Շենգավիթ բժշկական կենտրոն – Shengavit medical center

full starfull starfull starhalf starempty star ռեյտինգ 3.5 , 14 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.mcshengavit.am

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր 09:00-18:00

Հեռախոս : +374-10-443373

Մեր մասին:
Հիվանդությունների բուժում, զննում, ախտորոշում

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

HIVANDANOC KAM LAV KLINI KLIMATORIA SARGEK EREXANERI HAMAR MI BAN VOR DZER HAMAR NRANC KYANKN MI GROSHI ARDYUNK EL CHUNI SOVOREG SPANELUN MARDKANC KYANKI TELN KTRELY OVEK DYG LYRG TAKANGNER TE INGNAVSTAH ANASYNER
MIKAELIS het tvek bereg het
hakob lilit y ayl yris storner MIKAELIS SPANYUTYAN HET KAPVAC VONCEG ARUM HANGIST Y GISERNERNEL HANGIST GLUXNERT BARCINEK DNYM TOX BOLORN IMANAN Y HERY MNAN DZER KLIMATORIAIC MINCHEV NORMAL BJISKNER ASXHATEN DZER POXAREN

ռեյտինգ +2
կարդալ

shat vat hivandanoca enqan canotner unecanq vor estexi bjishkneri anushadrutyan hetevanqov korcrecin irenc baliknerin el chem asum vor cnndkanneri mahacutyunner el en estex hajax grancvum erbeq chem @ntri ays hivandanoc@ indz hamar :

ռեյտինգ 0
կարդալ

2 բալիկներիս ծննդաբերել եմ այս հւվանդանոցում։ շատ գոհ եմ բուժանձնակազմից։ Հղիությանս հսկողությունն ևս այստեղ է անցել։ Միակ թերույունը տարածքի խնդիրն է, ինչը կլուծվի նոր մասնաշենքի շահագործմամբ

ռեյտինգ +1
կարդալ

Այսօր Շենգավիթ բժշկական կենտրոնից հեռացա բացարձակ տեսողությամբ, ինչի համար պետք է շնորհակալությունս հայտնեմ իմ կարծիքով, ոլորտի առաջատար մասնագետ Արտաշես Զիլֆյանից։ Տեսողության հետ կապված յուրաքանչյուր խնդրի դեպքում խորհուրդ եմ տալիս դիմել այս մասնագետին, ով պրոֆեսիսնալ մոտեցում կցուցաբերի յուրաքանչյուրիդ։

ռեյտինգ +1
կարդալ

Many thanks to stamothology department. Especially to Levon Sirunyan. Real proffesional!!!

ռեյտինգ +2
կարդալ

Եթե լիներ ավելին գնահատելու հնարավորություն կգնահատեի ավելին, ինչու եմ սիրում այս հաստատությունը, որովհետև այստեղ կա սրտացավ վերաբերմունք, ներքին համախմբվածություն, ջերմ մթնոլորտ չհաշված հին մասնաշենքի պայմաններին այստեղ է աշխատում ամենափորձառու և հոգատար բժշկական անձնակազմը:

ռեյտինգ +4
կարդալ

Լավագույն բժշկական կենտրոններից մեկը Հայաստանում, որը վաղուց դադարել է միայն ծննդօգնության ծառայություններ մատուցելը և դարձել բժշկական ոլորտում առաջատարներից մեկը

ռեյտինգ +7
կարդալ

Respect Shengavit Medical Centeri Achqi Lazerayin Bajanmunqin. Super Lasik forever )))))))))))))))))))))))))))

ռեյտինգ +4
կարդալ

Լավագույն բժշկական կենտրոնը հայաստանում

ռեյտինգ +4
կարդալ

ինքս վիրահատվել եմ այս ԲԿ-ում, շատ գոհ եմ վիրահատող բժշկից , բժշկուհուց, անեստեզիոլոգից եւ քուրյերից: Շատ գոհ եմ իրենց անթերի աշխատանքից: Սակայն որոշ խնդիրներ այդուհանդերձ արձանագրեցի: Նախ վերակենդանացման բաժանմունքում, որտեղ ի սկզբանե ասացին, որ միայն կանայք են լինելու,,,,գիշերվա ուշ ժամի մի վիրահատված պապիկի բերեցին: Ճամբար հիշեցնող այդ վերակենդանացման բաժանմունքում մեկ քույր էր հերթապահում, վիրահատված հիվանդներն իհարկե ուժ չունեն, որ անհրաժեշտ բարձր ձայնով բղավեն, որպեսզի քույրը մոտենա: Որքանով ինքս հասկացա քույրերի խոսակցությունից, դժգոհ էին աշխատավարձից ու ղեկավարության վերաբերմունքից, նշում էին, թե իրենց բոման համար որեւէ ընդառաջում չկա, որ իրենց համազգեստներն իրենք են գնում ՝ սեփական սուղ միջոցներով եւ որ աշխատավարձը ցածր է(գուցե սա է պատճառը, որ քույրերն անբարեհամբույր են լինում հաճախ, թեպետ ինքս այդպիսի խնդիր չեմ ունեցել): Եվ ամենածիծաղելին այն է, որ վիրահատության նույն օրը, երբ ես պետք է այդ ողջ օրը մնայի վերակենդանացման բաժանմունքում՝ որոշել էին ինձ տեղափոխել պալատ, արդարանալով, թե տեղ չկա: Հիվանդանոցի շենքային պայմաններն իսկապես դեռ ԽՍՄ-ից հուշ մանցած պատերով ու բժշկական սենյակներով էին: Չնայած բարձր գների, հարկ եղած դեպքում կրկին կդիմեմ այս ԲԿ, բայց միայն ուղղորդված այցլեությամբ: Հայստանյան , որեւէ կլինիկա առանց միջնորդության գնալն արդեն իսկ մեծ սխալ է:

ռեյտինգ +2
կարդալ

Ինչու՞ 3 աստղ:
Քանի որ մինչև երեխայի ծնունդը գրեթե ամեն ինչից շատ գոհ ենք եղել, սակայն անմիջապես ծննդաբերությունից հետո սկսվեցին որոշ խնդիրներ:
Շատ անբերահամբույր անձնակազմ՝ մշտադալար հայկական մունաթ դեմքով:
Նորաթուխ մայրիկներին ինչպես հարկն է չեն բացատրում կերակրելու նրբությունները:

ռեյտինգ +4
կարդալ

Բժշկի անտարբեր եւ ոչ բարեհաճ վերաբերմունքի պատճառով ես որոշեցի, որ այս կենտրոնում չեմ ծննդաբերելու: Եվ, փառք Աստծո, որ բավականին շուտ կողմնորոշվեցի, հակառակ դեպքում կարող էին ԼՈՒՐՋ խնդիրներ լինել:

Մոտ 4.5 ամիս կանանց կոնսուլտացիայի գալուց հետո տպավորությունս այն էր, որ այստեղ հղիների պակաս չունեն, այնպես որ մի հղի ավել կամ պակաս էական բան չի փոխում: Բժշկական այս կենտրոնը բավականին լուրջ համբավ ունի, բայց ցավոք, ինձ համար դա միայնումիայն համբավ էր, մեջը բան չկար:

Ես բալիկիս ունեցել եմ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, եւ բավականին գոհ եմ բուժանձնակազմից, իսկ ինձ հետ աշխատած մի քանի բժշկից շատ ավելի շատ գոհ!

Եվ հետաքրքիրն այն է, որ «Շենգավիթ» ԲԿ-ից այդպես էլ չհետաքրքվեցին, թե իրենց պացիենտն ուր մնաց, երեխան ծնվեց-չծնվեց...

Այնպես որ միշտ չէ, որ անունը բովանդակություն է նշանակում:

ռեյտինգ +4
կարդալ

Այս հաստատությանը ծանոթացել եմ գովազդից,ուզում էի աչքերս վիրահատեի,զանգեցի խնդրեցի մի փոքր պատմել պայմաններից ինդձ ուրիշ համար տվեցին,զանգեցի այդ համարով նույն բանը խնդրեցի խոսափողը փոխանցեցին մեկ այլ մարդու նա էլ իր հերթին մեկ այլին որը, ինչպես երևում էր ձայնից ու արտահայտած մտքերից, անչափահաս էր. կմկմաց ասեց ես չգիտեմ,զանգեցի առաջին համարով պատմեցի ասացին դձեր համար Եվրոպական ստանդարտների սպասարկում չունենք,նենց որ սպասարկումը զրո էր երևի պիտի կանխավ փող տաս որ խոսեն,

ռեյտինգ +2
կարդալ

Իմ երկու բալիկներս ծնվել են հենց այս բժշկական կենտրոնում, ու ես շատ շնորհակալ եմ բուժ անձնակազմին: Չնայած ես չէ որ պետք է կարծիք գրեմ այս կենտրոնի մասին, այլ կինս, բայց ես էլ գիտեմ իրենց լավ գործի մասին: Մեր բժիշկը և իր անձնակազմը շատ ուշադիր ու համբերատար էին, ինքը կարքին տղա էր, միշտ շատ արագ արձագանքում էր մեր զանգերին, ու միշտ օրվա բոլոր ժամերին առանց երկմտելու գալիս էր մեր «լոժնի տրիվոգներին»:
Մի հատիկ մանր թերություն ունեն, դա այդ «բախիլ» կոչված զիբիլնա, որը ցելոֆանից եսիմինչ ա նախատեսված կոշիկների համար, որը ընդհանուր բուժ հաստատության տարածք (ոչ հիվանդասենյակային հատված) մտնելու համար, մեկ պարտադրում են, մեկ չէ: Կարծում եմ ընդհանուր տեղեր մտնելու համար ավելորդ է այդպիսի ծախսը, իսկ հիվանդասենյակներ և այլ տեղեր այցելելու համար, շատ էլ ճիշտ է որ դա պարտադրվի:
Ամեն դեպքում Աստված տա միայն ու միայն բալիկ ունենալու առիթներով այցելենք այս կենտրոն:

ռեյտինգ +4
կարդալ
;