Պռոմոդ կանացի հագուստի խանութ – Promod

full starfull starfull starfull starempty star ռեյտինգ 4 , 20 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.promod.com/ , www.bdgroup.am

Ժամեր : 11:00 - 21:00

Հեռախոս : +374-10-585578

Facebook : https://www.facebook.com/PromodArmenia/info
Մեր մասին:
Promod ապրանքանիշը ստեղծվել է 1975 թվականին Ֆրանսիայի հյուսիսում: Ունենալով ավելի քան 30 տարվա փորձ կանացի հագուստի արտադրության մեջ, Promod ապրանքանիշն այսօր ամենախոշոր ն ...ավելին

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Իմ ոճի շատ հագուստներ ունեն... հատկապես բարակ սվիտերներ եւ տարբեր տեսակի սպիտակ վերնաշապիկներ... գներն էլ նորմալ են... մատչելի... Սիրում եմ այս խանութը ու շարունակելու եմ այցելել...

ռեյտինգ +2
կարդալ

Հավանում եմ այս խանութը,աքսեսուարները,ուղղակի գնաերի մասին եթե խոսենք,անհասկանալի գներ են և դա վերաբերվում է մյուս խանութներին ևս,նամանավնդ հյուսիսային պողոտայում գործող

ռեյտինգ +1
կարդալ

Պռոմոդից գնած մի քանի բան ունեմ բայց դժբախտաբար պետք է նշեմ որ այդ իրերից մի քանիսը մեկ անգամ լվանալուց հետո արդեն շատ վատ տեսք ունեին: այսինքն որակը այնքան էլ լավը չի եթե մի լվանալուց հետո ձևափոխվում է կամ էլ գույնը կորցնում է ինչ պատահեց այստեղից գնված երկու բամբակյա ամառային շալվարների հետ: Երևի ցածր գինն էլ (12000 դրամին մոտ կարծեմ) հենց դրա զգուշացումն է:

ռեյտինգ +3
կարդալ

Մի քանի օր առաջ այցելեցի այս խանութ, թեև հաճախ չեմ օգտվում դրանից ու վերջին այցելությունիցս հետո այլևս երբեք չեմ օգտվելու։ Շրջում էի խանութում ու աշխատակցուհիներից մեկը բառիս բուն իմաստով կրնկակոխ /լավագույն դեպքում ինձնից քսան սանտիմետր հեռավորության վրա/ թե հայացքով, և թե իր ներկայությամբ հետևում էր ինձ։ Տպավորությունն ու իմ զգացողությունն այնպիսին էր կարծես հաստատ կռահել է, որ պատրաստվում եմ գողություն անել ու սպսաում է հարմար պահի ինձ ոստիկանության ձեռքը հանձնելու համար։ Թեև շատ հավանել էի ցուցադրված վերնաշապիկներից մեկը, բայց աշխատակցուհու վարքագծի արդյունքում նույնիսկ չփորձեցի այն ու դուրս եկա խանութից։ Ես իհարկե հասկանում եմ, որ նրանց աշխատանքը կայանում է նաև հաճախորդներին հետևելու մեջ, բայց ճիշտ կլինի, եթե դա արվի ավելի քաղաքավարի, բավարար հեռավորության վրա, որպեսզի ինքդ քեզ գող չզգաս։ Այսքանը։

ռեյտինգ +3
կարդալ

Երևի էն եզակի խանութն ա, ուր մտնելով անպայման մի բան կգտնվի, որ իմ դուրը շատ գա: Տեսականին ոնց-որ և մյուս Հայաստանյան հագուստի խանութներում թարմացվում է սեզոնում 1-3 անգամ: Հատկապես ուշադրության է արժանի բիժուի հատվածը, ճիշտ ա՝ էս ապրանքի յուրահատկությունը մի 2 տարի առաջ շատ ավելի անկերև էր, բայց հիմա էլ ընդհանուր առմամբ չի զիջում այլ խանութներին, ու անգամ գերազանցում է:

ռեյտինգ +2
կարդալ

Promod բրենդը սիրում եմ ու շատ եմ օգտվում, հիմնականում ինտերնետով եմ գնումներ անում: Երևանյան մասնաճյուղում շատ թանկ է, օրինակ՝ մի բան որ արժի 15 եվրո, էստեղ արժի 15.000 դրամ...

ռեյտինգ 0
կարդալ

իմ սիրած խանութներից է, աշխատողներն էլ միշտ բարեհամբույր են ու չեն հետապնդում խանութում` այլ հակառակը, միշտ օգնում են:

ռեյտինգ 0
կարդալ

Սիրուն հաճելի խանութ ա PROMOD-ը: Կանացի հագուստի լայն տեսականի կա, նաև գեղեցիկ պայուսակներ:

ռեյտինգ 0
կարդալ

Սիրում եմ այս խանութը, մանավանդ ամառային հագուստի տեսականին, միշտ կարելի է գտնել այն ինչ փնտրում ես....պայուսակները նույնպես չեն զիջում.:

ռեյտինգ +1
կարդալ

Geghecik baner iskapes kan. Bayc [email protected] indz mi qich barcr en tvum.

ռեյտինգ +2
կարդալ

Պռոմոդին սիրել եմ դեռ Ֆրանսիայից: Երեւանի մասնաճյուղն էլ է դուրս գալիս: Բայց ափսոս, որ գները պռոմոդի կայքի գներին չեն համապատասխանում: Էստեղ 20.000դրամ է պայուսակը, որը կայքում 20եվրո է: Նույնիսկ կայքին նամակ գրեցի, հարցնելով, թե ինչու չեն առաքում Հայաստան, ասեցին՝ որտեւ եվրամիության անդամ չենք: Լավ չի, որ մերոնք շահարկում են դա, չէ որ եվրոպա գնացող-եկող մեծ մասսան էնտեղից կօգտվի:

Բայց հինգ աստղ, որտեւ ապրանքանիշը սիրում եմ, միշտ հարմար բաներ եմ գտնում, զեղչերի ժամանակ ավելի շատ, իսկ խանութի մթնոլորտն ու սպասարկումն էլ տրամադրող է երկար-բարակ տնտղելուն:

ռեյտինգ +6
կարդալ

Իմ ամենասիրած խանութը չի, ոչ էլ հաճախ մտնում եմ, իմ ոճին համապատասխան հագուստ երբեք չեմ գտել այնտեղ, բայց լավ բաներ լինում են, գներն էլ հարմար են, աշխատողներն էլ միշտ բարեհամբույր ու համբերատար են ինչը շատ կարևոր է....

ռեյտինգ +5
կարդալ

Չեմ կարող ասել, որ իմ ամենասիրած խանութն է, սակայն վատն էլ չեմ ուզում ասել:

Նախ ասեմ, որ հաճախ չեմ օգտվում, սակայն միշտ շատ գոհ եմ դուրս գալիս խանութից: Ունեն շաաաաատ լավ սպասարկում... մի անգամ տաբատ էի հավանել, սակայն պարզվեց, որ ոտքի վրա շատ փոքր հատվածում կարը քանդված է... շատ արագ այդ հարցը լուծվեց և հաջորդ օրը ես գնեցի այդ տաբատը:

Խանութում աշխատում է մի տղա, որը շաաատ բարի է և միշտ փորձում է օգնել: Վերջերս այդ տղային խնդրեցի, որ օգնի ինձ ընտրածս կիսաշրջազգեստին համապատասխան շապիկ գտնել, այդ տղան մեեեծ սիրով գնաց, փնտրեց ու բերեց:))))))))))... վերջում էլ օգնեց, որ երեխայի սայլակը իջեցնենք...
Եվ վերջում ասեմ, որ շատ գոհ եմ Պրոմոդի ֆեյսբուքյան էջից.. շատ լավ են աշխատում ու հաճախորդներին ծանոթացնում են խանութի նորություններին...

ռեյտինգ +4
կարդալ

Promod is about style, color and every season of the year, the staff is nice, always ready to help you with the best choice. Love Promod so much:))))

ռեյտինգ 0
կարդալ

PROMOD !!!! My fav shop )))))

ռեյտինգ 0
կարդալ

The best customer service one can hardly find anywhere else. The best color combination and style.
Love, love, love! <3<3<3

ռեյտինգ +1
կարդալ

Love PROMOD :)

ռեյտինգ 0
կարդալ

Սիրում եմ այս խանութը մանավանդ աքսեսուարների բաժինը: Խելամիտ գների սահմաններում լավ բաներ կարելի է գնտել: Ներկայացված տեսականու թե ոճը, և թե չափսերի բազմազանությունը շատ լավն են:

ռեյտինգ +3
կարդալ

հետաքրքիր տեսականի ունեն..գինը նորմալ ա, որակը չէի ասի թե շատ լավն ա, բայց երբեմն կարելի ա հետաքրքիր բաներ գտնել

ռեյտինգ +3
կարդալ

Իմ ամենասիրելի խանութը Երևանում և ոչ միայն, Պրոմոդից իմ բոլոր հագուստները միշտ արժանանում են ուշադրության, գունային լուծումներն եմ շատ հավանում

ռեյտինգ +5
կարդալ

Քարտեզ

Հայաստան, 0001, Երևան, Աբովյան փող., 22 շենք
;