Ռոսսիա Հյուրանոց Ծաղկաձոր – Russia Hotel Tsaghkadzor

full starfull starfull starfull starempty star ռեյտինգ 4 , 8 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.hotelrussia.am

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր շուրջօրյա

Հեռախոս : +374 223 61919, +374 223 61929, +374 98 061919

Facebook : www.facebook.com/HotelRussiaTsaghkadzor
Մեր մասին:
Հյուրանոցի բոլոր հարկերում տեղադրված է աուդիո-ձայնարկիչներ որոնցից հնչում է հաճելի և մեղմիկ երաժշտություն: "Hotel Russia"-ն հյուրանոցը հսկվում է շուրջօրյա: Հյուրանոցի ն ...ավելին

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Ծաղկաձորի ամենալավ ու երևի ամենաթանկ հյուրանոցը: Սենյակները լավն են, մաքուր են, սպասարկումից գոհ եմ մնացել:

ռեյտինգ +3
կարդալ

Միջին կարգի հյուրանոց Ծաղկաձորում, սենյակները նորմալ են ու մաքուր, ունեն երեխաների համար հատկացված բավականին մեծ խաղասենյակ, որը ինձ շատ դուր եկավ: Սնունդը երեք անգամյա էր ու մտնում էր փաթեթի արժեքի մեջ, որը կարծեմ 50,000 դրամ էր: Բայց այդ նույն սնունդը էնպես էր դրված, որ ընդհանրապես գայթակղիչ չէր, ու ախորժակդ փակվում էր՝ երշիկեղենի, մսեղենի տեսականին իրար վրա խառը լցրած, կարագը փոքր կտորներով կտրատած ու ջրով ամանի մեջ լցրած, խմորեղենը թարմ չէր...
Հյուրանոցում կա նաև փոքրիկ լողավազան ու մարզասրահ: Լողավազանի մուտքը անվճար է, եթե մինչև ժամը 17:00 ես օգտվում, իսկ 17:00-ից հետո՝ ժամը 2000 դրամ: Մարզասրահը էլի շատ փոքր է, մարզվելու սարքավորումները բավականին հին են ու համարյա ամեն ինչ շարքից դուրս եկած, օգտվել պրակտիկորեն հնարավոր չէր: Հա մոռացա ասել, որ ունեն նաև 1 հատ շոքեբաղնիք, որը դարձյալ փաթեթի գնի մեջ չէր մտնում, 1 ժամն արժե 10,000 դրամ:

ռեյտինգ +3
կարդալ

Համարները լավնեն, մաքուր են, սպասարկումը ծաղկաձորյան ոճի մեջա բայց լավնա ընդհանուր առմամբ, գներն էլ են նորմալ: Շատ մեծ առավելությունա փակ ավտոկանգառը, այ դա շատ դուրս եկավ..ուրիշ ոչ մի հոթել երևի չունի տենց բան: Բացասակն կողմերը, որոնք հաստատ չեն ազդի հանգստի վրա:
1. լողավազանում ցուրտա
2. խոհանոցը համովա բայց խոհանոցի սպասարկումը լրիվ սովետա...կարագը ջրի մեջա դրած, գրեչկան մի հատ ընդհանուր ղազանից ես վերցնում:))) ու էլի տենց բաներ...էն սովետական պանսիոնատներիցա էլի լրիվ :)

ռեյտինգ +6
կարդալ

Այստեղ ամեն ինչ հրաշալի է , իսկապես...... շաաաաաաաաատ ճաշակով ու գեղեցիկ հյուրանոց է: նույնիսկ վերելակն է շատ գեղեցիկ ու թափանցիկ: Սենյակները շատ եմ հավանում: Հաճելի է, երբ մի սենյակում աստիճաններով բարձրանում ես երկրորդ հարկ, որտեղ միայն ննջարան է: Մի խոսքով՝ ճաշակով ու գեղեցիկ:

ռեյտինգ +4
կարդալ

Ես հնարավորություն եմ ունեցել երկօրյա հանգիստ անցկացնել այս հյուրանոցում, և ինձ այն շատ է դուր եկել:
Պետք է նշեմ, որ գներն իսկապես բարձր են:
Նախ հյուրանոցն ինքը շատ գեղեցիկ է նորոգված, համարերը հարմարավետ են, լուսավոր, պատշգամբի կարիք առանձին չի զգացվում, ընդհանուր առմամբ ամեն ինչ շքեղ է:
Ի զարմաս ինձ՝ խոհանոցն էլ լավը, համեղ էր ամեն ինչ, բայց ամեն ինչի վրա սոխը գերակշռում էր, ինչն ինձ այնքան էլ դուր չեկավ: Բացասական կողմն այն էր, որ ռեստորանում շոգ էր շատ:
Ամենագեղեցիկը ֆոյեն էր, ռոյալը, որտեղ կարող էիր օրվա ցանկացած ժամի նստել, վայելել, նվագել... անգամ համակարգչով աշխատել...ամեն ինչ տրամադրող էր:

Եթե ընտրության հնրավորություն ունենամ, ապա մյուս անգամ ևս այս հյուրանոցը կընտրեմ:

ռեյտինգ +3
կարդալ

Համարների գները բավականին թանկ են, ինքը հյուրանոցը գեղեցիկ է բայց անձնակազմը չոբաններ, Էլ կյանքում չեմ գնա ընդեղ !

ռեյտինգ 0
կարդալ

Միանշանակ խորհուրդ եմ տալիս այս հյուրանոցը: Եթե բախտ վիճակվի և հայտնվեք 4-րդ հարկի loft սենյակներում կարծում եմ, որ շատ գոհ կմնաք: Ամենից հաճելին ընդարձակ լոբբին է, որտեղ երեկոյան դաշնակահարուհին դասական երաժշտություն է նվագում, փափուկ լույսեր են և սովորաբար աղմուկ չի լինում: Միակ խնդիրը այն է, որ եթե ձեզ հյուր են գալիս "դրսից" մարդի, ովքեր այդ հյուրանոցում չեն բնակվում, ապա ներս մտնելու խնդիր կա: Բայց դրա էլ լուծելի է:

ռեյտինգ +1
կարդալ

Էդ ընդհանուր ոսկիյով զարդարված հոլը իհարկե ռաբիզության էլեմենտներ ուներ, խոհանոցն էլ կարար ավելի բազմազան ու համեղ լիներ: Բայց համարները լավ, հարմար կահավորված են, տեղն էլ լավ տեղ է

ռեյտինգ 0
կարդալ

Քարտեզ

Ծաղկաձոր, Գրիգոր Մագիստրոսի 8
;