Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն – Mother and child health care center

full starfull starfull starhalf starempty star ռեյտինգ 3.5 , 7 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.armobgyn.com

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր շուրջօրյա

Հեռախոս : +374-10-531342 ; +374-10-530641 ; +374-10-530882

Մեր մասին:
Մանկաբարձական-գինեկոլոգիական օգնություն

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Չնայած այն հանգամանքին, որ այստեղ մշտապես շատ բարի ու լուսավոր մթնոլորտ է, քանի որ մարդիկ այստեղից դուրս են գալիս իրենց նորածին բալիկներին գրկած, բայց ներսից բացարձակ մոր և մանկան առողջության մասին անհանգստացողների հոտ չի գալիս: Շատ վատ պայմաններ են մայրերի համար: Չգիտեմ ինչի են սպասում, որպեսզի մայրերին պատշաճ վերաբերմունք ցույց տան, բայց խալաթի գրպանները դրվող շնորհակալական նվերներից երբեք չեն հրաժարվում:

ռեյտինգ 0
կարդալ

Բուժսպասարկումից չեմ օգտվել, հիվանդանոցի անձնակազմին եվս ծանոթ չեմ, գնահատում եմ կենտրոնի շենքը, որ մեր մայրաքաղաքի, իմ մանկության քաղաքի դեմքը ներկայացնող եզակի շինություններից մեկն է մնացել․

ռեյտինգ +1
կարդալ

super tex, yntir buj andznakazm! Levon Akopovichnel erevi im hamar ashxarhi amenalav ginekologna

ռեյտինգ +3
կարդալ

Ծնվել եմ այս հիվանդանոցում, բայց մի դեպք եղավ, ինչը հիմք տվեց, որ միանշանակ հրաժարվեմ այդտեղ ինքս ծննդաբերելուց: Հղիության ընթացքում խնդիր էր եղել, երբ գիշերվա կեսին ամուսնուս հետ գնացինք այդտեղ (որպես լավագույն կենտրոններից մեկը ավագ սերնդի պատմածներից ելնելով), հերթապահ բժշկուհին մեծ դժկամությամբ դուրս եկավ հանգստի սենյակից, անտարբեր ընդունեց, երբ հարցնում ենք, թե ինչպես է վիճակը, կրկին անտարբեր պատասխանեց, թե կարող է երեխան կա, կարող է եւ արդեն չկա: Սա տարիների փորձ ունեցող բժշկի պատասխան էր հղի կնոջը ... Հիմա կմտածեք, որ մեկ հոգին դեռ պատկեր չի ստեղծում, բայց ես համոզված եմ, որ ընդհանուր պատկերից է, որ բժիշկը իրեն նման պահվածք է թույլ տալիս: Հետո հետաքրքրվեցի ուրիշներից, թե ինչ կարծիքի են այդտեղի մասին, հիմնականում բացասական կարծիքներ են հնչել, բողոքում էին, որ անտարբեր վերաբերմունք է: Մի կին էլ պատմեց, որ երբ բժշկուհուն խնդրել են, որ գա հղիին ստուգելու, պայման է դրել, որ տաքսու փող պիտի տան, թեեւ ոտքի ճանապարհի հեռավորության վրա է ապրում:

ռեյտինգ +1
կարդալ

Տղաս ծնվել է 2008 թվականին այդտեղ: Ապահովագրված էր կինս: Դեռ պետպատվեր, կամ սերտիֆիկատ վկայական չէին տալիս: Ոչ մի վճարում չենք արել: Գոհ ենք:

ռեյտինգ +1
կարդալ

Իմ կարծիքը միանգամայն այլ է Մոր և Մանկան Առողջության Պահպանման Կենտրոնի մասին: Առաջին իսկ այցելության ժամանակ կնքվում է պայմանագիր, որտեղ հստակ նշված են այցելությունները, դրանց արժեքը, ընդհանուր վճարվելիք գումարի չափը և այլն: Սոնոգրաֆիայի բաժանմունքում, չնայած հերթերին, միշտ պահպանվում է հերթականությունը, մանավանդ եթե նախօրոք գրանցվել եք: Բժիշկների բարեհակիրթ և հոգատար վերաբերմունքի մասին էլ չեմ էլ խոսում, իդեալական է: Ինձ երբևէ չեն առաջարկել բժշկական գործիքները տանել ախտահանել և բերել: Նստարանները երբևէ սառը չեն եղել:
Ծննդաբերության ընթացքում և հետո անչափ հոգատար վերաբերմունք են ցուցաբերում, ամեն ինչ շատ մաքուր է և ախտահանված:
Դուք համոզված եք որ հենց այդ կենտրոն եք այցելել???

ռեյտինգ 0
կարդալ

Անտարբեր վերաբերմունք հիվանդի նկատմամբ, մշտական երկար ու խառը հերթեր, հղի կանայք պետք է սպասեն իրենց հերթին սառը նստարաններին: Ցանկացած աշխատակից կարող է արտահերթ ուղեկցել իր ծանոթ հիվանդին բժիշկի սենյակ, հատկապես սոնոգրաֆիայի բաժնում: Գները սահմանված չեն /գնացուցակ չկա/, մասնագետը կամայական գումար կարող է ասել՝ այսօր կոնսուլտացիայի համար պահանջել հինգ հազար դրամ, հաջորդ օրը՝ վեց, մեկ անգամյա օգտագործման բժ. գործիքի համար պահանջել վճարել կամ առաջարկել տանել տուն, «վնասազերծել» և հաջորդ անգամ բերել)), հետազոտության արդյունքները ոչ միշտ են հուսալի: Ծննդատան հետ առնչվող մայրերից շատ են հնչում դժգոհություններ: Հավանաբար կան նաև լավ մասնագետներ, սակայն այս հաստատությունում ակնհայտ են համակարգային թերությունները:

ռեյտինգ -1
կարդալ

Քարտեզ

Հայաստան, 0002, Երևան, Մաշտոցի պող., 22 շենք
;