Մեցցո ակումբ -Mezzo Classic House Club

full starfull starfull starfull starhalf star ռեյտինգ 4.5 , 21 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.mezzo.am

Ժամեր : 12:00 - 02:00 Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Հեռախոս : +374 10 524211

Facebook : www.facebook.com/Mezzo-Classic-House-Club-153572758009832
Մեր մասին:
MEZZO is an upscale complex club located in the heart of Yerevan. Our lovely and uniquely designed facility offers multi-sectioned zones to satisfy every style.

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Գեղեցիկ դիզայն ունի, սիրուն ու հաճելի միջավայր է, երաժշտությունն արտակարգ է, հիանալի վայր է հյուրերին ուղեկցելու համար

ռեյտինգ 0
կարդալ

իր շատ թերություններվ հանդերձ գեղեցիկ կենդանի կատարումներ, որոնց համար արժե այցելել

ռեյտինգ +1
կարդալ

Մի քիչ շատ մոդայիկ վայր է, լիովին լիցքաթափվել այստեղ չեմ կարողանում, հատկապես, եթե վերևից բացի ուրիշ հատվածում սեղան չի լինում ազատ, բայց երաժշտության մասին, որ այստեղ կարելի է կենդանի ունկնդրել, խոսք չկա:

ռեյտինգ +1
կարդալ

shat ha&eli hetaqrqir vayr e

ռեյտինգ 0
կարդալ

Առաջին անգամ, երբ գնացի Mezzo առանձնապես ֆուրոր չառաջացրեց, դե տեղ էր էլի միջին կարգի, միջին սպասարկումով, միջին մենյուով, իրեն "էլիտար" ձևացնող ջազից հեռու մասսայով, մի խոսքով կարելի էր 3 աստղ գնահատել: Բայց այսօր հրավիրված էի այդ ակումբ ու գնացի, արդյունքում ձևավորեցի վերջնական կարծիքս, որը արդեն հասկանում եք, որ շատ բացասական ա: Նախ, ասեմ, որ ներսում բավականին ցուրտ էր, հասկանում եմ, որ դրսում մինուս 17 աստիճան ա, բայց դա արդարացում չի, վերարկուներով ու շարֆերով փաթաթված երաժշտություն լսելը մեղմ ասած հաճելի չէր: Ի դեպ երաժշտության մասին՝ երգիչը ձայնային տվյալներ իհարկե ուներ, բայց դե եթե պիտի ֆալշերով կատարի, էլ որնա էտ կենդանի երաժշտության էֆֆեկտը? Իսկ ամենատհաճը ինձ համար ծխախոտի ծուխն էր, որով հագեցած էր ամբողջ սրահը, աչքերդ մրմռում էին ծխից ու շնչել չէր լինում, լավ, ծխողների համար առանձին մաս չունեք, բա օդափոխման համակարգը ինչի չի գործում? Ոնց որ "курилка" մտած լինեիր: Մենեջերին էլ երբ ասում էս թե ինչի է էսպես, պատասխանում է, թե բարի լինեիք գալուց առաջ ճշտել, որ մեզ մոտ ծխելն արգելված չի: Էլ չեմ ասում, որ մասսան էլ մթնոլորտին շատ համապատասխան էր՝ մարդիկ զբաղված էին ինտենսիվ ուտել-խմելով ու "գլամուրային" դիրքերով նկարվելով, իսկ ոմանք էլ իրենց պահվածքով ու վուլգար հագուկապով թեթևաբարո կանանց էին հիշեցնում: Մի խոսքով խայտառակություն էր, ոչ մի բանով չէր տարբերվում էժանագին ռեստորաններից:

ռեյտինգ +3
կարդալ

Մեցցոն դուրս գալիս է այնտեղ հնչող երաժշտության համար: Արտակարգ free style ջազ համերգների սիրահարների համար է, վերջիվերջո այստեղ է նվագել ռուսական ջազի կարկառուն ներկայացուցիչ Դանիիլ Կրամերը: Սպասարկումը փայլուն չէ, մեկ էլ նկատել եմ, որ մարդկանց մեծ մասը Մեզզո ոչ այնքան երաժշտության համար են գալիս՝ այլ ուտել-խմելու, իրենց ցույց տալու..բայց ինձ դա , անկեղծ ասած, չի հուզում, ես Մեցցո գնում եմ մի բաժակ գինով կամ կոնյակով որակյալ երաժշտություն վայելելու:

ռեյտինգ +2
կարդալ

Mezzo-um exel em mi qani angam,henc skzbic nshem,vor skzbnakan shrjanum amen ban aveli lavn er qan te hima,da verabervum e spasarkmann u chashatesakneri vorakin.Erajshtutyun@ iroq lavn e,interieri vra el erevum e vor bavakanin ashxatel en,ete miayn spasarkman ev chashatesakneri vorakn el barelavein,amen inch shat lav kliner.

ռեյտինգ +1
կարդալ

Շատ հաճելի վայր ա: Իհարկե մի քիչ ճնշող կլինի մարդկանց համար, ովքեր բացարձակ չեն սիրում ձևականություն կամ էլ "բոհեմային" վիճակներ: Բայց շահեկանորեն տարբերվում ա նման այլ վայրերից, որ շատ հանգիստ մթնոլորտ ա տիրում: Երաժշտությունը երևի թե լավագույն կողմն ա: Խոհանեցն էլ չհիասթափեցրեց: Մատուցողները մի քիչ ավելի արագ կարող էին արձագանքել նման վայրի համար:

ռեյտինգ +1
կարդալ

Լավ հաճելի տեղ է, չնայած որ ՚պամպեզը՚ քիչ մը շատ է:

Հետաքրքիր երաժշտություն էր, մատուցողները զարմանալիորեն լավ էին աշխատում, չնայած մի քիչ բեֆայմ են: Ձևավորում են քաղաքակիրթ մթնոլորտ, որ ներս ես մտնում հենց շեմից քեզ դիմավորում, տանում նստեցնում են: Նու, տանել նստեցնելը մի քիչ սուտ ասեցի, բայց դիմավորում են ու ցույց են տալիս թե որտեղ է քո տեղը (եթե համերգի ես եկել, ու նախորոք ես տեղը պատվիրել): Մի խոսքով հետաքրքիր հաճելի տեղ է:

Հա, սնունդը ոնց հասկացա նիհարելու մոլուցք ունեցող մարդկանց համար է, էնպես որ հաց կերեք նոր գնացեք :)

ռեյտինգ +2
կարդալ

Մեծ բավականություն եմ ստանում այս վայրը այցելելուց: Երևանի լավ վայրերից մեկ է որ ինչքան էլ գնամ չեմ հոգնի

ռեյտինգ +4
կարդալ

մատուցողները ահավոր դանդաղ են աշխատում...ստիպված ես ահագին սպասել մինչև պատվեր կընդունեն, կամ էլ հաշիվը կբերեն...մենյուն սովորական է, թխվածքները ոչ շատ հաջող...բավականին ձևական վայր է , ցուցադրական , "ֆալշ էլիտա" շատ կտեսնեք այստեղ ի տարբերություն ասենք Փարիզյան սուրճի որտեղ ավելի ինտելիգենտ հասարակություն է հիմնականում ...թե ինչու է հենց այդ կոնտինգենտը էստեղ գալիս չեմ կարող ասել...հետո կարծեմ թե dress code էլ կա, քանի որ այսօր մի քանի սեղանի առկայության պայմաններում մի բավականին վուլգար հագնված աղջկա և նրա ընկերակցին մերժեցին սեղան տրամադրել...գուցե և սխալվում եմ բայց ինձ թվաց որ աղջկա հագուկապի պատճառով...մի խոսքով կան թե դրական և թե բացասական բաներ.. ընդհանուր առմամբ շատ սովորական տեղ...

ռեյտինգ +6
կարդալ

lav tex a u tarbervox a

ռեյտինգ 0
կարդալ

մի անգամ եմ գնացել ու ինձ բավական ՞քյառթոտա՞ թվացել...միգուցե համընկավ իմ գնալու օրը սաղ ինչ որ ջահելներ էին...իսկ ընդհանուր առմամբ կարողացել են հանգիստ ու լավ մթնոլորտ ստեղծեն այս ակումբում

ռեյտինգ +5
կարդալ

Քեզ Եվրոպայում ես զգում ու մի տեսակ դառը իրականությունից իրոք կտրվում ես: Շատ-շատ հաճելի վայր,որտեղ պիտի ժամանակ առ ժամանակ այցելես, որ համը դուրս չգա ու միշտ լինի սիրելի

ռեյտինգ +3
կարդալ

Քաղաքակիրթ հանգիստ անցկացնելու համար ընտիր տեղ:

ռեյտինգ +1
կարդալ

Nice place with pleasant music and enviroment. Waiters were slow, it took several minutes them to notice us after we were shaking our hands in many different and interesting ways.

ռեյտինգ +4
կարդալ

Կարելի է ուրբաթ օրերը նվիրել ՄԵՑՑՈԻ-ն... ինտերիերը ինձ դուր է գալիս...Կենդանի երաժշտության, ընդ որում ՃԱՇԱԿՈՎ երաժշտության ուղեկցում... Եթե հաճելի էլ ընկերակցություն է լինում... է՞լ ինչ է հարկվոր.... ՎԱՅԵԼԵ՛Լ...

ռեյտինգ +5
կարդալ

հա, բան չունեմ ասելու , լավն ա.. բայց դե մի տեսակ էտ "Ой, я баблом замученна, мне так скучно, Проблема на проблеме, верту заглючило..." վիճակները շատ են...

ռեյտինգ +8
կարդալ

քաղաքի ամենահաճելի վայրերից մեկն է.. հարմար է ամենատարբեր առիթներով հավաքվելու համար.....
ընկերներով երբեմն մեր երեկոները այստեղ ենք անցկացնում.. հաճելի է

ռեյտինգ +6
կարդալ

Շատ լավ վայր ա: Երևի քաղաքի լավագույն երաժշտական ակումբն ա կամ ակումբներից մեկը: Մալխաս ակումբը լավ է հենց ջազ սիրողների համար, իսկ Մեցցոյում մի քիչ ավելի բազմազան երաժշտություն ա: համեղ ունեղ համեղ խոհանոց, հատկապես աղանդերի գծով

ռեյտինգ +4
կարդալ

Տենց մի փոքր գլամուռ պարտավորեցնող վիճակներ,բայց ընդհանուր առմամբ հետաքրքիր տեղ է, կարելի է երբեմն այցելել:

ռեյտինգ +3
կարդալ

Քարտեզ

Երևան, Իսահակյան 28 1/3

Նկարներ

;