ՍԱՍ Կոմիտաս – SAS Komitas

full starfull starfull starhalf starempty star ռեյտինգ 3.5 , 17 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.sasgroup.am

Ժամեր : 24/7

Հեռախոս : +374-10-200755 , +374-10-208355

Facebook : https://www.facebook.com/sasmarket
Մեր մասին:
Մեր խանութներում դուք կգտնեք ավելի քան 30,000 անվանում ապրանքատեսականի` ներառյալ մանկական սնունդ, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ աշխարհում ճանաչված արտադրող ...ավելին

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Ես այլևս չեմ օգտվելու այս սուպերմարկետից, իր իսկ աշխատողների նկատմամբ վատ ու ճնշող վերաբերմունքի պատճառով !

ռեյտինգ 0
կարդալ

SAS-IC ASHXATUM EM MIAYN XMOREXEN,TORTER EV AYL ERKRNERIC BERVAC APRANQNER GNEL,INCH VERABERVUM E MSEXENIN (VITCHINA, ERSHIK EV NMAN AYL BANER) LINUM EN DEPQER ERB NORMAL E,ERBEMN LINUM E VOR UXAKI TESQIN NAYELUC GITES,VOR HASTAT JAMKETN ANC E,HIN,ARDEN SEVACAC,U EL CHES GNUM HAMOZVAC LINELOV, VOR HASTAT TUYNAVORVELU ES

ռեյտինգ +15
կարդալ

SAS-ի հերթական բոցը (առաջին անգամ այստեղ ժամկետանց ամերիկյան կոնֆետներ գնելուց հետո մի քիչ ավելի ուշադիր եմ նրանց առաջարկած ապրանքների նկատմամբ): Անցյալ տարվա վերջին նկատել էի, որ իրենց վաճառած kirkland ֆիրմայի բանկաներով շոկոլադապատ նուշի և պոպոքի expiry date-ը արդեն մոտենում է...մտածում է, որ երևի վաճառքից կհանեն: Բայց քանի որ sas-ի աշխատակիցները այլ կարծիքի են մեր հայ սպառողների առողջության և ստամոքսի մասին, իրենք ուրիշ մեթոդ ունեն իրենց ժամկետանց ապրանքները սաղացնելու : Մի քանի օր առաջ մտա այս խանութը և տեսնեմ որ տարաներից հանել են և այդ փշրված տեսքից ընկած հին կոնֆետները (որոնց միայն տարաների մեջ են վաճառվում) վաճառում են կիլոյով :) :) :) деньги дороже имени и престижа?

ռեյտինգ +10
կարդալ

Համարյա դեպք չեմ հիշում, որ Կոմիտասի մասնաճյուղում առևտուր անեմ ու մի պատմություն չլինի: Չեմ հասկանում վերահսկողություն,մենեջմենթ չկա? Կոֆեի բաժնում էր սկզբից բառդակ: Մի քանի ամիս ինչքան կոֆե առնում էի կասայից հետ էին ուղարկում, "կներեք, մենք սա հատով չենք վաճառում, տուփը հաճախորդներն են բացել" , 200 քանի դրամ գրված կոֆեն կասայում դառնում էր 520, հետո ես իմանում, որ էդ կոֆեն իրականում գին չի ունեցել, կամ ինչ-որ կոդը չէր անցնում........... Այսօր էլ սալաթն էին սխալ գնով հաշվել (եթե չնկատեի, կրկնակի գին էի վճարելու), կասսայում էլ գումարը վերցրել, բայց գնումներս լրիվ չէին դրել տոպրակի մեջ:
Եթե ստիպված առևտուր եք անելու այստեղից, ԶԳՈՒՅՇ եղեք: Էլ երբեք այստեղից առևտուր չեմ անի ու ոչ մեկին էլ խորհուրդ չեմ տա:

ռեյտինգ +6
կարդալ

Իմ կարծիքով ՍԱՍ-ում աշխատում են միայն ֆանտազիայի գերտվյալներով մենեջերներ (եթե իհարկես սենց տերմին կա :).. ՍԱՍ-ից հիմնականում օգտվում եմ առաքման ծառայությամբ ու ամեն անգամ "հիանում եմ" մենեջերների ֆանտազիայի պայծառափայլությամբ: Անկախ իմ պատվիրած ցուցակից, մարդիկ ով ինչ սիրումա լցնումա իմ տոպրակների մեջ ու բերում տուն: Իսկ երբ հավաքում ես ամբողջ տարվա համարձակությունդ ու ամեն դեպքում ներողություն խնդրելով հարցնում թե ինչի են բերել այնպիսի սնունդ, որը դու չես պատվիրել, իրենք մի տեսակ դեռ վիրավորված պատասխանում են, որ ձեր ուզած սնունդը չի եղել տվյալ պահին, իսկ իրենք ալտեռնատիվ բան են ուղարկել, որ հաճախորդը գոհ մնա... հա... ոչինիչ որ ասենք ձուկ պատվիրելու դեպքում ալտեռնատիվը եղելա ասենք բադրջանի ու պոմիդորի սալաթ... նորմալա... , հատկապես երբ գործից սոված տուն ես գալիս ու էդ պահին ամեն ինչ թվումա անչափ համով :)

ռեյտինգ +3
կարդալ

Մեծ հաճույքով եմ գնումներ կատարում. սպասարկումը, տեսականին, լուսավորությունը... ամեն ինչ շատ բարձր մակարդակով է:

ռեյտինգ +1
կարդալ

Գործի բերումով այս խանութից հաճախ եմ օգտվում, ընդհանուր առմամբ գոհ եմ, բայց կա մի մինուս, ըստ իս, գանձապահներից մեկը/ցավոք անունը չեմ մտապահել/ ահավոր բացասական կերպար է: Նրան էս վերջերս են ընդունել աշխատանքի և նա իրեն այնպես է պահում, իբր SAS-ի դեմքն է: Մաստակը բերանին է ՄԻՇՏ!!!!!!! ՄԻՇՏ մուննաթ դեմքով, հաճախորդին երբեք չի բարևում, երբեք դեմքիդ չի նայում!!!! Էլ չեմ խոսում սանրվացքից, make-up-ից և կրած զարդերից:Ես ինքս նախընտրում եմ հերթ կանգնել մյուս գանձապահի մոտ, քան թե սպասարկվեմ նման մուննաթի մոտ: Չեմ հասկանում չեն նկատում նրան մենեջերները??? մեկը չկա նրան նկատողություն անի?

ռեյտինգ +2
կարդալ

Սաս ես մենակ մտնում եմ Սոֆիա տորթը առնելու համար: Ուրիշ ոչ մի բան: Մի հատ նոր հորինված համովագույն բանա: Ասում են տվորոգ ու պանիր կա կրեմի մեջ: Շատ յուրահատուկ տորթա:

ռեյտինգ +1
կարդալ

Շատ հարմար ու բովանդակալից Սուպերմարկետ ա: Մանավանդ համեմատած կիսադատարկ, ու ընտրանի չառաջարկող Սթարի հետ, որտեղ ինչ-որ անհասկանալի ձևով են թույլ տալիս, որ արտադրողը իրա ապրանքը դնի ու դրա համար ասենք կաթնեղենից ընդամենը մի քանի ընկերություն կա.. Լավ կենտրոնանանք ՍԱՍ-ի վրա: Այստեղ կա Hershey's Chocolate Syrup!! կարիք կա շարունակելու? Հյութերը շատ լավ բաժանված են ըստ լավի ու վատի, աշխատողները ի տարբերություն Սթարի չեն դրդում արտագաղթի ու ընդհանուր մթնոլորտը լավն ա:

ռեյտինգ +3
կարդալ

SAS Supermarket -ի Կոմիտասի պողոտայի մասնաճյուղը իր գործունեությամբ խանգարում է տվյալ պողոտայի տվյալ շենքի բնակիչների անդորրը: Մինչ սուպերմարկետի բացումը տվյալ վայրում գործել է մեծ խանութ,որն իր երկար տարիների գործունեության ընթացքում չնչին նեղության չի արժանացրել շենքի բնակիչներին: SAS Supermarket –ի հայտնվելուց մինչ այսօր բնակիչները արժանանում են միայն աղմուկի,շենքի բակով մեկ տարածված աղբի մնաց
որդների, առաքիչ վարորդների մեքենաներից բարձր հնչող երաժշտությանը, սուպերմարկետի աշխատակազմի լկտի վերաբերմունքի ,շենքի բակից վեր ելնող նրանց ծխախոտի “բույր”-ի, աշխատակազմի գիշերային հերթի աշխատողների բարձր ծիծաղի և ընդհուպ մինչ առավոտ, աշխատակիցների լկտի պատասխանների և նման բազմաթիվ բաների,մենք դեռ լռում ենք օդափոխիչների աղմուկի մասին,որ գիշերները հանգիստ չի տալիս քնելու…այս ամենը դեռ շատ մեղմ է ասված: Խնդրանք SAS Supermarket –ի տնօրինությանը, շենքի բոլոր բնակիչները դիմում են ձեզ՝ եթե վերջ չտրվի այս ամենին, բնակիչները պատրաստ են դիմել քաղաքապետարանին: Ավելացնենք,որ տղաները ամբողջ օրը բարձրաձայն խոսում և ծիծաղում են բակում և մեր բնակարաններում իրենց աղմուկն է առավոտից երեկո,իսկ դիտողությանը պատասխանում են "էղավ" և նորից շարունակում ավելի բարձր աղմկել

ռեյտինգ +5
կարդալ

Նոր տարուն ՍԱՍում Hershey's շոկոլադե սիրոպ էի ուզում գնել - 8900 դրամ էր ու ժամկետն անց: Կողքի Parma խանութում նույն շոկոլադե սիրոպը 2850 դրամ էր, ժամկետի անցնելուն էլ դեռ երկու տարի կար: Էրեկ նույն սիրոպի գինը ՍԱՍում տեսա 2700 դրամ աողությամբ:

ռեյտինգ +2
կարդալ

SAS@ misht el tarbervel e bolor supermarketneric. Ays SAS@ shat em sirum, shat harmar e gnumner anelu hamar. @ndhanrapes bolor SASerum el spasarkum@ lavn e, ughaki amenahachax@ estegh em aycelum, dra hamar el es SAS-i masin em grum. iroq SAS-um apranqner kan, vor urish voch mi xanutum ches handipi. SASi apranqner@ mi tesak ham vorakov en, ham chashakov. gracs SAS Home-in el e verabervum. Misht kareli e original uteliqner gnel ev zarmacnel hyurerin. hatkapes havanum em SAS-i torter@. bayc ete ankeghc arorya arevtur anelu hamar gner@ harmar chen. kgnahatem 5, vorovhetev SAS@ ir serviceov u matucvogh apranqneri vorakov, tarmutyamb u originalutyamb havasar@ chuni Hayastanum.

ռեյտինգ +2
կարդալ

Այս Սասը, մնացածի նման ունի շատ լավ տեսականի, ինչպես նաև սպասարկում: Շատ հարմար է նախ կայանատեղի ունենալու մասով, ինչպես նաև կողքը Sas Home խանութի առկայությամբ: Կան բացառիկ ապրանքներ, որ հնարավոր չէ գտնել այլ խանութներում

ռեյտինգ +1
կարդալ

Առավել հաճախ օգտվում եմ Կոմիտաս փողոցի Սաս Սուպերմարկետից, հատկապես շատ եմ սիրում SAS Home բաժինը))))

ռեյտինգ 0
կարդալ

Շատ լավ թրեյնինգ անցած անձնակազմ ունեն: Միշտ բարևում են, վերջում էլ միշտ ասում են հաճելի օր Ձեզ: Երբ ինչ որ բան չես կարողանում գտնել միշտ հետդ գալիս են ու ցույց են տալիս թե որ տեղ է և ոչ թե ասում , կամ էլ :

ռեյտինգ +1
կարդալ

SAS 4 Saseric LAvaguyneric mek@ shatem sirum arevtur anel henc komitas Sasic

ռեյտինգ 0
կարդալ

Քարտեզ

Yerevan, Komitasi Ave., 52 Building
;