Ռետրո կաֆե – Retro cafe

full starfull starfull starfull starhalf star ռեյտինգ 4.5 , 17 կարծիքներ

Ժամեր : Ամեն օր, 10:00-02:00

Հեռախոս : +374-10-584206

Մեր մասին:
Կաֆե

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

ռետրո ինտերիերի սիրահար չեմ, բայց հետաքրքիր ու ինքնատիպ վայր է, մենյուն նույնպես:

ռեյտինգ 0
կարդալ

Միայն լավ բաներ կարող եմ ասել: Երևի թե Երևանի ամենալավ սրճարաններից է համեղ սուրճով, ուտելիքով, լավ սպասարկումով:

ռեյտինգ +1
կարդալ

Հաճելի վայր է: Լավ մենյու ունեն: Երբեմն հաճելի է նստել ու սրճել: Հատկապես պատուհանի մոտ:

ռեյտինգ +1
կարդալ

Հրաշք տեղա։ Մտնում ես չես էլ ուզում գնաս։ Լավ սպասարկում,առանձին չծխողների սրահ ունեն, ամենահամով տաք շոկոլադը իրանց մոտա։

ռեյտինգ +1
կարդալ

Շատ գեղեցիկ և հանգիստ վայր է, կարելի է շատ լավ ժամանակ անցկացնել և ամենակարևորը համեղ սնվել: Ինձ շատ է դուր եկել և իմ բոլոր ընկերուհիներին առաջարկել եմ այնտեղ գնալ:

ռեյտինգ +2
կարդալ

Կարող եմ ասել, որ Երևանի ամենալավ սրճարաններից է, որտեղ տիրում է հաճելի մթնոլորտ, բարձրաճաշակ երաժշտություն, շատ համեղ ճաշատեսակներ, մասնավոապես խորհուրդ կտամ փորձել Բեֆստրոգանովը, հավատցեք, չեք փոշմանի :)

ռեյտինգ +2
կարդալ

Shat hacheli, yntanekan mtnolort, azat u hangist karoxanumes jamanak anckacnel. Arandznaki sheshtem spasarkumy- "ne stoyat nad dushoj"- ev shat barehambyur en))

ռեյտինգ +1
կարդալ

Retro Cafe-ն Կասկադի թերևս այն հազվագյուտ կաֆեներից է, որը պահպանում է իր "դեմքը"... Ընտանեկան մթնոլորտ, համեղ խոհանոց և, որ ամենակարևորն է, ճաշակով երաժշություն և ինտերյեր: Անձնակազմն էլ միշտ ժպտերես է և բարյացակամ: Խորհուրդ եմ տալիս բոլորին...

ռեյտինգ +2
կարդալ

Կասկադի մոտի ռետրոն շատ հակասական զգացումներ ա միշտ առաջացնում: Ոնց որ թե՝ նոռմալ, նայում ես՝ լավ ա ձևավորումը, միտքը, չծխողների տեղեր կան, բաց մաս կա, նորմալ գներ, կարող ես բավականին երկար նստել ու հանգիստ զրուցել... Բայց միշտ մի բան էն չի... կամ ուշացնում են պատվերդ, կամ անբարեհամբույր են (ժամանակին անձնակազմը առհասարակ անտանելի էր): Վերջին անգամ երբ գնացել եմ՝ նորմալ երեխեք էին աշխատում, բայց երևի տարածքի փոքրության պատճառով, նենց տպավորություն ա, որ բառի մոտ նստած մատուցողը, բառմենն ու մենեջերը ուշադիր քեզ են նայում ու լսում, ըստ էության՝ ոնց որ գլխիդ նստած լինեն: Կարճ ասած՝ երբեք սեփական կամքով այնտեղ չեմ գնա:

ռեյտինգ +2
կարդալ

լավ սրճարաններից եմ համարում Ռետրոն, որովհետև էս տեսակ սրճարաններ սիրում եմ, Ինձ հաճելի է տեղադիրքը, ինտերիերը և այլն. ԲԱՅՑ
մոտ տասը օր առաջ այստեղ հանդիպեցի վատագույն սերվիսը, որը նկարագրել էլ չի լինի: Մատուցողուհին ոչ միայն ընդհանրապես չէր տիրապետում իր գործին/հաճախորդի սպասարկման հոգեբանություն ևն/, այլ նաև խնդիրներ ուներ դաստիրակության հետ: Պատվիրված բաժակը հայտնվում էր սեղանի մյուս ծայրին, որովհետև նա անգամ չէր էլ նայում վրադ, հաշիվը բերվեց հարևան սեղանի հաշիվը, ականջները փակ էին և այլն,և այլն:

ռեյտինգ +3
կարդալ

Ռետրո այցելում եմ արդեն երկու տարի: Անձնակազմի հետ հասցրել եմ ընկերանալ:Ճ: Հաճելի վայր ա և խորհուրդ կտամ: Միակ խնդիրը կայանատեղի գտնելն ա դե դա արդեն ընդհանուր Կասկադի խնդիրն ա: Չնայած որ ես միշտ տեղ գտնում եմ :Ճ

ռեյտինգ +1
կարդալ

Ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ էր: Ոճը շատ հաճելի էր, օդափոխությունը լավը չէր: Հիմնական սեգմենտը 17 - 20 տարեկաններ էին: Ես ինձ մեծ զգացի ՃՃՃՃ: Մատուցողների մի մասը լավն էին մի մասը ժպտալ չէին սիրում:

ռեյտինգ +3
կարդալ

Բավականին ճաշակով երաժշտության, բարեհամբույր աշխատակազմի և տաք շոկոլադի միասնությամբ այստեղ առկա է, իրոք, ներդաշնակ մթնոլորտ` հարմար, թե մտերիմների հետ հաճելի ժամանակ անցկացնելու համար, թե աշխատելու համար: :)

ռեյտինգ +3
կարդալ

Երևանի ամենալավ սրճարանը
Ափսոս այնտեղ էլ չի աշխատում սրճարանի հոգին՝ մատուցողը ով շատ բարհամբույր ու հետաքրքիր երիտասարդ էր, դե իսկ պարելով, բրեքդանսային շարժումներով մեկ գավաթ թեյը կամ պաղպաղակը ինչ խոսք շատ տեղերում չես հանդիպի:

ռեյտինգ +2
կարդալ

Մի ժամանակ շաաաաաաաատ հաճախ էի լինում: Սպասարկումը շաաաաատ լավն էր ու շատ մտերմիկ: Հետո հայտնաբերեցի իրենց ամենամեծ թերությունը "ОСТОРОЖНО ЗЛОЙ МЕНЕДЖЕР!!!": Շատ արհամարական և կոպիտ կին /կարճ մազերով-ը/:
Շատ համեղ հավով ապուր ունեն: Բայց միևնույն է մենեւերից զգույշ եղեք:

ռեյտինգ +2
կարդալ

վատ տեղ չի, լավ հետաքրքիր մթնոլորտ, ու ամենակարևորը մի հատ շատ սիրուն ու լկտի կատու ունեն, բայց ափսոս ներս չեն թողնում:

ներսում ծխել չի կարելի, ինչը էլի երևի թե վատ չի:

սեղան֊աթոռը բավական հարմար են, մի խոսքով լավ տեղա էլի, հիացմունք առանձնակի չի արթնացնում, բայց ցուրտ ձմեռներով կարելիա գնալ:

ռեյտինգ +2
կարդալ

Անկեղծ պիտի խոստովանեմ, որ հենց այս սրճարանի մասին կարծիք հայտնելու ցանկությունը ինձ ստիպեց վերջապես գրանցվել կայքում, որին վաղուց հետևում եմ:

Ռետրո կաֆեում կգտնեք ոչ միայն համեղ, թարմ թխվածքներ և հաճելի միջավայր, այլև հաճելի սպասարկում և ԱԶՆԻՎ աշխատակազմ:

Օրեր առաջ պայուսակիցս ընկել էր դրմապանակը, որում գումարից բացի կային մոտ չորս-հինգ բանկային քարտեր և իմ սիրած խանութների անթիվ բոնուսային քարտեր: Սրճարանի աշխատակիցները ոչ միայն ապահով պահել էին դրամապանակս, այլև բանկի միջոցով գտել էին ինձ. դրամապանակիցս չէր կորել և ոչ մի թղթի կտորիկ:

Այս ամենին հավելեք սրճարանի շատ "կենտրոնական՛ գտնվելու վայրը և թթվածնի առկայությունը /ներսում չեն ծխում/: Այն պաշտոնապես հայտարված է իմ ամենասիրված վայրերից մեկը:

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՁԵԶ

ռեյտինգ +10
կարդալ

Քարտեզ

Թամանյան 6/6, Երևան
;