Նորավանք – Noravanq monastery

full starfull starfull starfull starfull star ռեյտինգ 5 , 7 կարծիքներ
Մեր մասին:
Նորավանքը գտնվում է Արփա գետի կիրճում` շրջապատված բազմաթիվ քարանձավներով ու կարմրավուն ժայռերով: Նորավանքը Հրաշալի ճարտարապետական լուծումներով ու շքեղ զա ...ավելին

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Եզակի հուշարձան է։ Երկրորդ հարկից տեսարանը շատ խորհրդավոր է, իջնելը հատկապես ձմռանը վտանգավոր մի արկած; Բամաթիվ լավ հիշողությունների վայր է իմ համար, բացի պատմական եվ մշակութային կետ լինելուց։ Բնությունը, ուր տեղակայված է եկեղեցին ավելի եմ սիրում, քան բուն կոթողը

ռեյտինգ 0
կարդալ

Չեմ սիրում, երբ էստեղ շատ մարդ է լինում միշտ... հա... էգոիստություն եմ անում, բայց սիրում եմ մենակ վայելել Նորավանքի շունչը... էտ ժայռերը... էտ գույնը... էսպիսի վայրերում տուրիստ ական մինիմալ անհրաժեշտ ենթակառուցվածքներ պետք է թույլատրվեն..

ռեյտինգ 0
կարդալ

Նորավանքը 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Այստեղ 12-րդ դարի 2-րդ կեսին գործել է ճարտարապետ Սիրանեսը, XIVդ. 1-ին կեսին՝ նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը։ Վանքի պարսպապատ տարածքում են Ս.Կարապետ գլխավոր եկեղեցին, նրան արևմուտքից կից՝ գավիթը, հյուսիսից՝ Սմբատ իշխանի դամբարանը։ Կառույցների գլխավոր խմբից հարավ-արևելք Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին է։ Արևմտյան կողմում պահպանվել են նաև առանձին շենքերի մնացորդներ, պարսպապատ տարածքից արևելք՝ կոպտատաշ քարից կառուցված երկու մատուռներ և այլ շենքերի հիմնապատեր։

ռեյտինգ +3
կարդալ

Нораванк настолько гармонично вписывается в величественный пейзаж, что невольно сомневаешься: неужели эти красно-рыжие, гордые и самоуверенные скалы реально существуют или они тоже рукотворные создания армянских мастеров?

ռեյտինգ +4
կարդալ

Նորավանք ասելիս ես շիկացած քարեր եմ պատկերացնում, որովհետև քանի անգամ եղել եմ, շատ շոգ օրեր են եղել: Այս վանքի կամրությունը, ավելի ճիշտ կլինի ասել՝ շիկությունը, շատ տրամադրող է... Շատ սիրուն վանք է՝ իր ամեն ինչով...
Քանի անգամ գնաս, մեկ է, չես հոգնի...

ռեյտինգ +1
կարդալ

I like it a lot, with an unique architecture and the amazing cliffs surrounding it!!! Must go places in Armenia!

ռեյտինգ +4
կարդալ

Առաջին բանը, որ ասոցացվում է մոտս, երբ լսում եմ Նորավանքի անունը, դա այն պատկերն էր, երբ տարիներ առաջ գարնանը գնացել էի այստեղ ընկերներիս հետ, բարձրացանք վերև, ձյուն էր գալիս ուժեղ ու... վերևի պատուհաններից ձյունը իջնում էր խիստ որոշակի հետագծով ու խիստ որոշակի մասում հավաքվում...աննկարագրելի էր, խորհրդավոր ու հեքիաքային...չեմ ուզում ոչինչ ավելացնել... խիստ սուբյեկտիվ 5 աստղ:

ռեյտինգ +3
կարդալ

Քարտեզ

Amaghu village, Vayots dzor
;