Մոսկվիչկա – Moskvichka

full starfull starfull starfull starhalf star ռեյտինգ 4.5 , 14 կարծիքներ

Վեբ Կայք : http://businessleader.am/arm/brands/moskvichka

Ժամեր : 24/7

Հեռախոս : +374-10-701500 , +374-10-701600

Facebook : http://www.facebook.com/moskvichkasupermarkets
Մեր մասին:
ՄՈՍԿՎԻՉԿԱ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐԻ ՑԱՆՑ - MOSKVICHKA SUPERMARKET CHAIN - МОСКВИЧКА СЕТЬ СУПЕРМАРКЕТОВ

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Սպասարկումը միջինա , ապրանքները ինչ խոսք թարմ ենու տեսականին էլ նորմալ կա, բայց եթե ստիպված չլինեմ հաստատ չեմ օգտվի ստեղից գները անիմաստ բարձրա

ռեյտինգ +1
կարդալ

Ես իսկապես չեմ հասկանում ինչի պետք է ասենք 5000 դրամանոց ապրանքը ստեղ լինի 600 դրամով ավելի թանկ քան սիթիում, 400 դրամ ավելի թանկ քան Սաս-ում: Սպասարկումը ՍԱՍից հաստատ լավը չի: ՏԵսականին Սիթիից հաստատ լավը չի: Հա կա մի քանի ապրանքատեսակ որ մենակ այստեղ կա, բայց շատ սահմանափակ քանակի: Կայանման տեղեր որպես կանոն չկան: Հերթեր որպես կանոն կան: Հիմա հարց зачем платить больше

ռեյտինգ +3
կարդալ

Վայ շատ եմ հավանում կոնկրետ հյուսիսայինի Moskvichka ն,նախ տեսականին շատ մեծ է,գոնե այն ինչ ես եմ փնտրել,գտել եմ,սպասարկումն էլ հաճելի,մաքուր..........

ռեյտինգ 0
կարդալ

Ինձ մի տեսակ դուր չեն գալիս այն սուպերմարկետները, որտեղ կարծես խառնաշփոթ լինի, իսկ Մաոսկվիչկան իմ ասածի վառ ներկայացուցիչներից է: Այստեղ անգամ մարդկանց ոչ շատ մեծ առատության դեպքում քեզ անհարմարության զգացումով պարուրված ես զգում, որը իմ կարծիքով տարածքի սխալ օգտագործումից է բխում:

ռեյտինգ +2
կարդալ

shat harmaravet e gnumneri hamar.mshtapes tarm snund ev mec tesakani

ռեյտինգ 0
կարդալ

Հյուսիսային պողոտայի և Աբովյան փողոցի սուպերմարկետի սպասարկման մասին խոսք չկա. Ընտրի է, բայց անկեղծ ասած Մոսկովյան փողոցի Մոսկվիչկայի սպասարկումը ահավոր է, կարծես թե հեչ կապ չունենա իրենց ցանցի հետ

ռեյտինգ +1
կարդալ

Շրջում էի սուպերմարկետում կարծիք կազմելու համար ու առաջինը որ աչք ծակեց դա այն էր որ բոլոր աշխատողները որոնք ապրանքի հետ գործ ունեին, թափանցիկ մեկանգամյա օգտագործման տոպրակներ ունեին ձեռքերին,չեմ կարող ասել դա իրոք հիգենայի համար էր թե թոզ փչելու բայց ամեն դեպքում հաճելի է աչքի համար, հետո էլ երկրորդ կարևոր փաստը որ ինձ դուր եկավ դա այն էր որ այստեղ վաճառվում էր նապաստակի միս որը մեր օրերում ճարելը մեծ հաջողություն է, ապրեք լավ է անկախ գներից երբ սենց հազվագյուտ բան ես գտնում էլ գներին չես նայում միակ բանը որ դուր չեկավ դա այն էր որ վերանորոգումը սև էր կարծես քյառթերի համար լիներ կամ չգիտեմ միգուցե փորձել են ելիտարի տպավորություն տալ կամ ել որ հայերի դուրը գա ամեն դեպքում սննդի կետը պետք է լինի լուսավոր որ ամեն ինչ լավ երևա

ռեյտինգ +3
կարդալ

Կարելի է անվանել էլիտար սուպերմարկետ: Ամեն ինչ այնքան չափավոր է, աշխատողները շատ զգաստացած, կոկիկ, ապրանքների դասավորվածությունն էլ կարծես թե հուշում է, որ սա հասարակ սուպերմարկետ չէ, այլ ընտրյալ մարդկանց համար է՝ Ձեզ համար:
Գները, բնականաբար, ավելի բարձր են, քան այլ սուպերմարկետներում և խանութներում, բայց այդ «էլիտարության» մթնոլորտը, սպասարկան որակը և մանրուքների նկատմամբ բծախնդրությունը հաճելի են դարձնում գումարի հետ բաժանումը, իսկ բարձրորակ թղթե տոպրակի մեջ դրված ձեր գնումները մեծ բավականությամբ կտանեք քաղաքի ամենակենտրոնական փողոցներով:

ռեյտինգ +3
կարդալ

լավ սուպերմարկետա բայց թերություններ էլ կան, ասեմ որ դրամարկղների մոտ միշտ նեղվածք ու հերթա և գները ավելի բարձր են, իսկ ի տարբերություն այլ սուպերմարկետների ավելի պատշաճ սպասարկում, որոշ ապրանքատեսակներ միայն իրանք ունեն և իհարկե կոկիկություն, մաքրություն և կարգ ու կանոն ...

ռեյտինգ +2
կարդալ

Moskvichkaneric amenalav@...tarorinak xanutnerin voch bnorosh ankexcutyun ka stegh....orinak hacabulkexeni bajnum uzum ei gnel txvacqner mijinic bardz er gin@ tesqn el shat axorjali...axjik@ asec vor tarm chen u aydqan el hamex chen...xorhurd tvec urish@...:))))tesakanin misht tarm e....u @ntruyan mec hnaravorutyun ka :) isk dramarkxum shaaat lav en spasarkum :) hacheli e vor misht harcnum en dzez uxekclu kariq ka? :)))) mi xosoqv misht goh em mnum :)

ռեյտինգ +2
կարդալ

իրենց մասնաճյուղերից ամենահարմարը այստեղ են շոկոլադի տեսականին շարել ^_^ հեշտ ես գտնում, այն ինչ պետք է...հենց ինքը սուպերմարկետն էլ է շատ հարմար տեղանքում գտնվում

ռեյտինգ +2
կարդալ

Այս խանութում սիրում եմ այն, որ երբ մոտենում ես դրամարկղին միշտ բարևում են քեզ, այն էլ "դուքով": Համաձայն եմ, որ թանկ խանութ է, բայց դե բաներ կան, որ միայն աստեղ կգտնես: Ցանկալի կլիներ, որ քաղաքի այլ հատվածներում էլ լինեն մասնաճյուղեր և ոչ թե միայն կենտրոնում: Դասավորվածության տեսակետից ամենհարմարը Հյուսիսային պողոտայի և Սարյան փողոցի խանութներն են: Սայաթ Նովայի վրա շատ նեղվածք է:

ռեյտինգ +3
կարդալ

The Best Supermarket !!!!

ռեյտինգ -1
կարդալ
;