Սալի կոշիկի խանութների ցանց – Sali

full starfull starfull starfull starempty star ռեյտինգ 4 , 12 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.sali.am

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Հեռախոս : +374-60-511166 ; +374-98-511166 (բջջ.)

Մեր մասին:
«SALI» կոշիկների վաճառք

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Շատ լավ աշխատում են տեսականու համար առաջխաղացու ապահովելու համար.... բայց լավ կլիներ առաջին հերթին կոշիկների հարմարավետության բարձրացման ուղղությամբ աշխատեին,..

ռեյտինգ 0
կարդալ

Շատ անհարմար ու անորակ կոշիկներ են՝գնին անհամապատասխան։ Չկա գին- որակ կապը

ռեյտինգ 0
կարդալ

Շատ հարմար կոշիկներ... միշտ կգտնվի ամենահարմարավետը Սալիում

ռեյտինգ +3
կարդալ

bavakan hajogh dzmerajin koshikner em gnel, bajc amarajinnery mi tesak kopin en votqis, guce im problemn e, goh em xanutic

ռեյտինգ 0
կարդալ

Հիմնականում բարձրակրուն կոշիկներս գնում եմ Sali -ից, և բավականին գոհ եմ որակի առումով, որովհետև իմ կոշիկների կրունկները շատ շուտ թեքվում են, իսկ Սալիի կոշիկների հետ նման խնդիր չեմ ունեցել, արդեն բավական երկար ժամանակա ինչ օգտագործում եմ և շատ գոհ եմ:

ռեյտինգ +1
կարդալ

Չեմ հասկանում ինչպես կարելի է այդ գնով գնել այդքան անորակ կոշիկներ: Կամ որակյալը վաճառեք, կամ գինը իջեցրեք:

ռեյտինգ +3
կարդալ

Սպասարկումը լավներ, բայց ոչ առավել քան նմանատիպ խանութները, իսկ գները շատ թանգ քան ասենք մալացիաում, իսկ որակը ավելի ցածր քան նույն մալացիաում, ճիշտա յառմկայի կոշիկը որակ չունի և չառժի առնել, բայց ինձ թվումա ավելի երկար կդիմանան, ձմեռային սապոգ ենք գնել ընգերոչս հետ 2-ինսել 20 օր հետո պոկվեց և նույը կրկնվում էր սարքելուց հետո ու ամենաէժան սապոգները չեին խանութում: Մի խոսքով իմ կարծիքով ավելի լավա նույն գումարով կամ 5.000-10.000 դրամ թանգով ուրիշ խանութից առնել եվրոկանան արտադրանք քան 20.000-30.000 դրամ թանգ տալ յարմռկայի կոշիկից և ստանալ ավելի անորակը:

ռեյտինգ +3
կարդալ

Սալին հայկականա հա? :D
Մի անգամ եմ Սալիից կոշիկ գնել (ձմեռային):
Նախ ասեմ որ սպասարկումը շատ լավն էր, աշխատողները շատ բարեհամբույր:
Բայց ափսոս կոշիկը ընդամենը մեկ սեզոն ապրեց, քանի որ տակացուները, չնայած որ բարձր էին բավականին, շատ փափուկ ու հարմար, սնամեջ էին և հաջորդ սեզոնին ստացել էին սպունգի էֆեկտ ու լիտրերով ջուր էին ներծծում:
Մալաթիա տոնավաճառում Սալիի 32000 դրամանոց այդ կոշիկի փոխարեն կարելի էր գտնել ոչ այդքան հարմարավետ, սակայն ավելի դիմացկուն 10000 արժողությամբ կոշիկ:
Հարմարավետության և լավ սպասարկման համար՝ 3 աստղ 5-ից :)

ռեյտինգ +3
կարդալ

Ուրիշ ցանցերի մասին շատ բան չգիտեմ, բայց Սալիից երկու անգամ կոշիկ եմ առել ու գոհ եմ: Նույնիսկ երեք ամսա երաշխիք են տվել:

ռեյտինգ +3
կարդալ

Միակ խանութներից մեկն է, որտեղ կարելի է գտնել հարմարավետ կոշիկներ ամեն սեզոնի համար: Միշտ օգտվում եմ այս խանութից և գոհ եմ և' սպասարկումից, և' որակից: Հաճախակի են լինում զեղչեր և տեսականին հաճախ է նորացվում:

ռեյտինգ +3
կարդալ

Շատ լավ որակով տեղական կոշիկներ են վաճառում, կոշիկնեը համարյա չրեն մաշվում, ներդիրները կարելի է ասել ընդհանրապես մաշվելու հատկություն չունեն: Կարող ես նաև պատվրիել ուզած կոշիկը: Տրամադրում են զեղչի քարտ, նաև վերանորոգում են իրենց մոտից գնված կոշիկը, տալիս են երաշխավորման թուղթ. ինչրքան հիշում եմ 3 ամիս ժամկետով:
Լավ սպասարկում, շատ բարեհամբույր աշխատողներ:

ռեյտինգ +3
կարդալ

Տարբեր երկրների արտադրության բազմաթիվ կոշիկներ ունեմ, որոնք ունեն մեկ հիմնական խնդիր՝ ներսի ներդիրը շուտ մաշվում է, քրքրվում ու չնայած կոշիկը դեռ իդեալական տեսք ունի, այնուամենայնիվ այն այլևս հագնել չի լինում, քանի որ ներսից բավականին անհարմար է դառնում։

Որոշեցի կոշիկի ներդիր գնել ու այցելեցի մի քանի խանութ։ Ամենաէժան ու որոկով տարբերակը գտա հենց «Սալի» խանութում։ Այստեղ Salamander ֆիրմայի կաշվե ներդիրը վաճառվում է 2300 դրամով, այն դեպքում, երբ կաշվե ներդիրը Բատա և Ալդո խանութներում վաճառվում էր 6000 և ավելի դրամ արժեքով։

«Սալի»-ից գնված կոշիկի ներդիրները շատ հարմար են ու շատ գոհ եմ կատարածս ընտրությունից։

Ավելին՝ խանութ էի մտել փոքր աղջկաս հետ, ով հենց այն պահին, երբ ես փորձում էի ներդիրները սկսեց լացել։ Վաճառողուհիները սկսեցին զբաղվել նրա հետ, ես էլ կատարեցի գնումներս։ Այնպես որ ունեն նաև բարձրակարգ սպասարկում։

Այստեղից դեռ կոշիկ չեմ գնել, բայց բավականին նորաոճ ու գեղեցիկ ընտրություն կա, ինչպես աև մինչև 40% զեղչ, այնպես որ հեռու չէ այն օրը, երբ ես կունենամ հայկական արտադրության «Սալի» կոշիկ։

ռեյտինգ +5
կարդալ

Քարտեզ

Հայաստան, 0001, Երևան, Թումանյան փող., 15-1 շենք
;