Յանդեքս տաքսի-Yandex Taxi

full starfull starfull starhalf starempty star ռեյտինգ 3.5 , 17 կարծիքներ

Ժամեր : 24/7

Հեռախոս : Android, iOS ու Windows Phone-երի համար

Facebook : http://www.panarmenian.net/arm/news/215037/
Մեր մասին:
Yandex Taxi-ն թույլ է տալիս բջջային հավելվածի միջոցով օնլայն տաքսի պատվիրել, Երևանում:

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)
Yandex Taxi-ն կառանձնանա շուկայում նրանով, որ կառաջարկի 100 դրամ մինիմալ վճար՝ առաջին 2 կիլոմետրի համար (+100` յուրաքանչյուր հաջորդը:

Կարծիքներ

Շատ մատչելիա գինը բայց դե խցանումներին զուգընթաց այն բարձրանումա սակայն շատ գոհ եմ թե սպասարկումից և թե այն բանից որ վարորդները հետևում են իրենց մեքենաներին!

ռեյտինգ +1
կարդալ

Վերջապես այպիսի տաքսի, որ վարորդները մեկը մեկից լավն են ու բարեհամբյուր իսկապես արժի ճանապարհ գնալ այսպիսի մարդկանց հետ, իսկ գինը բնականաբար շատ մատչելի: )))))))))

ռեյտինգ +1
կարդալ

Շատ արագ ընդունում են պատվերը եվ արագ ել հասնում։ Գինը շատ մատչելի վարորդները բարեկիրթ:

ռեյտինգ +3
կարդալ

Ինքս ինձ համար հետազոտություն եմ արել այս տաքսի սերվիսի մասին՝ խոսելով թե՛ հաճախորդների, թե՛ վարորդների հետ: Պարզվում է, որ կային վարորդներ, ովքեր անջատում էին շուտ իրենց հաշվիչը, որ հաճախորդից վերցնելով նույն գումարը՝ քիչ գումար տա Յանդեքսին, բայց վերցնի իրենց համարշեք գումարը:
Հաճաժ հաճախորնդրեը բողոքում են, որ վարորդները չեն գտնում իրենց վայրերը: Ինքս տեսել եմ, թե ինչպես մի կին բողոքում էր վարորդից, որ չի գտնում իր դրած վայրը, Հրապարակի մոտ կանգնած սպասում ա, բայց ստուգեցի հեռախոսը ու պարզեցի, որ կինը չէր նշել իր տեղը, այլ նշել էր նախորդ վայրը, որտեղից նստել էր Յանդեքս՝ Ավան Առինջ: Նման դեպքեր շատ են լինում:
Շատ հաճախ մարդիկ կանչում են Յանդեքս կես կիլոմետր գնալու համար, որի դամար վարորդներին ստիպում են քշել մի 3 կիլոմետր:
Կան վարորդներ, որ ամեն ձևով փորձում են խաբել՝ 100 դրամ ավել աշխատելու կամ 20 դրամ Յանդեքսին չտալու համար: եվ, վերջապես, կան վարորդներ, մի քանիսը, որ չպետք ա ուղղակի տաքսի քշեն:
4 եմ գնահատում լավ սպասարկման, վարորդների ընտրության համար, բայց դեռ շատ գործ ունեն անելու՝
1. ուղղել GPS համակարգն ու լավացնել,
2. վարորդների ավելի որակով ընտրություն անել,
3. մտնել առողջ մրցակցային դաշտ:

ռեյտինգ +5
կարդալ

Շատ գոհ եմ: Արագ են սպասարկում, վարորդները կյանքը չեն պատմում, գումարի մեջ էլ չեն խաբում: Եզակի լավ սպասարկում է: Հուսանք մի քանի ամիս հետո չի դառնա շարքային տաքսի ծառայություն:

ռեյտինգ +2
կարդալ

Անկեղծ շատ գոհեմ հետևյալ պատճառներով՝ 1) Վարորդները կիրթ են 2) Գումարը շատ մատչելի 3) Արագ սպասարկում , բայց մի քիչ ծրագրի վրա պետք է աշխատել , որ նշված տեղը ճիշտ գրվի վարորդների մոտ:

ռեյտինգ +3
կարդալ

Ասել ահավոր, կնշանակի չասել ոչինչ: Սարսափելի ՎԱՏ.... Նախ՝ 10 ժամ պիտի բացատրես ուր գան, ոնց գան, հետո գալիս են, նստում սպասում են, որ զանգես իրենք էլ ասեն՝ ՙեկել եմ՚: Նստեցիր, հիմա էլ պիտի բացատրես ուր ես գնում, քանի որ ծրագիրը ահաավոոոոր վատ ա աշխատում: Ու մի բան էլ կա: Երբ որ նոր եկան Հայաստան, աննախադեպ էր, 200դրամ, ու բոլորը wow ու սկսեցին օգտվել: Իսկ ինչ եղավ հետո...Իսկ հետո ամեն ինչ գնաց քաջածանոթ սցենարով: Էլ ինչ 200դրամ, ինչ բան: Ձյուն ա, անձրև ա, թանկացնում են, իսկ էսօր առավոտ ցինիզմի գագաթնակետն էր: Ուզում եմ պատվիրել, մտնում եմ հավելվածը, գրում ա 1.9 անգամ թանկացել ա, այսինքն՝ նախկին մինիմալ 200դրամի փոխարեն դարձել ա 380: Բայց էդ հեչ: Ավելի շատ հունից հանեց իրենց մեկնաբանությունը էդ առիթով: Ասում ա, քանի որ պահանջարկը մեծ ա դրա համար թանկացել ա. Էն որ....հը, լուրջ եք ասում: Հետո էլ ասում ա երբ որ նվազի պահանջարկը, էլի կիջնի գինը: Աաաաայ քեզ պատմություն.......

ռեյտինգ +4
կարդալ

Իրոք նորամուծություն հայկական միապաղաղ տաքսիների շրջանում ) օգտվել եմ և շարունակելու եմ օգտվել: Բոլորին խորհուրդ եմ տալիս )

ռեյտինգ +1
կարդալ

Շատ լավ տաքսի սերվիս, 3 րոպեից ավել չեմ սպասել, գները շատ մատչելի են

ռեյտինգ +3
կարդալ

amen or ogtagrcumem 2 angam. Aravot ev ereko tun gnalis arden klini 3 shabat. Xndir unecelem teghy bacatrelu harcum baic misht lucvele.
App-y ashxatume shat lav qani vor bazmics testere ancel misht arage bacum mapy. Varodrnery lavnen u ete handipumem vaty dnumem 1 astgh u dranic heto ailevs chem tesnum iranc.
Amen or gnumem ashxatanqi talisem 800 dram, gnumem tun noric 800 dram qani vor logikain mote ain vor buin kilometrnem ancnum u Appi mej chi kara voch mi nman xndir tal.

ռեյտինգ +1
կարդալ

Ես մեկ անգամ եմ օգտվել ու շատ դժգոհ եմ: Վարորդին զանգել էի ու տասը րոպե բացատրում էի գտնվելուս վայրը, որովհետև արբանյակը սխալ էր տեղս ցույց տալիս: Ճանապարահին երկու անգամ ոչ երկար կանգառ եմ արել ու ահագին գումար եկավ: Պարզվեց, որ ամեն կանգնած րոպեի համար գումար է հաշվում: Ու եթե սովորական տաքսիով էդ ճանապարհի համար վճարում եմ 1400-1500 դրամ, էս դեպքում վճարեցի 1900: Էլ չասեմ, որ էդ ամոբղջ ընթացքում վարորդի ընտանեկանա բոլոր բարդ իրավիճակների մասին տեղեկացա :(

ռեյտինգ +3
կարդալ

Թվում էր, թե որպես նոր ծառայություն պետք է որ չզիջեր իր հայտնի մրցակիցներին: Բայց ցավոք պրակտիկան ցուց տվեց հակառակը: Ցանկացած պարագայում հետ են մնում: Օրինակ վարորդներին ստիպված ես մանրամասն բացատրել հասցեն, վարվելակերպի կանոններից ոնց որ թե տեղյակ չեն, էլ չասեմ որ ծրագրոմ գրում է մեքենան կմոտենա 3 րոպեից, բայց մոտենումա 10-15-20-... րոպեից :)

ռեյտինգ +3
կարդալ

Չգիտեմ ինչպես արտահայտեմ ջղայնությունս, կլինեմ կարճ, Հարգելիներս որպես խորհուրդ ՝ մի օգտվեք YANDEX TAXI- ծառայություններից, ուղղակի ԱՀԱՎՈՐ Է, պատվերը վերցնում են 30 րոպեի ընթացքում, մոտենում ուշաված, բռի, չոբան , վարորդներ են, քշում են էնպես , ոնց իրենց հարմար է, չհարցնելով պատվիրատուից իրեն հարմար ճանապարհը, կարևորգ երկար քշեն, որ շատ գումար աշխատեն: Ինչ վերաբերվում է ծրագրին,ծրագիրը նույնպես շատ շատ շատ վատ է աշխատում:
Երբեք gg taxi ին չի հասնի:gg մակարդակով սպասարկում ա անում:

ռեյտինգ +3
կարդալ

Ուզում ենլավ բան անեն(երևի) բայց չի ստացվում։ Ով է տեսել ամեն անգամ նույն տեղը տարբեր գնով գաս ու 30-50 դրսմ չի է տարբերությունը 200-300 դրամ։ Այ քեզ բան ինչ է խափում նստացնում են,վերջում էլ սենց հա։ Իսկծրագիրը ահավոոոոր վատ է աշխատում։ Կես ժամ (լավագույն դեպքում)տևում է մինչև մի վարորդ պատվեր է վերցնում ։😡

ռեյտինգ +1
կարդալ

Չգիտեմ կարողա հետո 5 աստղ դառնա, բայց էս պահին 1-ից ավել չեմ դնի։ Իրանք շատ ճոխ իրանց ներկայացնելով մտան շուկա, որ բոլորը մտածեն վերջ մենակ իրանք են, բայց արի ու տես որ անիմաստ ճոխացրած էր։ Ամսի 1-ից մթամ գործումա, անկեղծ մի 20 անգամի չափ փորձել եմ պատվիրել։ Երբեք տենց էլ տաքսի չի գտնում չնայած ցույցա տալիս որ չգիտեմ քանի հատ տաքսի կա մոտակայքում։ Մի խոսքով պարզապես չի էլ աշխատել, չեմ էլ կարողացել պատվիրել, որ սպասարկման մասին ինչ որ բան կարողանամ գրել։ Իրանց էփլիքեյշնը ուղղակի չի աշխատում ու վերջ։

ռեյտինգ +5
կարդալ

Հենց ծրագիրը ինքնին ունի խնդիրներ, օրինակ այն, որ ամեն անգամ նույննն վայրերը պատվիրելուց մեկ բերում ա 1 000 դրամ, մեկ 1 120 դրամ: Իհարկե հետո, երթևեկելուց տալիս ես նույն 1 000 դրամը: Գնային քաղաքականությունը լավն ա շատ, բոլորին էլ մատչելի կլինի, արդեն 5 պատվեր եմ հասցրել անել, բոլոր վարորդները բարեհամբույր են եղել, մեկ-մեկ պատվերդ չեն ընդունում, էդ էլ երևի նրանից ա, որ քիչ մեքենաներ ունեն

ռեյտինգ +1
կարդալ

chihstn asac gnataeci 3 bayc uzum eyi yndhanrapes chgnahatel,qani vor taxin inch haytvela pordzum em patvirel bayc chgites xi misshttttt chem karum vorovhetev misht patvery chi yndunvum,qartezy gnalov hervanuma inchi patcharov motakayqum exac meqenaneri tivy avelanuma bayc orinak es erevanum em indz motaka meqenan araratum kam asenq mexriyum,,,petqa et cragrayin xndirnery uxxeq,kam petqa online meqenanery u meqenanery voronq qo motakayqum en linen miayin azat meqenanery,isk ete arden isk im asacov en (qani vor chgitem aydpesa te voch) uremn xi konkret qo poxoci vrayi 4 azat taxineric ev vochmkey chi yndunum patvert

ռեյտինգ +15
կարդալ

Քարտեզ

հասցե չկա
;