Սալի կոշիկի խանութների ցանց – Sali

full starfull starfull starhalf starempty star ռեյտինգ 3.5 , 13 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.sali.am

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Հեռախոս : +374-60-501166 ; +374-77-511166 (բջջ.)

Մեր մասին:
«SALI» կոշիկների վաճառք

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Սիրուն խամութներ են, աչքի ընկնող, կայքն էլ շատ հարմար ու լավն է թե պատվիրելու ու փնտրելու համար:
Առաքում են ժամանակին, բարեհամբույր են:
Բայց... հայկական կոշիկների ֆիրմային այդ խանութում քիչ չեն նաև թուրքական կոշիկները: Կարծում եմ դա շատ սխալ է:
Թուրքականի ջատագովը միշտ կգտնի այն, իսկ այ, կոնկրետ հայկականն առնելու գնացած մարդը կարող է պատահաբար թուրքի կոշիկ գնել :(

ռեյտինգ +4
կարդալ

Տեղական է, գովելի է: Նայում ես ցուցափեղկերին, քեզ թվում է, հիմա կմտնես ու ուզածդ կոշիկը կգտնես, բայց ավաղ... իրականում մանրազնին դիտարկելուց հասկանում ես, որ էդպես չի... համեմատաբար կարծում եմ թանկ է... մի անգամ եմ կոշիկ ձեռք բերել... շատ անհարմար դուրս եկան... հուսով եմ առկա թերությունները շուտ կվերացնեն, թե ոճի, թե որակի առումով:

ռեյտինգ +1
կարդալ

@ntrutyunnern shat en bayc spasarkman cev chgiteq .misht vejeri mej eq @nknum

ռեյտինգ +1
կարդալ

Ես օգտվել եմ այս խանութից 1 անգամ, և գուցե բախտս բերել է, որովհետև իմ գնաց կոշիկից գոհ եմ: Գները բավականին բարձր են, չնայած, որ արտադրանքը տեղական է: Գուցե այլևս չօգտվեմ այդ խանութից, քանի որ այդ գնի կարող եմ որակյալ կոշիկ գնել բրենդային խանութներից:

ռեյտինգ 0
կարդալ

Հրաժեշտ SALI կոշիկի խանութին

Չնայած այս խանութներին ցանցի սպասարկման հետ խնդիրներ միշտ էլ եղել են, բայց երեկվա դեպքից հետո որոշեցի այլևս երբեք ոտք չդնել այնտեղ:

Կոշիկի այս բրենդին առաջին անգամ հանդիպեցի մոտ երեք տարի առաջ՝ Մաշտոցի փողոցի՝ Ժամանակակից արվեստի թանգարանի մոտ գտնվող մասնաճյուղից(հիմա այն տեղափոխվել է դիմացի մայթին, բայց մի քիչ ավելի հեռու և ավելի ընդարձակ տարածք է զբաղեցնում): Քանի որ կոշիկների նկատմամբ առանձնահատուկ թուլություն ունեմ, որոշեցի մտնել ու տեսա, որ բացման կապակցությամբ լավ զեղչեր են արված: Գնեցի տափակ, սև զամշե մի կոշիկ՝ 11 հազար դրամով(Բոլոր կտրոնները պահել եմ): Նրանք՝ այս խանութների բոլոր վաճառող-վաճառողւոհիները, միաբերան կձայանարկեն, որ իերնց սրահներում այդ գնով կոշիկ երբեք չի վաճառվել: Ինչու եմ սա ասում. որովհետև դրանից ուղիղ մի երկու ամիս հետո այդ նույն մասնաճյուղում նույն կոշիկի գինը երկու անգամ թանկ գնով դրված էր որպես զեղչված ապրանք: Սա, անշուշտ, միայն այս խանութների ցանցին չի վերաբերվում, ու տարածված երևույթ է, ուրեմն, ապրանքի վաճառքի գնից մի որոշ ժամանակ անց, ուրեմն, հայտարարարել զեղչեր, ապրանքի վրա, ուրեմն, դնել մի 40 տոկոս զեղչ, բայց գինը բարձրացնել այնքան, որ զեղչված գինն ավելի բարձր լինի, քան առանց զեղչի: Ավելի կոնկրետ, ուրեմն, կոշիկ եմ տեսել, որ առանց զեղչի արժեր, ենթադրենք, 18 հազար դրամ, զեղչ են անում ու այն դառնում է 22 հազար դրամ: Ոնց՞: Շատ պարզ: Տակը նայում ես՝ կոշիկի գինը բարձրացրել են դեպի անիմաստ անվերջություն, որից հետո այն զեղչել են ու գինը ստացվել է ավելի բարձր: Սա մի հարց է, որով զբաղվելու ժամանակ չունեմ, բայց միշտ էլ մտածել եմ: Ո՞վ է ընդհանրապես հսկում այս ոլորտը, գիտեմ, որ սպառողների շահերը ներկայացնող ինչ-որ ընկերություն, որի մասին ունեմ միայն տեսական ու աղոտ պատկերացումներ:

Անցնենք իմ «սիրելի» կոշիկի սրահին: Առաջին անգամ, ուրեմն նորմալ գնով լավ կոշիկ գնելու մտքից գայթակղված, նորից եմ մտնում այդ նույն կոշիկի խանութ, որտեղ այդ նույն կոշիկն արդեն դարձել էր 18 հազար դրամ, բայց ես արդեն ամառային կոշիկների կարիք ունեի: Դրանք սկսվում էին 20 հազարից: Դա 2011թիվն էր, ու եթե այսօր այդ 20 հազարը կարող է թանկ թվալ(իհարկե ոչ իմ օլիգարխ ընկերներին), ապա 3 տարի առաջ դա շատ ավելիթ անկ էր հնչում: Խանութում լիքը մարդ կա, որովհետև նորից զեղչերի սեզոն էր: Ի դեպ, այդ բասանոշկան էլ էր զեղչված, մոտ 20 տոկոս: Ցանկանում եմ փորձել՝ նույն պահին, կամ հետագայում գնելու ակներև մտադրությամբ: Մեծ դժվարությամբ վաճառողուհին հրամցնում է երկրորդ թայն ու մի քիչ պտույտ անելուց հետո որոշում եմ նույն պահին էլ գնել: Պարզվում է, որ այս կոշիկի խանութները իրենց հաճախորդներին կուտակային քարտեր են տրամադրում, որոնց վրա որոշակի գումար կուտակելուց հետո հաճախորդը կարող է օգտվել 5-10 տոկոս լրացուցիչ զեղչից: Այդ քարտն, ուրեմն, ինձ առաջին կոշիկ գնելիս ոչ տրամադրել էին, ոչ էլ ասել, որ նման բան կա: Վաճառողուհին քթի տակ ներեղություն է խնդրում նախորդ գնումիս կապակցությամբ առաջացած խնդրի առիթով ու ասում, որ տվյալ գնումի դեպքում արդեն քարտս կգործի ու հաջորդի դեպքում ես իրավունք կունենամ 5 տոկոս զեղչի: Հարմարված գնում եմ տուն: Գալիս է երրորդ կոշիկ գնելու ժամանակը: Թարսի պես էլ այդ խանութը ճանապարհիս է ու քանի որ կոշիկների նկատմամբ թուլություն ունեմ, ամեն անգամ մտնում էի: Ու հերթական անգամ որոշելով, որ նոր կոշիկ պիտի գնեմ, փորձում եմ կապույտ զամշից, բարձրակրունկ մի մոդել, որը շատ էր դուրս եկել: Որոշում եմ գնել: Ու հանդիպում եմ արդեն երրորդ խնդրին: Ես մտքումս նախօրոք հաշվարկել եմ բոլոր զեղչերն ու գումարում քարտի հավելային զեղչն ու պատրաստվում վճարել այնքան, ինչքան որ, իմ կարծիքով, պեքտ է որ լիներ կոշիկի գինը: Պարզվում է, որ հաշվարկներս սխալ են: Ուրուրի հայացքով մի վաճառողուհի, որն, ակնհայտորեն, մասնաճյուղի մենեջերն էր, քիչ էր մնում ինձ ծվատեր սխալ հաշվարկիս համար: Իր կարծիքով՝ սխալ: Իրենց բացատրած կանոնների համաձայն ես սխալ չէի հաշվել: Ու դպրոցում էլ մաթեմատիկաս 5 էր, ու ես, ընդհանրապես լավ ու ճիշտ եմ հաշվում: Սույն մենեջերի կարծիքով, սակայն մաթեմատիիկական ընդունակություններս հավասար էին զրոյի, զի սխալ, շատ սխալ, անչափ սխալ էի հաշվել: Ու ես փորձում եմ հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ են իրենք հաշվում: Ոչ մի կերպ չի ստացվում: Ուրուրի հայացքով ու հաճախորդի դեմքին մի ժպիտն անգամ ափսոսող աղջկան ամենաշատը ներվայանացնում էր էն, որ ես ոչ միայն չէի ենթարկվում իր ասածին, այլև երկար խոսակցություն էի ծավալել առ այն, որ փորձում էի հասկանալ իր ուղեղի պարունակությունը: Ասեմ, որ նրան ընկալելու բոլոր փորձերն ապարդյուն անցան: Ուրուրի հայացքով աղջիկը, սակայն, բարեհաջող աշխատում էր, քանի որ նրան հետագայում հանդիպեցի նաև դիմացի մայթում, որտեղ տեղափոխվեց սույն մասնաճյուղը:

SALI-ի հետ հարաբերություններս անորոշ շարունակվում էին, որովհետև, ես շատ ժամանակ չունեմ շոփինգների համար, ու կոշիկներ շատ եմ սիրում, իսկ իրենց կոշիկները, պետք է ասեմ, որ վատը չեն, ու կոշիկներիս դարակում էս երեք տարիների ընթացքում մի 10 տեսակի կոշիկ, ճտքավոր կոշիկ և բասանոշկա հավաքվեց: Ասեմ, որ էս ընթացքում լիքը մանր-մունր խնդիրներ եղան, որոնց վրա աչք էի փակում, որովհետև լավ գիտեմ մեր սովետական սպասարկման ժառանգությունը: Տարբերության համար ուզում եմ հիշել ընկերուհուս խոսքերը, որը սենց դեպքերում միշտ ցիտում եմ: ուրեմն, ընկերուհիս ամուսնացած է պարսկահայի հետ ու ինքն էլ դերձակ է: Մի անգամ կտորի հսկայական խանութում մի ժամվա չափ վաճառողին հետևից քարշ տալուց ու տարատեսակ կտորի նմուշներ նայելուց հետո ու վերջապես ոչինչ չգնելուց հետո, ուրեմն, սույն վաճառողը ներեղություն էր խնդրել ընկերուհուս ամուսնուց, ասելով. «կներես, խանումիդ ճաշակով կտոր չունեինք»:

Մյուս պատճառն էլ այն էր, թե ինչու այսքան ժամանակ դեռ մտնում եմ նրանց մոտ, որովհետև մյուս տեղերում սպասարկման որակն ավելի լավը չի, իսկ հայրենական արտադրության կոշիկի բրեդներ մենք քիչ ունենք: Սրանից բացի ինձ հայտնի է նաև Helen-ը, որտեղ նույնպես մտնում եմ, իսկ Armos-ը, կարծեմ հիմա այլևս կանացի տեսականի չունի, ու անհամեմատ ավելի թանկ է, թեպետ ասեմ, որ մի 6-7 տարի առաջ, երբ կանացի տեսականի ունեին, մի քանի զույգ գնել եմ ու մինչև օրս կրում եմ:

Այս տարի ամռան հավաքածուից ուրեմն դուրս եկավ մի մոդել, որը զեղչով, ուրեմն 23800 դրամ էր: Մոդելը, ուրեմն, գնում եմ Հյուսիսային պողոտայի վրա այս տարի նոր բացված մասնաճյուղից: Քանի որ, ինչպես գիտեք, Հյուսիսային պողոտան այս տարի ողբալի վիճակում է, շատ քիչ մարդիկ են այնտեղ ու ամբողջ լայնարձակ սրահում մենակ եմ: Մեկ այլ մասնաճյուղում արդեն տնտղել էի սույն մոդելը, ու այնտեղ մտա տեսնելու համար թե արդյոք այլ մոդելներ կային՞: Ու համոզվելով, որ նույն տեսականին է, միանգամից վերցրի ուզածս, մինչդեռ այս սրահի մենեջերը՝ մի անուշիկ դեմքով ու ժպտուն արտաքինով աղջիկ, հետևիցս ման է գալիս՝ առաջարկելով այս կամ այն տեսականին: Գնում եմ, ուրեմն, հավանածս մոդելն ու ինձնից գոհ լքում խանութը:

Ի զարմանս ինձ, բասանոշկես, շատ շուտ տեսքից ընկավ, ինչը բնորոշ չէ իրենց կոշիկներին: Այն գնել եմ մոտ 2 ամիս առաջ, ու շատ էլ չեմ հագել, որովհետև շատ բան կա հագնելու, բայց որ հիմա նայես, կթվա, թե մի երկու տարի լավ տշել ես: Դեռ դա մի կողմ: Թուրքիայում ուրեմն, պոկվեց աջ թայի դիմացի հատվածում մի դետալ, ու ես էլ հետս ոչ մի բան չեմ տարել, որովհետև ընդկանեը 5 օրով էի գնում, ու շատ բեռ տանելու հավես չկար: Ուրեմն, նոր բասանոշկիս դեմի հատվածը պոկվել է, ու ես էլ տենց պոկված բասանոշկայով ման եմ գալիս ու հանդիպումներ ունենում մարդկանց հետ: Շատ պատահական կաշվե կոշիկի սրահ պատահեցի, որտեղ ուրեմն մի թեթև աչքի անցակացնելու հետո գնեցի, ուրեմն մաքուր կաշվե ընտրագույն մի բասանոշկա՝ 12 հազար դրամով, ասեմ, որ այդ տիպի ու որակի կոշիկներն էստեղ 35 հազարից պակաս չեն, իսկ եթե բրենդ էլ լինի, մի 50 հազարի կհասնի:

Հետ գալուց հետո որոշում եմ բասանոշկես տալ նորոգման: Չմոռնանամ ասել, որ SALI-ն ուրեմն 3 ամսվա երաշխիք ունի, ու եթե այդ ընթացքում կոշիկիդ որևէ բան պատահի, կարող ես անվճար վերանորոգել իրենց մոտ: Ես երբեք այդ ծառայությունից չէի օգտվել, որովհետև նախ շատ կոշիկ ունեմ ու չեմ հասցնում մաշել, հետո էլ դեռ չէր պատահել, որ իրենց մոդելն այդ 3 ամսվա ընթացքում վնասվեր: Դե վնասվել էր, ու գնացի: Այդ նույն Հյուսիսային պողոտայի մասնաճյուղ: Որտեղ նույն ժպտադեմ ու անուշիկ տեսքով մենեջերը նորից իր տեղում էր: Վերցնելու հետ ոչ մի խնդիր չեղավ: Ինչից շատ զարմացա, որովհետև հոգեբանորեն պատրաստ էի, որ մի պատմություն լինելու է: Ասացին, որ մի քանի օր հետ կզանգեն: Զանգեցին: Իրենց ասած ժամկետից էլ շուտ: Գնացի, որ վերցնեմ: Երբեք չէի տեսել նման որակի վերանորոգում: Որևէ մի փինաչու մոտ տանելիս հաստատ ավելի լավ վերանորոգած կլինեին: Նենց էր կպցրած, ոնց որ մեր հարևանի տղեն, որը երբեք կոշիկի հետ գործ չի ունեցալ, ինքը դա արած լիներ: Մի խոսքով, էն որ ասում են՝ թքած-կպցրած: Անհավասար, ու մի կերպ: Կոշիկն էլ իմ տված կիսապատառոտված ցելոֆանի մեջ: Ափսոսել էին անգամ դնել մի նոր ցելոֆանի մեջ: Վաճառողին հարցնում եմ, թե ինչու է այդպես վերանորոգած: Կիսատ պռատ պատասխանում է, որ հագած կոշիկը հնարավոր չէ ստանոկին նույն ձևի հագցնել ու ճիշտ գործարանային տեսքով վերանորոգել: Չեմ հավատում, ու մտածում եմ, որ գլխառադ են արել: Երիտասարդը որևէ կերպ չի արձագանքում: Բացատրում եմ, որ խոսքերս իրեն չեն ուղղված, այլ այն ֆիրմային, որին ինքը ներկայացնում է: Զրո արձագանք և նույնպիսի պատասխան: Ասում եմ՝ շնորհակալություն: Ոչ մի պատասխան: Անուշիկ դեմքով ու ժպտերես մենեջերը նույնիսկ չի էլ մոտենում: Ու ընդհանրապես, ես զգացի, որ ավելորդ եմ էնտեղ ու խիստ անցանկալի: Իսկ ես մի կուրսեցի ունեի, որը րոպեն մեկ կրկնում էր, թե մի գնացեք այնտեղ, որտեղ ձեզ չեն սպասում: Ու որոշեցի, որ այլևս երբեք ոտք չեմ դնի SALI կոշիկների խանութ:

ռեյտինգ +3
կարդալ

Չեմ սիրում այս խանութը..ընտրություն կարծես կա, բայց կոշիկները այնքան միանման են, այնքան անհետաքրքիր, ու որակն էլ գնի համեմատ այնքան ցածր, որ ես երբեք այնտեղից կոշիկ չեմ գնել ու չեմ էլ գնի հաստատ....ահավոր չեմ սիրում....

ռեյտինգ +4
կարդալ

Միանշանակ հինգ եմ դնում... Հիանալի խանութ է, հիանալի գներ ու կարևորը տեղական արտադրանք է: Թերևս կարող եմ ասել, որ ինչպես ասում են՝ «տեղական կոշիկներից լավը չկա», այո՛ միանշանակ այդպես է: Հիմնականում դասական, գեղեցիկ կոշիկներ: Ինչպես բարձրակրունկ, այնպես էլ ցածր և կարևորը բոլորն էլ շատ հարմար են:

ռեյտինգ +5
կարդալ

Sali կոշիկի խամութում ինձ համար,միշտ ծայրահեղություններ են հանդիպում,կամ շատ գեղեցիկ կոշիկներ,կամ ահավոր անճաշակ,ևս մեկ անգամ նշեմ ինձ համար.....

ռեյտինգ 0
կարդալ

Ընդհանրապես չեմ հավանում այս խանութի կոշիկների որակը, գնել էի սապոկ, միջին բարձրության, առաջին իսկ անգամ հագնելուց հետո կրունկների հետ կապված խնդիրներ կար, տարա, ասացին խնդիր չկա կվերանորոգենք, մեր սխալն էր:
Անցավ ձմռան գրեթե կեսը բայց ես այդպես էլ սպասում էի իմկոշիկներին, գնեցի ուրիշը, փետրվարի վերջում զանգեցին և ասացին պատրաստ է:
Այն ժամանակ դեռ Սալին Մաշտոցի սկզբում էր եթե չեմ սխալվում Մաշտոց 7 կամ 9 հասցեում

ռեյտինգ +3
կարդալ

Lav baner linum en. bayc teghakan artadranqi hamar [email protected] jamanak ar jamanak anhamapatasxan barcr en linum.

ռեյտինգ +3
կարդալ

Մեծ ընտրություն կա՝ եւ բարձրակրունկ, եւ անկրունկ կոշկեղենի: Տղամարդանց համար էլ լավ տեսականի կա:

ռեյտինգ +4
կարդալ

թերևս լավագույն հայկական արտադրանքը..

ռեյտինգ +2
կարդալ

Վերջերս հիմանականում այս խանութից եմ օգտվում: Գնի և որակի ավելի լավ համադրություն ուրիշ տեղ չեմ հանդիպել: Ուրախալի է նաև, որ արտադրանքը հայկական է:

ռեյտինգ +3
կարդալ

Քարտեզ

Հայաստան, 0002, Երևան, Մաշտոցի պող., 20 շենք
;