ՍԱՍ Իսահակյան փ. – SAS Isahakyan st.

full starfull starfull starfull starhalf star ռեյտինգ 4.5 , 12 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.sasgroup.am

Ժամեր : 24/7

Հեռախոս : +374-10-549054 , +374-10-549191

Facebook : https://www.facebook.com/sasmarket
Մեր մասին:
Մեր խանութներում դուք կգտնեք ավելի քան 30,000 անվանում ապրանքատեսականի` ներառյալ մանկական սնունդ, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ աշխարհում ճանաչված արտադրող ...ավելին

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Համեմատության մեջ պետք է ասեմ, որ երևի լավագույն ՍԱՍ-ն է: Բայց մեծ գնումներ անելու դեպքում կնախընտրեմ ամեն դեպքում այստեղից խուսափել... շատ ավելի թանկ է ստացվում, քան որոշ այլ սուպերմարկետներում:

ռեյտինգ 0
կարդալ

Լավ ցանց է, դիրքը հարմար է հաճախ օգտվելու համար թե մթերքից, թե երկրորդ հարկի թեմատիկ սուվենիրային տեսականուց, որոնց նախապես կարելի է ծանոթանալ սասի կայքում։ Համ էլ չենջն է հաճախ պետք գալիս

ռեյտինգ 0
կարդալ

Ուրեմն այսօր կանգնած էի էս Սասի հացաբուլկեղենի բաժնում ու հարևան սենյակից բերում էին թարմ ֆրանսիական հացերը. մեկն ընկավ, վերցրեցին դրեցին հետ՝ նույն տուփի մեջ ինչ մյուսները. ես ցածրաձայն նկատողություն արեցի ու խնդրեցի որ էտ մեկն առանձնացնեն, ես ակնկալում էի ներողություն, սովորաբար նման բաներ չեն պատահում ու այլ ՙարդարացումներ՚, բայց չէ, ուղղակի էտ մի հացն ուրիշ տեղ դրեցին.

մյուս անգամ երևի բարձրաձայն սկանդալ անեմ D

ռեյտինգ +4
կարդալ

Հիմնականում գնումներս կատարում եմ էստեղից: Այլ սուպերմարկետների համեմատ ունի հետևյալ առավելությունները. նախ ունեն ապրանքների մեծ տեսականի, գնումներ անելիս չես մտածում ժամկետն անցել է թե չէ, ամեն ինչ շատ թարմ է, սպասարկումից էլ երբեք առիթ չեմ ունեցել դժգոհելու: Շատ մեծ առավելություն է նաև իրենց առաքման ծառայությունը, որից հաճախ եմ օգտվում, միշտ առաքում են այն ինչ պատվիրել ես (չեն խառնում պատվերը) ու ժամանակին են տեղ հասցնում պատվերը: Միակ թերությունը, եթե իհարկե դա կարելի է թերություն համարել, դա համեմատաբար բարձր գներն են, սակայն կարծում եմ արդարացված է գին -որակ տեսանկյունից, դրա մասին են վկայում նաև խանութում գոյացող հերթերը:

ռեյտինգ +4
կարդալ

Շատ եմ հավանում ՍԱՍ սուպերմարկետը: եթե համեմատեմ City-ների հետ, բացի նրանից, որ տեսականիով է զիջում City-ից, մնացած ամեն ինչով բացարձակ առաջատար է: Եվ սպասարկումն է ավելի հաճելի, և եղած տեսականին միշտ թարմ, ու հարմարավետ դասավորված: Եվ ընդհանրապես ազնիվ են աշխատում: Շատ սիրում եմ օգտվել SAS սուպերմարկետներից:

ռեյտինգ +2
կարդալ

apranqneri layn tesakani, barehambuyr ashxatoxner. bayc amen angam jxaynanum em vor mi ban vercnum em urish gin a grac, hasnum es kassa, parzvum a "sxalvel ein"...

ռեյտինգ +1
կարդալ

Լավագույն սուպերմարկետների ցանցը Երևանում....

ռեյտինգ -1
կարդալ

էստեղ միշտ հերթ է.....երբեք չես կարող "արագի մեջ" մի բան վերցնել, քանի որ էտ արագի մեջը կտևի մինիմում 15-20 րոպե.. բայց դե ՍԱՍն ուրիշ է.. միշտ միշտ միշտ թարմ է ամենինչ.....սպասարկումն էլ բարձր մակարդակով է.....

ռեյտինգ +1
կարդալ

աշխատողները բարեհամբույր են, սպասարկումը ընդհանրապես համեմատելու չի մյուս սուպերմարկետների հետ ու գնումներ կատարելուց միշտ վստահ եմ որ թարմ ապրանք եմ գնում, բայց որոշ ապրանքներ չափից շատ բարձ գին են ունենում

ռեյտինգ +3
կարդալ

Բարեհամբույր անձնակազմ, լավ սպասարկում, միշտ թարմ սննդամթերք և սա դեռ ամենը չէ:Ահա սա է Սաս սուպերմարկետների միշտ առաջինը լինելու գրավականը:

ռեյտինգ 0
կարդալ

Անչափ ուրախ եմ, որ Երևանում կա այսպիսի բարձրակարգ սուպերմարկետ՝ բարձրակարգ բառիս բուն իմաստով՝ թե սպասարկումը, թե տեսականին: Մի խոսքով SAS SUPERMARKETS FOREVER !!!!!

ռեյտինգ 0
կարդալ

Սիրում եմ այս խանութը և հաճախակի գնումներ կատարում, քանի որ այստեղից կարելի է ձեռք բերել նաև DEBENHAMS HOME ապրանքներ

ռեյտինգ 0
կարդալ
;