ՍԱՍ Թումանյան փ. – SAS Tumanyan st.

full starfull starfull starfull starhalf star ռեյտինգ 4.5 , 35 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.sasgroup.am

Ժամեր : 24/7

Հեռախոս : +374-10-539315

Facebook : https://www.facebook.com/sasmarket
Մեր մասին:
Մեր խանութներում դուք կգտնեք ավելի քան 30,000 անվանում ապրանքատեսականի` ներառյալ մանկական սնունդ, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ աշխարհում ճանաչված արտադրող ...ավելին

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Ամեն ինչ թարմ և որակյալ: Շատերը բողոքում են գներից ասելով թանկ է, բայց ես համամիտ չեմ, ամեն ինչ էժան է և որակյալ շնորհակալություն սաս սուպերմարկետի ամբողջ անձնակազմին: 👍👍👍

ռեյտինգ -1
կարդալ

Կարողանում եմ օնլայն գնումն էր կատարեմ եվ արագ պատվերը հասնում է տեղ:

ռեյտինգ +2
կարդալ

Ամեն օր օգտվում եմ այս խանութից, քանի որ այն ամենամոտն է: Գներն անհամեմատ թանկ են մնացած խանութների հետ համեմատած: Չնայած ունեն լավ ու յուրօրինակ բաներ, որ ոչ մի ուրիշ խանութում չկա:

ռեյտինգ +3
կարդալ

Երբեմն օգտվում եմ, երբ ամենամոտ սուպերմարկետն է, տեսականին սովորական, տեղը փոքր է սուպերմարկետի համար, հետեվաբար միշտ կուտակումներ են լինում։ Բայց թխվածքները թարմ ու համեղ են։

ռեյտինգ 0
կարդալ

ես ամեն օր օգտվում եմ սաս սւպերմարկետնից ամեն ինչ թարմ և ամեն ինչ յուրովի

ռեյտինգ -1
կարդալ

Ուղղակի ապշած եմ ու զարմացած, այստեղ առևտուր ես անում և գնում մի իրը կամ սնունդը մի գնով, սակայն հետո դրամարկղի մոտ պարզում ես, որ այն իրականում մի քանի տասնյակ դրամներ ավել արժե, երբ աշխատակցուհուն հարցնում ես, թե ինչու է այդպես, նա չի զարմանում, բացատրում է, որ դա նախորդ օրվա գներն են, որոնք մոռացել են փոխել և նույնիսկ հանդգնումէ իր կարծիքը ավելացնել...՞հա լավ 20 դրամը ինր փող է որ...՞ և միայն դաստիարակությունը թույլ չի տալիս արժանի կերպովն նրան բացատրել, թե նրա ինչ գործն է.... գնահատում եմ 1 միավոր...

ռեյտինգ +3
կարդալ

Մի անգամ եմ օգտվել արտասահմանից գնումներ կատարելով Սաս օնլայնից: Ասեմ բացասական կողմը. ուրեմն գումարը նստել էր առաքումից 10 օր առաջ, ես էլ իրենց խնդրել էի տեղեկացնել, եթե ուշացնելու են, ու առաքման օրն առավոտյան ինձ գալիս է իմեյլ, որ գումար չփոխանցելու պատճառով գործընթացը չեղարկված է: Դրական կողմն էլ. զանգի միջոցով ամեն ինչ ուղղվեց, ու 2 ժամվա ընթացքում առաքեցին: Մի բան մենակ. եթե ինչ-որ խնդիր է լինում քարտի հետ, գոնե մի օր առաջ են տեղեկացնում, որ դրանից առաքումը չտուժի:

ռեյտինգ +2
կարդալ

ՍԱՍ-ից գնել եմ ամերիկյան մինի սնիկերս-միլկի վեյ կոնֆետներ: Նախ ասեմ, որ այդ կոնֆետները ոչ մի նոռմալ տեղ կիլոյով չեն վաճառում (այդ թվում ԱՄՆ-ում, որտեղ և արտադրվել են), այլ միայն իրենց օրիգինալ ֆիրմային տոպրակների մեջ, որոնց վրա նշված է նաև expiry date-ը...հենց միայն այն, որ ՍԱՍ-ում այդ կոնֆետները վաճառվում են սովորական թափանցիկ տոպրակների մեջ , ինչպես նաև դրանց մեկ կիլոգրամի գինը (քանի որ անգամ ԱՄՆ-ում դրանք շատ ավելի թանկ են վաճառվում), պետք է ինձ հետ պահեր դրանք գնելուց: Առանց անհարմար զգալու երևի մի 5 տարի առաջվա ժամկետանց կոնֆետները իրենց օրիգինալ տոպրակներից հանել եք , տնայնագործական պայմաններում լցրել սովորական թափանցիկ տոպրակների մեջ ու վաճառում եք ......տանը բացեցինք - նախ փաթեթավորումից զգացվեց, որ շաաաաաաաաաաաատ հին են կոնֆետները, թղթերը գունաթափ, ճմռթված, կոնֆետների մի մասը լխկած հետ եկած, մի մասն էլ քարի նման չոր, շոկոլադի գույնը հնությունից լրիվ կորել էր , դեղնասպիտակ գույն էր ստացել...տանելու եմ դնեմ իրենց դիմացը, տեսնեմ թե ոնց են ուտելու. Շատ հաճախ հենց այս ՍԱՍ-ի նման անբարեխիղճ մանրածախ վաճառողները ինչ քայլի ասես որ չեն գնա իրենց զիբիլը մարդկանց վրա սաղացնելու համար: Հարգելիներս, ԲՈԼՈՐԻՍ էլ հայտնի է, որ ձեզ մոտ ապրանքները այլ սուպերմարկետներից, էլ չեմ ասում, որ այլ փոքրիկ խանութներից շատ ավելի թանկ են...կարծում եք մարդիկ չգիտեն? Բայց գալիս ենք (շատերը նաև գալիս էին) ձեզ մոտ գնումներ կատարելու հենց միայն այն պատճառով, որ հույս ունենք ավել վճարելու դիմաց ստանալ նոռմալ, թարմ, որակյալ ապրանքներ...իսկ դուք հայավարի օգտվում եք դրանից և մարդկանց ավանակի տեղ դնելով դեմ եք տալիս ձեր վրա մնացած ցանկացած աղբ...այսինքն էլի հայավարի ագահությունը ու ժլատությունը մի կողմ է մղում ցանցի անունը բարձր պահելու ցանկությունը, այսինքն թքած ունեք...

ռեյտինգ +7
կարդալ

Ես խորհուրդ կտամ SAS-ից օգտվեն միայն զգոն, աչալուրջ և ուշադիր մարդիկ, հատուկ վերապատրաստում անցած, որ նախ ժամկետնանց ապրանք չառնես, երկրորդ որ հավելյալ գումար չվճարես էդ քո գնած ժամկետնանց ապրանքների համար: Ինձ թվում ա SAS-ում առավոտյան "консилиум" անում, մենեջերները բացատրում են, որ դեպքերում ա կարելի ավել գումար տպել չեկի վրա. "Դե նայեք, տեսքից միանգամից կզգաք, եթե մտքերով ա ընկած կամ, ասենք զգում եք մաթեմատիկայից թույլ ա,հետո եթե շատ են գնումներ կատարել հաստատ ուշադրություն չեն դարձնի մի քանի դրամի տարբերությանը"..., բայց էս վերջերս էնքան էին տարվել, որ մորաքրոջս 130 դրամ արժողությամբ 10 կարկանդակները վաճառել էին, ընդամենը 36000 դրամով: Չնայած մյուս կողմից էլ լավ ա օրինակ ես իմ մեջ լուրջ մեթեմատիկական ունակություններ բացահայտեցի Sas բազմաթիվ այցելություններից հետո:

ռեյտինգ 0
կարդալ

Սասի առաքումից արդեն երկար ժամանակ ա ինչ օգտվում եմ։ Ավելի շատ գոհ եմ, քան դժգոհ՝ էդ արդեն կախված ա հեռախոսավարուհիներից, ովքեր միշտ շատ բարեհամբույր են, վայց ոչ միշտ պրոֆեսիոնալ ու առաքիչներից։ Լինում են դեպքեր, որ պատվերը սխալ ա գալիս, կամ ուշացումով, բայց հիմնականում գոհ եմ մնում։

ռեյտինգ +3
կարդալ

A very good supermarket

ռեյտինգ -2
կարդալ

Ես ՍԱՍ-ից օնլայն եմ օգտվում և գոհ եմ! Միայն այն, որ սա միակ սուպերմարկետն է, որտեղից ես կարող եմ Հայաստանում իմ մտերիմների համար գնումներ անել, արդեն շատ բան է նշանակում!! Ոչ բոլոր օնլայն խանութները Հայաստանում ունեն PayPal համակարգ! ՈՒրախացնում է նաև ՍԱՍ-ի տեսականին! Ինքս բնակվում եմ Գերմանիայում և կրկնակի հաճույքով եմ գնումներ կատարում, քանի որ կարող եմ շատ ապրանքներ գտնել, որոնցից ինքս այստեղ օգտվում եմ և գոհ եմ: Օնլայն օպերատորներն էլ շատ բարեհամբույր աղջիկներ են և եթե ինչ ինչ հարցեր եմ ունենում, առանց վարանելու զանգ եմ կատարում Skype-ի միջոցով ու պատասխաններ ստանում: Իհարկե ամեն ինչ իդեալական չի ու թերություններ ևս կան: Օրինակ երբեմն կայքում եղած ապրանքները վերջացած են լինում: Հիմնականում իրենք զանգում են ստացողին և վերջացած ապրանքի փոխարեն այլ համարժեք, կամ մի քիչ ավելի թանկ ապրանք առաջարկում: Մի անգամ միայն չէին զանգել ու երբ ես զանգեցի, արդեն ուշ էր ու պատվերն առաքվեց հաջորդ օրը: Էդ ու ևս մի դեպք կա, որ դժգոհել եմ, երբ ապրանքի որակը շատ հեռու էր ՍԱՍ-ի ստանդարտներից: Մնացած դեպքերում միշտ գոհ եմ եղել: Պատվերը ժամանակին առաքում են: Կայք մուտք գործելն ու պատվեր կատարելը բավականին հեշտ է! PayPal-ով էլ գումար փոխանցելը իրենից ոչ մի խնդիր չի ներկայացնում: Հիմնակաում տոն օրերին եմ պատվերներ կատարում: ՍԱՍ օնլայնը հնարավորություն է ստեղծում դրսում Հայաստանից դուրս բնակվողներին իրենց մտերիմների ծննդյան օրերին հաճելի անակնկալ մատուցել: Ափսոս միայն, որ թարմ ծաղկեփնջեր չկան ապրանքների ցանկում: Բայց դե տորթ, խմիչք և շոկոլադ կարելի է պատվիրել: ՈՒ նաև ցանկության դեպքում շնորհավորական բացիկ ուղարկել պատվերի հետ անվճար: Սակայն վերջին անգամ այդ բացիկը չէին դրել ու հետո ասեցին, որ չունեին: Նման թերությունները վերացնելու և ապրանքների ցանկն էլ ընդլայնելու դեպքում ՍԱՍ-ը իսկապես կլինի համար 1 սուպերմարկետը Հայաստանում! Ինչ վերաբերվում է գներին, ապա բոլորն էլ գիտեն, որ էստեղ գներն ավելի բարձր են, քան մյուս սուպերմարկետներում, սակայն այդ տարբերությունն այլևս այդքան էլ մեծ չի և եթե հաշվի առնենք ապրանքի ու ծառայության որակն, ապա կարելի է աչք փակել այդ հանգամանքի վրա!

ռեյտինգ +1
կարդալ

Օնլայն պատվիրելու համար տեսեք-տեսեք պետք ա գրանցվել, լիքը հարցերի պատասխանել, որն արդեն հակասում ա իրանց որդեգրած արագության և հեշտության սկզբունքներին:
Հեռախոսով փորձեցի պատվեր անել - 8 րոպեում համատեղ ջանքերով 5 անուն-ապրանք պատվիրեցի: Ոչ մի ապրանք չգտնող հեռախոսավարին չէին օգնում անգամ ապրանքների կոդերը՝ իրանց կայքում տեղադրված:
հ․գ․ պատվերը իհարկե ուշացավ, էս դե հին, բարի ավանդույթ ա, բան չեմ ասում :Ճ

ռեյտինգ +2
կարդալ

Բավականին լայն տեսականի՝ տեղ տեղ անիմաստ թանկ գներով: Ամիրյան փ-ում գտնվող մասնաճյուղից գնում անելը պարզապես կողոպուտ է:

ռեյտինգ -1
կարդալ

երեկ նկատեցի աշխատակիցները միանման հագուստ են կրում, ասեմ բավականին հետաքրքիր է ստացվել, լավ մարքեթինգային քայլ է

ռեյտինգ -1
կարդալ

Սիրում եմ այս ՍԱՍ ը ամենաշատը,ով ինչ ուզում է թող ասի,իսկապես լավն է տեսականին:

ռեյտինգ -1
կարդալ

SHAT TANKE, NUNY KATNAMTERQ@ KAROXES GNEL MI URISH XANUTIC AVELILI MATCHE.

ռեյտինգ -3
կարդալ

hacheli e ogtvel Sas supermaketneric mec tesakani hacheli spasarkum tarm snnund

ռեյտինգ -1
կարդալ

ՍԱՍ, Մոսկվիչկա... իրենց անուններով իմ կարծիքով ամեն ինչ ասում են...
Ս.Ա.Ս.-ում կգտնես ապրանքներ, որ հաստատ հայաստանում ուրիշ ոչ մի տեղ չես գտնի...
Այ գները իմ կարծիքով մի քիչ չափազանցրած են, համեմատած արտերկրում նույն ապրանքի հետ ))

ռեյտինգ -1
կարդալ

henc irenc myus xanutneric voroshneri het hamaematac aveli vatn e qan shrjanayininy

ռեյտինգ +1
կարդալ

Լավ տեսականի, ու գերազանց սպասարկում:

ռեյտինգ 0
կարդալ

Ամեն անգամ հիանում եմ sas.am-ի` գերմանական ճշտապահությամբ ու կատարյալ սպասարկումով: Տեսականին լավն է, ապրանքները` թարմ: Ընդունում են տարբեր տեսակի քարտեր, կարող ես վճարել նաև Arca և PayPal համակարգերի միջոցով, կուզես` առաքիչը քեզ կայցելի տերմինալով... Մի խոսքով, նորմալ վայր` իրական և վիրտուալ տիրույթներում գնումներ կատարելու համար:

ռեյտինգ +1
կարդալ

Ընդհանուր առմամբ Սասերի ցանցը ներկայումս բավականին լավացել ա: Նախկինում գները միջինից բարձր են բավականին, բայց հիմա աստիճանաբար նորմալանում են: Կա իրոք լավ տեսականի, որոշ ապրանքներ կարելի է գտնել միայն ստեղ: Գներն արդեն նորմալ են: Գումարենք նաև իրոք լավ սպասարկումը (բացառիկ բան քաղաքի սուպերմարկենտների համար) ու կստացվի բավականին դրական պատկեր:

ռեյտինգ +2
կարդալ

Բարձրակարգ Սպասարկում, Ապրանքների բարձր որակ, Exclusive տեսականի...
Խանութների ցանկում առաջարկում եմ ավելացնել SAS.am-ը ևս :P

ռեյտինգ 0
կարդալ

իմ մոտ էն տպավորությունն ա, որ եթե գիշերվա հազարին բկլիկությունդ բռնում ա, մենակ Թումանյանի ՍԱՍից կգտնես էն ինչ ուզում ես.. էս մեկը շատ ուրիշն ա

ռեյտինգ +1
կարդալ

Բազում տեսականի,հիանալի մթնոլորտ,բարեհամբույր սպասարկում.............

ռեյտինգ 0
կարդալ

Այն վայրերից է, ուր ամեն անգամ մտնելուց գտնում ես մի նոր հետաքրքիր բան!

ռեյտինգ 0
կարդալ

Միակ ԻՍԿԱԿԱՆ սուպերմարկետն է Հայաստանում, որտեղ իրոք ամեն ինչ կա :)

ռեյտինգ 0
կարդալ

Hianali spasarkum xosqern avelord en

ռեյտինգ 0
կարդալ

Արդեն 7 տարի է գնումներս կատարում եմ ՍԱՍ սուպերմարկետներից և շատ-շատ գոհ եմ: Թարմ ապրանքներ,բում տեսականի, հիանալի և արագ սպասարկում:

ռեյտինգ 0
կարդալ

Շատ եմ սիրում Ձեզ

ռեյտինգ +1
կարդալ

Շատ բարեհամբույր աշխատակիցներ, որոնք օգնում, ժպտում և հաճելի օր են մաղթում, ինչը աշխատանքից հետո տուն գնացող մարդու մոտ դրական լիցքեր ա առաջացնում: Մեծ հաճույքով եմ միշտ գնումներ կատարում, գոհ եմ թե աշխատակիցներից, թե վաճառված ապրանքներից:

ռեյտինգ 0
կարդալ

Shat lav spasarkum u lav apranqner!!!

ռեյտինգ +1
կարդալ

SHatem sirum shat bolorit et xanutum :)

ռեյտինգ +1
կարդալ
;