Պիցցա Հաթ – Pizza Hut

full starfull starfull starfull starempty star ռեյտինգ 4 , 58 կարծիքներ

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր 10:00-23:00

Հեռախոս : +374 10 501503, +374 10 501504

Մեր մասին:
Ռեստորան-պիցցերիա։ Առաքման ծառայություն

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Նույնիսկ պիցցերիա​ներում հազվադեպ եմ հենց պիցցա պատվիրում։ Ընդմիջման ժամին մեկ-մեկ մեկ այցելում էի մանկավարժական համալսարանի տարածքում գտնվող պիցցա հաթը։ Ապուրներ ունեն բանջարեղենով ու հանդարտ է ի տարբերություն մյուս արագ սննդի վայրերի։ տհաճ անակնկալ եղավ Հյուսիսային պողոտայի մասնաճյուղում- թիթեռի նման ինչ-որ միջատ հանգստանում էր իմ ուտեստի կողքին, չեմ վճարել ուտեստի համար բնականաբար, բայց տրամադրությունս փչացավ ու այլևս ցանկություն չի լինում այցելել այդ մասնաճյուղը

ռեյտինգ 0
կարդալ

Հիանալի պիցա են տալիս:Համեղ ու շատ հետաքրքիր լուծումենրով:
Ամեն ինչ համեղ է: Նայեվ կազմակեպում են հետաքրքրի միջոցառումներ:

ռեյտինգ -1
կարդալ

Վերջերս անցկացված մրցույթն շատ տպավորիչ էր ու շատ հետաքրքիր: Ամենա հետաքրքիրը այներ, որ բոլորը պայքարում էին ուտելիքի համար =) :-D ինչ վերաբերվում է սննդին միանշանակ շատ համեղ է: =)

ռեյտինգ +1
կարդալ

ցուրտ ղյամաթա, մի ժամ նստում ես դողացնում ես...գոնե պիցան գնի համեմատ լավը լիներ.
միակ համովբբսնը որ շատ լավա ստացվումնստեղ դա հավի թևիկներնա որհ իսկապես լավնա շատ

ռեյտինգ +5
կարդալ

Pizza Hut-ում սնունդը համեղ է, ուղակի տհաճ է , որ ամեն վայրկյան մատուցողը գլխավերևումդ պտտվում է , կանգնած նայում է ինչպես ես ուտում, ու առանց վերջացնելու ամանները հավաքում տանում է։

ռեյտինգ +2
կարդալ

Երբեմն գնում ենք մասնավորապես պիցայի մի հատուկ տեսակի համար, շատ համեղ են ու լավ սպասարկում է․ Ամեն ինչից դժգոհ մարդիկ իրականում դժգոհ են նաեվ հենց իրենք իրենցից, իսկ այստեղ մենյուն հետաքրքիր է, միջավայրն է՝ հաճելի

ռեյտինգ +1
կարդալ

Պիցցան համեղ էր ու լավ սպասարկում .սակայն 4-ի պատճառն այն է, որ մի անգամ առաքել էին չոր պիցցայանման բան.

ռեյտինգ +3
կարդալ

Սնունդը համեղ է, ուղակի տհաճ է , որ ամեն վայրկյան մատուցողը գլխավերևումդ պտտվում է , կանգնած նայում է ինչպես ես ուտում, ու առանց վերջացնելու ամանները հավաքում տանում է։ Մարդու ախորժակը փակվում է, ճիշտն ասած։

ռեյտինգ +18
կարդալ

աշխարհի ամենա վատ պիցան այսօր առաքեցիք,խիղճ ունեցեք,դա խայտառակ մի խմորի կտոր եր ,վրանել մի վեց հատ երշիկ,ամոթ է։

ռեյտինգ +2
կարդալ

Pizza Hut-ում մեկ անգամ ենք եղել, չնայած որ սեղանը ամրագրված էր, մեզ թույլ տվեցին նստել, գները համեմատած այլ պիցցերիաների հետ մի փոքր թանկ էին, պիցցան հաստ էր, ինչը գովելի էր, ֆրի չունեին ու մենք ստիպված վերևում գտնվող KFC-ից պատվիրեցինք, դժգոհ չէինք, բայց եթե մեր փոխարեն բարձրանար ու այդ պատվերն աներ մատուցողը, ավելի ճիշտ քայլ կլիներ: Երկրորդ անգամ դժվար թե գնամ, որովհետև մեկ կտորով պատվեր չեն ընդունում, ինչը հարմար չէ տարբեր ճաշակ ունեցող մարդկանցով այցելելու համար:

ռեյտինգ +2
կարդալ

Մի պատվերի պատմություն:
Պատվիրում ենք մի հատ պիցցա: Խոստացան 35-40 րոպեում առաքել: Առաքիչը մոտեցավ մոտ մեկ ժամից: Ընթացքում զանգեցինք, օպերատորը խոստովանեց, որ առաքիչը սխալ տեղ է գնացել ու երկու րոպեից: 10 րոպեից առաքիչը խոստովանեց, որ դրսում խցանումներ էին: Ա, դե, ուշանում եք՝ ուշացեք, բայց խաբել չի կարելի: Տղու դեմքն էլ տենց մի տեսակ իրար խառնվեց, որ ասեցի, որ իրենց օպեռատորը ուրիշ բան էր ասել:
Դժգոհ եմ ու էլ չեմ պատվիրի երբեք:

ռեյտինգ +2
կարդալ

Շատ համեղ պիցաներ կան դասարանաին հավաքույթների համար շատ հարմար վայր է ընկերներիս հետ հաճախ էնք այցելում

ռեյտինգ +3
կարդալ

@ndhanrapes nman chi amerikai Pizza Hut-i pizzanerin.... stegh aknhaytoren ingridientneri vra tntesum en :(

ռեյտինգ +2
կարդալ

Շատ էին գովում էս տեղը,...մի անգամ եմ այցելել...մի տեսակ ոչ ուտելիքն էր լավը,ոչ սպասաչկումը,հիասթափված դուրս եկա..հաստատ կրկին չեմ այցելի

ռեյտինգ +5
կարդալ

Անչափ սիրում ենք ընտանիքով այցելել այս վայրը,քանի որ քաղաքի ամենաթարմ,ամենահամեղ աղցաններն այստեղ են պատրաստվում:Այնքան տարված եմ այստեղի աղցաններով,որ 10 տարուց ի վեր հաճախելու ընթացքում մի օր չեմ փորձել պիցցա պատվիրել,ես միշտ սալաթ-բարից եմ օգտվել,ամուսինս խարչոն է պատվիրել,մեկ-մեկ էլ կաթնաշոռով նրբաբթլիթներ:Բայց հաջորդ անգամ պիցցա կպատվիրենք`տեսնենք այդքան վատն է`ինչպես նշված էր որոշ մեկնաբանություններում:Փորձելուց հետո անպայման կկիսվեմ իմ կարծիքով:Մեկ աստղ չհերիքեց ինտերիերի պատճառով:

ռեյտինգ +4
կարդալ

Ես պիցցայամոլ ու ինձ համար Հայաստանի ամենահամեղ պիցցան հենց պիցցա Հաթում է !!! Հատկապես քառակուսի պիցցաները...նյամ

ռեյտինգ +1
կարդալ

Ուղղակի հետաքրքիր է, որ մի տեղ կաթնային կոկտեյլ եք պատվիրում՝ գալիս հարցնում են վանիլային թե շոկոլադե, ընտրում եք վանիլային, Ձե՞զ էլ են 1500 դրամանոց մեղրով կաթ բերում: Էրեկ Pizza Hut-ում ինձ մոտ էս պատմությունն էր:

ռեյտինգ +2
կարդալ

Պիտի ավելացնեմ, որ ժամանակի հետ որակը չի գցել, սպասարկում էլ է լավը, պիցցաներն էլ ամենաշատը ինձ էստեղինն են դուր գալիս, ինչական կամ ինչականին ինչքան քիչ նման ուզում է լինի: Պիցցայի ամենախմորային մասում պանրի առկայության միտքն էլ և' տեսականում, և' գործնականում հիանալի է:
Աղցանների բաղադրությունը կարծես թե ժամանակի հետ փոխվում է, բայց մի քանի տարբեր բաներ եմ փորձել ու միշտ գոհ եմ մնացել:

ռեյտինգ +3
կարդալ

Աշխարհի ամենահամով պիցցան Pizza Hut-ի կծծծծու պեպպերոնին ա, նյաաա՜մ-նյաաաա՜մ: Մնացածը էլ կարևոր չի, չնայած ամեն ինչ բարձր մակարդակի վրա ա: 5+ :D

ռեյտինգ +2
կարդալ

Եստեղ հիմնականում պատվիրում եմ: Ինձ համար լավագույն պիցան ա Հայաստանում: Հատկապես որ իսկական պեպերոնիով պիցա են տալիս:Ճ: ԱՄՆ ում երևի մի անգամ եմ կերել Հաթից ու անկապություն էր իսկ եստեղ համար մեկն ա ինձ համար:

ռեյտինգ +2
կարդալ

Այս վայրից նույնպես զգում եմ ամերիկյան անառողջ սննդի հոտը: Չնայած ավելի նախընտրելի է քան արագ սննդի վայրերը: Այստեղ եղել եմ մոտավորապես երեք անգամ և չէի ասի որ շատ դժգոհ եմ մնացել, միայն սննդի առողջ-անառողջ լինելու հարցն է ինձ մի փոքր վանում այստեղից, բայց այնուամենայնից կարելի է տարին մեկ կամ երկու անգամ այցելել: Այս վայրի իսկական գնահատականն է 2.5 աստղ:

ռեյտինգ +2
կարդալ

Erb arajin angam imaca vor Yerevanum Pizza Hut en bacelu, shat ec eyin aknkaliqnery vor Yerevanum evs mek lav Pizzeria e bacvelu,,,bayc cavoq srti es hiastapvac em ,snundy yndharapes lavy chi. Pizzan uteluc ches zgum vor ayn tarm e, aynpisi tpavorutyun e karces te hin lini, u amenavatn ayne vor mijavayry shaaat thach e.namanavand spasarkumy.

ռեյտինգ +1
կարդալ

https://www.facebook.com/pages/Pizza-Hut-Armenia/123405267836136
Հավանում եմ շատ շատ: Վերջին անգամ այցելելուց շատ գոհ մնացի ու ուրախ եմ, որ այդպիսի սպասարկում կա: Շատ գոհ եմ

ռեյտինգ +1
կարդալ

Սիրում եմ այս պիցցերիան...մթնոլորտը հաճելի է, անձնակազմն էլ:Դե պիցցայի մասին խոսք չկա: Չնայած մի քիչ բարձր գնին` ի տարբերություն օրինակ Տաշիրի, պիցցան շատ լավն է, յուրահատուկ համեղ և կարևորն այն է,որ խմորը պինդ է, հնարավոր է լինում ուտել իսկական ձևով` ձեռքով բռնել և ուտել առանց դանակ-պատառաքաղի:

ռեյտինգ +3
կարդալ

մեկ անգամ եղել եմ այստեղ շատ մատչելի սպասարկում է,պիցցան շատ համեղ է և տաք հիացած եմ..

ռեյտինգ -1
կարդալ

Շատ լավ էր, երբ ինքդ ես կարողանում կերակրի պատրաստման բաղադրատոմսը ընտրել:
Նյու Յորք պիցցան իրոք իսկական ամերիկյան Նյու Յորքի պիցցայի համն ուներ:
Իհարկե գները փոքր ինչ բարձր են, բայց ուտեստները որակով են:

ռեյտինգ +3
կարդալ

Shat em sirum shat hamov pizzaya amena lav@ xorhurds mianashanak pizza aistex utel spasarkumnel vat@ cher like like like

ռեյտինգ 0
կարդալ

Շատ լավ պիցցերիա: Մատուցողները բարեհամբույր ու հումորը տեղը, պիցցան հրաշալի, մատակարարումը արագ, սակայն պետք է մի բան նշեմ, որը ոչ մի կերպ չի գցում այս վայրի որակը, պասի ժամանակ մենկուի մեջ կարելի է մի քանի փոփոխությւոններ կատարել... սա էլ` որպես առաջարկ... ինչևիցե, գնահատում եմ 5 աստղ...

ռեյտինգ +4
կարդալ

Սիրում եմ այս վայրը հետևյալ պատճառներով

1. սպասարկումը գերազանց է: Պատվերը արագ բերում են, պատասխանում են սննդի հետ կապված բոլոր հարցերին:
2. ամեն ինչ շատ համեղ է ու թարմ:
3. գները միջին գներ են: Ոչ բարձ են, ոչ էլ ցածր:
4. Տեղը հարմար է: Սակայն եթե առաջին անգամ եք գնում, կարող է մուտքը չգտնեք: Մուտքը կողքի KFC-ից է:

Եթե չգիտեք ինչ պատվիրեք, պատվիրեք մոցառելայով հաց, ինչ-որ սալադ, օրինակ Ցեցր, ու hավի թևիկներ, եթե կծու սիրում եք, որը մատուցվում է շատ լավ սոուսի հետ:
Դե պիցցան չեմ գրում :)

1 աստղ հանում եմ, որովհետև սանհանգույցը շատ փոքր է, միայն մեկ լվացարան կա ու սեղաններն էլ իրար շատ մոտ են:

ռեյտինգ +2
կարդալ

Ես անձամբ միայն Գերմանական բիցցան եմ սիրում.. Սալատները էնքան ել լավը չեն.
Սպասարկումը բավականին առաք է. Ընդհանուր առմամբ լավ տեղ ա:

ռեյտինգ +2
կարդալ

Մի քանի անգամ եղել եմ Պիցցա Հաթում ու միշտ գոհ եմ մնացել: Գնացել ենք տարբեր ընկերների հետ, տարբեր առիթներով, ուտելիքը միշտ թարմ ու համով, սպասարկումը նորմալ, համենայն դեպս պատվերն ուշացնելու, կամ անորակ բան բերելու խնդրի երբեք չեմ առնչվել, նույնիսկ հակառակը, միշտ բարեհամբույր ու ուշադիր: Լավն է նաև երաժշտությունը: Բացի պիցցայից ունեն նաև շատ այլ հետաքրքիր ու համով բաներ՝ աղցաններ, նախուտեստներ, պաստա: Ինձ դուր է գալիս նաև հաստ ու բարակ խմորով պիցցայի ընտրության հնարավորությունը:

ռեյտինգ +3
կարդալ

Վերջին անգամ եղել եմ ՊԻՑՑԱ ՀԱՏ – PIZZA HUT-ում և սպասարկման մակարդակը լավ էր: Մտուցողը բավականին բարեհամբույր էր և սիրով էր սպասարկում: Նա սիրալիր կերպով պատասխանում էր մեր հարցերին և նույնիսկ խորհուրդ տվեց թե ինչ կարելի է պատվիրել, որը և համեղ է և թարմ: Ասեմ նաև, որ հաջող ընտրված երաժշտություն է հնչում, ինչն հաճելի է ականջին:

ռեյտինգ +2
կարդալ

երեկ եմ գնացել ու առաջին իսկ քայլից սպասարկվել եմ տեղի ընտրությունով ու անգամ սննդի բաղադրությանը ծանոթացվելով, մենյուն շատ հետաքրքիր էր, ինձ դուր եկավ սեփական կերակուրի պատրաստման գաղափարը այսինքն օրինակի համար պիցցայի մեջ նրա խմորի ընտրությունը պանրով խմոր խրթխրթան թե սովորական, բաղադրիչներից մեկի ավելացումը կամ պակասեցումը,մի խոսքով եթե ուզում ես յուրահատուկ մի բան կարող ես պատվիրել քո մտացածը, սպասարկումը այնքանել արագ չէր բայց միշտ ժպիտով էր, երաժշտությունը ամերիկյան դասական ոճի մի բան էր նույնպես հաճելի. մի քիչ գները բարձր էին կշտանալու համար բայց վճարում ես միայն նրա համար ինչ պատվիրում ես այսինքն ավել սպասարկման տոկոսներ ու վճարներ չկան

ռեյտինգ +2
կարդալ

Erb nor er bacvel aveli lavn er te spasarkum@ te @ndhanur uteliqi vorak@, bayc chem karox asel vor hima shat vatn e. Bnakanabar shat lav e vor unen cxoxneri ev chcxoxoneri srah, pizzan patrastum en inchpes hast aynpes el barak xmorov, nshem naev vor aystex salatnern el en hamex.

ռեյտինգ +3
կարդալ

Միշտ սիրել եմ պիցցա հաթը, բայց դե էրեկ երբ ախորժակով պիցցա էի ուտում, մի հատ ճանճ խանգարեց :D

ռեյտինգ +1
կարդալ

Պիցցա Հատ ցանցին ծանոթացա Բրյուսելում Բելգիա: ԵՐկու անգամ գնացել էինք շատ լավ բաներ էինք պատվիրել:
Երևանում որ տեսանք կա, ուրախացած գնացինք: Ժողովուրդ ջան, սա պիցցա հատի տնազ էր: Միթե նույն բաղադրատոմսը չեն կիրառում իրենք? Լրիվ ուրիշ բաներ բերեցին ու լրիվ ուրիշ չափերի:
Պատվիրածների կեսը մոռացել էին, մի ժամ սպասելուց հետո, հիշացրեցինք, բերեցին:
Բրյուսելինը լավն էր:

ռեյտինգ +3
կարդալ

Շատ հաճելի է ամեն անգամ այցելելը: ամենակարևորը մթերքը միշտ թարմ է, սպասարկող անձնակազմն էլ շատ բարեհամբույր : Հատկապես ինձ դուր եկավ նոր' Չիզզի Քրասթ խմորը: Փորձեք ու չեք փոշմանի: Իդեպ' նորաբաց Հաթը ավելի դուրս եկավ' հանգիստ ու հաճելի մթնոլորտ: :)

ռեյտինգ +3
կարդալ

Եղել եմ էն ժամանակ, երբ նոր էին բացվել: Պիցցայի հումքի որակը լավն էր: Մի անգամ թույն/լավ իմաստով/ պաստա եմ կերել /պեննե սխտորով, զեյթունով, պառմեզանով/: Բայց սպասարկման հետ իրոք խնդիրներ ունեն:

ռեյտինգ +2
կարդալ

Ինչքան այցելել եմ, 40 րոպեից շուտ չեն բերում պատվերը: Սպասարկողները դանդաղկոտ են, դժվար ընկալող: Միայն պիցցա եմ կերել միշտ, մի տեսակ յուղոտ են ու բոլորն էլ տարօրինակ բաղադրություններ ունեն: Աշխատում եմ չայցելել այս վայրը

ռեյտինգ +1
կարդալ

Փնթի ու մաշված, հոգնած ու սպառված տեղ է դարձել.

ռեյտինգ +1
կարդալ

Եթե պիցցա, ապա պիցցա հատ... Բարակ խմորով, ավելորդ կալորիաներ չես հավաքում: Համեղ է շատ:

ռեյտինգ +2
կարդալ

Իմ կարծիքով ամենահամեղ պիցցան Երևանում կարելի է ուտել այստեղ, հատկապես սիրում եմ :)

ռեյտինգ +2
կարդալ

Իմ կարծիքով ամենահամով ու ճիշտ պատրաստած պիցցան Երևանում ստեղ ա։ Սիրում եմ հատկապես New Yorker-ը բարակ խմորով։ Հաճելի մթնոլորտ ա։ Գները՝ նորմալին մոտ։ Մի քիչ դանդաղ ա սպասարկումը։ Մի անգամ էլ փչացած լցնովի գարեջուր էին տվել, բայց արագ ուղղեցին իրանց սխալը։

ռեյտինգ +3
կարդալ

Shat-shat-shat hamegh pizzaner. Spasarkum@ - mijin. Gner@ - voch harmar amen angam aycelelu hamar. bayc amen depqum hamegh u nor ban utelu hamar hianali tegh e.

ռեյտինգ +3
կարդալ

Անկրկնելի վայր համեղ սնվելու և Կարապի Լճով հիանալու համար:Պիցցա Հաթը սիրված և ճանաչված է ամբողջ աշխարհում: մմմմմ Պիցցաներն անկրկնելի են

ռեյտինգ +3
կարդալ

mi angam vor drsum einq nstac andzrev sksvec asecinq andzrevanoc@ baceq vor chtrjvenq, asecin andzrevanoc@ chenq kara bacenq, qami a u tenc menq el mer uteliqnern el mnacinq andzrevi tak, isk @ndhanrapes iranc pizzaic im (ev voch miayn im) sirt@ xarnum a, bayc skzbum vor nor ein bacvel shat lav tex er, shat lav spasarkum er, amen inch normal er, nuynisk zarmacel ei, bayc arden 2rd angam liq@ ban poxvel er voraki arumov

ռեյտինգ +5
կարդալ

shat lav texa! u pizzan el shat hamova te hast te barak xmorov!!!

ռեյտինգ 0
կարդալ

Отвратительное обслуживание и НОЛЬ эелементарной культуры и этикета. Была лучшего мнения об этом месте......

ռեյտինգ +2
կարդալ

Վերջին անգամ այցելելիս պատվիրել ենք պիցցա և աղցան ու խնդրել, որ պիցայի կանաչ ձիթապտուղը փոխարինեն սևով: Պատվերից մոտ 20-30 րոպե անց բերում են պիցցան կանաչ ձիթապտղով, ասում ենք, որ սխալվել են տանում են, որ փոխեն: 10 րոպե անց մեկ այլ աշխատակից մոտենում է նույն պիցցայով և հայտնում, որ սխալվել են արդյոք չենք ուզի դա ուտել /ներողություն չկա/, պահանջում ենք այն ինչ պատվիրել ենք և խնդրում, որ աղցանը բերեն մինչ այդ: Պարզվում է աղցանի մասին լրիվ մոռացել են: Եվս 10 րոպե անց մատուցողին հարցնում ենք, երբ կլինի, լսում ենք պատասխան, որ պետքա մի քիչ սպասենք, քանի որ պատվերը նոր գրանցել են: Մենեջերին կանչելուց հետո, շատ արագ հայտնվում է մեր պատվերը, պիցցան նորը չէր, այն նույնի վրայից հավաքել էին կանաչ ձիթապտուղը և լցրել սևը ու նորից դրել ջեռոց, արդյունքում ամեն ինչ չորացել էր: Ավելի ուշ պատվիրեցինք թեյ, 10 րոպե անց մոտեցավ մեկ այլ աշխատակից և հարցրեց, թե ինչ էինք պատվիրել քանի որ մատուցողը մոռացել է, այս անգամ արդեն հաշիվը պահանջեցինք /քարտով էլ վճարում չընդունեցին/: Վերջում էլ ասեցին. "եկեք մի ուրիշ օր ցերեկով, թեթև կլինենք և ձեզ ավելի լավ կսպասարկենք" :
Այս ամենը ստիպված էինք հանդուրժել, քանի որ դրսում ուժեղ անձրև էր...

ռեյտինգ +7
կարդալ

Չափազանց աղմկոտա ինձ համար, բայց պիցաները համով են,հատկապես բարակ խմորովը:

ռեյտինգ +2
կարդալ

mekel kargin yerajshtutyun en dnum

ռեյտինգ +1
կարդալ

Karevor@ shat arag en spasarkum....MERSI ....

ռեյտինգ +1
կարդալ

ուտեմ ես ձեր համով պիցցաներըըըը ))))))))))))))))

ռեյտինգ +5
կարդալ

Շատ համով է! Կարևորը, պիցցան վերցրեք բարակ խմորով!

ռեյտինգ +2
կարդալ

Xaitarak lav spasarkum)))))))))) lriv mer matucox@ mi hrashq er))))kerel em amenakcu pizzan u amenakcu havelumnerov (dzetov,ketchupov) u varvel em) lav texa

ռեյտինգ +4
կարդալ

Ինձ շատ դուր է գալսի, որ կարաս ընտրել պիցան հաստ խմորով լինի թե բարակ

ռեյտինգ +4
կարդալ

Նորմալ "գին-որակ-սպասարկում" համադրություն:
Բացի բազմազան պիցցաներից "Pizza Hut"-ում բավականին հաջող աղցաններ և ճաշատեսակներ կան... Սիրում եմ, երբ պիզզան տարբերվում է "ճաշ"-ից ..
"Բայ զը վէյ", բավականին արագ առաքում ունեն:

ռեյտինգ +7
կարդալ

Քարտեզ

Երևան, Հյուսիսային պողոտա 1

Նկարներ

;