Մոնսուն – Monsoon(Dalma Garden mall)

full starfull starhalf starempty starempty star ռեյտինգ 2.5 , 3 կարծիքներ

Ժամեր : 10:00 - 22:00 Mon, Tus, Wed, Thur, Fri, Sat, Sun,

Հեռախոս : +374-55-502785

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Դալմա Մոլ հաճախ գնում եմ միայն այս խանութի համար, խանութի գրեթե 80 տոկոսը ես միշտ հավանում եմ, օգտագործված կտորները բնական են, հագուստը թանկ տեսք ունի և երևում է, որ լավ աշխատանք է տարվել, գնահատում եմ 4 միավոր միայն նրա համար, որ գները երբեմն անհիմն են և չափազանցեցված...

ռեյտինգ 0
կարդալ

Գրանցվել եմ հատուկ այս խանութի մասին կարծիքս հայտնելու համար: Օրեր առաջ գնեցի մի կիսաշրջազգեստ որը արժեր 46000+ դրամ: Երբ հարցրեցի թե երբ են զեղջեր լինելու (լինելով իրենց մշտական հաճախորդը հույս ունեի որ ճիշտը կասեն) աղջիկը ասեց որ լինելու են հունվարի հինգին, բայց պնդեց որ հենց այս կիսաշրջազգեստը անգամ հունվարի հինգին չի զեղջվելու քանի որ նոր տեսականի է և թատերական շարժումով մատնանշեց մի կարմիր վերարկու, որը իր ասելով արդեն մեկ տարուց ավել է վաճառվում է իրենց խանութում առանց որևէ զեղջի քանի որ համարվում է նոր տեսականի : Առավել ևս նա պնդեց և վստահեցրեց, որ այդ կիսաշրջազգեստը չի զեղջվելու և վերջ: Հիմարաբար հավատալով գնեցի: Մի տաս օր հետո` դեկտեմբերի կեսերին, գնում եմ Դալմա մոլ և տեսնում, որ խանութում հերիք չի որ զեղջեր են, դեռ մի հատ էլ հենց այդ կիսաշրջազգեստը մի 13000 դրամով զեղջվել է: Ես հասկանում եմ որ ցանկացած աշխատողի պարտականությունն է ապրանքը հնարավորին բարձր գներով "բրդելը", ԲԱՅՑ անամոթաբար ու լկտիաբար խաբելը, կամ դեզինֆորմացիա տալը հաստատ իրենց պարտականությունների մեջ չի մտնում: Ինչի համար իրենք զրկվեցին իրենց մշտական հաճախորդից:

ռեյտինգ +6
կարդալ

Շաաաաատ-շատ սիրում եմ այս բրենդի մանավանդ մանկական, աղջիկների հագուստը...էնպիսի մանկական զգեստներ կան, որ կարելի է երկար հիանալ...ճիշտ է գներն էլ ցածր չեն...բայց եթե ուզում եք, որ ձեր դուստրը շքեղ տեսք ունենա կարելի է մի 30000-50000-ով շատ գեղեցիկ զգեստ գնել...իսկ ահա կանանց հագուստի միջից որևէ լավ բան ընտրելը բավականին դժվար է: Թվում է, թե խանութը լի է երեկոյան զգեստների մեծ տեսականիով, բայց եթե դուք փայլփլուկների ու զիզի-բիզիի մեծ սիրահար չեք ընտրությունը դժվարանում է: Գներն էլ մեղմ ասած ցածր չեն...Օրինակ ես անիմաստ եմ համարում 100% սինթետիկ, թեկուզ և բավականին գեղեցիկ զգեստի համար 94000 դրամ վճարել :) մշտական հաճախորդների համար էլ որևէ զեղջային համակարգ չունեն...

ռեյտինգ +6
կարդալ
;