Մարկո Պոլո – Marco Polo

full starfull starfull starhalf starempty star ռեյտինգ 3.5 , 39 կարծիքներ

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր 10:00-00:00

Հեռախոս : +374 10 561926

Մեր մասին:
Ռեստորան, բար: Սրահ չծխողների համար: Առաքում։

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Համով համով տեղ, ու շատ հաճելի միջավայր ու սպասարկում ^_^

ռեյտինգ +1
կարդալ

shat lav texa estex amen inch shat jishta arvac te dizayn@ te uteliqneri teskanin te spasarkum@ . iranq arjani en govesti xosqeri

ռեյտինգ +1
կարդալ

Լավ ռեստորան է՝լավ տեղում, համով փիթի, հիանալի շոկմանժե ու սուրճեր ունեն։ Լավ հիշողությունների վայր է ինձ համար։ Ափսոս գրավել է մայթի զգալի մասը։

ռեյտինգ 0
կարդալ

Marko Polon shat hianali vayr e ev animast chi kareli varkabekel im kartiqov duq chishtenq miayn ayn harcum vor entex miayn mtqov ancnelov chen gnum ev duq erevi miayn shat herviceq tesel ays restoran@ vorovhetev duq hnaravorutyun chuneq ayntex gnalu hamar ev dra patcharov naxandum u varkabekum eq vor@ shat vat ararqe e

ռեյտինգ +2
կարդալ

ՄԻ 7 տարի առաջ կարգին տեղ էր, բայց ոնց կար էդպես մնացելա:

ռեյտինգ +1
կարդալ

Էն որ ամեն ճաշակի և ուտելիք կա և միջավայր և երաժշտություն: Երբ որ մարդ եք հրավիրում ու չգիտեք ինչ նախասիրություններ ունի տարեք Մարկո Պոլո:

ռեյտինգ +2
կարդալ

էնպես է ստացվել,որ շատ եմ այցելե,բայց ոչ հատուկ,որոշել եմ,և այցելել եմ,էդպես ստացվել է,որ ճանապարհին հանդիպել է,կարիք է եղել,այցելե ենք այս սրճարան,ինտերիեր չկա,նույնիսկ փնթիություն,,կարճ ասած ,անհետաքրքիր վայր

ռեյտինգ +2
կարդալ

I put 4,reasong the menu... not everything I like. Specially I can mention downstairs of this cafe, one thing I like is that here I can come even alone , sit , drink coffe or tea, nobody looks at u as if u're mad.... Sometimes their service is good, sometimes not... Not bad

ռեյտինգ +2
կարդալ

RED Borshch is very tasty, Service is good , location is also good. Menu is old and it is not changing for a long time. Pizza is not tasty , I like their calzone. And most important thing that it is one of the oldest restaurants in modern Yerevan.

ռեյտինգ +1
կարդալ

mijin tex a..asenq ira gtnvelu vayri hamemat qndzrot tex a. bayc kareli a gnal mek mek..hin tex a, liqy hishoxutyunner kan. dra hamar el chi moracvum. bayc sprocnery arji poxel..5 tari a ov giti chen poxel

ռեյտինգ 0
կարդալ

Մի քանի անգամ եղել եմ այսեղ ու ամեն անգամ երեկոն շատ լավ է անցել: Բոլորը լավ տրամադրությամբ են հեռացել, ինչն էլ ամենակարևորն է: Այստեղ միայն երաժշտությունը ամեն ինչ արժի: Եզակի վայրերից է, որտեղ կարող ես և՛ ընկերներով, և՛ ընանիքով գալ, և՛ արտասահմանյան հիթային, և՛ ուրախ ու հավես հայկական երաժշտություն է հնչում:

ռեյտինգ 0
կարդալ

Բավականին լավ կարծիք ունեմ էս վայրի վերաբերյալ: Ուտելիքը համեղ է շատ և թարմ, սպասարկող անձնակազմը՝ բարեհամբույր ու տեղին առաջարկներ է անում թե ինչ վերցնել, երբ և որ դեպքում, բայց այ պարելու դահլիճում հատակը մի քիչ շատ աղմկոտ է՝ չնայած որ պարելուց երաժշտությունը խլացնում է էտ աղմուկը:

ռեյտինգ +3
կարդալ

shat em sirum Marco polon, hamarum em Abovyan poxoci amenahexinakavor vayr@. Amen inch shaaaaat hamex e, pizzan qaxaqi lavaguynneric mekn e, xmorexenner@ shat hamex en u misht original tesqov en matucvum. Matucoxner@ himnakanum barehambuyr en!!!!!!!

ռեյտինգ +1
կարդալ

Համեղ Ձուկ )

ռեյտինգ -1
կարդալ

Մարկո Պոլոն այն վայրերից էր, որ կուրսեցիներով հաճույքով էինք այցելում մի քանի տարի առաջ: Սակայն հիմա կարծեք թե այս վայրը կորցրել է իր նախկին որակն ու մատակարարումը: Նախ աղմկոտ է և ներքին հարդանաքը, մեղմ ասած, բարձր որակի չէ: Մենյուն հարուստ չէ և աչքի չի ընկնում իր հետաքրքրությամբ: Չեմ ցանկանում միայն փնովել. այն ունի նաև իր դրական կողմերը նույնպես, հաճախորդները հիմնականում ոչ "ռաբիս" դասակարգից էին... Կարծում եմ, սա տվյալ հաստատության օգտին է խոսում.... Հարգանքներով` Նաիրա:

ռեյտինգ +3
կարդալ

Շատ վաղուց չէի եղել այստեղ, բայց հենց սկզբից պետք է ասեմ, որ Մարկո Պոլոն այն վայրերից չի, որ մտքովս անցնի ու գնամ, կամ էլ կողքով անցնելուց մտնեմ: Բայց երեկ չգիտես ինչու որոշեցինք այստեղ ճաշել: Նախ ինքնին ներքին հարդարանքը արդեն իսկ շատ վանող էր` հին, անհասկանալի սփրոցներ, անհասկանալի դիզայնով մոմեր սեղանի վրա: Պատվիրեցինք սնկով կրեմ ապուր և աջարական խաչապուրի: Մատուցողը եկավ բերեց մեր սպասքը` խռցով դանակ, գդալ և պատառաքաղ, և երկու հատ ամենաէժան անձեռոցիկ: Այնպիսի տպավորություն էր, որ ինչ-որ ճաշարանում ենք: Սնկով ապուրի մեջ այնքան ալյուր էին լցրել, որ քեզ թվում էր թե խավիծ ես ուտում, իսկ աջարականի մասին ավելորդ է նույնիսկ խոսել, քանի որ շատ շատ շատ վատն էր: Էլ երեբեք չեմ գնա Մարկո Պոլո:

ռեյտինգ +2
կարդալ

Մարկո Պոլոն իմ ուսանողության տարիների ամենահաճախ այցելվող վայրերից մեկն էր: Իսկ Գաուդի սրահում ինչքան լավ ու հաճելի երեկոներ ենք անցկացրել ընկերներով էլ չասեմ: Առաջիններից մեկն էր իր տեսակի մեջ՝ տարբեր ոճի ձևավորված սրահներով, հիմա իհարկե շատ կան նմանատիպ վայրեր, բայց ուրախ եմ որ դրանով հանդերձ այն իր արդիականությունը չի կորցրել, համենայն դեպս ես հիմա էլ մեծ հաճույքով այցելում եմ ու լավ ժամանակ անցկացնում: Մենյուն որ ասեմ շատ առանձնահատուկ է՝ չէ, ավելի շատ սովորական, բայց համեղ, նույնն էլ սպասարկումը: Բայց միևնույն է Աբովյան փողոցի էդ հատվածում ինչ-որ տեղ ընտրելուց ես էլի հակված եմ առաջնությունը տալ Մարկո Պոլոյին:
Հա, ու մեկ էլ ժամանակին շատ հայտնի էր իր կալզոնեով, ինձ թվում է էն ժամանակ ուրիշ տեղ կալզոնե չկար էլ :)

ռեյտինգ +3
կարդալ

Այդ տեղի հետ ինձ միայն լավ հիշողություններ են կապում: Ժամանակին սիրում էինք գնալ այնտեղ երեկոյան դաշնամուր լսելու և մի փոքր պարելու :Ճ Բայց այժմ, կարծում եմ, հնաոճ է դարձել, քչերին է գրավում: Հիմնական խնդիրն այն է, որ թե սպասրկումն է մնացել վատը, թե դիզայնը տարիների ընտացքում չի փոփոխվել:

ռեյտինգ +2
կարդալ

միջինից ցածր վայր այսոր արդեն...

ռեյտինգ +1
կարդալ

միանշանակ վատ վայր որովհետև սպասարկումը այնքան վատնա որ քիչ էր մնում ես ինքս ինձ ու մեր սեղանը սպասարկեի, ու նենց չէր որ մատուցողները զբաղված էին, չէ նրանք սրճարանի բարի մոտ հավաքված զրուցում էին ու նենց դիրքով որ չկարողանաիր անգամ հայացք բռնել ու կանչել,սուրճ ուզեցինք բերեցին նենց անհարմար սպասքով որ պարապ չմնաինք պայքարեինք ու նոր կարողանաինք բռնել այդ բաժակը, սեղաններնել փոքր են ու իրար շատ մոտ դասավորված նենց որ մի սեղանի շուրջ նստածները հպվում են մյուսի նստողներին,

ռեյտինգ +3
կարդալ

ahavor vat tex xohanoc@ ahavor anham menak kalizonena lav@ spasarkum chka matucoxnern ases gorcic ban chen haskanum 5 jam heto motenan te che

ռեյտինգ -1
կարդալ

Ինչպես միշտ ինձ ցանկացած վայրի հետ կապում են հին ու բարի հիշողություններ: Դրանից ան մասն չի նաև «Մարկո Պոլո» սրճարանը: Բոլոր սրահներն էլ ինքնատիպ էին, բայց հիմա ինձ այն առանձնահատուկ չի գրավում. ժամանակին համահունչ չէ: Թեև մի բն էլ կա. սնվելու համար ի՞նչ կապ ունի ինչ դիզայն է, այլ բան եթե հանդիպումն այնտեղ այնքան էլ սնվելու նպատակ չի հետապնդում ))))))

Իսկապես, համամիտ եմ կարծիքների հետ, որ այն ավելի նման է արագ սննդի, գործնական հանդիպումների վայրի: Ինչ վերաբերում է ճաշացանկին, ինքնատիպ չէ, որևէ յուրօրինակ ճաշատեսակ չկա դրա համար գրեթե միշտ աշխատում եմ նույն բանը պատվիրել-փորձվածից լավը չկա:

Հ.Գ. - Ի դեպ սևամորթ մատուցող ունեին ժամանակին, ուրիշ որևէ սրճարանում երբևէ չէի հանդիպել:

ռեյտինգ +5
կարդալ

Գնահատականս վերաբերվում է միայն ռեստորանին: Արտաքին տեսքը հոգեբանորեն հնացել է, եթե 5-6 տարի առաջ այն շատ տպավորիչ էր, ապա հիմա երբեմնի ճոխությունը խամրել է: Նկուղային հարկի առաստաղի նախշերը ավելի շատ զավեշտալի են, քան գեղեցիկ:
Մենյուն խղճուկ է, ավելի նման է արագ սննդի օբյեկտի մենյուի, քան ռեստորանի: Մատուցողուհին չէր հիշում, ով ինչ ուտեստ է պատվիրել, խմիչքները բերում էր իր ճաշակով՝ այնինչ յուրաքանչյուրս նախապես պատվիրել էր իր նախընտրած խմիչքը: Ինձ Կոկա-Կոլայի փոխարեն բերեցին նարինջի հյութ: Պիցցայի համար չկար յուղ՝ միայն կետչուպ:
Որպես դրական կողմ նշեմ ,որ մեր կողմից նախապես պատվիրված սեղանը մեր գալու պահին պատրաստ էր: Ուտեստները, պատվիրելուց հետո բերեցին բավականին արագ, չհաշված իմ պատվերը՝ պիցցան: Եվ իհարկե՝ ՙՄարգարիտա՚-ն շատ համեղ էր:

ռեյտինգ +2
կարդալ

Գործնական ճաշերի համար հինալի վայր է: Տեղը հաճելի է: Միայն սեղանների քանակը չի համապատասխանում մատուցողների քանակին, որի պատճառոմ մեծ խմբերի սպասարկումը երկար ժամանակ է խլում։

ռեյտինգ +2
կարդալ

Տաք կերակուրներն ու սալաթները վատը չեն, բայց սպասարկումը դուրս չի գալիս: Վերջին անգամ 4 կերակրատեսակի պատվեր բառացիորեն 1 ժամից ավել ուշացրեցին, բայց դե եթե պատահում է այդպես, գոնե մատուցողները կարող են ասել, օրինակ՝ կներեք ուշացնելու համար: Հետո բերեցին նենց դեմքով, որ մի հատ էլ դու շնորհակալություն պիտի հայտնես, որ բերել են...

ռեյտինգ +2
կարդալ

Լավ տեղ է... չգիտեմ, երբևէ այստեղ ինձ վատ չեմ զգացել: Տարբեր առիթների եմ եղել ու միշտ հետաքրքիր ժամանակ անցկացրել: Միակ խնդիրը ինձ համար, որ Marco Polo-ն առաջանցում է... որպես անցորդի ՍԱՐՍԱՓԵԼԻ խանգարում է իր առաջ եկած սրճարանով մայթի հենց այդ հատվածում: Հատկապես երեկոյան ժամերին անհնար է Marco Polo-ի կողքով հանգիստ քայլել: Ամեն անցնելուց ջղայնանում եմ, որ սրճարանի պատճառով քաղաքի ամենաբանուկ հատվածի մայթը խցկոցի է:

ռեյտինգ +3
կարդալ

Ֆուտբոլ նայելու համար շատ հարմար է,բայց մի օր առաջ տեղ պետք է պահես...ՃՃՃ

ռեյտինգ 0
կարդալ

Երկու տարի առաջ եմ եղել այստեղ։
Դժգոհելու ոչ մի առիթ չկար, ամեն ինչ նորմալ էր, ապուրը համեղ էր։
Բայց ոչ մի յուրահատուկ բան չեմ կարող նշել։

ռեյտինգ +1
կարդալ

Մարկո Պոլոի բերմենները բարձրակարգ մասնագետներ են իրենց գորձի, անձամբ դրանում համոզվել եմ բազմաթիվ անգամ:

ռեյտինգ +3
կարդալ

Markon vat@ che. Hatkapes sirum em irenc handisutyunneri srah@. ha, haykakanot tegh a u hastat inch vor artahaytvac arandznahatkutyun chuni (baci dashnamuric erevi te), bayc mec cnund anckacnelu hamar harmar a. gner@, spasarkum@ ev matucvogh kerakurneri vorak@ @st is hamapatasxanecvac en, inch@ shat karevor e.

ռեյտինգ +3
կարդալ

Շատ հարմար է ընդմիջման ժամին գործնական ճաշերի համար: Տեղը պարզապես հիանալի է: Ուտեստները հիմնականում համեղ են և թարմ: Մատուցողների սպասարկման ռիթմն ու բարեկրթությունը ոչ միշտ է բավարարում հաճախորդների կարիքներն ու սպասելիքները: Գները տեղի և որակի համեմատ նորմալ են: Հիմնական բացասական կողմը այն է, որ որոշ սեղանների վրա մշտապես դրված է Պատվիրված է ցուցանակը, որը չի համապատասխանում իրականությանը: Շատ անգամներ դրանում համոզվել եմ ինքս: Խորհուրդ կտայի լինել ազնիվ հաճախորդների հետ: Ունենալ շատ հաճախորդներ, դա բացարձակ չի նշանակում, որ նրանք մշտապես Մարկո Պոլոյի հաճախորդներն են լինելու, հաշվի առեք, որ նրանք կարող են նաև մտքափոխվել....

ռեյտինգ +10
կարդալ

Նավի գաղափարը դուրս գալիսա, իհարկե շատ ուշ հասկացա, որ նավա

ռեյտինգ +1
կարդալ

Հայաստան-Ղազախստան խաղը Մարկոյում նայեցի: Թխվածքները դուրս եկան:

ռեյտինգ +3
կարդալ

Կապիկի նախաճաշ պաղպաղակի համար եմ մենակ գնում ստեղ.. ու մենակ էտ պաղպաղակի համար 5/5 եմ տալիս :D

ռեյտինգ +3
կարդալ

Իսկ ես այսօր նախաճաշեցի Մարկո Պոլոյում ու հիաասթափված եմ. Անհասկանալի բաստուրմայով ձվածեղ ու շաատ աղի. վատ ապուխտով ու չոր սենդվիչ. մի քիչ էլ մուննաթոտ դեմքերով սպասարկում.

ռեյտինգ +4
կարդալ

Մարկոն լավն էր երբ որ նոր էր բացվել, լավ երաժշտություն ,հանգիստ մթնոլորտ. Իսկ հիմա միիի քիչ նմանվել է ճաշարանի, բայց զատո միշտ լիքնա ժողովուրդը :

ռեյտինգ +3
կարդալ

Համով-հոտով տեղ ա, ուղղակի մարդկանց խտությունը ահագին բան փչացնում ա:

ռեյտինգ +1
կարդալ
;