մեծ տեսականի, ինչ որակ...

ռեյտինգ +4
կարդալ

The best supermarket in the centre of our city, which is 15 years old:

ռեյտինգ 0
կարդալ

Շատ հաճախ եմ օգտվում ՍԱՍ սուպերմարկետների ցանցից :Ինձ դուր է գալիս լավ սպասարկումն ու մեծ ապրանքատեսականին:

ռեյտինգ -1
կարդալ

Որպես սուպերմարկետ ոչինչ, բայց համարյա միշտ վճարելուց ավելի բարձ գին են հաշվում քան գրված է պիտակների վրա: Ու թանկ է, "չտեսի դրախտ" բնորոշմանը լիովին համապատասխանում է:

ռեյտինգ +1
կարդալ
;